Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Պետությանը պատճառված վնասի վերականգնումների վերաբերյալ դատախազությունը չունի պաշտոնական վիճակագրություն, իսկ Փաշինյանը պարբերաբար նույն թվերն է հրամցնում հասարակությանը 02/20/2020   17:26  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս անդրադարձել է իրավապահ համակարգի գործունեությանը, ընդգծելով, որ պետությանը պատճառած վնասի վերականգնման ցուցանիշներին նայելով՝ պարզ է դառնում, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարվել։ Ինչպես տնտեսական ցուցանիշներ հրապարակելիս, այնպես էլ պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշների մասին բարձրաձայնելիս վարչապետը, իհարկե, շտապում է և չի սպասում պաշտոնական վիճակագրությանը։

«Փաստինֆո»-ն պաշտոնական հարցումների միջոցով փորձեց պարզել, թե իրականում  2019 թվականին քննվող քրեական գործերով կամ նախապատրաստվող նյութերով որքան է կազմել պետությանը պատճառված նյութական վնասը և դրա որ մասն է վերականգնվել։ Ինչպես նաև  խնդրել էինք հայտնել, թե պետությանը պատճառված նյութական վնասի որ մասն է փոխանցվել պետբյուջե կամ տվյալ քննչական մարմնի դեպոզիտային հաշվին։

Այսպիսով Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են՝ 2019 թ.-ին քննվող քրեական գործերով պետության պատճառված նյութական վնասը կազմել է 7.316.796.453 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 1.905.430.965 ՀՀ դրամը։ Ընդ որում վերականգնված գումարից 1.678.445.197 ՀՀ դրամը մուտքագրվել է պետբյուջե, իսկ 226.985.768 ՀՀ դրամն այս պահի դրությամբ Գլխավոր դատախազության դեպոզիտային հաշվի վրա է։ Հետաքրքիրն այն է, որ  պետբյուջե վերականգնվել է մոտ 1.6 մլրդ դրամ, սակայն միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հայտնում է, որ վնասի վերականգնման հիմքով քրեական գործեր չեն կարճվել։ Նման պատասխանը, իհարկե, խնդրահարույց է, քանի որ պետբյուջե գումարը մուտքագրվելու դեպքում պետք է կա՛մ այդ վարույթում գտնվող քրեական գործերը կարճված լինեն՝ հիմնավորված համարելով պատճառված վնասի չափը եւ հիմք ընդունելով կամավոր վերականգնումը, կա՛մ լինի այդ գործով ուժի մեջ մտած դատական ակտ, սակայն ինչպես տեսնում ենք ԱԱԾ-ի պատասխանից, որևէ գործ չի կարճվել։

Ի դեպ, հատկանշական է նաև ԱԱԾ-ին փոխանցված կամավոր անհատույց գումարը. «Կամավոր անհատույց հանձնվել է՝ 1.443.834.016 ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլար և 7.535.900.000 ՀՀ դրամ արժողությամբ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը»։ Նկատենք նաև, որ ԱԱԾ-ից չեն պարզաբանում, թե ով է 3 մլն դոլարը կամավոր փոխանցել եւ ինչ է նշանակում անհատույց։ Ենթադրվում է, որ խոսքը գնում է երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից նվիրաբերված գումարի մասին, այսինքն նախաքննական մարմինը չի կարողացել հիմնավորել, որ նրա գործողությունների հետեւանքով պետությանը պատճառվել է վնաս ու խնդրել են, որ նա գումար նվիրի պետությանը, կամ էլ՝ պարտադրել։ Ինչն արդեն պետական ռեկետի տարրեր է իր մեջ պարունակում եւ բացառված չէ, որ վաղը նա պարզապես հետ պահանջի իր գումարը։ Ինչ վերաբերում է Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից նվիրաբերված Գոլդեն Փելես հյուրանոցի նվիրատվությանը, ապա այն արդեն արժեզրկվում է՝ մնալով անմխիթար վիճակում ։ Եւ այն վաճառելու համար պետությունը աճուրդի երկրորդ փորձն է կազմակերպել։

Հատուկ քննչական ծառայությունը  նախաքննության ընթացքում վերականգնված գումարից պետական բյուջե է փոխանցվել ընդամենը 29 մլն դրամ, թեեւ նշվում է, թե վերականգնվել է շուրջ 4 մլրդ։  Այսպես՝ ՀՔԾ-ից տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019 թվականի 11 ամիսների ընթացքում ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 2.552.441.193 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 427.536.136 ՀՀ դրամը, իսկ նախաքննությունը շարունակվող քրեական գործերով վերականգնվել է 3.859.399.269 դրամ. «Վերականգնված գումարներից  ՀՔԾ դեպոզիտ հաշիվ է մուտքագրվել 191.334.883 ՀՀ դրամ։ Հիշյալ ժամանակահատվածում ծառայության դեպոզիտ հաշվից որպես վնասի վերականգնում պետբյուջե է փոխանցվել 29.101.822 դրամ, որպես հարկային պարտավորությունների մարում՝ 1.698.016 դրամ»,-նշված է ՀՔԾ-ի պատասխանում։

Այսօր կառավարության ղեկավարը խոսել է ՀՔԾ-ի կողմից աննախադեպ վերականգնումների՝ 3 մլրդ դրամի մասին։ Ընդգծենք, որ այս թիվը պարբերաբար հրամցվում է հանրությանը տարբեր սոուսներով՝ կոպիտ ասած «ծախվում է» մի քանի անգամ։ Նախ` հրապարակվեց 2019 թվականի նոյեմբերին՝ ՀՔԾ-ի մասնագիտական օրվա կապակցությամբ, ապա այսօր։ Իսկ խոսքը գնում է նույն գումարի՝  ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի պետի՝ Վաչագան Ղազարյանի կողմից «վերականգնված» գումարի մասին։ Ինչպես արդեն նշել ենք՝ նրա տանը կատարված խուզարկության ժամանակ առանձնապես խոշոր չափերի գումար էր հայտնաբերվել՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։ Այս գումարն անմիջապես ի պահ էր հանձնվել Կենտրոնական բանկին, իսկ 2018 թվականի նոյեմբերին հայտարարվեց Ղազարյանին փաստացի պատկանող  «Յանս» ժամանցային ակումբում ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների մասին, որը վերահաշվարկների, տույժ ու տուգանքների արդյունքում հասել է շուրջ 3 մլրդ դրամի եւ այն Ղազարյանի կողմից վերականգնված լինելու մասին ՀՔԾ-ն «Փաստինֆո»-ին հայտնել էր դեռեւս 2019 թվականի հոկտեմբերին։ Մեր գրավոր հարցմանը պատասխանելուց օրեր անց  ՀՔԾ-ն հայտարարեց քրեական գործը Վ.Ղազարյանի վերաբերյալ գործը  կարճելու, նրա  նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այսինքն՝ հարկային չարաշահումների մասով նախկինում դեպոզիտի հաշվին փոխանցված գումարն արդեն կարող է պետբյուջե փոխանցվել, ինչը երկրի վարչապետը որպես թոփ նորություն է այսօր  հրապարակել, թեեւ այդ թիվը վերջին ամիսներին պարբերաբար տարբեր առիթներով հնչեցվել է։

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ

Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 31.985.021.172 ՀՀ դրամ։ ՊԵԿ-ից հայտնում են՝ 2019 թվականի ընթացքում վերականգնվել է 5.427.767.898 ՀՀ դրամ, որից 1.077.001.928 դրամը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարության դեպոզիտ հաշվեհամարին, 36.971.717 դրամը փոխանցվել է ՊԵԿ արտաբյուջետային հաշվեհամարին, իսկ 4.313.794.253 դրամը՝ պետբյուջե։ Ընդ որում` այստեղից հայտնում են՝ նշված ժամանակահատվածում քանի գործ է կարճվել, ինչն էլ արդարացնում է պետբյուջեի մուտքերը. «Նշված ժամանակահատվածում շուրջ 8 քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու հիմքով վարույթը կարճվել է»,-նշում են ՊԵԿ-ից։ Այսինքն՝ պետությանը պատճառված 31.985.021.172 ՀՀ դրամ փաստացի վերականգնումը փաստացի կազմել է  4.313.794.253 դրամը։

Քննչական կոմիտեից հայտնում են՝ 2019 թվականի ընթացքում քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է 895.556.408 դրամ, որից 729.719.748 դրամը վերականգնվել է։

«Պատճառված նյութական վնասը վերականգնելու արդյունքում ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կամ 13-րդ կետերով, ինչպես նաև 37-րդ հոդվածի 1-ին մասով վարույթն իրականացնող մարմինների կողմից 74 քրեական գործերով կայացվել են որոշումներ՝ քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին»,-հայտնում են ՔԿ-ից։

ՔԿ դեպոզիտ հաշվին մուտքագրվել է 2.953.772.000 դրամ, ելքագրվել է 416.007.000 դրամ, որից 274.293.000 դրամը փոխանցվել է պետբյուջեի հաշվեհամարներին։

«Փաստինֆո»-ն հարցմամբ դիմել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով տվյալներ տրամադրել քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասների իրական չափի ու վերականգնումների մասին, բայց դատախազությունը խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները այդպես էլ գրավոր պատասխան չուղարկեց, մեր բազում հիշեցումներին ի պատասխան բանավոր կերպով հայտնեցին, որ դատախազությունը դեռևս 2019 թվականի 11 ամիսների վերաբերյալ  հաշվառում չի իրականացրել։

Այսինքն՝ 2020 թվականի փետրվարի դրությամբ՝ դատախազությունում չկան ամփոփված տվյալներ 2019 թվականի 11 ամիսների վերաբերյալ, թե որքան գումար է վերականգնվել, իսկ վարչապետը պաշտոնական վիճակագրության բացակայության պայմաններում շարունակ ինչ-որ թվեր է  հրապարակում՝ դիմելով պարզ մանիպուլյացիաների,  նույն թվերը մի քանի ամիսը մեկ հնչեցնելով՝ թյուր տպավորություն ստեղծելով , թե մի քանի ամիսը մեկ 3 մլրդ դրամի վերականգնում է տեղի ունեցել, ինչը պարզապես իրականությանը չի համապատասխանում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:07 20/02/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը խոսեց բալային համակարգի, գիրք նվիրելու մասին, բայց որեւէ բառ չասեց զինվորների սպանությունների մասին. իրավապաշտպան
12:09 20/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտնի առանձնատներն ապօրինի շինություններ են. Փաշինյան
11:28 20/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ
17:05 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍ«Յարխուշտան մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է». Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն
15:12 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍ311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից. Պատճառը բալային համակարգը չէ
09:55 19/02/2020  |  ՄամուլԿառավարությունը սաբոտաժի է ենթարկում Փաշինյանի առաջադրանքները. Ներդրողը հիասթափված է. «Փաստ»
09:35 19/02/2020  |  ՄամուլԻշխանությունները փնտրտուքի մեջ․ ինչպես են քարոզարշավ իրականացնելու. «Ժողովուրդ»
02:08 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան
16:51 18/02/2020  |  ՎերլուծություններՆերազգային համերաշխության մթնոլորտի ձևավորումը՝ օրախնդիր
15:25 18/02/2020  |  ԼՐԱՀՈՍ«Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]