ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի մատը կարող է խառը լինել մեկ դեպքում, եթե ԱԱԾ-ն սխալ մարդու է բռնել. փորձագետ 01/06/2020 13:20 | ԼՐԱՀՈՍ
Վարկածն այնպիսին էր, որ հենց ադրբեջանցիներն են ստեղծել ֆեյքին, որպեսզի դրա միջոցով ստեղծեն այդ լուրը և տարածեն։ Դրա համար բավականին տաօրինակ էր, որ պարզվեց՝ ադրբեջանցի չէ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Դիանա Հարությունյան» անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում կեղծ տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Երեկ՝ հունվարի 5-ին, ԱԱԾ-ն հայտարարեց, որ պարզել են «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս ձերբակալվել է։
Հարցին՝ արդյոք կարո՞ղ է Ադրբեջանն ամեն դեպքում իր մասնակցությունն ունենալ այստեղ՝ ելնելով այն հանգամանքից, որ տեղեկատվությունն արագորեն տարածում գտավ ադրբեջանական լրատվամիջոցներում, Սամվել Մարտիրոսյանը նկատեց՝ Ադրբեջանի մատը կարող է խառը լինել մեկ դեպքում, եթե ԱԱԾ-ն սխալ մարդու է բռնել. «Ես չեմ պատկերացնում՝ լինի այնպես, որ այդ մարդն աշխատի Ադրբեջանի համար։ Այսինքն` Ադրբեջանին դա պետք էլ չէ։ Ֆեյք գրանցել և ֆեյքի անունից գրառում անելու համար անպայման չէ Հայաստանում մարդ ունենալ։ Բաքվից կարող են բացել, ոչ մի տեղ չի երևում, որ դա հայ չէ, առավել ևս, որ գրառումը ռուսերեն էր արված։ Այսինքն` պետք չէր նաև հայերեն։ Ադրբեջանական հետք այստեղ այնքանով է, որքանով որ ադրբեջանցիներն օգտագործել են դա»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանցիները վաղուց են մոնիթորինգ անում և նրանք կարդում են ոչ միայն գրառումները, այլև մեկնաբանությունները։
Թե որքանո՞վ է այսօր վտանգված մեր տեղեկատվական անվտանգությունը, փորձագետը նկատեց՝ այն վտանգված է ամբողջ աշխարհում։ Նրա խոսքով սոցիալական ցանցերն այսօր ստեղծել են միջավայր, որտեղ կարելի է վայրկյանական կեղծ տեղեկատվություն ստեղծել և տարածել, ինչի հետևանքով մի շարք երկրներ ֆեյքերի դեմ օրենքներ են ընդունում. «ԱՄՆ-ն այսօր խիստ մտահոգված է եկող ընտրություններով և փորձում է ինչ-որ կարգավորումներ մտցնի։ Ֆեյսբուքն օրինակ լուրջ խստացրել է գովազդը, թվիթերն ընդհանրապես արգելել է քաղաքական գովազդը, որովհետև ամերիկացիները համարում են, որ 2016-ի ընտրությունների վրա եղել է լուրջ ներազդեցություն ռուսաստանյան ֆեյքերի կողմից։ Այսինքն` սա միջավայր է, որտեղ բոլորը խոցելի են դարձել»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը։
Վերջինս նկատեց՝ միջոցառումներ ձեռնարկվում են, ԱԱԾ-ն բռնեց այդ մարդուն, սակայն փորձագետի կարծիքով սա երկակի է. «Այսինքն, երբ սկսում են ֆեյքերի դեմ պայքարել և ստեղծում են նրանց դեմ պայքարելու մեխանիզմներ, սա միանշանակ դրական երևույթ չէ, որովհետև եթե ԱԱԾ-ն ունի մեխանիզմներ արագ գտնելու ֆեյքի, որը գործում է Հայաստանի դեմ, դա նշանակում է, որ այդ նույն մեխանիզմը կարող է օգտագործվել նաև, որպեսզի օրինակ մի ընդդիմադիր անուն բացահայտվի, որն օրինակ քննադատում է իշխանություններին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ ընդգծելով՝ ֆեյքերի դեմ պայքարը միանշանակ երևույթ չէ, ինչն էլ ամեն ինչ բարդացնում է։ Փորձագետի խոսքով նույնիսկ ամենադեմոկրատական երկրները, երբ սկսում են պայքարել այդ ամենի դեմ, ունեն մեխանիզմներ, որոնք կարող են հակադեմոկրատական համարվել, սակայն եթե չեն պայքարում, ֆեյքերը սկսում են խաթարել դեմոկրատական գործընթացները. «Ծանր ժամանակներում է ապրում ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը»,-հավելեց փորձագետը։
Նշենք, որ ավելի վաղ «Փաստինֆո»-ին ԱԱԾ-ից հայտնել են, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, սակայն հրաժարվել են ասել, թե ՀՀ ՔՕ որ հոդվածի հատկանիշներով է հարուցվել քրեական գործը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
- 05/06/2024 10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/06/2024 19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են
- 05/06/2024 13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
- 05/06/2024 10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում
- 05/06/2024 10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն