Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից

Անհնար է հաջողության հասնել բարոյականության և մշակույթի անապատում. Նախագահ Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձը 12/31/2019   21:54  |  ԼՐԱՀՈՍ

Որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես մեծ ընտանիք՝ մեր առաջնահերթ խնդիրները և գերակայությունները չեն փոխվել։ Սակայն 2020 թվականին մեր հույսերը պետք է վերափոխվեն ու շարունակեն դառնալ գործնական քայլեր և արդյունքներ, - հայտարարել է Նախագահն իր ամանորյա ուղերձում:

Նախագահը, մասնավորապես, ասել է.

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ,

Շուտով կշրջենք մեր պատմության եւս մեկ՝ 2019 թվականի էջը: Կշրջենք ապագայի հանդեպ հույսով ու հավատով, նոր ակնկալիքներով ու սպասումներով:

Անցնող 2019 թվականն ազգային ու պետական նպատակները նորովի ուրվագծելու տարի էր: Մենք միասին անցանք մեր պետականության ամրապնդման եւս մեկ փուլ:

Որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես մեծ ընտանիք՝ մեր առաջնահերթ խնդիրները և գերակայությունները չեն փոխվել։ Սակայն 2020 թվականին մեր հույսերը պետք է վերափոխվեն ու շարունակեն դառնալ գործնական քայլեր և արդյունքներ։

Եվ ես բոլորիս մաղթում եմ ողջամտություն, կարգապահություն, կազմակերպվածություն, առողջ դատողություն, պատասխանատվություն և հանդուրժողականություն:

Ամեն Աստծո օր մենք մտածում ենք մեր մեծ ու փոքր ընտանիքների մասին՝ մեր տան ու մեր Հայրենիքի մասին: Հայրենիքը սկսվում է ընտանիքից: Իսկ ընտանիքից սկսվում է մեր միասնական Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի անկախության և անվտանգության պաշտպանությունը: Մեր հավաքական կամքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ունի դրսևորման մեկ ճակատ՝ Հայաստանի ու Արցախի անվտանգություն և հզորություն:

Ընտանիք...

Ընտանիքը նաև հոգևոր ու բարոյական անվտանգության երաշխիքն է, մեր արժեհամակարգի հիմքը, մեր լեզուն, մեր հավատքը, մեր եկեղեցին, մեր ժառանգությունը, մեր ազգային արժեքները, մեր բանակը, մեզ պահապան հուսալի ամրոցը...

Չմոռանանք նաև, որ մեր ընտանիքի անդամ են մեզ անծանոթ անցորդը, հացթուխը, որը գիշերով մեզ համար հաց է թխում, սահմանին կանգնած զինվորը, որի ծնողը և ընտանիքը սրտատրոփ սպասում են նրան, բժիշկը, որը մարդու կյանքը փրկելով՝ դառնում է նրա հարազատը, ծաղկավաճառը, որից գնած ծաղիկներով ուրախացնում ենք մեր սիրելիներին,հող մշակող գյուղացին, որն իր բարիքներն է հասցնում բոլորիս, մանկապարտեզի դայակը, որը խնամում է մեր փոքրիկին, յուրաքանչյուրը, ով սեր, երջանկություն, ուշադրություն, հոգատարություն է պարգևում մանուկներին...

Սերը, համերաշխությունը և հանդուրժողականությունը թող իշխող լինեն բոլոր ընտանիքներում, նաև մեր քաղաքական և հասարակական կյանքում...

Հոգատարությունը ընտանիքի հանդեպ հոգատարություն է Հայրենիքի հանդեպ՝ Գյումրիից Գորիս, Սյունիքից Լոռի,

Արցախից Տավուշ... Եկեք ընտանիքով ճանաչենք Հայրենիքը։

Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան: Ապագան հիմնված է կրթության, գիտելիքի, մշակույթի և նոր տեխնոլոգիաների վրա: Հայաստանը կարո՛ղ է և պե՛տք է դասվի այն երկրների շարքը, որոնք փոքր են, սակայն՝ հաջողած ու հզոր, որոնք ունեն լսելի ձայն։ Մենք ունենք շատ հստակ առավելություն. փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ։

Լինենք նավահանգիստ համաշխարհային տվյալների օվկիանոսում: Ծրագրավորումից գնանք դեպի արհեստական բանականություն, մաթեմատիկայից՝ դեպի մաթեմատիկական մոդելավորում, ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից՝ դեպի գիտական նորարարություններ:

Բայց հիշենք, որ անհնար է հաջողության հասնել բարոյականության և մշակույթի անապատում:

Հանդուրժող լինենք միմյանց հանդեպ, սակայն անհանդուրժող՝ անհանդուրժողականության, կոռուպցիայի և հասարակական պարսավելի երևույթների հանդեպ:

Հայրենիքը չի կարող տնտեսապես հզոր լինել, եթե այնտեղ գերակայողն օրենքը չէ։ Մենք պետք է օրենքի երկիր լինենք ոչ միայն լավ օրենք ընդունելով, այլև օրենքը հարգելով և կիրառելով: Սահմանադրությունը և օրենքները պետք ընկալվեն ոչ թե որպես սոսկ իրավաբանական փաստաթուղթ, այլ՝ որպես մշակույթ և կենսակերպ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թող 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի:

Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին,

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ընտանիքներին, մեզնից յուրաքանչյուրին:

Առանձնահատուկ բարեմաղթանքներս եմ հղում բոլոր զինծառայողներին, պատերազմի հաշմանդամներին եւ նահատակված հերոսների ընտանիքներին, միայնակ կամ ծերանոցում գտնվող հայրենակիցներին, բազմազավակ ընտանիքներին, առողջապահության աշխատակիցներին եւ նրանց խնամքի տակ գտնվող հիվանդներին, Հայաստանի Հանրապետության մանուկ քաղաքացիներին,

Բոլորին...

Թող Աստված պահապան լինի մեր Հայրենիքին և աշխարհասփյուռ հայ Ժողովրդին:

Շնորհավոր Նոր տարի:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:17 30/12/2019  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԵրևանի կենդանաբանական այգու մուտքը հունվարի 1-6-ը կլինի անվճար
18:06 30/12/2019  |  ՀարցազրույցՁմեռ պապիկը կա բոլորի մեջ, պարզապես պետք է արթնացնել նրան հնարավորինս հաճախ. Ռ. Բաբայան
17:30 30/12/2019  |  ԼՐԱՀՈՍՄանկությունից հիշում եմ թաց ձեռնոցների բույրը. Զոհրաբյան
15:47 30/12/2019  |  ԱնցուդարձՀայ տղաներն ամաչկոտ են. Նրանք երբեք մեզ հետ չեն խոսում. Չինացի աղջիկներ
13:35 30/12/2019  |  ԱնցուդարձԿերեք չափավոր, հյուրասիրեք չափավոր. Սեդրակ Մամուլյան
22:52 28/12/2019  |  ԱնցուդարձՓաշինյանը հարապարակել է իր հանձնարարությամբ ստեղծված Ամանորյա երգը
17:56 28/12/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը վիրահատական միջամտության է ենթարկվել
01:12 27/12/2019  |  ՄեկնաբանությունԳլխավոր հրապարակի ամանորյա ձևավորման հոլանդական մոտիվները
22:57 26/12/2019  |  ԼՐԱՀՈՍԳործարար համայնքը համարում ենք մեր կառավարության թիվ մեկ դաշնակիցը. Նիկոլ Փաշինյան
20:35 26/12/2019  |  ԼՐԱՀՈՍՊատահական նախագահը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]