Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

ԱԳՆ-ն չի ուզում տարբերակել, որ ինքը շոու բիզնեսը չէ. Կարեն Բեքարյան 03/31/2020   19:07  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հետ զրուցակիցն է քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

-Պարոն Բեքարյան, նախօրեին Տավուշի ուղղությամբ հակառակորդը անհաջող դիվերսիայի փորձ կատարեց, գնդակոծեց խաղաղ բնակավայրերը, իսկ Ոսկեվան գյուղում անչափահաս երեխա վիրավորվեց: Սադրանքին հետեւեց ՀՀ ԱԳՆ-ի դատապարտող հայտարարությունը, որտեղ բավականին տարօրինակ ու հարցեր առաջացնող ձեւակերպում կար, մեջբերեմ. «Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում..»: Ի՞նչ է նշանակում այս ձեւակերպումը եւ արդյո՞ք սա համարժեք արձագանք էր:

-Հայտարարության փաստը եւ բովանդակությունը տարանջատենք: Այն, որ հայտարարություն պետք էր, դա միանշանակ է, բայց այն, որ այդ հայտարարությունը պետք է այլ բովանդակություն ունենար, առնվազն ինձ համար նորից միանշանակ է: Հայտարարության թե լեզուն, թե կոշտությունը պետք է լիներ աննկարագրելի հաշվարկված ու համապատասխան՝ թե այսօրվա իրողություններին , թե ընդհանրապես Ադրբեջանի ձեռագրին՝ ցանկացած պահի օգտվել առիթից: Մենք ունենք իրավիճակ, երբ հակառակը, հայտարարությունը պարունակում է այնպիսի ձեւակերպումներ, որոնք ուղղակի անթույլատրելի են: Երկու հիմնական պրոբլեմատիկ դրվագներից առաջինը «հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը» արտահայտությունն է: Սովորական մարդկային տրամաբանությունը, տեքստ կարդալու որեւէ ունակությունը, բառակազմը հուշում են մի պարզ բան , եթե դու խոսում ես «հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտման» մասին, այսինքն, ի տկատի ես ունենում , որ կան հրադադարի խախտման դեպքեր, որոնք հրահրվա՞ծ են: Այդ ի՞նչ դասակարգում է մտցվել, այսինքն, Ադրբեջանի սրիկայությունը հիմա փորձում եք դասակարգել՝ ըստ հրահրվածի եւ չհրահրվածի՞:

Սա ի՞նչ նորություն էր, որտեղի՞ց հայտնվեց, սրա շարունակությունն ու հաջորդ քայլերը պատկերացնում ու հասկանո՞ւմ են մեր արտգործնախարարությունում: Եվ սա ունեցավ շատ ցավալի շարունակություն. այս վերջին ժամանակահատվածում բազմիցս արվող կոպտագույն սխալները, երբ ներկայացնում, հուշում ես, մարդիկ չկարողացան սովորել՝ ոչ միայն այդ սխալները չանել, այլեւ արածը տեսնելուց գնան ուղղելու ճանապարհով: Փոխարենը, կա մի ագրեսիվ, ոչինչ, անգամ ակնհայտը չընդունող կեցվածք եւ այսօր նույն ԱԳՆ-ի կողմից խոսնակի մակարդակով տարաբնույթ մեկնաբանություններ են տրվել՝ օգտագործելով միջազգային բառակազմ, տերմինաբանություն բացատրությունը: Այս մարդիկ տարրական պատկերացումներ եւ տարբերակումներ, թե որտեղ են քո շահերը, թիրախներն ու նպատակները այս կամ այն արտահայտությունն օգտագործելիս, չգիտեն, այդ արտահայտությունն օգտագործում է կոնֆլիկտի կողմը, թե՞ որեւէ միջնորդ, սա էական է , այդ ամենի պատկերացումները չկան: Այդ սխալների քանակը ոչ միայն որակական մեծ խնդիրներ է բերում այլեւ քանակական առումով է խնդրահարույց դառնում: Պրակտիկանտների մակարդակով վարվել, այն էլ այս իրավիճակում՝ մեզ համար հազար մարտահրավերի պարագայում, անցնում է բոլոր սահմանները: Էլ չեմ խոսում նույն հայտարարության մեջ երկրորդ էլեմենտի մասին, որ իբրեւ թե Ադրբեջանը չի վերահսկում իրավիճակը եւ այլն, եւ այլն: Սա՞ է մեր ասելիքը եւ սա՞ է ամենակարեւորը, այսինքն, մենք հիմա մեր ամեն ինչը թողած, մտածում ենք՝ Ադրբեջանի դեմքը պահելու արտահայտությունների մասի՞ն: Միանգամից թող գրեին՝ գուցե կորոնավիրուսով հիվանդ զինվոր է կրակել:

-Պարոն Բեքարյան, ստացվում է, որ վերոհիշյալ արտահայտության կիրառումը պաշտոնական Երեւանի կողմից, առհասարակ , հրադադարի ռեժիմի խախտումների պատասխանատվությունը անուղղակիորեն նաեւ հայկական կողմի վրա՞ է դնում:

-Սա առաջին դեպքը չէ, ես չգիտեմ՝ մարդիկ, հավանաբար, իրենց աշխատանքային անցած ճանապարհից ելնելով, տարբեր կառույցների՝ իրենց հավանած ինչ-ինչ փաստաթղթերի բառակազմը փորձում են ներմուծել հակամարտության կարգավորման գործընթացի հետ առնչություն ունեցող տեքստերի մեջ՝ որեւէ կերպ չհաշվարկելով դրա ռիսկերը, չմտածելով ոչ մի բանի մասին, բացի նոր ու մոդայիկ երեւալուց, այսինքն, այսօր մեր ԱԳՆ-ն չի ուզում տարբերակել, որ ինքը շոու բիզնեսը չէ: Սա ահավոր մեծ խնդիր է:

-Պանդեմիայի պայմաններում դիվերսիոն փորձի փաստը, սադրանքի հետեւանքով խաղաղ բնակչի՝ անչափահասի վիրավորվելու փաստը, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ մշտադիտարկման ժամանակավոր կասեցումը մեզ ու՞ր է տանում:

-Ես չգիտեմ, թե ովքեր են, որ վստահել են կամ վստահում են Ադրբեջանի կեցվածքին ու պահվածքին, որ այս պանդեմիայի պայմաններում կամ ելնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունից Ադրբեջանը պետք է կեցվածք փոխեր: Բնականաբար՝ ոչ: Այստեղ խնդիրն այլ դաշտում է՝ զգոնության աստիճանը պետք է համապատասխանի ու լինի ավելին, քան առկա մարտահրավերներն են , այդ թվում՝ իրավիճակով առաջացած: Լավ, պարզ չէ՞, որ Ադրբեջանը նույն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում իր հանրության հետ դիալոգում կեղծիքի բավականին մեծ պաշար է օգտագործում, հասկանալի չէ՞ որ այդ կեղծիքը՝ հիվանդների քանակի ու մահացության դեպքերի վերաբերյալ, ինչ-որ պահի պայթելու է, հասկանալի չէ՞ որ, երբ դա պայթեց ու Ադրբեջանի իշխանությունն ինքն իր համար վտանգ զգաց, պետք է փորձի կիրառել ուշադրության շեղման գործողություններ:

Սրանում որեւէ անհասկանալի բան կա՞, որ ուշադրության այդ շեղումը պետք է լինի սահմանին էսկալացիայով, սա է՞լ է անհասկանալի եւ որ այդ ամենի հետ կապված, բանակը իր հերթին , փառք տղաներին , պետք է զգոնության չգիտեմ ինչ աստիճանի լինի, բայց արտգործնախարարությունն էլ պրակտիկանտից պետք է վերածվի սեփական երկրի շահերը շատ ուշադիր ու շատ հետեւողական պաշտպանողի, սա է՞լ է անհասկանալի, առավել եւս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների թե հայտարարությունը, թե ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ գործառույթների «սառեցումը» Ադրբեջանին շատ ավելի լայն հնարավորություններ են տալիս: Բա՞րդ է այս ամենը հասկանալ:

-Դիվերսիան հայ-ադրբեջանական սահմանին էր, ստեղծված իրավիճակում, հնարավոր ռիսկերը հաշվի առնելով, արդյո՞ք անհրաժեշտություն չկար ՀԱՊԿ-ի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրելու Ադրբեջանի սադրանքին:

-Ես մի քանի անգամ այդ հարցի շուրջ կարծիքս արտահայտել եմ, այդ խնդիրը կշեռքի երկու կողմերում էլ իր դրական ու բացասական հետեւանքները ունի եւ շատ կարեւոր է չափազանց նուրբ վերլուծությունն ու հաշվարկը, բայց ես հաշվի առնելով, թե ինչ ունենք այսօր, խոսում եմ շատ բարձր մատերիաների մասին, որովհետեւ մեր արտգործնախարարությունն այսօրվա վիճակում այդ հաշվարկի ունակությունը չունի, դրա համար ավելի լավ է՝ ոչ մի տեղ չդիմել տարաբնույթ խնդիրները չբազմապատկելու համար: Այդ հարցը նաեւ այնքան նուրբ է, որ ես հանրայնորեն չեմ ցանկանում որոշ փակագծեր բացել: Եվ այսօր, այս պայմաններում ունենալ Բելառուսի նախագահի հետ հեռախոսազրույցը՝ երկու երկրների տարբեր պաշտոնական հաղորդագրությամբ…Հասկանո՞ւ մ եք ուր ենք գնում: Պարետը միգուցե զբաղվի՞ սեփական վարչապետով եւ արտգործնախարարությամբ , որովհետեւ խուճապ են ստեղծում:

Հ.Գ.Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19 վիրուսի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ»,-նշվել է հաղորդագրության մեջ: Մինչդեռ belta.by կայքը` հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը, տեղեկացրել էր, որ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև: Աղբյուրը շեշտադրել է տեղեկությունն այն մասին, որ կողմերը կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների գների վերաբերյալ, որոնք և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը ներկրում են Ռուսաստանից: Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանն ընդգծել են բնական գազի գնի բարձր մակարդակը` նշելով, որ այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր ստեղծված իրավիճակին: ՀՀ վարչապետի կայքի հրապարակած հաղորդագրության մեջ գազի գնի քննարկման վերաբերյալ որեւէ տեղեկություն չի հրապարակվել:

Հեղինակ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:21 31/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ Արցախում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայտարարության
15:40 27/03/2020  |  Կորոնավիրուս«Ռուսավիացիան» կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը
19:52 26/03/2020  |  ՀարցազրույցՀիմա հետ գնանք ու ասենք այս 100․000 դոլարը քեզ որտեղի՞ց, դա կլինի ակնհայտորեն ազդեցություն դատավորի վրա. Բեքմեզյան
11:47 25/03/2020  |  ԿորոնավիրուսԱրտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր․ ԱԳՆ
09:32 24/03/2020  |  ՄամուլԱԳՆ-ում Աշոտյանի առաջարկը «ադաբրյամս» է ստացել, սակայն հետո դեմն առել են. «Իրատես»
11:27 23/03/2020  |  ԿորոնավիրուսՀայաստան մուտքի և ելքի սահմանափակումների վերաբերյալ. ԱԳՆ
19:59 21/03/2020  |  ԿորոնավիրուսՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Վերին Լարսի անցակետում իրավիճակի վերաբերյալ
15:16 19/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Վերին Լարսի անցակետում ստեղծված դրության վերաբերյալ
16:38 18/03/2020  |  ԿորոնավիրուսԲոլոր հյուպատոսություններն ունեն թեժ գծեր, որոնք հասանելի են Viber, WhatsApp հավելվածներով
17:36 17/03/2020  |  ԿորոնավիրուսՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն աշխարհագրական տարածման առնչությամբ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]