ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտակարգ դրությունը խիստ ժամանակավոր հատուկ կառավարման ռեժիմ է, այն չի կարող անհարկի տևական լինել. Գեւորգ Դանիելյան 07/06/2020 23:49 | Հարցազրույց
Այսօր ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հուլիսի 13-ից հերթական անգամ կերկարացվի արտակարգ դրության ժամկետը: Հիշեցնենք, որ Հայաստանն արտակարգ դրության պայմաններում է գտնվում մարտի 16-ից, որը կառավարությունը մտադիր է երկարաձգել արդեն չորրորդ անգամ: «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:
- Պարոն Դանիելյան, որքանով է գործադիր իշխանության այս նախաձեռնությունն իրավաչափ, արդյոք հնարավոր չէ համավարակի դեմ պայքարը կազմակերպել` առանց արտակարգ դրությունը երկարացնելու:
- «Արտակարգ դրությունը խիստ ժամանակավոր հատուկ կառավարման ռեժիմ է, այն չի կարող անհարկի տևական լինել։ Բոլոր այն սահմանափակումները (վարակակիր անձանց հարկադրաբար մեկուսացնելը, ազատ տեղաշարժը կանոնակարգելը, հակահամաճարակային կանոններ սահմանելը և դրանց խախտումների համար պատասխանատվություն նախատեսելը, կանոնները խախտած կազմակերպությունների գործունեությունը կասեցնելը, որոշակի թվով անձանց՝ առանց սահմանված հեռավորություն և կանոններ պահպանելու, հանրային միջոցառումներին մասնակցելն արգելելը և այլն), որոնց անհրաժեշտությունը ներկայումս դիտարկվում է, կարող են անարգել կիրառվել նաև «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի հենքով՝ առանց արտակարգ դրության ժամկետը երկարացնելու։
- Այդ դեպքում ինչո՞ւ է արտակարգ իրավիճակների հենքով իրավաչափ համարվում արտակարգ դրություն հայտարարելը:
- «Արտակարգ դրություն հայտարարվում է, որպեսզի անհապաղ, սեղմ ժամկետում հնարավոր լինի նախաձեռնել տվյալ համաճարակի առանձնահատկությունների հաշվառմամբ հատուկ կառավարման ռեժիմ, անհրաժեշտության դեպքում սահմանել դրան համահունչ նոր կանոններ, հնարավորինս օպերատիվ համակարգել տարբեր մարմինների աշխատանքը և ուրվագծել հետագա վեկտորները։ Այդ ընթացքում կարելի է համարժեք, իրավիճակով թելադրված փոփոխություններ կատարել նաև «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում (օրինակ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում), քանզի Սահմանադրության հենքով սահմանափակումներ (միայն համաչափ) կարող են կիրառվել ոչ միայն արտակարգ կամ ռազմական դրության, այլև օրենքով նախատեսված դեպքերում։
Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ նախապատվությունը կամ չեն տվել արտակարգ դրությանը կամ այն տևել է ակնհայտ կարճ, որին հաջորդել է արտակարգ իրավիճակ հայտարարելը։ Մի հիպոթետիկ իրավիճակ. ընդունենք Արցախում համաճարակն այնպիսի ծավալներ է ընդունում (չտա Աստված), որ Հայաստանյան պրակտիկայի ընկալմամբ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն է ծագում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ արտակարգ իրավիճակի հիմքով, ըստ Արցախի Սահմանադրության, արտակարգ դրություն չի կարելի հայտարարել։ Բնական է, որ նկարագրված իրավիճակում ելքը հենց վերը նշված օրենքում, անկասկած, անհրաժեշտ փոփոխություններ կատարելն է լինելու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
- 04/27/2024 19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել
- 04/27/2024 12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին
- 04/27/2024 12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել