Թեմաներ
Շաբաթ 05 / 11 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   23:49 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/10/2024   23:39 Սպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասին 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/10/2024   23:10 Պոռնոաստղը դատարանում պատմել Է Դոնալդ Թրամփի հետ սեքսի մասին 05/10/2024   22:54 Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգեւատրել աստղաֆիզիկոս Ավետիք Գրիգորյանին 05/10/2024   22:37 Երկրագնդի վրա շատ ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել 05/10/2024   22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից 05/10/2024   22:03 Պաշտպանության նախարարությունում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2023թ. տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկները 05/10/2024   21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր 05/10/2024   21:41 Գնդապետ Արսեն Մանգասարյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովին 05/10/2024   21:36 Երկու վախը մի մահ է․ քանի՞ վախ և մահ է ունեցել Նիկոլ Փաշինյանը 05/10/2024   21:31 Իհարկե, հոգևորականին վարչապետ առաջադրելը անսովոր քայլ է, բայց սա քաղաքականության հարց չէ, սա հայրենիք փրկելու հարց է. Արթուր Խաչիկյան 05/10/2024   21:29 Վաղը 10 վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ կլինեն, կիրակի՝ 18։30-ին հանրահավաք (տեսանյութ) 05/10/2024   21:24 Կարող է սադրանքներ լինեն, բայց լայնամասշտաբ պատերազմ չի լինի. Տիրան Խաչատրյան 05/10/2024   21:15 Բաքուն մինչև տարեվերջ կապահովի Արցախի 20 բնակավայրերի բնակեցումը 05/10/2024   21:01 Արքեպիսկոպոսը հանձնարարականներ է տվել դիվանագետներին և սպայակազմին ու ժամկետ՝ կատարման համար (տեսանյութ) 05/10/2024   20:56 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը երրորդ ընթերցմամբ կքննարկեն հաջորդ շաբաթ 05/10/2024   20:42 Սամբիստ Մայիս Ներսիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 05/10/2024   20:36 «ՔՊ» կուսակցություն ու սահմանադրական կարգ հասկացողությունն անհամատեղելի է. Ղազինյան (տեսանյութ) 05/10/2024   20:35 Իրենք են լեգիտի՞մ, խաբեություն է, սուտ, լեգիտիմությունից զրկված են. Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:32 Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   20:22 Կանադան 55,7 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր գնելու համար 05/10/2024   20:17 Փորձում են 2-րդ նախագահի հետ ինձ կապել, էդքան վախեցա՞ծ եք 2-րդ նախագահից, թե՞ ինձանից.Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:07 Ղազախի 4 գյուղեր վերադարձվում են առանց մեկ կրակոց արձակելու. Գասպարյանը մեջբերեց Ալիեւի խոսքերը (տեսանյութ) 05/10/2024   20:02 Այս պայքարն այլեւս կասեցնել հնարավոր չէ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) 05/10/2024   19:59 «Սատանիզմը, գլոբալիզմը, որ ներկայացնում է ներկայիս բանըհակադրվում է Աստծուն. Արթուր Սահակյան (տեսանյութ) 05/10/2024   19:46 Պետական ապարատի բազմաթիվ աշխատողներ այսօր ասել են՝ այս աշխատանքը պետք չէ, եթե չունենք հայրենիք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/10/2024   19:36 Միրզոյան-Բայրամով հանդիպումը տեւել է շուրջ 4 ժամ 05/10/2024   19:32 Ոստիկանները կանգնած են վահաններով, ի՞նչ են անում այնտեղ, ինչի են վահաններով կանգնած, ումից՝ ում են պաշտպանում. Տավուշի թեմի առաջնորդ 05/10/2024   19:29 Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, չի կարող լինել վարչապետի թեկնածու. Չալաբյան 05/10/2024   19:24 Փոփոխությունը շատ մեծ է, ժողովրդի մեջ հավատն արթնացել է. Մրո 05/10/2024   19:19 Պուտինը Միշուստինին վարչապետ է նշանակել 05/10/2024   19:08 Արգենտինայում գնացքներ են բախվել 05/10/2024   19:02 Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան 05/10/2024   18:58 Իշխանության աղբյուրն ո՞վ ա , ժողովուրդն ա. Նիկոլ Փաշինյան 05/10/2024   18:57 Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով. Ալիև 05/10/2024   18:47 Իրենք հիմք չունեն իրենց լեգիտիմ համարելու. ցուցիչներ կան, որ իրավիճակ է փոխվել. Մելոյան 05/10/2024   18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ 05/10/2024   18:25 Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքը. ուղիղ 05/10/2024   18:21 Բժշկականի ուսանողները չեն միացել համընդհանուր դասադուլին. Խոսնակը վստահեցնում է՝ ճնշումներ չկան 05/10/2024   18:09 Թուրքիայում իրաքցի ներգաղթյալը գնդակահարել է ուսումնարանի տնօրենին 05/10/2024   17:50 ՀՀ փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերի մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին 05/10/2024   17:43 «ՀԺ»-ն ինչի՞ է խառնվել, վարչապետ դառնալու ոչ ցանկություն ունեմ, ոչ ձգտում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/10/2024   17:41 Այդ հոգևորականը ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին 05/10/2024   17:39 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել 05/10/2024   17:35 Թուրքիան դիմել է Ադրբեջանին օկուպացված Շուշիում հյուպատոսություն բացելու համար 05/10/2024   17:34 Դասադուլ հանուն ազգի փրկության չի նշանակում ուսման որակի վատացում 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   17:16 Քվե ապահովող ընտրողը կարող է նաեւ իր ընտրած վարչապետին զրկել պաշտոնից. քաղտեխնոլոգ
05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»

Երբ երեխայիս տանում եմ պատվաստման, գիտակցում եմ՝ նա կարող է լինել մեկն այն 1 միլիոնից, ով մահանա. Արսեն Թորոսյանի պատասխանը՝ պատվաստումից երկու օր անց մահացած երեխայի հորը 12/24/2019   19:42  |  Հարցազրույց

Ազգովի պետք է գնանք մոմ վառենք, որ աշխարհագրական դիրքով կատակլիզմական երկրում չենք ապրում, որ ինչ-որ աղետներ, երկրաշարժներ լինեն, որովհետև այն մարդիկ, որոնք աղետներից չէին մահանա, կմահանային բժիշկների ձեռքից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Նարեկ Գրիգորյանը, ով մեկ տարի առաջ կորցրել է իր մանկահասակ դստերը։ Պատմում է՝ 2018 թվականի հունիսի 5-ին երեխային Հերացի թիվ 1 պոլիկլինիկայում պատվաստել են, որից 42 ժամ անց երեխան մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի, այն է բժշկական օգնություն իրականացնողի մասնագիտական պարտականությունները չկատարել, հարուցվել է քրեական գործ, որը քննիչի որոշմամբ  կարճվել է։ Նարեկ Գրիգորյանը բողոքարկել էր քննիչի որոշումը։ Նշենք, որ բողոքի քննությունը պետք է իրականանար այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, սակայն դատախազի, քննիչի նիստին չներկայանալու և դատարանին քրեական գործի նյութերը չուղարկլելու պատճառով դատական նիստը հետաձգվեց 2020 թվականի մարտի 19-ին։

Նարեկ Գրիգորյանը պատասխանել է «Փաստինֆո»-ի հարցերին.

- Ի՞նչ պատվաստանյութ են ներարկել երեխային։

-Երեխայիս ներարկել են ԱԿԴՓ կորեական հնգավալենտ պատվաստանյութ, ժամկետնանց պոլիոմերիտի կաթիլային վակցինա և պրեմակոկային վակցինա։

- Փորձաքննության արդյունքու՞մ է պարզ դարձել, որ պատվաստանյութը ժամկետն անց է եղել։

- Գործի ընթացքում Հերացի թիվ 1 պոլիկլինիկայից ձեռք բերված փաստաթղթերից երևում է, որ ներդիրները, որոնք տրամադրվել են վարույթն իրականացնող մարմնին, խոսքը գնում է կոնկրետ պոլիոմերիտի վակցինայի մասին,  եղել է 2015 թվականի։ Հաշվի առնելով, որ պոլիոմերիտի վակցինայի առավելագույն պահպանման ժամկետը -20 աստիճանում երկու տարի է, իսկ երեխայիս պատվաստել են 2018 թվականին, ստացվում է՝  երեխայիս տրամադրել են մեկ տարի ժամկետ անցած դեղորայք։ Քննության ընթացքում ոչ մի իրեղեն ապացույց, որ նման բան չի եղել, որ պատվաստանյութը եղել է ժամկետների սահմանում, չի ներկայացվել։ Գոյություն չունի փաստաթուղթ, որն այդ մասին է վկայում։ Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ երեխայիս մոտ հայտնաբերվել է շուրջ 30 լրջագույն առողջական խնդիրներ, այդ թվում նաև բնածին սրտի արատ, որը չի հայտնաբերվել ո՛չ հղիության ընթացքում, ո՛չ ծննդաբերությունից հետո, ո՛չ  Հայաստանում գործող այլ մասնագետների կողմից։  Դատաբժշկական ողջ փորձաքննությունը թերի է կատարվել՝ սկսած նրանից, որ բացակայում են կոնկրետ կարևորագույն հանգամանքներ։  Բաբլոյան հիվանդանոցում, որտեղ երեխաս մահացել է,  նրան  շուրջ 10 անգամ ներարկել են ադրենալին և ատրոպին, սակայն փորձաքննության արդյունքներում բացակայում են այդ դեղորայքների քանակները։ Եթե հաշվի առնենք, որ երեխաս ստացել է պատվաստանյութ, ինչպես նաև տոքսինները, որոնք պարունակում են պատվաստանյութ, որոնք պատճառահետևանքային կապ ունենալ, ապա դատաբժշկական փորձագետը գտել է, որ դատաքիմիական փորձաքննություն անցկացնելու կարիք չկա։ Այսինքն  իրեղեն ապացույց, որ պատվաստանյութը կամ պատվաստանյութի մեջ գտնվող թունավոր նյութերից մեկը մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում, գոյություն չունի։ Ինչ վերաբերում է սրտի բնածին արատին, որը կյանքի հետ անհամատեղելի արատ է, ապա չկա որևիցե փաստ, որ այդ արատն առհասարակ գոյություն ուներ։ Այսինքն դատաբժշկական փորձաքննության ընթացքում բացակայում է այդ լուսանկարը, որտեղ երևա երեխայի սիրտը հենց չափման պահին որպես իրեղեն ապացույց, որ ահա սա է աորտան և դրա տրամաչափը կազմում է 0.6 սմ։ Նման բան գոյություն չունի։

- Այսինքն երեխան նախկինում առողջական խնդիրներ չի՞ ունեցել։

- Երեխաս որևիցե առողջական խնդիր չի ունեցել, ինչի մասին նաև վկայում է 1.5 ամսեկան հասակում կատարված ընդհանուր արյան հետազոտությունը։ Այդ ժամանակ պարզվել է՝ երեխաս ընդամենը ալերգիկ է, այսինքն ալերգիկ տիտրերը բավական բարձր են, ինչը նշանակում է՝ ցանկացած սնունդ կամ դեղորայք կարող է սուր ալերգիկ նշաններ ցույց տալ։ Դա, սակայն,  Հերացի պոլիկլինիկայում  հաշվի չեն առել երեխայիս պատվաստանյութ ներարկելիս։ Նման դեպքերում առհասարակ կա պատվաստման այլ ընթացք։ Այսինքն ավելի թեթև, ոչ կոմբինացված պատվաստանյութերով են պատվաստում։ Առանձնացված, որպեսզի օրգանիզմը կտրուկ շոկ չվերապրի։ Դա ևս բժիշկների կողմից արհամարհվել է։ Նշեմ, որ երեխաս պատվաստվել է ժամկետների կոպիտ խախտմամբ։ Եթե գործող հիմնական օրենքը, հրամանն ասում է, որ ԱԿԴՓ պատվաստումները կատարվում են եռանվագ՝ սկսած 3 ամսական հասակից՝ պահպանելով 45 օր ընդմիջում, որը  չի թույլատրվում կրճատել, երեխայիս պատվաստել են 30 օր ընդմիջումով։ Թե ինչ հետևանքներ դա կարող էր բերել, այդ թվում  ներքին օրգանների դիստրոֆիկ փոփոխությունների, դա ևս պարզաբանված չէ։

 Քրեական գործը, սակայն,  կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Ստացվում է՝  ես իմ առողջ երեխային բերում եմ պատվաստման, նրան պատվաստում են, մահանում է և պատվաստանյութը կապ չունի, բայց երեխաս ունենում է բնածին սրտի արատ, որը ևս բժիշկների կողմից  չի հայտնաբերվել և փաստորեն սա  ևս բժշկական սխալի հետևանք չէ։ Այսինքն մեր օրենքը, մեր օրինականությունը Հայաստանում հետևյալն է, որ մարդիկ ուղղակի առանց որևէ պատճառ մահանում են, և դրա համար ոչ մեկ պետք էլ չէ, որ պատժվի։ Այսինքն ոչ ոք մեղավոր չէ։ Եթե նույնիսկ ընդունենք, որ երեխաս ունեցել է սրտի բնածին արատ, ապա այդ նույն հոդվածը՝ 130-րդ 2-րդ մասով, պետք է հարուցված լիներ թե՛ «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկների նկատմամբ, թե՛ Հերացի պոլիկլինիկայի, քանի որ միայն այն փաստը, որ նախօրոք ծնողին չեն տեղեկացրել, երեխայի առողջականի մասին ճշգրիտ տեղեկություն չեն տվել, բերել է առողջության կտրուկ վատացման, ինչի հետևանքով երեխան մահացել է։ Հայաստանում մասնագետ կոչվում է այն մարդը, ով տարիների ընթացքում կա՛մ Առողջապահության նախարարությունում պաշտոն է զբաղեցրել, կա՛մ ինչ-որ հաճոյանալու կամ ծառայություններ մատուցելու շնորհիվ փորձում է ավելի լավ աթոռ զբաղեցնել, այ դա է մեզ մոտ որպես պրակտիկա ընդունված։ Չկա որևիցե պետական անկախ կառույց, որը ստուգում է բժշկի բժիշկ լինելը։ 

- Առողջապահության նախարարություն դիմե՞լ եք։

- Առղջապահության նախարարություն դիմել եմ։ Մեկ տարի առաջ հանդիպել եմ Արսեն Թորոսյանի հետ, ով ինձ հետ զրույցի ընթացքում կարելի է ասել «ախպերավարի» մոտեցում էր ուզում ցուցաբերել։ Ասաց՝  այ օրինակ ես, որ պապա եմ, իմ երեխային տանում եմ պատվաստման, ես գիտակցում եմ, որ իմ երեխան կարող է այդ մեկ միլիոնից մեկը լինի, ով մահանա։ Այսինքն մարդը մտածում է՝ ծնողին նման պատասխան տալով հանգստացրեց կամ մխիթարեց։ Չեմ ասում չպատվաստեք կամ դեմ եմ պատվաստումներին, բայց հաշվի առնենք՝ տարեկան քանի երեխա է մահանում հետպատվաստական շրջանում։ Ստացվում է՝ առողջ երեխաները պատվաստումից հետո մահանում են և ձեռք են բերում բազմաթիվ առողջական խնդիրներ։ Եթե Հայաստանում առհասարակ չի գրանցվում ոչ մի դեպք, իսկ դա պարտավոր են գրանցել, նույնիսկ եթե պատվաստման հետ կապ չունի, սակայն եթե ուղղորդվել է պատվաստման շրջանի հետ դա պետք է միանշանակ գրանցվի։ Եթե չի գրանցվում հանրության համար, ապա գրանցվում է միանշանակ այն ընկերությունների համար, որոնք տրամադրում են մեզ այդ պատվաստանյութերը։

- Այսինքն ի՞նչ միտում եք տեսնում այստեղ։

- Վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ-ի պատվաստման ազգային օրացույցը կրճատվել է 2.5 անգամ։ Աշխարհում ոչ մի պետություն երեխաներին չի պատվաստում 6 շաբաթական հասակից։ Նույն Միացյալ Նահանգներում, որ միշտ օրինակ են բերում, այնտեղ երեխային սկսում են պատվաստել երկու ամսական հասակից, սակայն  որպեսզի Հայաստանը ստանա ավելի էժան, ավելի շատ դեղորայք, ի դեպ քանակության առումով մենք մի քանի անգամ ավելի շատ պատվաստանյութ ենք ստանում, քան Հայաստանում այդքան երեխա է ծնվում։ Բայց բոլորն էլ սպառում ենք, այսինքն ինչու զարմանանք, եթե Առողջապահության նախարարը կարող է ընդամենը մեկ հրամանով ՀՀ-ում պոլիոմերիտի համաճարակ հայտարարել և սկսել երեխաներին պատվաստել։ Այսինքն միտումը կայանում է նրանում, որ երբ Արսեն Թորոսյանն ասում էր՝ մենք այն պետություններն ենք, որ մասնակցում ենք կլինիկական փորձարկումներին, այդ մարդը չի խաբել։ Մարդն անկեղծ ասել է, ուղղակի սովորական քաղաքացին չի հասկանում՝ կլինիկական փորձարկումը որն է։ Եթե այդպես խոսենք, ապա ըստ օրենքի՝ այս վերջին տասը տարիների ընթացքում ազգային պատվաստման օրացույցը կրճատվել է՝ հաշվի առնելով, որպեսզի մենք դեղը ստանանք ավելի շատ և ավելի էժան և ներկայացնենք կլինիկական փորձարկումների հաշվետվություն։ Երեխայիս գործը կոծկելու միտումը կայանում է միայն նրանում, որ եթե նույնիսկ Առողջապահության նախարարությունը հետազոտությունների արդյունքից ելնելով՝ ընդուներ, որ այո երեխաս այդ 1 միլիոնից  մեկն է, ապա պատվաստման վարկանիշը, որն առանց դրա էլ կարելի է ասել Հայաստանում ընկած է ուղղակի պատվաստման գործընթացի վերջը կլիներ։  Մարդիկ արդեն հասկացել են, որ սահմաններն անցել են և գործի ընթացքում ձեռք են բերվել այնպիսի փաստաթղթեր, որ հավատացնում եմ թե՛ վարույթն իրականացնող մարմինը, թե՛ դատախազությունը, հետագայում կրելու են իրենց պատասխանատվությունը։

- Ի՞նչ եք ակնկալում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից։

- Ակնկալում եմ  նախևառաջ վերացնել  քննիչի՝ քրեական գործը կարճելու վերաբերյալ որոշումը, նշանակել երկրորդական դատաբժշկական փորձաքննություն՝ պատասխանելով այն բոլոր հարցերին և լրացնելով այն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որոնք պարտավոր էր դատաբժիշկն անել։ Մոտ օրերս ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ՝ դատաբժշկական հանձնաժողովային անդամների նկատմամբ, քանի որ մարդիկ տվել են ակնհայտ կեղծ եզրակացություն՝ ներկայացնելով կեղծ փաստեր, կեղծ փաստաթղթեր և երեխայիս մահվան իրական պատճառը, եթե դա եղել է պատվաստման հետևանքը, ապա կգնանք այդ ուղղությամբ, եթե դա եղել է սրտի բնածին արատը, ապա սկսած «Աստղիկ» ԲԿ-ից, Հերացի պոլիկլինիկայով, բոլոր բժիշկները, որոնք երեխայիս զննել են և հայտնել են, որ երեխաս առողջ է եղել, պետք է օրենքով համապատասխան պատիժ կրեն։

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:34 24/12/2019  |  Քրեական խրոնիկոնՄահացած երեխայի հայրը պնդում է՝ փոքրիկի մահվան պատճառը պատվաստումն է ու պահանջում է վերացնել գործը կարճելու մասին որոշումը
17:09 12/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա
21:07 06/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնավորումն ապօրինի՞ է. Քաղծառայության գրասենյակին կհաջողվի՞ վերանայել ապօրինությունը
09:16 06/12/2019  |  ՄամուլԱննա Հակոբյանը մի շարք պրագմատիկ հարցերով «լիչնիյ ներպրիյազն» ունի Արսեն Թորոսյանի նկատմամբ. «Իրատես»
14:28 02/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱպշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում. Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանին
09:31 29/11/2019  |  ՄամուլԿուտակայինի 5 % գանձումը «թալան համարողներն» այսօր համոզում են, որ աշխատավարձից 6 % պահումը «հոգատարություն» է . «Փաստ»
15:13 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍՄեր խնդիրը մտածելն է, որ քաղաքացիներն ունենան ֆինանսական պաշտպանվածություն. Արսեն Թորոսյան
21:14 27/11/2019  |  ԼՐԱՀՈՍՈր աշխատողն ավելի շատ «ճռռա». Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը հակասում է Փաշինյանի հայտարարությանը
09:44 14/11/2019  |  Մամուլ«Այլ ծախսերը» եւ առողջապահության նախարարի ընկերը. Թորոսյանի նշանակած կադրերն իրեն չեն լսում. «Ժողովուրդ»
11:01 11/11/2019  |  ՄեկնաբանությունԵրևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 10%-ով. Արսեն Թորոսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]