ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթիկ քաղաքում մի տեղ ալյուրը թանկացել է 200 դրամով, մեկ այլ տեղ 1500 դրամով. ՏՄՊՊՀ-ի կողմից զգուշացնող միջոցառումներ են կիրառվել այնտեղ, որտեղ արհեստական գնաճ է նկատվել. ԱԺ պատգամավոր 03/23/2020 12:33 | ԼՐԱՀՈՍ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գնաճի վերաբերյալ քաղաքացիների արձանագրած բոլոր լուսանկարներն ու տվյալները հաղորդել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ երեկվա դրությամբ՝ հանձնաժողովն ուսումնասիրել է մարզային խանութները: Հիմնական խանութներում թանկացումներ կա'մ չեն եղել, կա'մ էլ եղել են 10 դրամի տարբերությամբ, իսկ արդեն վերավաճառողների մոտ կրկնակի անգամ թանկացում է արձանագրվել. «Ալյուրը ամենաշատն էր թանկացել. Արթիկ քաղաքում մի տեղ այն թանկացել է 200 դրամով, մեկ այլ տեղ՝ 1500 դրամով: Գյումրիում նույնպես, այսինքն քաղաքների ներսում թանկացումներն անհատական են տեղի ունեցել: Եթե մարդը տեղյակ չեղավ, որ մեկ այլ տեղից ավելի մատչելի կարող է գնել ապրանքը, ապա սա անբարեխղճության հետևանք է»,-նկատեց Սոֆյա Հովսեփյանը:
Վերջինս հավելեց թանկացել է նաև դեղորայքը, մասնավորապես «Նատալի ֆարմ»-ում. «Երեկ եմ մտել այնտեղ կարիքավորներից մեկի համար դեղ գնելու: Դեղի տուփի վրա նշված էր 5750 դրամ, բայց երբ համակարգչով անցկացրեց, եղավ 6850 դրամ, այսինքն ուղիղ 1100 դրամ թանկացավ:Անգամ աշխատողը զարմացավ, որովհետև նա էլ տեղյակ չէր, ցանցով էր եկել: Այստեղից հետևություն, որ արհեստական գնաճ են գրանցել: Գործ ունենք անբարեխիղճ բիզնեսմենների հետ, որոնք, օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, առավելագույն պահանջարկ ունեցող դեղորայքը, այդ թվում սեզոնային գրպի, մրսածության դեմ դեղերն անբարեխիղճ ձևով թանկացնում են»,-ասաց պատգամավորը նկատելով, որ նախքան թանկացումն էլ նրանք այդ դեղորայքից շահույթ ունեցել են, իսկ այժմ գերշահույթի են ձգտում: Ընդ որում Սոֆյա Հովսեփյանը նաև նշեց, որ «Նատալի ֆարմ» դեղատան կողքին գտնվում էր «Վագա ֆարմ» դեղատունը, որտեղ, սակայն, միևնույն դեղը չէր թանկացել:
Միևնույն ժամանակ պատգամավորը վստահեցրեց, որ ՏՄՊՊՀ-ն զբաղվում է այս բոլոր հարցերով և անընդհատ ուսումնասիրում: Ինչ վերաբերում է պատժիչ միջոցառումներին, ապա Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ այնտեղ, որտեղ գների արհեստական աճ է հայտնաբերվել, հանձնաժողովի կողմից զգուշացնող միջոցներ են ձեռնարկվել: Պատգամավորը նշեց, որ երեկ տեղեկություն է ստացել, որ երկու տեղ կանոնակարգվել է, բայց միևնույն է, դեռ շարունակվում են քաղաքացիների կողմից ահազանգերը:
Դիտարկմանը, որ քաղաքացիների գերակշիռ մասը հատկապես դժգոհում է «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցերում գների բարձրացումից, արդյոք Հանձնաժողովն այնտեղ մոնիտորինգ իրականացնում է, Սոֆյա Հոցսեփյանն արձագանքեց. «Կարծում եմ այո, որովհետև Երևան սիթիի տվյալներն էլ եմ ուղարկել, մասնավորապես բանջարեղենի գների հետ կապված: Ես անձամբ գնացի և տեղում համոզվեցի, որ մարդկանց նշած թվերը ճիշտ էին: Հանձնաժողովին տեղեկացրել եմ, ասացին կզբաղվեն: Դա նշանակում է, որ մոնիթորինգ են անում: Բայց մանրամասներին չեմ տիրապետում, ինձ համար էական է, որ վերջնարդյունքում քաղաքացին չտուժի»,-ընդգծեց պատգամավորը:
