Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Փաշինյան. Կարդացեք այս նամակը՝ հասկանալու, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում 02/25/2020   15:58  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայրենադարձված քաղաքացու նամակն ու դրանում բարձրացված հարցերի վերաբերյալ հանձնարարականները։

Նա գրում է.

«Այսօր առավոտյան ստորեւ ներկայացվող նամակն եմ ստացել Մարիա Ղանաղունյանից: Նամակը կարդալուց հետո նախ զանգել եմ հեղինակին՝ շնորհակալություն հայտնել այս նամակը գրելու համար, այն իմ ֆեյսբուքյան էջում հրապարակելու թույլտվություն եմ ստացել, ապա նամակը հասցեագրել եմ մի շարք պաշտոնյաների հետեւյալ գրությամբ.

Պարոնայք, խնդրում եմ կարդացեք այս նամակը՝ հասկանալու համար, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում:

1. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. նամակից արագ դուրս բերել ընթացակարգային այն խնդիրները, որոնք նորմատիվային կարգավորման կարիք ունեն եւ սկսել կարգավորման գործընթացը:

2. Ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանին. սկսել ծառայողական քննություն Անձնագրային եւ վիզաների վարչության խայտառակ վատ աշխատանքի նկարագրված դեպքերի առիթով. պատժել բոլոր մեղավորներին՝ առնվազն աշխատանքից ազատման ձեւով: Կապվել նամակի հեղինակի հետ, վերցնել մանրամասն բացատրություններ Անձնագրային եւ վիզաների վարչությունում ունեցած դժվարությունների վերաբերյալ, կատարել վատ աշխատողների ճանաչումներ եւ վատ աշխատողներին ազատել աշխատանքից:

3. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին. նշանակել ծառայողական քննություն ՔԿԱԳ հիշատակված բաժնի գործունեության կապակցությամբ եւ թերացած աշխատակիցներին ազատել աշխատանքից:

4. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին. հայրենադարձների շրջանում իրականացնել զրույցներ, հարցումներ նրանց ունեցած դժվարությունների, խնդիրների վերաբերյալ, կազմել համապատասխան օրակարգ եւ այդ օրակարգը փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով պիտի ղեկավարի այդ հարցերը լուծելու գործընթացը:

5. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին. հետեւել սույն հանձնարարականի կատարման ընթացքին:

Սիրելի հայրենակիցներ, ստորեւ ներկայացնում եմ Մարիա Ղանաղունյանի նամակն ամբողջությամբ:

Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան, պարոն Զարեհ Սինանյան,

Իմ անունն է Մարիա Ղանաղունյան: Ես վերջերս եմ հայրենադարձվել Կանադայից: Ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել հայրենադարձության իմ փորձով:

2018-ի թավշյա հեղափոխությունից հետո մենք չափազանց ոգևորվեցինք: Ի վերջո որոշում կայացվեց վերադառնալ հայրենիք: Ես ծնվել եմ Երևանում, Հայաստանում և հեռացել եմ 1999-ին: Ամուսինս սփյուռքահայ է, ով մանուկ հասակից ապրել է Կանադայում: Մենք ունենք երկու դուստր, որոնք ծնվել և մեծացել են Կանադայի Տորոնտո քաղաքում: Մեծ դուստրս 2019 թվականին ավարտեց Տորոնտոյի ավագ դպրոցը և ընդունվեց Հայաստանի ամերիկյան համալսարան: Մենք տեղափոխվեցինք 2019-ի ամռանը, և աղջիկս սկսեց իր առաջին տարին ՀԱՀ-ում: Մենք չափազանց հպարտ ենք, որ մեր դուստրը բարձրագույն կրթությունն ստանալու է Հայաստանում:

Մենք Կանադայի քաղաքացի ենք և ժամանակն էր, որ դիմեինք ՀՀ քաղաքացիություն և անձնագիր ստանալու համար: Ես Հայաստանից հեռացա 1999 թ.-ին. Հայաստանն այն ժամանակ չուներ երկքաղաքացիություն, ուստի ինքնաբերաբար կորցրեցի Հայաստանի քաղաքացիությունն ու գրանցումը: Եկել էր ժամանակը՝ վերադարձնելու Հայաստանի քաղաքացիությունը:

Իմ փորձությունն սկսվեց Ոստիկանության Անձնագրային ու վիզաների վարչությունում: Խնդիրն այն էր, որ երեխաներ ունենալուց հետո վերցրել եմ ամուսնուս ազգանունը: Անձնագրային ու վիզաների վարչության ներկայացուցիչներն ինձ ասացին, որ քանի որ նրանք չեն կարող հաստատել, որ ծնվել եմ Հայաստանում, չեն կարող ինձ օգնել, քանի դեռ Կանադայից չեմ բերել համապատասխան տեղեկանք առ այն, որ ազգանունս ապոստիլով փոխել եմ 20 տարի առաջ: Կանադայում ապոստիլ չի կիրառվում, և նման փաստաթղթեր չեն տրվում:

Մի քանի շաբաթ դեգերեցի Անձնագրային ու վիզաների վարչության աշխատասենյակներում: Նրանք ինձ առաջարկեցին գնալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության այն բաժանմունքը, որտեղ մենք գրանցել էինք մեր ամուսնությունը. միգուցե նրանք կարողանային օգնել: Գնացի Սարյան փողոց՝ գլխավոր փոստային բաժանմունքի հարեւանությամբ գործող ՔԿԱԳ:

Այնտեղ գտնվող կինը, ով առնվազն վերջին 20 տարին զբաղեցնում էր այդ պաշտոնը, շատ վատ վերաբերվեց ինձ հետ: Նա ուզեց այդ նույն տեղեկանքը Կանադայից: Երբ ասացի, որ Կանադան նման տեղեկանքներ չի տալիս, նա ասաց՝ ոչինչ չգիտեմ, և որ ԱՄՆ-ում նման փաստաթղթեր տալիս են:

Նրան բացատրեցի, որ Կանադան ուրիշ երկիր է և ունի այլ օրենքներ: Նա ասաց, որ ինքը չի կարող ինձ օգնել, և որ պետք չէր վերադառնալ Հայաստան, և որ ես լավ կանեի կրկին վերադառնայի այնտեղ, որտեղից եկել էի: Արդեն 4 ամիս ապարդյուն փորձում էի հասկանալ, թե ուր կարող էի գնալ և ով կարող էր օգնել ինձ:

Օվիրում ինձ ասացին, որ ցավոք չեն կարող օգնել՝ առանց համապատասխան տեղեկանքի Կանադայից կամ ՔԿԱԳ-ից: Դա փակուղի էր: Հուսահատության մեջ ես վազում էի Անձնագրային ու վիզաների վարչության մի սենյակից մյուսը՝ հարցնելով, թե ուր գնալ և ով կարող է օգնել: Իմ ժամանելուց 5 ամիս անց Անձնագրային ու վիզաների վարչությունում մեկն ինձ առաջարկեց գնալ 4-րդ հարկ և զրուցել այնտեղ գտնվող իրավաբանների հետ:

Առաջին անգամն էր, որ այնտեղ ինչ-որ մեկը նշում էր, որ իրենք իրավաբաններ ունեն և գուցե կարող են օգնել ինձ: Ի զարմանս ինձ՝ նրանք շատ բարի եւ օգտակար գտնվեցին: Նրանք ինձ առաջարկեցին գնալ Արդարադատության նախարարություն: Նախարարությունում կարողացան մեկ ամսվա ընթացքում փոխել ազգանունս իմ ամուսնության վկայագրում:

Ինձնից 5 ամիս պահանջվեց, որպեսզի գտնեմ մի հաստատություն, որտեղ կարողացան օգնել ինձ: 5 ամիս շարունակ վազում էի Անձնագրային ու վիզաների վարչությունում, և գեթ մեկ անձ ինձ չասաց, որ պետք է գնամ նախարարություն: Դա ինձնից խլեց հսկայական ժամանակ և ռեսուրսներ:

