Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

Դադարեցրե՛ք երրորդ անձանց միջոցով «մեսիջներ» ուղարկելը. Միքայել Մինասյան 05/20/2020   15:15  |  Մեկնաբանություն

Վիճակն իրոք վատ է. «Իմ քայլը» դեռ կարող է իր քայլն անել։ Ֆեյսբուքում նման հայտարարությամբ է հանդես եկել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նրա գրառման մեջ ասվում է.

«Հայաստանը տապալել է համավարակի դեմ պայքարը։ Այսօր արդեն հնչում են պետության կործանման և սոցիալական անհաղթահարելի աղետի մասին գրեթե ապոկալիպտիկ կանխատեսումներ։ Ու որքան էլ այդ գնահատականներում լինի սթափ հաշվարկ ու առողջ դատողություն, ես հավատում եմ, որ ամեն ինչ դեռ հնարավոր է շտկել։ Վերջերս շատ հաճախ է հնչում հարցը. իսկ դուք ի՞նչ եք առաջարկում։ Առանց երկար նախաբանի, ներկայացնում եմ ճգնաժամից դուրս գալու հնարավորություն ունենալու համար շատ կոնկրետ ու իրատեսական իմ առաջարկները։

Ես իսկապես համոզված եմ, որ մեր երկիրը դեռ ունի շանս ու պոտենցիալ՝ կորոնավիրուսից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։ Այդ լուծման բանալին իշխող քաղաքական ուժի ձեռքում է։ Դեռ։ Որպեսզի հակաճգնաժամային պլանն աշխատի, պետք է սկսել ամենահիմնականից՝ մեկուսացնել ու վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Իշխող քաղաքական ուժի համար սա թերևս ամենացավոտ որոշումն է, բայց առանց որի ոչ մի այլ քայլ չի աշխատի։

Նիկոլ Փաշինյանի modus operandi-ն՝ գործելաոճն ու էությունը կռիվն է։ Նա առանց կոնֆլիկտի չի կարող գործել։ Բայց եթե ընդդիմադիր գործչի պարագայում դա ինչ-որ տեղ ընկալելի էր, ապա գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում դա ուղղակի կործանարար է։ Չսպասե՛ք, որ նա երբևէ կանցնի խաղաղ աշխատաոճի, հանգիստ պայմաններում բարդ խնդիրները լուծելուն։ Նիկոլ Փաշինյանը կարող է անել միայն մեկ բան՝ քանդել, ոչնչացնել, զրոյացնել։ Նիկոլն առանց կոնֆլիկտի չի կարող գոյություն ունենալ։ Դա և՛ գործելաոճ է, և՛ հոգեվիճակ։

Եկեք գուշակեմ սիրելի բարձրաստիճան պաշտոնյաներ. դուք արդեն շատ վաղուց նրան զեկուցում եք միայն դրական լուրեր, ճի՞շտ է։ Իրար վրա եք գցում, թե ով պիտի իրազեկի տհաճ նորությունը, ճի՞շտ է։ Խորհրդակցությունների ժամանակ փորձում եք գուշակել ինչ կուզեր, որ ասեիք, որպեսզի եթե հանկարծ ձեզ հարց տա, դա ասեք, ճի՞շտ է։ Երբ լրագրողները հարցնեն, անպայման կհերքեք սա, որ խոսակցություն չգա ձեր վրա, միևնույն է բոլորս էլ գիտենք, որ այդպես է։ Հաճա՞խ եք իր աշխատասենյակում հիսթերիայի հասնող գոռգռոցի թիրախ դարձել, իսկ ի՞նչ հաճախականությամբ եք իր աշխատասենյակից դուրս գալուց կիսաձայն ասել. «Ո՞վ ա էս աննորմալ գեղցին»։ Պետք չի պատասխանել, բոլորս գիտենք պատասխանը։ Այս վիճակն իրականություն է, բայց այս վիճակը որևէ աղերս չունի բարդագույն մարտահրավերների պահին երկիրը փորձանքից հանելու հնարավորության հետ։

Մենք հասել ենք «Պլան զրոյի»՝ այսինքն սա վերջին և ամենակարևոր փորձն է Հայաստանը փրկելու գլոբալ ցնցումներից, ինչն, ի դեպ, շաբաթների հարց է։ Երկիրը ամայացումից կանխելու և Նիկոլին հեռացնելու ամենաանցավ հնարավորությունն ունի քաղաքական մեծամասնությունը։ Ուրիշ ոչ ոք։ Այսօր հենց դուք եք պատասխանատու երկրի ճակատագրի համար։ Ձեր ձեռքերում է՝ կլինի՞ Հայաստանը վաղը, թե ոչ։ Իսկ որպեսզի լինի, պիտի ժամ առաջ հեռացնել Նիկոլին։

Որպես քաղաքական մեծամասնություն, դուք նաև պետք է ձեր թիմից ընտրեք նոր վարչապետի։ Չասեք բա ում. դուք էլ գիտեք, որ առնվազն 1-2 բավականին հասունացած թեկնածու ունեք։ Այդ ընտրությունը կարող եք կատարել միայնակ կամ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ միասին։

Դա ձեր գործն է։ Իսկ նոր՝ փրկության կառավարությունը պետք է շատ արագ կայացնի հետևյալ որոշումները.

-Նախորդ խեղկատակության փոխարեն կազմակերպի միջազգային բոլոր ստանդարտներին հարիր իրական կարանտին և զրոյացնի կորոնավիրուսը երկրում,

-2-3 ամիս վճարի բացառապես բոլոր ընտանիքներին տանը մնալու համար, վճարի այնպես, որ յուրքանչյուր ընտանիք բնականոն ապրելու որևէ խնդիր չունենա,

-վճարի բոլոր կոմունալ ծախսերը,

-սառեցնի բոլոր վարկային պարտավորությունները,

-դադարեցնի փոքր ու միջին բիզնեսից հարկերի գանձումը։

Այդպես հանել երկիրը սպասվող դժոխքի հեռանկարից, որ հնարավոր լինի ապրելու ու զարգանալու նոր սցենար ունենալ։
Կասեք բա ի՞նչ միջոցների հաշվին անել այդ ամենը։ Եթե միջոցներ լիներ, ի՞նչն էր խանգարում հիմա անել։ Ասեմ պատասխանը, դա անելու համար խանգարում է մեկ մարդ, և այդ մարդը երկրի գործող վարչապետն է։ Նոր ու բանական վարչապետ ունենալու դեպքում շատ բան կփոխվի։ Նախ սովի մատնվող բնակչության ֆոնին չեք տեսնի անձրևի տակ հիմարաբար տասնյակ միլիոնավոր դրամների ասֆալտապատում՝ միայն գլուխ գովալու համար։ Նոր ու բանական վարչապետի դեպքում դուք կարիք չեք ունենալու փրկվել իշխանության կորստի սարսափելի հետևանքներից, ու շատ ավելի հեշտորեն եք լծվելու իրական գործի, ձեր շուրջը մոբիլիզացնելու եք բոլոր կարող ուժերին, ինչը մեծ ռեսուրս է գեներացնելու։ Բայց ամենակարևորը. նոր ու բանական վարչապետի դեպքում Հայաստանի զանգին կսկսեն պատասխանել համաշխարհային դոնոր կազմակերպություններում ու դաշնակից մեծ երկրներում։ Ու արագ ռեսուրսների պակաս չի լինի, վստահեցնում եմ ձեզ։ Վրաստանը 3 միլիարդ դոլարի ֆինանսավորման պայմանավորվածություն արդեն իսկ ունի։ Դուք չե՞ք ամաչում այդ կազմակերպված երկրի ու իր գործունյա իշխանության օրինակին նայելով։

Եկել է ճշմարտության պահը։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է. ցանկանո՞ւմ եք ճգնաժամից դուրս գալ, ցանկանո՞ւմ եք երկիրը չկորցնել, գլոբալ ցնցումներից ու սոցիալական բունտերի խուսափել՝ ուրեմն պետք է միավորել երկրի ամբողջ ներուժը, օգտագործել բոլորի հնարավորությունը։ Վիճակն իսկապես վատ է։

Հիմա պետք է ոչ թե ժողովրդից փող վերցնել, այլ ժողովրդին փող տալ, երկիր բերել շատ փող, սկսել աշխատել միլիորդներով ներդրումների հեռանկարի վրա, հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։ Մենք հայտնվել ենք իրավիճակում, երբ ամեն պետություն իր գլխի տերն է, բոլորն ունեն իրենց սեփական խնդիրները։ Իսկ դրանք լուծելու համար մեզ պետք է ազգովի համախմբվել, մի պահ մոռանալ բոլոր վեճերը։ Այս պահին ակնհայտ է. բոլորը համաձայն են ու բոլորը պատրաստ են։ Ու սպասում են «Իմ քայլի» քայլին։ Եվ հիշեք. վաղը, մեկ շաբաթ, մեկ ամիս կամ մեկ տարի անց, մեղավոր կամ պատճառ չփնտրեք։ Հիշեք այս օրը, երբ երկիրը կազմ պատրաստ էր։ Ու ձեզանից պահանջվում էր ընդամենը մեկ որոշում։ Հիմա հենց այդ օրն է։

Եվ վերջում. հարգելի՛ «իմքայլականներ», դադարեցրե՛ք երրորդ անձանց միջոցով «մեսիջներ» ուղարկելը, թե դուք էլ համաձայն չեք երկրում տիրող քաոսի հետ, թե դուք անձնական ոչինչ չունեք մեր դեմ և ստիպված եք ամբիոններից ելույթներ ունենում, թե դուք էլ էիք այլ կերպ պատկերացնում երկրի ապագան և դուք էլ չեք համակերպվում մի անհավասարակշիռ մարդու թատրոն դարձած քաղաքական անցուդարձի հետ:

Հասկացե՛ք, որ նման պահվածքն անիմաստ է և ոչ մի արժեք չունի. հիմա գործելու ժամանակն է:

Մտածե՛ք»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:21 20/05/2020  |  ՄամուլՌուսաստանի մի շարք մարզերում անհետացել է հայկական ծխախոտը. «Իրավունք»
09:39 20/05/2020  |  ՄամուլԾխախոտի սկանդալից գլուխներ կթռչեն. Պատժվելու է Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին. «Հրապարակ»
09:23 20/05/2020  |  ՄամուլԱյո, մայիսի 9-ին թռիչք ունեցել ենք՝ Երեւան-Վորոնեժ. Բաժնի պետը՝ «սիգարետային» թռիչքների մասին. «Հրապարակ»
21:57 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռն է մեկնել Հայաստանից. Միքայել Մինասյան
14:12 16/05/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը՝ Վանեցյանի միջոցով Միքայել Մինասյանի գործարք առաջարկելու հայտարարության մասին
11:07 16/05/2020  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանի ընտանիքը Հայաստանի միջազգային հեղինակության հաշվին կազմակերպում է միջազգային մաֆիոզ ներմուծման և արտահանման համակարգ. Միքայել Մինասյան
22:37 15/05/2020Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը նոր՝ ադամանդային սկանդալի նախաշեմին. Միքայել Մինասյան
17:16 15/05/2020  |  Քրեական խրոնիկոնՄիքայել Մինասյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել
17:40 13/05/2020  |  Քրեական խրոնիկոնՄ.Մինասյանի տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել
22:36 12/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱզգային անվտանգության ծառայությունում կադրային ջարդ է սկսվել, ոչնչացնում են ծխախոտի մաքսանենգության հետքերը. Միքայել Մինասյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]