ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջարկում եմ մնանք սահմանադրական օրենքի կանոնակարգման տիրույթում. Վ. Վարդանյան 03/20/2020 22:29 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին և երկրորդ ընթերցմամբ այսօր ընդունելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն առաջարկեց` նախագծի վերաբերյալ առաջարկները ներկայացնել սեղմ ժամկետում:
«Եթե բոլոր պատգամավորները համաձայն են` կարող են սեղմ ժամկետում առաջարկ ներկայացնել կամ հայտարարել, որ առաջարկ չունեն։ Ինքնանպատակ չէ` նստել 3 ժամ սպասելը», - ասաց պատգամավորը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այդ տարբերակի մասին ինքը եւս մտածել է, սակայն, եթե անգամ բոլոր պատգամավորները միաձայն ասեն, որ առաջարկ չունեն, ապա չի բացառվում, որ 2 ժամ 40 րոպե հետո որևէ մեկի մտքով նոր առաջարկ անցնի․ «Սա իրավունք է, սահմանված իրավունք է և մենք չենք կարող այն կրճատել»։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ երկրում արտակարգ դրություն է և իրենց խմբակցությունը պատրաստ է գիշերն էլ մնալ ու քննարկել. ««Իմ քայլը» եւս պատրաստ է, բոլորը պատրաստ են, եկեք անենք, անցնենք առաջ, եկել ենք արդեն»։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նույնպես առաջարկը տրամաբանական համարեց, սակայն հիշեցրեց, որ ԱԺ-ում ընդունված որոշումներն իրավական առումով չպետք է խոցելի լինեն։
«Եթե մի փոքր խոցելի տեղ թողեցինք, ես ձեզ հավատացնում եմ , որ ո՛չ երկուշաբթի, ո՛չ երեքշաբթի, ո՛չ չորեքշաբթի օրենքը պարզապես չի անցնի։ Այստեղ խոցելիության խնդիր է։ Ես իրավաբան չեմ, սակայն գիտեմ մի բան, եթե օրենքում գրված է «ա», ուրեմն դա «ա» է»,-ասաց Աբովյանը։
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադամիր Վարդանյանը եւս նկատեց, որ օրենսդրական փոփոխությունների իրականացումը պետք է անխոցելի լինի: «Իրոք, մենք գործ չունենք սովորական օրենսդրության հետ, այլ գործ ունենք վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող, մարդու իրավունքները սահմանափակող օրենսդրական ակտերի հետ, որոնք կարող են հանգեցնել տարբեր տեսակի բողոքների, վիճարկումների, այդ թվում նաև` ըստ ձևի ընդունման, սահմանադրականության հարց կարղ է բարձրացվել։ Հասկանում եմ` բոլորիդ պատրաստակամությունն ու նաև ողջունում եմ այս միահամուռությունը, բայց, այդուհանդերձ, ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանադրական օրենք է, դրանում նախատեսված սահմանափակումները, ըստ էության, Սահմանդրությունից բխող ուղղակիորեն սահմանափակումներ են։ Ես առաջարկում եմ մնանք սահմանադրական օրենքի կանոնակարգման տիրույթում, հակառակ դեպքում վաղը, մյուս օրը հնարավոր են իրավիճակներ, երբ ըստ ընդունման ձևի այս օրենսդրական ակտերը կվիճարկվեն դատական ատյաններում»։
Ի վերջո ԱԺ-ն 94 կողմ, 0 դեմ ձայներով որոշեց հարցի առաջին ընթերցամբ հարցը քննարկել այսօր, իսկ երկրորդ ընթերցմամբ՝ երկուշաբթի օրը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել