Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան

Մեղրիի զորամասում ըմբոստության մասնակցած մեկ տասնյակից ավել զինվորների ու հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 04/12/2020   20:34  |  Քրեական խրոնիկոն

Մեղրիի զորամասում տեղի ունեցած անհնազանդության գործով 16 զինծառայողի նկատմամբ դատախազը քրեական հետապնդումը դադարեցրել է եւ նրանց մասով վարույթը կարճել: Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից:

Հիշեցնենք, որ Մեղրիի զորամասում մոտ մեկ տարի առաջ` 2019 թ. մարտին, արտառոց դեպք էր գրանցվել, շուրջ 200 զինվոր լքել էր զորամասի տարածքը` հրաժարվելով ենթարկվել սպայական անձնակազմի ցուցումներին: Պարզվում է` մի խումբ զինվորներ փորձել էին 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել։ Երբ սպաները դա թույլ չէին տվել, այդ զինծառայողներն իրենց համածառայակիցներին դրդել էին ըմբոստության, այն է` 2019 թ. մարտի 17-ին հրաժարվել էին ենթարկվել զինվորական ծառայության օրվա կարգացուցակին, իսկ ժամը 22:30-ին, երբ հայտարարվել էր քուն, մոտ 200 զինծառայող դուրս է եկել զորամասի տարածքից, ու միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել զորամաս:

«ՀՀ ԶՈւ-երում կարգազանցությունները եւ անհնազանդությունները անթույլատրելի են եւ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն եւ որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:
Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երեւույթներն անթույլատրելի են», - ֆեյսբուքում գրել էր ՀՀ ՊՆ խոսնակը:

Իսկ 2019 թ. Մարտի 27-ին դատախազությունը «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր, որ տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ։ Առաջին գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով` մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով` պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը: Նշված երկու քրեական գործերով էլ նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել` պարզելու, թե ինչ ընթացք են ստացել քրեական գործերը: Արդյունքում պարզվեց, որ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որի շրջանակներում մեղադրյալների մեծ մասի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: «13 զինծառայողի վերաբերյալ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, (այն է՝ գործուն զղջալու, հաշտվելու կամ իրադրության փոփոխման հիմքով - խմբ.): Մեկ զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 2 զինծառայողի նկատմամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ (հանցագործության դեպքի ու հանցակազմի բացակայության հիմքով- խմբ),- հայտնել են ՔԿ-ից:

Դատախազը կարճել է նաեւ զորամասի հրամանատար, գնդապետ Ռ. Սարգսյանի մասով վարույթը եւ դիրքը չարաշահելու համար քրեական հետապնդումը դադարեցրել` գտնելով, որ նրա գործողություններում բացակայում է հանցակազմը: Սպայական անձնակազմից միակ մեղադրյալը գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ջ. Մկրտչյանն է, որի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

ՔԿ-ի տեղեկացմամբ` զորամասում կարգազանցության դեպքի վերաբերյալ դատարան է ուղարկվել մեկ քրեական գործ, որով որպես մեղադրյալ անցնում են նշված փոխգնդապետն ու 4 պարտադիր ժամկետային զինծառայող: «Փաստինֆո»-ն դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին:

Զորամասում ըմբոստության պատճառները, նպաստած պայմանները վեր հանելու, վերացնելու վերաբերյալ նախաքննական մարմինը միջնորդություն դեռ չի ներկայացրել ՊՆ-ին: Մեր հարցին ի պատասխան ՔԿ-ից հայտնել են, որ «Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ուստի քննության արդյունքներով հանցագործությանը նպաստող հանգամանքները քննարկելու և վերացնելու վերաբերյալ ՊՆ միջնորդագիր դեռևս չի ուղարկվել»:

Հեղինակ` Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:33 08/04/2020  |  ՄամուլՄինչ զինվորին սպանելը նրա վրա նռնակ են նետել դիրքում. մանրամասներ զինվորի մահվան դեպքից․ «Ժողովուրդ»
13:51 30/03/2020  |  ԿորոնավիրուսԲանակում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է եւս մեկով
17:28 27/03/2020  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացին ահազանգում է խաղաղապահ զորքերում կան վատառողջ զինծառայողներ. ՊՆ-ն պնդում է նման գանգատներով զինծառայող բուժկետ չի դիմել
20:57 01/03/2020  |  Քրեական խրոնիկոնԶինվորը զորամասում ենթարկվել է սեռական բռնության. Վերջինս փորձել է վրեժխնդիր լինել ու նռնակը նետել բռնարարի ուղղությամբ
14:53 01/03/2020  |  ԼՐԱՀՈՍԲաղանիսում վիրավորված սպայի կյանքին այլեւս վտանգ չի ապառնում. բժիշկ
10:01 11/02/2020  |  Մամուլ8-րդ մահվան դեպքը բանակում. ՊՆ եւ ԶՈՒ փոխհարաբերությունները լարված են. «Ժողովուրդ»
09:26 30/01/2020  |  ՄամուլԾառայությունն ավարտելու համար զինվորին մնացել էր 6 ամիս. ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել. «Ժողովուրդ»
13:49 26/12/2019  |  ԼՐԱՀՈՍՍպանված զինծառայող Ա.Աջամյանից և վիրավորում ստացած Դ. Մելիքբեկյանից բացի մարտական դիրքում եղել են ևս 5 զինծառայող
13:33 26/12/2019  |  ԼՐԱՀՈՍՍպանված զինծառայողի հարազատները պահանջում են հանդիպում վարչապետի հետ
22:38 13/11/2019  |  Դատական ռեպորտաժներԻնքնաձիգի փողն ուղղել է շարքային զինծառայողի կրծքավանդակի ուղղությամբ, սեղմել ձգանը, ու երկու կրակոց արձակել. Զինվորի սպանության համար դատապարտվել է կրտսեր սերժանտը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]