ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2020 թվականին դեպի արևելք ճամփորդությունները վտանգավոր են. Պարզաբանում է աստղաբանը 01/18/2020 17:23 | Անցուդարձ
Տարվա վատագույն ուղղությունն արևելքն է։ Այստեղ գտնվում է տարվա հինգերորդ աստղը, որը հիվանդությունների, դժբախտությունների, ավերի, թալանի աստղն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց աստղաբան Աննա Հախվերդյանը։
Նրա հետ զրուցեցինք 2020 թվականի բերանպաստ և անբարենպաստ ուղղություններից, որոնք որոշվում են թռչող աստղերի դիրքով։ Ընդ որում սա վերաբերում է և՛ տարածական ուղղություններին, այսինքն` երկրների հատվածներին, և՛ սեփական բնակարանին։
«Տարվա վատագույն ուղղությունն արևելքն է։ Բնակարանի արևելյան հատվածում չարժի աղմկել, վերանորոգում իրականացնել։ Եթե տանը կա հիվանդ, փոքր երեխա կամ հղի, պետք չէ, որ նա գտնվի բնակարանի արևելյան հատվածում։ Երկրի, քաղաքի արևելյան հատվածներն անկման վիճակում են գտնվում։ Այստեղ կարելի է ասել, որ բնակարանների գնանկում կարող է տեղի ունենալ։ Այն բնակարանները, որոնք գտնվում են քաղաքի արևելքում, այսինքն` դա Մասիվն է, դրանց գները մատչելի կդառնան, սակայն այդքան էլ բարենպաստ չէ տեղափոխվել այդ բնակարաններ»,-նշեց աստղաբանը։
Եթե անգամ Ձեր բնակարանի դուռը բացվում է արևելյան ուղղությամբ, ապա փետրվարից կզգաք բացասական աստղի ազդեցությունը։ Այս տարի ոչ պակաս վտանգավոր են նաև հարավային և հյուսիսային ուղղությունները. «Հարավային հատվածում գտնվում է հիվանդությունների աստղը։ Վատ է, եթե Ձեզ մոտ հարավում է գտնվում խոհանոցը։ Դա վնասակար ազդեցություն կարող է թողնել Ձեր առողջության վրա։ Այսինքն` ցանկալի չէ, որ այնտեղ մշտական կրակ վառվի։ Մյուս վտանգավոր հատվածը հյուսիսայինն է, որտեղ գտնվում է կոնգլիկտների երրորդ աստղը»,-նշեց Աննա Հախվերդյանը։
2020 թվականի լավագույն հատվածն արևմտյանն է։ Այստեղ է գտնվում իններորդ՝ մանուշակագույն, հրեղեն աստղը։ Ատղաբանի վստահեցմամբ, եթե Ձեր բնակարանի դուռը բացվում է արևմտյան ուղղությամբ, ապա 2020 թվականին Ձեզ սպասվում են մեծ հաջողություններ. «Եթե ցանկանում եք ունենալ գործնական առաջընթաց, ապա ցանկալի է՝ Ձեր աշխատասենյակը լինի արևմտյան հատվածում։ Նույնը վերաբերում է նաև հյուսիս-արևմուտքին, որտեղ գտնվում է 8-րդ՝ կարիերայի աճը»,-նշեց աստղաբանը։
Վերջինս նկատեց՝ 2020 թվականին վտանգավոր են դեպի արևելք ճամփորդությունները, հետևաբար պետք է խուսափել դրանցից, մասնավորապես հուլիս ամսվա ընթացքում։ Հարցին՝ թե ո՞ր դեպքում հնարավոր է փոխել արդեն իսկ կանխորոշված անհաջողությունները և արդյոք մարդկային գործոնն այդտեղ մեծ դեր ունի, աստղաբանն ասաց.
«Չինական մետաֆիզիկայի համաձայն՝ մարդու հաջողությունը բաժանվում է երեք հատվածի՝ երկնային, մարդկային և երկրային։ Երկնային հաջողությունը պայմանավորված է աստղերով, որը չենք կարող փոխել, մարդկային հաջողությունը՝ մեզ շրջապատված մարդկանցով է պայմանավորված։ Քանի որ երկնայինը, աստղային ազդեցությունը չենք կարող փոխել, կարող ենք մեր հաջողությունը լավացնել՝ շփվելով ավելի հաջողակ մարդկանց հետ»,-հավելեց աստղաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 10:22 Զովունիում գազաբալոն է այրվել
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն