ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատահական չէր, որ Լավրովի հայտարարությունը հնչեց՝ Մամեդյարով-Մնացականյան տեսակոնֆերանսից առաջ. Արցախի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար 04/22/2020 21:39 | ԼՐԱՀՈՍ
Հնարավոր չէ Արցախի ժողովրդի դեմ բանակցային գործընթացում ինչ-որ գործողություն իրականացնել ու փորձել դա փաթաթել Արցախի ժողովրդի վրա:«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ասաց Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե բանակցային սեղանին մի փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակը:
Դաշնակցական գործչի ներկայացմամբ՝ Արցախում ժողովուրդը շատ հանգիստ է, քանի որ բազմաթիվ նման հայտարարություններ է լսել սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից: «Այնքան նման բաներ ենք լսել... Մենք գիտենք՝ հնարավոր չէ Արցախի հարցը լուծել առանց մեր մասնակցության»,- ասաց նա։
Խմբակցության ղեկավարը պատահական չի համարում, որ Լավրովի հայտարարությունը հնչեց Մամեդյարով-Մնացականյան տեսակոնֆերանսից առաջ. «Պատահական չէ, որ այս հայտարարությունն այս ժամանակաշրջանում հնչեցվեց, դա, իմ կարծիքով, նաև ժողովրդի տրամադրությունն ստուգելու համար էր, որպեսզի հասկանան ժողովրդի կամ տարբեր քաղաքական ուժերի արձագանքը»:
Սարգսյանն ընդգծեց, որ Դաշնակցության կարծիքով Հայաստանը պետք է մասնակցի բանակցային գործընթացին որպես Արցախի անվտանգության ու անկախության երաշխավոր, իսկ Արցախը լինի լիիրավ կողմ:
«Հայաստանը չպետք է դուրս մնա այս գործընթացից: Երկար տարիներ ՀՀ արտաքին գերատեսչությունն անկախություն բառը, կարծես թե, չի օգտագործում: Ճիշտ է, այս տարիների ընթացքում խոսվում է հողերը չհանձնելու մասին, ասում են, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց հասկանալի չէ՝ ինչու չի ասվում, որ Հայաստանը անկախության և անվտանգության երաշխավորն է: Հետաքրքիր է, որ այս «անկախություն» բառը միշտ բաց է թողնվում, չնայած հաջորդ նախադասությամբ միշտ ասում են, որ պետք է գործի ինքնորոշման իրավունքը»,-ասաց «Դաշնակցություն» խմբակցության ղեկավարը:
Դիտարկմանը, թե հայաստանյան քաղաքական ուժերի կողմից մտահոգություններ են հնչում հնարավոր ճնշումների մասին` պարտադրելու փուլային տարբերակը, ինչը տարիներ առաջ մերժվել էր ու դարձել ընդհուպ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառը, Սարգսյանը պատասխանեց, որ դրսից ճնշումների հետ զուգահեռ պետք է ճնշումներ լինեն երկրի ներսից, որպեսզի ղեկավարությունը կարողանա դիմակայել արտաքին ճնշումներին:
«Մենք գտնում ենք, որ քաղաքական ուժերը ցանկացած իրավիճակում պետք է ճնշումներ գործադրեն, առավելապես այս հարցում, երբ խոսքը մեր ապագայի մասին է: Եթե իշխանության նկատմամբ ճնշումներ են գործադրում, ապա այստեղ արդեն անձնականացված կամ կուսակցականացված չէ, թե ով է իշխանության գլուխը: Ներքին ճնշումներ անպայման պետք է լինեն, քանի որ դրանց դեպքում իշխանությունը կարող է դիմագրավել արտաքին ճնշումներին: Եթե ներսից ճնշումներ չլինեն ապա իշխանության համար շատ դժվար կլինի դրսի ճնշումներին դիմագրավելը»,-ասաց խմբակցության ղեկավարը:
Մեր զրուցակցի գնահատմամբ, Արցախում անկախությունից հետո շատ հետաքրքիր մթնոլորտ կա՝ ոչ միայն քաղաքական ուժերն են, որ արձագանքում են տարբեր հայտարարություններին, այլև ժողովուրդն է ուշի ուշով հետևում դրանց:
«Քաղաքական ուժերը, եթե ցանկանան էլ չեն կարող ժողովրդի ասածից տարբերվող բան ասել: Արցախում այնքան հստակ է ժողովրդի կարծիքը, որ նույնիսկ հնարավոր չէ ինչ-որ խումբ գտնել, որի տեսակետը կտարբերվի ժողովրդի կարծիքից: Այսինքն, եթե տարբեր տեղերում տարբեր կարծիքներ կան, ապա Արցախում կարծիքը միանշանակ մեկն է»,-ամփոփելով խոսքն ասաց «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել