Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   16:14 «Մարտի 1»-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ուղարկվել փորձաքննության 05/03/2024   16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   16:06 Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 05/03/2024   15:58 «Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով 05/03/2024   15:55 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP 05/03/2024   15:44 Գավառում մոր կողմից երեխային կտտանքների ենթարկելու գործով 11 դրվագ է բացահայտվել 05/03/2024   15:41 Կիրանցում ապամոնտաժվում են փողոցում տեղադրված տեսախցիկները, որոնք նախօրեին ֆիքսել էին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները 05/03/2024   15:39 Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը 05/03/2024   15:36 Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է 05/03/2024   15:34 Դուք էլ ինձ եք թիրախավորում. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում» արտահանտությանը չարձագանելու մասին 05/03/2024   15:28 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ 05/03/2024   15:23 Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին Գառնիկ Դանիելյանի մոտ 05/03/2024   15:19 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է 05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Ֆիզիկական ուժի գործադրումը չի կարող ուղեկցվել մարդու արժանապատվությունը նսեմացնելու եղանակներով. Գեւորգ Դանիելյան 06/13/2020   16:40  |  Հարցազրույց

Խաղաղ հավաքների արգելքը արտակարգ դրության սկզբնական փուլում առանձնակի տեսանելի արձագանք չունեցավ, սակայն տևական ժամանակ այդ սահմանադրական իրավունքն անվերապահորեն բացառելը, հատկապես, այն պարագայում, երբ արտասահմանյան երկրներն օրինական համարեցին այդ իրավունքը միայն մասամբ սահմանափակելու տարբերակը, լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել։ Սահմանադրական այս իրավունքի առնչությամբ պարզաբանումներ ստանալու խնդրանքով «Փաստինֆո»-ն դիմել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին։

-Պարոն Դանիելյան, նախ, մենք ականատեսը եղանք այն իրողության, որ անգամ մեկ մարդու կողմից ցույց անցկացնելը ճանաչվեց հակաօրինական, իսկ կասկածյալը բերման ենթարկվեց և տուգանվեց։

- Անձը կարող է տվյալ իրավիճակում բերման ենթարկել միայն այն դեպքում, երբ չի կատարում ոստիկանի օրինական պահանջը, իսկ հավաքի անցկացման կարգը խախտելը  ինքնին հարկադրանք կիրառելու և բերման ենթարկելու հիմք չէ, ինչը բխում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածից։ Ի դեպ, որ պահից անձը հայտարարում է, որ պատրաստ է կամավոր կատարել օրինական պահանջները, այդ պահից նրա նկատմամբ որևէ հարկադրանք չի կարող կիրառվել։  Ֆիզիկական ուժի կիրառումն ինքնանպատակ չէ, իսկ «Ոստիկանության մասին» օրենքի 30-րդ հոդվածի համաձայն. «Իրավախախտումները կանխելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ»։ Հավելեմ, որ ֆիզիկական ուժի գործադրումը առավել ևս չի կարող ուղեկցվել մարդու արժանապատվությունը նսեմացնելու եղանակներով, մարդուն նվաստացնող վերաբերմունքով, սա բացարձակ իրավունք է, այն չի կարող սահմանափակվել անգամ ռազմական կամ արտակարգ դրության դեպքում։ Պատահական չէ, որ իմ կողմից նշված օրենքը պարտադիր է համարում, որպեսզի նմանաբնույթ խախտումները բացառելու նպատակով ոստիկանները անցնեն «հատուկ պատրաստվածություն»՝ ինչպես ֆիզիկական ուժի գործադրման, այնպես էլ «բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ» ձեռք բերելու նկատառումով։ Մի ուրիշ առիթով ավելի հանգամանորեն կխոսենք մարդկանց նկատմամբ ուժ կիրառելու խնդիրների շուրջ, որոնք, թերևս, արդիականություն են ձեռք բերել։

Ինչ վերաբերում է ձեր նշած այն իրավիճակին, երբ հավաք է նախաձեռնում և իրականացնում մեկ մարդը, ապա հարկ է նկատել, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ»:

Հաճախ հարցնում են, թե ինչպե՞ս կարող է մեկ մարդը հավաք անցկացնել, «հավաք» եզրույթը ինքնին նշանակում է մարդկանց որոշակի խմբավորում։ Սակայն հավաքի էությունն այնքան քանակը չէ, որքան այդ իրավունքի բովանդակությունը, այն է՝ ձևավորել հանրային կարծիք և հանրային իշխանությունների ուշադրությունը բևեռել որևէ խնդրի լուծման անհրաժեշտության վրա։ Ընդ որում, ընդունված է, որ մեկ մարդու պարագայում պարզապես ի ցույց է դրվում նախապես պատրաստված պաստառ։

-  Ասվածից բխո՞ւմ է, արդյոք, որ մի անձի կողմից իրականացված ցույցը չի կարող ճանաչվել, որպես օրենքով ճանաչված հավաք։

Հարկ է իրավունքը, դրա երաշխիքը չշփոթել պատասխանատվություն առաջացնող իրավաբանական փաստի հետ։ Ճիշտ հակառակը՝ ասվածից ընդամենը բխում է, որ մեկ անձը ևս օգտվում է այդ իրավունքից, ուղղակի նրա վրա չեն տարածվում հավաքի կազմակերպման կանոններն ու սահմանափակումները։ Մյուս կողմից՝ իրավասու մարմինները պարտավոր են ապահովել մեկ անձի անվտանգությունը և երաշխավորել նրա կողմից իր սահմանադրական իրավունքի անարգել իրականացումը։ Եվ քանի որ մեկ անձի կողմից հավաքի վրա չեն տարածվում օրենքի սահմանափակումները, ապա որևէ ենթաօրենսդրական ակտով «հավաք» եզրույթը կիրառելիս, հարկ է նկատի ունենալ միայն այն իմաստը, ինչը դրան հաղորդվել է օրենքով։

-Մամուլի տեսությունից մենք տեղեկանում ենք, որ արտակարգ դրության դեպքում արտասահմանյան երկրները ամբողջովին չեն սահմանափակել խաղաղ հավաքների իրավունքը։

-Խաղաղ հավաքների առնչությամբ ԵԱՀԿ «Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների» բյուրոյի կողմից ընդունված ղեկավար սկզբունքների համաձայն, արտոնագրումը իրավաչափ է միայն նվազագույն թվին գերազանցող անձանց կողմից հավաքներ կազմակերպելու պարագայում։ Ըստ այդմ էլ՝ գրեթե բոլոր պետությունները արտոնագրման ենթակա են համարում միայն այն հավաքները, որոնց մասնակիցների թիվը տատանվում է 2-ից (ինչպես՝ Հայաստանում) մինչև 15։ Օրինակ Սինգապուրի 2009 թ. «Հասարակական կարգի պահպանության մասին» օրենքի համաձայն, եթե մեկ անձը չի հրավիրում որևէ մեկին մասնակցելու իր նախաձեռնած հրապարակային միջոցառմանը, ապա այն արտոնագրելու անհրաժեշտություն չի ծագում։ Շվեդիայում, 1984 թ. «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն, արտոնագրման ենթակա է այն հրապարակային միջոցառումը, որի մասնակիցները գերազանցում են 15-ը։ ՌԴ֊ի 2004 թ. «Հավաքների, միտինգների, ցույցերի, երթերի և պիկետների» մասին օրենքով ևս մեկ անձի կողմից հրապարակային միջոցառում իրականացնելու դեպքում արտոնագրում չի պահանջվում։

Ի՞նչ նկատառումներով է սահմանափակվում խաղաղ հավաքների ազատությունը, կոնկրետ համաճարակի տեսանկյունից մարդկային կուտակումները կարող են վտանգ ներկայացնել, եթե չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հավաքների ազատության իրավունքը առավելապես կարգավորված է «Հասարակական կարգի պահպանության մասին» անվանումներով օրենսդրական ակտերով, քանզի ելակետ է ընդունվում այն դիրքորոշումը, որ այս միջոցառումը, առաջին հերթին, աղերսներ ունի հասարակական կարգի պահպանության հետ։

Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա դրանք ընդհանուր են միայն այն մասով, որ վերաբերում են հասարակական կարգի պահպանմանը, օրինակ՝ միանշանակ արգելվում է ցանկացած հավաք, այդ թվում՝ մեկ անձի կողմից, եթե դրա նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է և այլն։ Այլ բնույթի սահմանափակումները պարզապես չեն կարող կիրառվել այն դեպքերում, երբ, օրինակ՝ հավաքը նախաձեռնում և իրականացնում է մեկ անձը կամ թույլատրելի նվազագույն քանակով անձինք, քանզի դա հասարակական կարգը խախտելու գործոն չէ։

Նկատենք, որ Կառավարության «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշմամբ պարետին վերապահված է լիազորություն՝ սահմանված տարածքներում արգելելու որոշ տեսակի հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը, եթե մասնակցում են 20 և ավելի անձինք։ Ընդ որում, այդպիսի հանրային միջոցառումներ են ճանաչված համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները և պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ։

Այսպիսով, ելակետ է ընդունվել այն դիրքորոշումը, որ 20 անձը չգերազանցելու դեպքում, որոշ հանրային միջոցառումներ, եթե պահպանվում են հակահամաճարակային կանոնները, սկզբունքորեն թույլատրվում են, և այս համատեքստում հավաքների անվերապահ արգելքը առնվազն խնդրահարույց է, մանավանդ այն ասպեկտով, երբ այն իրականացվում է մեկ մարդու կողմից, որի վրա օրենքի սահմանափակումները չեն էլ տարածվում։

-Արդեն ակնհայտ է, որ արտակարգ դրության դեպքում, Սահմանադրության ուժով չի կարող իրականացվել հանրաքվե, էլ ուրիշ ի՞նչ իրավաքաղաքական գործընթացներ չեն կարող տեղի ունենալ արտակարգ դրության ժամանակ։

-Սահմանադրությամբ ելակետ է ընդունվում այն սկզբունքը, որ մարդու իրավունքների լրջագույն սահմանափակումներ ենթադրող կառավարման հատուկ ռեժիմների դեպքում իրավաչափ չէ նաև իրականացնել այնպիսի սահմանադրական գործընթացներ, օրինակ բացառվում է Ազգային ժողովի ընտրությունը, չի կարող ներկայացվել կամ քննարկվել վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, Կառավարությունը չի կարող դնել իր վստահության հարցը։ Հավելեմ, որ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի կարող նախաձեռնվել նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով։

Նման դեպքերում, իհարկե, նախապատվությունը պետք է տալ ոչ թե արտակարգ դրության երկարատև կիրառմանը, այլ անցնել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենսդրության հենքով միջոցառումներ իրականացնելուն։ Նկատենք, որ Արցախում հենց այս պահին հայտարարված է ոչ թե արտակարգ դրություն, այլ արտակարգ իրավիճակ։ Ընդ որում, Արցախում գործում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության նույնանուն օրենքի հետ։

Ի դեպ, այս օրենքը ևս նախատեսում է այնպիսի սահմանափակումներ, որոնք կիրառվում են այս պահին արտակարգ դրության շրջանակում։ Ինչ վերաբերում է հարկադիր մեկուսացումներին, այն կարող է կիրառվել անկախ նրանից, հայտարարվել է արտակարգ դրություն, թե՝ ոչ։ Այնուամենայնիվ, եթե գործնականում ծագել է անհրաժեշտություն այդ օրենքը վերանայելու և սահմանափակումների իմաստով առավել համաչափ դարձնելու, ապա որևէ սահմանադրական արգելք չկա այդ նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Վերջին հաշվով, մենք չենք կարող անհարկի պարբերաբար երկարացնել արտակարգ դրության ժամկետը, մի պահ ուղղակի հարկադրված կլինենք անցնելու արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի, որպեսզի գոնե Սահմանադրության հիմնական կառուցակարգերն ու ընթացակարգերը կարողանան անարգել գործել։

Ի դեպ, դեռ տարիներ առաջ եմ նկատել, որ մենք ցավալիորեն ուշանում ենք և պետք է անցնենք էլեկտրոնային կառավարման համակարգի՝ ոչ թե գերատեսչական «մեկ պատուհան», այլ ընդհանուր կառավարման «մեկ պատուհան» սկզբունքին, ինչը աննախադեպ չափով կնվազեցնի մարդկային կուտակումների և շփումների անհրաժեշտությունը, կնպաստի մարդկանց խնայողությունների և բյուջետային միջոցների անհարկի ծախսերը կրճատելուն։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:11 05/06/2020  |  ՄեկնաբանությունՄասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի.Դանիելյան
21:20 13/05/2020  |  ՀարցազրույցԱրջի ծառայություն մատուցողներին խորհուրդ կտայի անիմաստ տեղն իշխանության պահապանների դերի մեջ չմտնել. Գեւորգ Դանիելյան
17:17 13/05/2020  |  ՄեկնաբանությունԻնձ մատահոգողը նաեւ այն է, որ որոշ առանցքային հարցեր կարգավորվելու են նաև ենթաօրենսդրական ակտերով. Գեւորգ Դանիելյան
12:55 13/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունն արձագանքել է Գեւորգ Դանիելյանին
17:17 11/05/2020  |  ՄեկնաբանությունԳևորգ Դանիելյան. Լանզարոտի կոնվենցիային կողմ քվեարկած պատգամավորները ոչ ամբողջովին են քաջատեղյակ՝ ինչին են կողմ քվեարկել
19:26 16/03/2020  |  Հարցազրույց«Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գեւորգ Դանիելյան
10:29 11/02/2020  |  ՄեկնաբանությունՉկա որեւէ քաղաքական խնդիր, որ հնարավոր չլինի լուծել իրավաչափ եղանակներով. Գեւորգ Դանիելյան
15:06 06/02/2020  |  ՄեկնաբանությունԿկայանա՞, արդյոք, այդ հանրաքվեն, համոզված եմ, որ՝ ոչ ...Գեւորգ Դանիելյան
21:52 05/02/2020  |  ՀարցազրույցՉենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց նախաձեռնությունների հետ. Գեւորգ Դանիելյանը՝ 37-ի նախաձեռնության մասին
20:15 13/12/2019  |  ՀարցազրույցԴեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]