Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   10:29 Տեղումները կշարունակվեն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ․ հնարավոր է նաև կարկուտ 05/04/2024   10:23 Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ հայտնաբերվել է քաղաքացու դի 05/04/2024   10:21 Փրկարարները Երևանում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ 05/04/2024   10:18 Խիստ դատապարտելի և անթույլատրելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը․ ՄԻՊ 05/04/2024   10:10 Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՊՆ 05/04/2024   08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» 05/04/2024   08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ» 05/04/2024   08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» 05/04/2024   08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» 05/04/2024   08:10 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» 05/04/2024   08:05 Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան

Եթե մեր խորհրդարանական ընդդիմությունը իրեն պահի խորհրդարանական ընդդիմության նման, ապա պետք է դիմեն ՍԴ. Շարմազանով 02/07/2020   16:16  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

-Պարոն Շարմազանով երեկ խորհրդարանը արտահերթ նիստով որոշեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնել, իսկ առավոտյան վարչապետ Փաշինյանը դա համարեց պառլամենտարիզմի մաստեր-կլաս։ Ձեր գնահատականով, երեկ ի՞նչ տեղի ունեցավ խորհրդարանում։

-Պետականության, պառլամենտարիզմի վերաբերյալ իմ եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կարծիքները տարբեր են , եթե իրենց համար ժողովրդավարությունը դատարանները շրջափակելն ու ասֆալտին փռելն է, եթե իրենց համար քաղաքական բանավեճը ճտիկով գրիչն է եւ ՀԴՄ կտրոնը, ապա ինձ համար դա չէ, եթե պառլամենտարիզմ ասելով ի նկատի ունեն քաղաքական ընդդիմախոսներին վիրավորելը կամ ուղիղ միջամտելը դատական իշխանության աշխատանքներին , դա պառլամենտարիզմի հետ որեւէ կապ չունի։ Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ԱԺ-ում եւ այն ինչ շուրջ 2 տարի է Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Հայաստանում, ուղիղ ճանապարհ է դեպի ավտորիտարիզմ։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը «իզմեր» չունի, նա «իզմերը» խառնել է՝ պառլամենտարիզը ավտորիտարիզմի եւ տոտալիտարիզմի հետ է խառնել։ Հայաստանում իրավական գործընթաց չկա, սա ուղիղ ճանապարհ է դեպի մեկ մարդու բացարձակ իշխանություն։

-Մի քանի օր է իրավաբանները ահազանգում են իշխանության ներկայացրած նախագծերի հակասահմանադրականության մասին, երեկ էլ բազմաթիվ մասնագիտական կարծիքներ հնչեցին, բայց, այդուհանդերձ, իշխանությունը մտադիր է հանրաքվեի միջոցով ազատվել ՍԴ գործող կազմից։ Իրատեսակա՞ն է այդ հանրաքվեն իրագործումը։

-Ես, որպես ԱԺ նախկին փոխնախագահ, հայտարարում եմ՝ այն ինչ երեկ ընդունվել է ԱԺ-ում որեւէ կապ չունի ոչ պառլամենտարիզմի հետ ոչ էլ, առավել եւս, օրենքի հետ։ Խախտվել է ԱԺ կանոնակարգ օրենքը, իրավաբանները խոսել են այդ մասին, ես չեմ ցանկանում նորից կրկնել դա, կարող եմ հստակ հայտարարել, երեկվա նախագիծը հակասահմանադրական է եւ ՀՀԿ-ն մանրամասն իր հայտարարության մեջ հստակ ներկայացրել է օրինախախտումները եւ արձանագրել, որ սա ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրություն։

-Երեկ ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները կոչ արեցին ՀՀ իշխանությանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել ՍԴ 7 դատավորների լիազորությունները, անհապաղ ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության ։ Բայց նույնիսկ այդ կոչը չխանգարեց խորհրդարանին անել այնպես, ինչպես ուզում էր քաղաքական մեծամասնությունը։

-Մենք չունենք իշխանություն, մենք ունենք նեոբոլշեւիկյան, պոպուլիստական ղեկավարություն։ Այդ մարդիկ անում են նույն բանը, ինչ բոլշեւիկներն էին անում։ Ի՞նչ էին անում բոլշեւիկները։ Նրանք եկան իշխանության, սկսեցին դաշնակցականների հետ պայքարել, հետո սկսեցին ժողովրդի թշնամիներ գտնել, տրոցկիստների դեմ պայքարել, Բուխարինի դեմ պայքարել, կուլակների դեմ պայքարել, հիմա նույնը Նիկոլն է անում։ Այդ մարդն ի վիճակի չէ որեւէ դրական բան անել ժողովրդի համար , որեւէ բարեփոխում անել։ Նա սկզբում ՀՀԿ-ի դեմ պայքարեց, հետո Քոչարյանի, հիմա Հրայր Թովմասյանի, վաղը կպայքարի Վանեցյանի դեմ, մյուս օրը՝ մամուլի.... Իրեն միշտ պետք լինելու ներքին թշնամի։ Հիմա էլ իր տարերքի մեջ է, քանի որ նա անզոր է որեւէ նորմալ օրակարգ իրականացնել, միայն միտինգ է անում, ինչպես ժողովուրդն է ասում՝ հիմա մոր փորն է ընկել ՝ 2 ամիս շարունակ միտինգներ պետք է անի, թեմա է չէ՞ բացվել , պետք է խոսի սեւ ուժերից, վնգստացողներից։ Երբ պետք է ՝ ասում են ՝ պողոսներ են, երբ պետք է՝ մեր հպարտ քաղաքացիներ։ Ես ասել եմ՝ Ռուբիկոնն անցած է, գետի այս ափին կանգնած է Նիկոլը ՝ իր պոպուլիստական ու հակապետական գործողությամբ, այս մի կողմում՝ ՀՀ շահն ու Սահմանադրությունը, ոնց ուզում են՝ թող գնան, որոշեն։

-Այսինքն, կարծում եք, այդ հանրաքվեն, այդուամենայնիվ կանցկացվի՞։ Էդմոն Մարուքյանը չէր բացառել ՍԴ դիմելու գործընթաց սկսելու հնարավորությունը։ Ակնկալիքներ չունե՞ք ԼՀԿ-ից եւ ԲՀԿ-ից։

-Խորհրդարանական ընդդիմության ամենամեծ հատվածը երեկ նիստերի դահլիճում չէր, բացակա էր, կարծեմ՝ մեկ-երկու ելույթ է եղել։ Քսանքանիհոգանոց ֆրակցիայից պետության համար կարեւոր հարցի քննարկմանը 1-2 հարց եք տալիս եւ մեկ ֆրակցիայի ելո՞ւյթ։ Ո՞ւր է այդտեղ ընդդիմություն։ ԼՀԿ-ն խոսեց, կարծիք արտահայտեց, բան չունեմ ասելու, բայց ամենամեծ ֆրակցիան լռում էր , ինչպես միշտ՝ կարեւոր պահերին, իրենք հարգելի բացակա են։

«Լուսավոր»-ը չի կարող մենակ դիմել ՍԴ, 1/5 է պետք , մեծ ցանկության դեպքում պետք է Բարգավաճն էլ միանա։ Այ, եթե մեր խորհրդարանական ընդդիմությունը իրեն պահի խորհրդարանական ընդդիմության նման, ապա՝ այո, նրանք պետք է դիմեն ՍԴ։ Հիմա մենք կտեսնենք՝ ունե՞նք ընդդիմություն խորհրդարանում, թե չունենք։ Հիմա ես իրենց եմ չելենջ անում ։ Այն, ինչ արվում է, հակապետական գործողություն է , Նիկոլ Փաշինյանը շանտաժով վարչապետ ընտրվեց, ասաց՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ երկիրը վարչապետ չի ունենա, հոկտեմբերի 2-ին շանտաժով ցրեց խորհրդարանը , վախի ու ատելության մթնոլորտում ընտրություններն անցկացվեցին, իշխանությունը այնպես հաղթեց, որ 3/5 ունենա պառլամենտում եւ ցանկացած սահմանադրական օրենք կարողանա անցկացնել, 2019թ մայիսի 19 –ին հրաման տվեց եւ անձամբ մասնակցեց դատարանների շրջափակմանը , հիմա էլ ՍԴ-ն է մնացել։

-Իսկ նախագահի՞ց։ Նախագիծը պետք է ուղարկվի նախագահին՝ ստորագրության։ Նա 2 տարբերակ ունի։

-Որեւէ ակնկալիք չունեմ Արմեն Սարգսյանից, եթե որոշել է հաճելիորեն զարմացնել ՀՀ քաղաքացիներին....Բայց ես հույսեր չեմ փայփայում, թե Արմեն Սարգսյանը խիզախություն կունենա եւ չի ստորագրի նախագիծը եւ այն կուղարկի ՍԴ։ Ինչքան խիզախություն ունեցավ հոկտեմբերի 2-ին, այնքան էլ հիմա պետք է ունենա։ Այս իրավիճակը նաեւ Արմեն Սարգսյանի անգործության հետեւանքն է։ Երբ հոկտեմբերի 2-ի օրենքը մենք ընդունեցինք, ինքը չստորագրեց։ Այն, ինչ պետք է ստորագրի, այդ մարդը չի ստորագրում,այն ինչ չպետք է ստորագրի, ստորագրում է։ Այն ժամանակ ուղարկեց ՍԴ եւ ՍԴ-ն հետագայում ճանաչեց, որ մենք որեւէ հակասահմանադրական քայլ չենք արել։ Հիմա ակնհայտ է, որ չպետք է ստորագրի եւ ժամ առաջ պետք է ուղարկի ՍԴ։

- Դե, երեկ նախագահը չստորագրեց եւ ՍԴ ուղարկեց Բանկային գաղտնիքի մասին նախագիծը

- Թող ես մնամ միամիտ լոռեցի եւ միամտություն ունենամ՝ չհավատալ Արմեն Սարգսյանի խիզախությանն ու սկզբունքայնությանը։

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:00 04/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս «մասկի շոու»-ն հրահանգված է երկրի գործադիրի ղեկավարի կողմից. Շարմազանով
18:40 03/02/2020  |  ՄեկնաբանությունԿոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում ապացուցելու, որ նա երբեմն կարող է ազնիվ լինել իր նպատակներումլ. Էդուարդ Շարմազանով
15:28 01/02/2020  |  ՄեկնաբանությունՊարոն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ,ձյան առատության և հնարավոր բերքատվության մասին խոսելու փոխարեն,նախ և առաջ ասա,թե այդ ի՞նչ եք բանակցում Ադրբեջանի հետ. Շարմազանով
18:34 25/01/2020  |  Մեկնաբանություն«Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ. Շարմազանով
13:39 25/01/2020  |  ՄեկնաբանությունԼավ պրծանք, որ Շուշիի ազատագրումը քո անձի հետ չես կապել. Շարմազանովը՝ Փաշինյանին
21:20 22/01/2020  |  ՄեկնաբանությունԶոռով չի, մարդ չդարձաք. Շարմազանովը՝ Փաշինյանին
13:18 20/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱյո, նախկինին վերադարձ չի լինելու. Էդուարդ Շարմազանով
15:52 15/01/2020  |  ՄեկնաբանությունԱննախադեպության՝ առաջինն ու միակը լինելու մոլուցքը Փաշինյանին հետապնդում է ամենուր. Շարմազանով
14:45 05/01/2020  |  ՔաղաքականՎերջապես ՀՀ արտաքին գործերի նախարարը ցավակցեց հարևան և բարեկամ Իրանին. Էդուարդ Շարմազանով
10:56 28/12/2019  |  Մեկնաբանություն«Այ մարդ, կողմնորոշվիր`դու վարչապետ ես, թե քուչի խուժան». Շարմազանովը` Փաշինյանին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]