Այն հաստատությունը, որն ինձ պետք է օգներ և խորհրդատվություն տրամադրեր, չարեց ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Երկար եւ անկարգ հերթերն ու որոշ աշխատակիցների հեգնանքը հուսահատեցնող և հոգնեցուցիչ էին:

Անձնագրային ու վիզաների վարչության աշխատակիցներից մեկը նույնիսկ այնքան հեռու գնաց, որ ասաց, թե ինչու՞ ես Կանադայից եկել Հայաստան. Փաշինյանը խաբեց բոլորիս: Նման վերաբերմունքն ու հայտարարությունները բացարձակապես անընդունելի են: Այն փաստը, որ աղջիկս ամերիկյան համալսարանում էր, ինձ հետ պահեց Կանադա վերադառնալուց: Հայաստան գալուց 5 ամիս անց իմ փաստաթղթերը պատրաստ էին, և ես կարող էի դիմել անձնագրի համար:

Այն քիչ բանը, որ գիտեմ այն է, որ ոչ ոք չի կարող անձնագիր ստանալ, եթե Հայաստանում գրանցում չունի: Ես և իմ աղջիկը դեռ տուն չունենք, խնդրել էի իմ վարձակալած տան տիրոջը` թույլ տալ գրանցվել իր տանը, որպեսզի անձնագիր ստանամ: Նա սակայն մերժել է:

Այսպիսով` հարցս սա է՝ ինչպե՞ս կարող է մի մարդ ստանալ անձնագիր, եթե տուն չունի դեռ և տեղացիները շատ են վախենում անծանոթներին գրանցել իրենց տներում, նույնիսկ եթե դա նրանց՝ իրենց տան նկատմամբ որևէ իրավունք չի տա: Եթե մեկը չունի գրանցում, ապա չի կարող ստանալ սոցիալական նույնականացման քարտ: Իսկ եթե դու չունես սոցիալական նույնականացման քարտ, չես կարող գնել տուն, չես կարող գնել ավտոմեքենա, չես կարող աշխատել և չես կարող բանկային հաշվեհամար բացել: Դու հիմնականում չես կարող անձնագիր ստանալ՝ առանց գրանցման և չես կարող սոցիալական նույնականացման քարտ ստանալ առանց անձնագրի: Սա փակուղի է, համակարգը ձախողվել է: Հին բյուրոկրատական օրենքներում հսկայական բացեր կան, որոնք գրվել են, ինչպես ինձ են ասել, 1960-ականներին:

Գալու և Հայաստանում իմ հմտությունների, փորձի և գիտելիքների իրագործման վրա կենտրոնանալու փոխարեն, ես ձախողվել եմ համակարգում, որտեղ մարդիկ պարզապես չէին ուզում օգնել ինձ կամ պարզապես չգիտեն, թե ինչպես օգնել: Պետական հաստատությունների շատ աշխատողներ բացարձակապես պատրաստված չեն օգնելու և լուծելու խնդիրներ: Նրանք ընդհանրապես արդյունավետ չեն: Նրանցից շատերը չեն խոսում անգլերեն և Անձնագրային ու վիզաների վարչության երկար հերթում գտնվելու ընթացքում ես ստիպված էի թարգմանել (մի քանի անգամ) ուրիշ սփյուռքահայերի համար, որոնց արևելահայերենը այդքան էլ լավը չէր: Պատշաճ հաղորդակցություն չկա:

Ներկա օրենքները և համակարգը օգտակար կամ արդյունավետ չեն: Նրանք, որոնք պատասխանատու են օգնելու այն մարդկանց, ինչպիսին օրինակ մենք ենք, բացարձակապես օգտակար չեն: Անհրաժեշտ արձանագրությունները (համաձայնությունները), վարքագծի կանոնները և պարզապես ընթացակարգը իմանալը մեր փոխադարձ հաջողությունների կարևոր մասն են Հայաստանում:

Կառավարության մարմինները պետք է համոզված լինեն, որ անձնակազմը, որը պատասխանատու է հայրենադարձության սահուն անցման համար, լիովին պատրաստված է դրան: Ինքս անցնելով կոտրված համակարգի միջով, կարող եմ օգնել պարզել, նույնականացնել այդ աղբյուրները: Միայն կառուցողական երկխոսության, մտքերի փոխանակման, լսելու և փոխըմբռնման ու հարգանքի միջոցով մենք կարող ենք հաջողության հասնել:

Ես գրում եմ Ձեզ՝ հույս ունենալով, որ Դուք կլսեք, կհասկանաք և կգնահատեք այն դժվար մարտահրավերները, որոնց ես բախվել եմ, և կիրականացնեք անհրաժեշտ փոփոխությունները` ավելի հեշտ դարձնելով իմ նման մարդկանց համար, ովքեր կայացրել են անհավատալիորեն դժվար որոշում՝ թողնելու իրենց արդեն կայացած և հարմարավետ կյանքը՝ սկսելու նոր կյանք մեր հայրենիքում: Ես սիրում եմ իմ երկիրը և հավատում եմ նրա ներուժին: Ես հավատում եմ կառուցողական երկխոսությանը և աշխատանքի ուժին: Հայաստանը մեր նման մարդկանց կարիքն ունի, և մենք Հայաստանի կարիքն ունենք:

Միայն միասին աշխատելով մենք կարող ենք հաջողության հասնել և օգնել Հայաստանին բարգավաճել: Ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր պատրաստ են հայրենադարձվել Հայաստան, վստահ լինեն, որ Հայաստանը պատրաստ է նրանց համար: Մեզնից շատերը հայտնի մարդիկ չեն: Մենք խելացի և կրթված մարդիկ ենք, որոնք հաջողության են հասել որևէ տեղ և հիմա ուզում են նույնն անել իրենց հայրենիքում: Դժբախտաբար, իմ դեպքում Հայաստանը պատրաստ չէր ինձ համար, և ես զգացի կոտրված համակարգի ամբողջ ուժը:

Ես ցանկանում եմ, որ հայրենադարձությունը լինի հեշտ, հասկանալի և պարզ՝ բոլոր ներգրավված կողմերի համար: Կան դժվարին հանգամանքներ, և դեպքերը տարբեր են, սակայն պարզ է մեկ բան, որ համակարգում կան հսկայական բացեր, որոնք կանխում են նոր վերադարձողների կենտրոնացումը այն բանի վրա, թե ինչն է իրականում կարևոր և ինչու են նրանք առաջին հերթին այստեղ: Ինչպես արդեն նշել եմ, ես հավատում եմ Հայաստանի ներուժին և պատրաստ եմ մնալ, աշխատել և ներդրում ունենալ: Իմ երազանքն է, որ երբ Սփյուռքից մարդիկ հարցնեն ինձ, թե արդյոք արժե՞ր, իմ պատասխանը լինի՝ Այո, Հայաստանը պատրաստ է»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:46 25/02/2020  |  ՄեկնաբանությունՓայլուն տնտեսական տարի ենք սկսել՝ դուխով. Նիկոլ Փաշինյան
10:24 25/02/2020  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը՝ ամենամեծ թերացումներից մեկի մասին
10:12 25/02/2020  |  ՄամուլԼրջանալու պահը. «168 ժամ»
09:23 25/02/2020  |  ՄամուլԿքանդե՞ն արդյոք Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը. Փաշինյանը կարող է գնալ նման որոշման . «Հրապարակ»
09:20 25/02/2020  |  ՄամուլՈվքե՞ր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը. «Ժողովուրդ»
22:43 24/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է քայլերթի՝ մարտի 1-ի իրադարձությունների հիշատակին
18:25 24/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապերը. վարչապետն ընդունել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին
17:37 24/02/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի. Հայցադիմումը մուտք է եղել դատարան
16:47 24/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ծանոթացել է Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը
15:08 24/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]