«Փաստինֆո»-ն նաև կապ հաստատեց ՏՄՊՊՀ-ի մամուլի խոսնակ Անի Սմբատյանի հետ տեղեկանալու, թե այս ընթացքում ինչ անբարեխիղճ թանկացումներ են արձանագրվել, սակայն Անի Սմբատյանն ասաց. «Այս պահին հստակ ժամկետ չեմ կարող նշել, բայց մոնիտորինգի արդյունքները կհրապարակվեն, այդպես կծանոթանաք»:
Նշենք, որ բազմաթիվ մարդիկ օպրեր շարունակ ահազանգում են գների բարձրացման հետ կապված, մասնավորապես նրանք նշում են, որ բարձրացել է ալյուրի, բանջարեղենի գները:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/14/2022 10:16 McKinsey & Company-ում անհանգստացած են. «Հրապարակ»
- 05/14/2022 10:13 Նոր պարտավորություն վարչական և այլ մարմինների համար. «Փաստ»
- 05/14/2022 10:05 Լևոն Քոչարյանի ընկերները բողոքի ցույցերը սկսվելուն պես Մոսկվայից Երևան են ժամանել. «Հրապարակ»
- 05/14/2022 10:02 Գյուղատնտեսությունը Հայաստանում անկում է ապրում. «Ժողովուրդ»
- 05/14/2022 10:00 Ամեն ինչ անում են, որ Վանեցյանը շուտ վերադառնա. «Հրապարակ»
- 05/14/2022 09:58 Ընտրությունները դեռ նշանակված չեն, բայց «քարոզարշավն» արդեն սկսե՞լ են. «Փաստ»
- 05/14/2022 09:56 Արարատ Միրզոյանի կինն ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/16/2022 18:58 ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում տուրք չտալ օրվա մանր դիկտատորների ապօրինի հրահանգներին. Կոչուբաև
- 05/16/2022 17:45 Հայհոյող, թքող, վիրավորող, ապօրինություն թույլ տվող ոստիկանները ստիպում են, որպեսզի մարդիկ իրենց հետ համարժեք վարվեն. Աբրահամյան
- 05/16/2022 17:13 Ոստիկանությունն, առանց օրինական հիմքերի, մի խումբ մարդկանց ավտոմեքենաները տեղափոխել է հատուկ պահպանվող տարածք և հրաժարվում են վերադարձնել.Մակինյան
- 05/16/2022 16:29 Ոստիկանները, Վահե Ղազարյանի գլխավորությամբ, ականջները կախած, կատարեցին այդ աննշան կայքի և դրա խմբագրի հանձնարարությունները. Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/16/2022 11:12 Երևանում 32-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել Mercedes-ին. հետիոտնը տեղում մահացել է. shamshyan.com
- 05/15/2022 15:15 Հրդեհ՝ ավտոմեքենայում
- 05/15/2022 11:22 Երեկ տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 30 հետցնցում. ԱԻՆ
- 05/15/2022 11:11 Քաղաքացին նախկին ճոպանուղու չշահագործվող շինության երկրորդ հարկից ընկել է փոսը և վնասվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
- 05/15/2022 14:18 Մինչև այսօր պահպանվել և գործում են շուրջ 3 հազարամյա պատմությամբ Դալմայի և Ումեշինի ջրանցքները. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
- 05/15/2022 10:27 «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը