ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բալային համակարգը երթևեկության վրա ազդեցություն չի ունենալու, հաճելի աժիոտաժ է. փորձագետ 01/09/2020 21:14 | ԼՐԱՀՈՍ
Բալային համակարգի ներդրման նպատակը պոտենցիալ իրավախախտներին կարգի հրավիրելն է, բայց այս օրենքն ավելի շատ վերաբերելու է քիչ թե շատ օրինապաշտ վարորդներին, իսկ իրավախախտները ելքեր կրկին գտնելու են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը՝ անդրադառնալով բալային համակարգի օրենքին։
Նա նկատեց՝ օրենքը լավն է, բայց վարորդների այն հատվածը, որը բոլոր փոփոխություններում միշտ ելքեր է փնտրում, ելք գտնելու է նաև այս դեպքում և նրանց վրա օրենքը չի ազդելու։ Ա.Խաչատրյանի խոսքով՝ սա ընդամենը գեղեցիկ աժիոտաժ է լինելու. «Հրաշալի գրած է, բայց մի երկու բացթողումների պատճառով այդ հատվածը միշտ առիթավորվելու է»,-ասաց Արտակ Խաչատրյանը։
Հարցին՝ որոնք են այդ բացթողումները, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ենթադրենք հարևան-բարեկամի վրա ակտեր գրելը։ Արդեն շուկայական հարաբերություններ են ծավալվում, բալեր են ծախում։ Այսինքն` օրինակ` Ձեր համաձայնությամբ հայտնում եք ինձ Ձեր տվյալները, գումարը տալիս եմ ու լրացնում Ձեր տվյալները, որ Դուք եք եղել ղեկին։ Այդպես, ենթադրենք ունենում եմ 9-ի տեղը 17 բալ, հետո գտնում եմ մեկ ուրիշին ու կունենամ 26 բալ»,-ասաց Արտակ Խաչատրյանը։
Վերջինս նշեց, որ բազմիցս ասել են՝ մեքենան առգրավելը և աճուրդով վաճառելը պետք է ավանդույթ դառնա, որպեսզի մարդը կորցնելու բան ունենա. «Հայաստանում թե՛ պետական մարմինները, թե՛ ժողովուրդը մի քիչ մեքենային շատ են սրբացնում ու լուրջ վերաբերում։ Էլի սեփականություն է գույքը, բայց օրենքը թույլ է տալիս օրենքով սահմանված դեպքերում առգրավել։ Օրինակ Դուբայում «դրիֆթ» անողների մեքենաներն են առգրավում, պետականացնում։ Բելառուսում խմած վարորդների մեքենաները վերցնում, կոնֆիսկացնում են ու աճուրդով վաճառում»,-նշեց Արտակ Խաչատրյանը։
Վերջինս կարծում է՝ օրենքը երթևեկության վրա ազդեցություն չի ունենալու։ Նրա խոսքով բոլորը պարզապես բալերից են խոսում, առնում-ծախում, գրում-ջնջում։ Արտակ Խաչատրյանը խնդրահարույց է համարում նաև վարորդական իրավունքի կասեցման ժամկետի հարցը. «Հիմա վարորդականը կասեցվում է, վարորդին պարտադրում, ասում է՝ գնա քննություն հանձնելու։ Դա հրաշք միտք է, բայց այստեղ խնդիր կա։ Այն վարորդը, որը կյանքում երթևեկության կանոններից գլուխ չի հանել, ինքն ուղղակի ոտքը կախ կգցի, կսպասի այդ կես տարին լրանա, կասեցումն արդեն կվերանա»,-նշեց Արտակ Խաչատրյանը, ում համոզմամբ կասեցումը պետք է անժամկետ լիներ մինչև վարորդի՝ տեսական քննություն հանձնելը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգ, ըստ որի՝ տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդները վեց ամսով կզրկվեն մեքենա վարելու իրավունքից։
Ստորև ներկայացնում ենք խախտումների ցանկը, դրանց համար սահմանված տուգանքը և դրանցից հանվող միավորները
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
- 05/03/2024 22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com
- 05/03/2024 20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն