ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այն բիզնեսը, որը ռեալ աջակցության կարիք ունի, ծրագրերից չի օգտվում. Նաիրի Սարգսյան 04/18/2020 16:08 | Տնտեսություն
Շատ գործարարներ են դիմել, որ չեն կարողանում աջակցության ծրագրերից օգտվել: Որոշ դեպքերում բանկերը չեն ֆինանսավորում, որոշ դեպքերում էլ գործարարներն ուղղակի ժամանակի մեջ չեն տեղավորվում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Աուդիտների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:
Վերջինս նկատեց շատ են եղել այն դեպքերը, երբ տարվա ընթացքում ընդամենը մեկ օր հարկային պարտավորությունների ուշացման պատճառով գործարքները մերժվել են. «Դրանից հետո փոփոխություններ կատարեցին, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ ժամկետանց պարտավորություն չունենան և երեկվանից իմացանք, որ արդեն սկսել են դիմումները բավարարել: Բայց այստեղ ամենագլխավոր խնդիրը վարկավորման հասցեականությունն է: Այսինքն այն բիզնեսը, որն իրականում տուժել է վարկ չի ստանում, քանի որ բանկերը ռիսկային են գնահատում: Բանկերին էլ կարելի է հասկանալ, որովհետև չգիտեն բիզնեսը կարողանալու է շնչել, կարողանալու է շահութաբերություն ապահովել, թե ոչ: Իսկ այն բիզնեսները, որոնց գործունեությունն այս պահի դրությամբ պարետի որոշմամբ արգելված չէ, այդ բիզնեսները կարելի է ասել այս ծրագրի կարիքը չունեն: Այն բիզնեսը, որ ռեալ կարիք ունի, չի օգտվում, իսկ որ բիզնեսը չունի օգտվում է, հարցը դա է»,-ասաց Նաիրի Սարգսյանը հավելելով, որ վարկից մերժվածները հիմնականում գործունեությունը դադարեցրած բիզնեսներն են:
Նրա կարծիքով խնդիրն այստեղ բիզնեսին հասցեական օժանդակություն ցույց տալն է. «Ասում են բիզնեսին այս պահին կվարկավորենք, որպեսզի աշխատավարձ տա, ծախսերը հոգա, բայց եթե մարդն աշխատավարձ չի ուզում վճարի, եթե մարդը չի աշխատում, բնականաբար իր վրա պարտքեր չի կուտակելու: Պատկերացրեք, երբ փակված տանը նստած եք և ինչ-որ մեկը գալիս, ասում է մենք պարտքով փող տանք, գնացեք խորոված արեք, կերեք: Բայց խորովածի կարիք չունեք և չգիտեք էլ երբ եք աշխատելու, որ կարողանաք այդ կուտակած պարտքերը մարել: Բիզնեսում նույն իրավիճակն է: Եթե բիզնեսը չի կարողանում շնչի, աշխատակցին պետք է աշխատանքից ազատի և ասենք, որ եկեք վարկ տանք, որ աշխատավարձերը վճարեք, դա չի կարելի, անընդունելի մոտեցում է»,-ասաց Նաիրի Սարգսյանը: Վերջինս գտնում է նման դեպքերում նվազագույն աշխատավարձի վճարման պարտավորությունը պետք է պետությունն իր վրա վերցնի: Բացի այդ շահութահարկի պարտավորություններն են կուտակվել և ապրիլի 20-ը վճարման վերջին օրն է. «Բայց բիզնեսը գումար չունի, որ վճարումը կատարի: Եթե նույնիսկ ունի էլ, ինքն անորոշություններ ունի, թե ինչ է լինելու և բանկային հաշվին դրած գումարն այս պահին դեռևս խելամիտ չի համարում, որ 2019 թվականի շահութահարկի սպասարկման համար ծախսի, քանի որ հնարավոր է առաջիկայում ավելի կարևոր հարցեր առաջանան»,-ասաց Նաիրի Սարգսյանը:
Նմանատիպ հարցերով Աուդիտների պալատը դիմել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին` հանրային լսումներ կազմակերպելու նպատակով:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել