Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»

«list.am»-ով աշխատանք փնտրելիս՝ ընկել էր խարդախ «սեքսուալի» ծուղակն ու շորթման զոհ դարձել 05/04/2020   20:46  |  ԳՈՐԾ #

Այսօր, երբ մեր քաղաքացիների մի զգալի հատված զբաղվածության խնդիր ունի, երբ մարդիկ աշխատանքի որոնումների մեջ են,  հաճախ տարբերություն չեն դնում, թե համացանցում ինչ կայք է իրենց աշխատանք առաջարկում, տվյալ առաջարկը անձի կողմից է, թե՞՝ կազմակերպության, որնունի հստակ հասցե, պետական գրանցում և այլն: Արդյունքում, մարդիկ խարդախների թակարդում են հայտնվում՝ արդեն ոչ թե աշխատանք գտնելու, այլ՝ խարդախի ցանցից մի կերպ դուրս գալու համար էլ՝  դիմում իրավապահների օգնությանը:

Մեր ձեռքի տակ է մի դատավճիռ, որը կայացվել է 2019 թվականին՝ ՀՀ քաղաքացի Մ.Վ-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց կալանքի կիրառմամբ, որը փոխարինվել է գրավով: Վերջինս մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով հանցագործություն, այն է՝  խոշոր չափի խարդախություն և շորթում կատարելու համար: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել: Լիովին մեղավոր:

Գործի դատավարական նախապատմությունը

Մեր հերոսը իր լեգենդն է հորինել՝  list.am»-ում ներկայանալով որպես գործարար, որը տնօրենի օգնականի թափուր հաստիք ունի և աշխատող է փնտրում:

Ընդ որում, ուշագրավ  հանգամանք, քանի որ աշխատանքը  բարձր վարձատրվող է, ուստի պահանջներն էլ բարձր են: Դրանք, իհարկե աշխատանքի տեղավորման գործակալությունների պահանջներից տարբեր են, քանի որ Մ.Վ-ի նպատակն այլ էր՝ նա ցանկանում էր  համացանցով ծանոթություն հաստատել վճարունակ կանանց հետ, որոնք գրավիչ ու  կեղծ առաջարկների վերաբերյալ խոստումներին հեշտությամբ հավատացող էին և խաբեությամբ գումարներ հափշտակելու համար պոտենցիալ օբյեկտ կարող էին հանդիսանալ:

Միաժամանակ, ընդունված կանոնի համաձայն՝  «list.am»-ում տեղադրված՝  տնօրենի օգնականի թափուր տեղի վերաբերյալ հայտարարությամբ՝  հավակնորդներից Մ.Վ-ն  պահանջում է իր էլ.փոստին ուղարկել  համապատասխան ռեզյումե:

Աշխատանք փնտրող կանայք շատ են, և ահա նրանցից մեկն արձագանքում է: Երևանի բնակչուհի Ս.Պ-ն՝  աշխատանք փնտրելու նպատակով, ծանոթանալով հիշյալ հայտարարությանը, նշված Էլեկտրոնային հասցեին է ուղարկել իր անձնական տվյալներն ու լուսանկարը:

«Գործատուի» հարցազրույցը՝ հյուրանոցի համարում  կայացավ           

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, ներկայանալով կեղծ անվամբ, ամբաստանյալը էլեկտրոնային նամակագրության միջոցով, հարցազրույցի պատրվակով Ս.Պ.ին հրավիրել է հանդիպման: Վերջինիս հետ Մաշտոցի պողոտայում հանդիպելուց հետո, համոզվելով, որ հեշտությամբ կարող Է մոլորեցնել նրան, հետագայում իրենից կախվածության մեջ գցելու և մտացածին պատրվակներով պարբերաբար գումար հափշտակելու նպատակն իրագործելու ստոր դրդումներով, առանձնանալու և աշխատանքի ընդունելու պայմանների շուրջ զրուցելու պատճառաբանությամբ, նա աշխատանք որոնող   կնոջը  տարել է երևանյան մի  հյուրանոց, որտեղ վստահություն ներշնչելու համար ներկայանալով որպես խոշոր բիզնեսով զբաղվող  գործարար և խոստանալով, որ իր բացակայության ժամանակ Ս.Պ-ին կվստահի բիզնեսի կառավարումն ու կհոգա նրա ընտանիքի անդամների կարիքները, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:

Հետագայում փոխվել է պահանջմունքի տեսակը՝ սեռական հարաբերությանը փոխարինել է գումարը։ Աշխատանքի ընդունելու համար  կեղծ գործարարը պարբերաբար կնոջից  պահանջել և ստացել է խոշոր չափի գումար:  Իսկ վերջինս, գտնվելով մոլորության մեջ և վստահելով նրան, նախ՝  600.000 ՀՀ դրամի սպառողական վարկ է վերցնում բանկից և  առանց կասկածի՝  իր անվամբ տրված բանկային քարտը նույն օրը հանձնում նրան: Ապա՝ նաև  վարկային կազմակերպության գրասենյակից է ստանում  80.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և հանձնում «տարօրինակ գործատուին»: Վերջինս  վերը նշվածից զատ պահանջում և և մաս-մաս խաբեությամբ ստանում է ևս 100.000 ՀՀ դրամ,  արդյունքում ընդհանուր առմամբ խաբեությամբ Ս.Պ-ից  հափշտակելով 780.000 ՀՀ դրամ գումար:

Գումարի պահանջ՝  նախորդ  հանդիպումների ինտիմ լուսանկարները հանրայնացնելու սպառնալիքով

Աշխատանք որոնող իր «զոհից» արդեն բավականին գումար կորզած այս «արտասահմանցի գործարարը»  քայլ առ քայլ է առաջ գնում՝ այս անգամ էլ իր ցանցն ընկած կնոջը ներկայացվող  գումարային պահանջը զուգակցելով  շանտաժի հետ, թե՝ իբր տիրապետում է արատավորող տեղեկությունների, լուսանկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը, և դրանք կհրապարակի, եթե  իր ուզած 400 հազար դրամ  գումարը չստանա:  

Սակայն, այս անգամ Ս.Պ-ի համբերությունն արդեն սպառված է լինում, աչքերը բացված և նա, ըստ երևույթին, հասկանալով, որ  հայտնվել է խարդախ-խաբեբայի ճիրաններում, հենց նույն օրը  հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին:

Հանցագործը վնասազերծվում է «կաշառքի նմանակում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում

Աշխատանք փնտրող կինը,  հաշվի առնելով խաբեբա «գործատուի» հետ  ունեցած վերջին խոսակցությունը, թե՝  գումարն ուշացնելու դեպքում դրա չափը կավելանա,  պահանջված գումարի չափն իր նախաձեռնությամբ նշել է 600.000 ՀՀ դրամ, որը  «կաշառքի նմանակում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում փոխանցել է նրան։ Վերջինս՝ գումարն ստանալուն պես նշված վայրում տեղակայված «Իզի փեյ» վճարային տերմինալի միջոցով, որոշակի  դրամ է  մուտքագրել է իր հեռախոսահամարի հաշվեկշռին, ապա՝ վնասազերծվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ինչպես ասում են՝ գողը՝ սեփական ոտքով է գնում ընկնում թակարդը:

Դատարանի իրավական վերլուծությունը

Գնահատելով դատաքննությամբ հետազոտված բոլոր ապացույցները, դրանք համադրելով իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված, ապացույցների ձեռք բերման աղբյուրներն ստուգելու միջոցով, գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, ինչպես նաև ներքին համոզմամբ, դատարանն ապացուցված է համարել ամբաստանյալի կատարած արարքները, գտնելով,  որ նախաքննական մարմնի կողմից արարքներին տրվել են քրեաիրավական ճիշտ որակումներ և դրանք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին և նշված հոդվածներով պետք է ենթարկվի պատասխանատվության:

Պատժի տեսակ և չափ նշանակելիս, դատարանը հաշվի առնելով  կատարված հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն,  որ ամբաստանյալը նախկինում արատավորված և դատապարտված չի եղել, երիտասարդ է, նոր է ընտանիք կազմել, զղջացել է կատարած արարքի համար, վերականգնել է տուժողին պատճառված գույքային վնասը և տուժողը որևէ բողոք կամ գույքային պահանջ չունի, ի հավելումն,  որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք՝ ամբաստանյալը  տուժողին պատճառված գույքային վնասը կամովին և ամբողջությամբ հատուցել է,  դատարանը վճռեց ամբաստանյալ Մ.Վ.-ին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցանքներում՝ դատապարտելով նրան ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով նրան դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի 800.000 /ութհարյուր հազար/ ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով դատապարտել տուգանքիª նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի 600.000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 3–րդ մասի կիրառմամբ, հանցանքների համակցությամբ պատիժները լրիվ գումարելու միջոցով նրա  նկատմամբ վերջնական պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարչորսհարյուրապատիկի՝ 1.400.000 /մեկ միլիոն չորսհարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

…Այսօրինակ անհաջող, տհաճ պատմությունների մեջ չհայտնվելու, դրանցից ուղղակի   խուսափելու համար աշխատանք որոնողներին օգտակար խորհուրդ՝ զերծ մնացեք «list.am»-ով աշխատանք որոնելուց, կան բազմաթիվ հայտնի  կայքեր, որոնք  իրականացնում են հենց  այդ գործառույթը և որոնցից օգտնող մեր քաղաքացիները և գործատուները  կարծես գոհ են գրանցում են հաջողության պատմություններ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:08 04/05/2020  |  Քրեական խրոնիկոնԱրենիում հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ. կան ձերբակալվածներ
17:30 30/04/2020  |  Քրեական խրոնիկոնՏղամարդուց 240 հազար դրամ շորթած երիտասարդը բռնվել ու բերման է ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը
23:59 29/04/2020  |  Քրեական խրոնիկոնԱլեն Սիմոնյանի գործով ոստիկանությունը երկընտրանքի առաջ է` հարուցեն քրեական գործ, թե կեղծեն ապացույցը` ձայնագրությունը
21:52 23/04/2020  |  Քրեական խրոնիկոնԳառնի համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով
22:14 21/04/2020  |  Քրեական խրոնիկոնԵրևանում հնչել են կրակոցներ. թաղային հեղինակությունը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
19:54 21/04/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները գողություն են կանխել
23:40 14/04/2020  |  Քրեական խրոնիկոնԱրտաշատի ոստիկանները խանութից կատարված գողություն են բացահայտել
20:19 14/04/2020  |  Քրեական խրոնիկոնՈստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված կնոջ խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել
12:09 12/04/2020  |  Միջազգային լրահոսԲրյուսելում անկարգությունների ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 45-ի. Ինտերֆաքս
20:29 03/04/2020  |  Քրեական խրոնիկոնՄահակով և հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողի փաստաբանը պնդում է՝ տեղի է ունեցել խոշտանգում ու պահանջում դատահոգեբանական փորձաքննության կատարում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]