ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզ կորոնավիրուսով չեն վախեցնի ու ընդհանրապես՝ ոչ մեկ ու ոչինչ մեզ չի վախեցնի․ Փաշինյան 03/17/2020 12:36 | Կորոնավիրուս
Սպիրտի գնի աճը կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ, որովհետև փոխվել է սպիրտի նվազագույն գինը։ Կորոնավիրուսից առաջ և հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան այսօրվա ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա արձանագրեց, որ նպարեղենի հետ կապված գնային փոփոխություններ կան, ինչը կապված է խուճապային ու ճգնաժամային գնումների հետ։
«Ես կոչ կանեմ մեր հայրենակիցներին՝ ճգնաժամային ու խուճապային գնումներ չիրականացնել, որովհետև այսօր առավոտյան էլ ասվել է, որ խանութները, ցանցերը որևէ ապրանքի պակասություն չունեն պահեստներում։ Ինձ ասում են, որ խոշոր սուպերմարկետների ցանցերի առևտուրն աճել է միջինում 30-40 տոկոսով, իսկ փոքր կրպակների առևտուրը հակառակը՝ նվազել է։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ ձեզ կոչ անել, որ փոքր և միջին բիզնեսի մասին չմոռանաք»,-շեշտեց Փաշինյանը։
Նա անդրադարձավ ֆինանսական շուկային ու ասաց, որ այն Հայաստանում կայուն ու ուժեղ է, մանավանդ անցյալ տարվա ցուցանիշներից հետո, երբ Հայաստանն իր միջազգային պահուստները հասցրել է ռեկորդային մակարդակի։
«Կենտրոնական բանկն աննախադեպ մեծ ծավալի արտարժույթ է գնել և պահուստավորել, այնպես, որ այստեղ մենք խնդիր չենք ունենալու և ամեն ինչ լավ է լինելու»,-նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով, տնտեսական նպաստի տրամադրմանն ինքը դեմ է․ «Մենք ոչ թե պետք է տնտեսական նպաստ տանք, այլ պետք է համոզվենք, որ այդ աջակցության արդյունքում ընկերությունները, բիզնեսը դառնալու են ավելի ուժեղ։ Հայաստանը 2018-19 թթ․ մեծ պոտենցիալ է կուտակել՝ տնտեսական ռեստարտ, տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար, և այն, իհարկե, կօգտագործվի, որ մենք այս իրավիճակից դուրս գանք ավելի ուժեղացած տնտեսությամբ»։
Ամփոփելով խոսքը ՀՀ վարչապետն ասաց, որ մարդիկ անհանգստացած են, բայց հանդարտ են։ Ապա ավելացրեց, որ ՀՀ կառավարության փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը կառավարելի է և կարող է լինել կառավարելի նաև երկարաժամկետ առումով։
«Կոչ եմ անում հանգստությունը պահպանել։ Բոլոր ուղղություններով իրավիճակը կայուն է, վերահսկվում է, բոլորս պետք է պայմանավորվենք, որ այս ճգնաժամը մեզ համար 0-ական կետ է, որից պետք է կառուցենք բոլորովին նոր իրականություն․․․եթե նույնիսկ ինչ-որ մեկը կորոնավիրուսով վարակվել է, մենք պետք է հասկանանք, որ սա ի վերջո շատ շուտով բոլորիս համար դառնալու է այնպիսի հիվանդություն, ինչպիսին է սովորական հարբուխը։ Մեզ կորոնավիրուսով չեն վախեցնի, կորոնավիրուսը մեզ չի վախեցնի ու ընդհանրապես ոչ մեկ ու ոչինչ մեզ չի վախեցնի»,-շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ».
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը