Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Ընտանիքի անդամներին քաղաքական պայքարի մեջ նետելը պատիվ չի բերում երկրի ղեկավարին. Գեղամ Նազարյան 01/14/2020   22:50  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։

-Պարոն Նազարյան, տարին սկսվեց ատելության նոր չափաբաժնի ավելացմամբ: Փաստորեն, ոչ թե քայլեր արվեցին անհադուրժողականության մթնոլորտը վերացնելու ուղղությամբ, այլ հակառակը՝ ֆեյքային պայքարը կարծես ավելի է ակտիվանում։ Ո՞րն է պատճառը Ձեր կարծիքով։

-Ցավոք, դիտարկումը ճիշտ է: Տպավորություն է, որ կառավարող ուժը անհանգիստ է եւ լուրջ մտահոգություններ ունի: Այս մասին է վկայում ոչ միայն ֆեյքերի ակտիվացումը, այլ լրատվամիջոցների ղեկավարների, հայտնի լրագրողների, անգամ պատգամավորների ֆեյսբուքյան էջերի, էլեկտրոնային փոստերի կոտրելու փաստերը: Իսկ հայհոյանքների եւ անեծքների ավելացումը ոչ միայն վկայում է իշխանությունների թուլության, այլ նաեւ այն մասին, որ իրենք մտադիր չեն հրաժարվել իրենց գործելաոճից, ինչը սակայն, կառավարող ուժին, բացի վնասից ոչինչ չի կարող տալ: Վատն այն է, որ այս մթնոլորտն անչափ բացասական ազդեցություն է ունենում նաեւ երկրի, ինչպես նաեւ հասարակության վրա: Այս մթնոլորտի հաղթահարումը հետո շատ ջանքեր եւ ժամանակ կպահանջի:

-Փաշինյան-Վանեցյան հակամարտության շուրջ խոսենք: Այն եւս վկայում է առկա ատելության մթնոլորտի մասին: Մասնավորապես, վարչապետի ընտանիքին պատկանող թերթում հայտնի հոդվածն ի՞նչ նպատակ էր հետապնդում իրականում, արդյո՞ք փորձ է արվում հանրության շրջանում որոշակի կարծիք ստեղծել ԱԱԾ նախկին տնօրենի վերաբերյալ եւ արդյո՞ք այսկերպ վարչապետը փորձում է ինչ-որ բանի առաջն առնել՝ նախահարձակ լինելով։

-Իհարկե, Վանեցյանին վարկաբեկելու արշավը առկա ատելության, անհանդուրժողականության մթնոլորտի վկայություններից մեկն է: Իսկ թե հոդվածն ինչ նպատակ էր հետապնդում կարող են ասել բացառապես դրա պատվիրատուները, իսկ մեզ մնում է արձանագրել, որ երկրին չափից ավելի ցածր մակարդակի խաղի կանոններ են ուզում թելադրել, դրանից բխող ամենածանր հետեւանքով: Ավելի քան ակնհայտ է, որ հրապարակումն արվել է Հայաստանում ամենահայտնի աշխատասենյակում: Ակնհայտ փորձ է արվում Վանեցյանին հեղինակազրկել, բայց նույնիսկ մրցակցի դեմ քաղաքական դաշտում այս ձեւով եւ այս եղանակով չեն պայքարում: Ընտանիքի անդամներին քաղաքական պայքարի մեջ նետելը, փորձ անել հակառակ կողմի ընտանիքի անդամներին ներքաշել այս «կենցաղային խոսակցության» մեջ պատիվ չի բերում երկրի ղեկավարին: Հայաստանի անկախության ամբողջ ընթացքում երբեւիցե որեւէ ղեկավարի, որեւէ ընդդիմադիր առաջնորդի մտքով անգամ չի անցել ընտանիքի անդամներին ներքաշել կեղտոտ եւ զզվելի խաղի մեջ: Հիմա փորձ է արվում ջարդել Հայաստանում ընդունված լավ ավանդույթներից մեկը: Ի պատիվ Վանեցյանի եւ նրա ընտանիքի անդամների, նրանք չներքաշվեցին այս կեղտոտ խաղի մեջ: Ինչ վերաբերում է նրան, որ այս կերպ վերչապետը փորձ է անում ինչ-որ բանի առաջն առնել, ապա այսպես, այս խաղի կանոնով, հայաստանյան իրականության համար այս խորթ հնարքներով չի կարելի անել:

-Հաշվի առնելով Վանեցյանի զբաղեցրած նախկին պաշտոնը, ի՞նչ տեղեկությունների մասին կարող է խոսք գնալ, որի հնարավոր տարածումը կամ դրա ազդեցությունը այսկերպ է փորձ արվում կանխել եւ ուշագրավ է, որ հոդվածում խոսվում էր վարչապետի հոգեբանական վիճակի մասին, տպավորություն է, որ իրենք են շրջանառության մեջ դնում կամ ակտիվացնում այդ հարցը:

-Վանեցյանը ժամանակին իր հարցազրույցում մի շարք հարցերի չպատասխանելով՝ ավելին ասաց, քան կարող էր ասել երկար նախադասություններով: Այն, որ կառավարող ուժը անհանգստություններ ունի, այն որ խնդիրներ ունի ակնհայտ է, բայց եկեք հասկանանք, որ Արարատ Միրզոյանի բնորոշմամբ այս «կենցաղային խոսակցությունը» բոլորովին էլ կենցաղային չէ, այլ շատ խորը եւ լուրջ արմատներ ունի, եւ որ ամենակարեւորն է, վկայում է երկրի կառավարման արվեստին չտիրապետելու մասին, վկայում է ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին: Վերջապես կենցաղայինը հենց այս իշխանությունն է, որն իրեն թույլ է տալիս ծննդատներ փակել, բայց միաժամանակ կես միլիոն դոլարանոց աննպատակ եւ ոչինչ չտվող ուղեւորության մեկնել մեր՝ հարկատուներիս հաշվին կամ Ամանորյա տոներին մոտ մեկ միլիոն դոլարը նետել ջուրը: Իսկ որ ամենակարեւորն է, գործող իշխանությունը ակնհայտ նպատակ ունի երկրում 1937-ի մթնոլորտն ու բարքերը հաստատել, իրավապահ համակարգը վերածել քաղաքական հակառակորդներին ճնշելու եւ վնասազերծելու, ահաբեկելու գործիքի: Այսօր թիրախում Ռոբերտ Քոչարյանն է, Հրայր Թովմասյանը, Արթուր Վանեցյանը, մյուսները, վաղը կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը: Հետո, եթե այս մեխանիզմը գործի գցվի իրենց հակառակորդների հետ այսպես են վարվելու երկրի երկրորդ , երրորդ դեմքերը: Այսպես Հայաստանը վերածվելու է Սոմալիի, որտեղ շատերն իրենց տեղային իշխանիկներ են զգում եւ տասնամյակներ շարունակ զբաղված են միմյանց ոչնչացնելով: Այս իրավիճակում քաղաքական առողջ ուժերը պետք է ամեն ինչ անեն երկրի սոմալիացումը կանխելու, նոր 1937 թվականի վերադարձ թույլ չտալու համար: Հայաստանը ոչ սոմալիացմանը, ոչ էլ նոր 37-ի չի դիմանա: Մենք նման ռեսուրսներ չունենք:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:26 14/01/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը ֆեյսբուքյան էջից ջնջել է նախորդ գրառումը ջնջելու մասին հայտարարությունը
18:07 14/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը կրկին չճշտված վիճակագրական տվյալ է հրապարակել
17:50 14/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍա նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից եւ անվտանգությունից. Վանեցյանը մտնում է ակտիվ հրապարակային դաշտ
17:43 14/01/2020  |  ՎերլուծություններԱրթուր Վանեցյանի կյանքին վտա՞նգ է սպառնում. նա տիրապետում է շատ ավելի մեծ ինֆորմացիայի, քան պետք էր
16:16 14/01/2020  |  ՄեկնաբանությունԻ տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե 2018, թե 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել. Փաշինյան
15:37 14/01/2020  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից 2020 թ. իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները
13:16 14/01/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչո՞ւ է ՊԵԿ նախագահը թաքցնում իրականությունը. բյուջեի մուտքերի ճշգրտված ցուցանիշը թերակատարվել է
11:10 14/01/2020  |  ՄեկնաբանությունՇվեյցարիական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել․Փաշինյան
10:52 14/01/2020  |  Մեկնաբանություն«Աներեւակայելի է, պարզապես՝ աներեւակայելի». Նիկոլ Փաշինյան
09:56 14/01/2020  |  ՄամուլՔՊ նիստում քննարկվել է նաեւ «Դվին»-ում այսօր կայանալիք խնջույքի հարցը. Փաշինյանը վճարել է 10 հազար դրամ. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]