Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ

Որ աշխատողն ավելի շատ «ճռռա». Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը հակասում է Փաշինյանի հայտարարությանը 11/27/2019   21:14  |  ԼՐԱՀՈՍ

«Ես այստեղ հերթական պոպուլիզմն եմ տեսնում, որովհետեւ չեմ հասկանում՝ ինչո՞ւ բարձր վաստակ ունեցող քաղաքացին պետք է նույն հիվանդությունների, նույն ծառայությունների համար ավելի շատ վճարի։ Նույն փաթեթը չի կարող լինել։ Եթե այդպես է, կներեք, եկամտահարկն այդպիսին էր, ինչո՞ւ փոխեցիք, եկեք վերադառնանք եկամտահարկի դիֆերենցված տարբերակին, չէ՞ որ հիմա դա են անում իրենք»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագծին։

Հիշեցնենք, նախագիծը քննարկման է դրվել իրավական ակտերի միասնական e-draft.am կայքում, որով նախատեսվում է նոր, այսպես կոչված՝ առողջության հարկ սահմանել՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով։ Կարճ ասած՝ առողջապահության համապարփակ ապահովագրման ներդրումը ենթադրում է առողջության հարկից լրացուցիչ գումարների ներգրավում, որի հաշվին պետությունը, այսպես ասած, սոցիալական համերաշխության սկզբունքով, մտադիր է միեւնույն անվճար ապահովագրական ծածկույթն ապահովել բոլոր խավերի, այդ թվում՝ չաշխատող քաղաքացիների համար։ Ըստ նախագծի, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակչության բոլոր խմբերը կունենան առողջության ապահովագրական միևնույն փաթեթը, որը 1 շահառուի հաշվարկով կկազմի մոտ 77 274 դրամ։ Նախագիծը սոցցանցերում բուռն քննարկման առիթ է դարձել։ Օգտատերերը նշում են, որ հերթական անգամ պետությունը որոշել է աշխատող քաղաքացու գրպանը մտնել։

Ըստ Խոսրով Հարությունյանի, այս նախաձեռնությունը լայն ու մանրամասն քննարկում է պահանջում, ինչպես ասում են՝ հաճախ բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը։ Նրա կարծիքով, արդյունավետ կլիներ, եթե նվազագույն շեմ ֆիքսվեր, որի շրջանակում կմատուցվեր համապատասխան ծառայությունների փաթեթը, իսկ սոցիալական համերաշխության լավագույն ճանապարհը բյուջեի միջոցների արդյունավետ բաշխումն է՝ սոցիալական ծրագրերի միջոցով։

«Ինձ համար ակնհայտ է մի բան՝ նշվում է, որ շատ եկամուտ ունեցողը նույն փաթեթի համար պետք է ավելի շատ վճարի եւ դա սոցիալական համերաշխության գաղափարի մեջ է տեղավորում, բայց կենսաթոշակային համակարգն այդպիսին էր, այդ դեպքում մենք ինչո՞ւ անցանք պարտադիր կուտակային համակարգին։ Այսօրվա դրությամբ, աշխատողը դեռեւս պահում է թոշակառուներին, բայց ոմանք դրան զուգահեռ, կուտակում են նաեւ իրենց ապագա կենսաթոշակը։ Մենք ինչու՞ դրան անցանք, որովհետեւ ասում ենք՝ յուրաքանչյուրն իր վաստակի համեմատ պետք է ծառայություններից օգտվի։ Ես հասկանում եմ՝ կա ինչ-որ խավ, որը ինչ-ինչ պատճառներով ունակ չէ շատ վաստակել, բայց դրա համար կա սոցիալական ապահովման խնդիրը, վերցրեք եկամտահարկը եւ վերաբաշխեք, սա ամենաարդյունավետ ճանապարհն է»,-նշում է Խոսրով Հարությունյանը։

Նախագծում նշվում է, որ Հայաստանի աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) նախատեսվող առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Ըստ նախագծի, մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը կմեղմվի եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: Չնայած նախագծի այս պնդմանը ու այն հանգամանքին, որ 2020 թվականից եկամտային հարկը համահարթեցվում է ՝ դառնալով 23% բոլորի համար, որը աստիճանաբար նախատեսվում է հասցնել 20 %-ի, զուգահեռաբար պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարը 2.5%-ից 5% է դառնում։

Խոսրով Հարությունյանը կարծում է՝ առաջին հայացքից հումանիտար թվացող գաղափարը, թե հարուստները պետք է պահեն աղքատներին, իրականում ապագա չունի. «Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, 1 տարի, 2 տարի, 3 տարի, լավ՝ 10 տարի...բայց հետո մենք հայտնվելու ենք այնպիսի փոսի մեջ, որից չենք կարողանալու դուրս գալ, մենք այդպես չենք խրախուսում աշխատանքը, չենք խրախուսում գիտելիքը, սա շատ կարեւոր խնդիր է։ Ես այստեղ պոպուլիզմ եմ զգում՝ ցանկացած գնով հանրությանը դուր գալու խնդիր»։

Ինչ վերաբերում է առհասարակ, համընդհանուր առողջապահական ապահովագրության գաղափարն, այն, Հարությունյանի խոսքով, նոր չէ եւ տարբեր ժամանակներում քննարկվել է։ «Եթե դուք հիշում եք, այդպիսի մի փորձ կատարվեց, իբրեւ թե հնարավորություն տրվեց հիվանդներին՝ ընտրել իրենց ապահովագրական ընկերությունները եւ այդ ապահովագրական ընկերությունների միջոցով ապահովել բուժումը, բայց ժամանակը ցույց տվեց, որ դա ուղղակի այլասերվեց, դեֆորմացվեց։ Հիվանդանոցները կապվում էին ապահովագրական ընկերությունների հետ եւ ըստ էության, գործում էր ատկատների մի ամբողջ համակարգ, դա իրեն չարդարացրեց»,-հիշեց Հարությունյանը՝ կարեւորելով մխանիզմը, որով կառավարությունը ցանկանում է համակարգը ներդնել։

Մյուս էական խնդիրը պետպատվերի միջոցների ճակատագիրն է, արդյո՞ք այդ գումարները փոխանցվելու են ապահովագրական ընկերություններին. «Ես ուզում եմ հասկանալ՝ կոնցեպտուալ առումով, ի՞նչ են ուզում անել, իրենք պետական բյուջեով նախատեսված պետպատվերի գումարները ու՞ր են ուղղելու, եթե ուզում են բարձր վարձատրություն ստացողի հաշվին բոլորին ծառայություն մատուցել, ես այդպես եմ հասկանում, այդ դեպքում հարց է առաջանում՝ մենք միլիարդավոր գումարներ ունենք պետպատվերով, դա ի՞նչ ենք անելու»,-հարցնում է Խոսրով Հարությունյանը։

Հ.Գ. Նախագծի փիլիսոփայությունը, որի հիմքում ընկած է բարձր եկամուտ ունեցողների հաշվին ցածր եկամուտ ունեցող կամ առհասարակ չզբաղված քաղաքացիների համար հավասար ծառայությունների ապահովման գաղափարը, ըստ էության, հակասության մեջ է վարչապետ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարությունների հետ։ Փաշինյանը, հիշեցնենք, 2018 թվականի նոյեմբերի 11-ին Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպմանը հարցուպատասխանի ժամանակ, երբ փորձում էր խրախուսել աշխատանքն ու խոսում էր «ճռռացողների» ու «պարապ մնացողների» մասին, հայտարարեց.«Մենք այսօր մեր երկրում հասել ենք մի իրավիճակի, երբ 350 հազար մարդ աշխատում է, և այս 350 հազարի աշխատանքի արդյունքը բաժանվում է 800 հազար
մարդու մեջ։

Պատկերացնու՞մ եք մեր երկիրն ինչ վիճակում է, որ 350 հազար մարդ աշխատում է, և 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց, ասում է՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը անվճար դարձրու, մեր ճանապարհները կառուցիր, մեր թոշակները, աշխատավարձերը բարձրացրու։ Ոչ ոք չի ասում՝ այս 350 հազար մարդիկ ճռռում են, մնացած 800 հազարն ուզում են, որ նրանք ավելի շատ ճռռան»։

Փաշինյանն այդ օրը նաեւ հայտարարեց, թե իր խնդիրն այն չէ, որ «այս 350 հազար մարդուն բռնենք քամենք այնքան, որ ասեն՝ չենք
ուզում, էս էլ ձեզ, էս պեչատն էլ ձեզ, մենք կգնանք Ղազախստանում կաշխատենք, որտեղ մեզ վրա բեռը այդքան շատ չի»։

Կառավարությունը, փաստորեն, այս հայտարարությունից մեկ տարի անց հենց այդ՝ աշխատող քաղաքացիներին «բռնել քամելու» ճանապարհով է փորձում առողջապահության ոլորտում եղած խնդիրները լուծել։

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:44 14/11/2019  |  Մամուլ«Այլ ծախսերը» եւ առողջապահության նախարարի ընկերը. Թորոսյանի նշանակած կադրերն իրեն չեն լսում. «Ժողովուրդ»
11:01 11/11/2019  |  ՄեկնաբանությունԵրևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 10%-ով. Արսեն Թորոսյան
10:14 09/11/2019  |  ՄամուլԱռողջապահության նախարարությունում նոր սկանդալ է հասունանում. «168 ժամ»
11:21 06/11/2019  |  Քրեական խրոնիկոնՇիրակի մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ առողջապահության նախարարին
11:14 04/11/2019  |  Դատական ռեպորտաժներՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգից Արսեն Թորոսյանի տեղակալի կողմից կաշառք ստանալու գործը կքննի Արտուշ Գաբրիելյանը
09:35 29/10/2019  |  ՄեկնաբանությունՉի կարելի պահանջել կեղտից, որ նա կեղտ չլինի. Խոսրոսվ Հարությունյան
19:49 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն անկեղծ է
18:38 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱյդ մարդը չի կարող այսօր հողի վրա քայլել՝ իրավունք չունի
09:58 23/10/2019  |  Մամուլ«Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ ինչն է վրդովեցրել Արսեն Թորոսյանին․ «Ժողովուրդ»
09:39 22/10/2019  |  ՄամուլԱրսեն Թորոսյանի կինն աննախադեպ գրություն է հղել նախարար-ամուսնուն. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]