Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան 11/18/2019   13:24  |  Հարցազրույց

ՀՀ դատական համակարգի շուրջ ստեղծված մթնոլորտի, բարեփոխումների մասին «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։

-  Պարոն  Բալայան, որն եք համարում դատական իշխանության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրն այսօր։

-   Իմ կարծիքով՝ ներկայումս կարևորագույն երկու խնդիր կա՝ դատարանների նկատմամբ վստահության բարձրացումը և դատավորների գերծանրաբեռնվածության թոթափումը։ Այս երկու խնդիրները սերտորեն կապված են մեկը մյուսի հետ: 

- Տրամաբանական է, որ դատավորների գերծանրաբեռնվածությունը կարող է բացասաբար  ազդել  արդար դատաքննության  վրա, նկատի ունեմ՝ քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու հանգամանքը, ինչու չէ նաեւ դատական ակտերի որակը։ Նախ՝ որն եք համարում պատճառը`  գործե՞րն են շատ, թե՞  աշխատանքների կազմակերպման կառուցակարգերը պետք է վերանայվեն։ Ինչպե՞ս եք պատկերացնում ծանրաբեռնվածության թոթափումը։

- Դատարանների գերծանրաբեռնվածությունը ունի մի քանի պատճառ: Առաջինը համարում եմ Դատական օրենսգրքի փոփոխությունները, որով Երևան քաղաքի վարչական շրջանների դատարանները միավորվեցին և ստեղծվեց մեկ դատարան: Դրա արդյունքում  քաղաքացիական և քրեական մասնագիտացում ունեցող դատավորները բաշխվեցին առանձին նստավայրերում, ինչն, ըստ էության, նպաստեց դատարանի բնականոն աշխատանքի կազմալուծմանը, հետևաբար ազդեց նաև գործերի քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու վրա: Բերեմ պարզ օրինակ՝ նախկինում Երևան քաղաքի 7 դատարաններում աշխատում էր 25 քրեական մասնագիտացում ունեցող դատավոր, ներկայումս քրեական գործեր քննող դատավորները տեղաբաշխվել են երեք նստավայրում, ինչը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների՝ նիստերի դահլիճների բացակայության, դրանք ավելի պակաս են, քան դատավորների քանակը,խցերի գերծանրաբեռնվածության։ Կալանավորված անձանց հաճախ պահում են ավտոմեքենաների մեջ՝  կապված նրանց քանակի, տարիքի, սեռի, միևնույն գործով անցնելու հետ, խցերը չեն բավարարում: Դատարանի շենքերը նախատեսված չեն այդ քանակի կալանավորական գործեր քննելու համար, կալանքի տակ գտնվող անձինք նիստերի դահլիճ են բերվում դատավորների աշխատասենյակների միջանցքով կամ դատարանում առկա բաց գոտիներով՝ քաղաքացիների միջով: Միևնույն ժամանակ այն դատարանները, որոնք նախատեսված էին նաև կալանավորական գործեր քննելու համար ուղղակի չեն օգտագործվում այդ նպատակով:

Պետք է նշել նաև, որ անցած տարիների համեմատ ավելացել են, թե քրեական գործերի քանակը և թե այն բողոքների քանակը, որոնք բերվում են մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների կամ անգործության դեմ: Դատավորների թվի ավելացում ոչ միայն տեղի չի ունեցել, այլ մենք ամիսներ շարունակ աշխատում ենք 13-14 դատավորով 25-ի փոխարեն, քանի որ քրեական մասնագիտացում ունեցող 3 դատավորի տեղ թափուր է, 3 դատավոր գործուղված է մարզեր, 1 դատավորի լիազորությունները կասեցվել են, 1 դատավոր գործեր չի ստանում, քանի որ տարիքը լրանալու կապակցությամբ  պետք է անցնի թոշակի, 2 դատավորի գործեր չեն մակագրվում այլ հիմնավորումներով, իսկ 2 այլ  դատավորներից մեկը ԲԴԽ-ի անդամ է, իսկ մյուսը՝ դատարանի նախագահը, ուստի նրանց այլ ծանրաբեռնվածության պատճառով վերջիններիս բաշխվող գործերի քանակը ավելի պակաս է, քան մեկ դատավորին հանձնվող գործերի քանակը:

Երևան քաղաքի քաղաքացիական մասնագիտացում ունեցող 1 դատավորի վարույթում ներկայումս ամենաքիչը 800 գործ կա,  դատավորներ կան, որոնց  վարույթում 1800-ից ավելի գործեր են քննվում:   

Այս հանգամանքները ուղղակի չեն կարող բացասաբար չանդրադառնալ, թե կայացված դատական ակտի որակի, և թե գործի քննության ողջամիտ ժամկետների վրա: Կարծում եմ, դատավորների քանակի շեշտակի ավելացումը և շենքային պայմանների բարելավումը այս պահին   առաջնահերթություն է գերծանրաբեռնվածությունը թոթափելու և դրա վտանգավոր հետևանքները վերացնելու համար:

- Կառավարությունը  մշակել է դատաիրավական բարեփոխումների փաթեթ, որին ենթադրում եմ ծանոթ եք։ Ի՞նչ եք կարծում, այն կարո՞ղ է օգտակար լինել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։

- Ընդհանուր առմամբ դրական եմ վերաբերվում դատաիրավական բարեփոխումներին, սակայն պետք է նշեմ, որ համաձայն չեմ դատավորին նյութական և դատավարական խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու չափազանց պարզեցված ընթացակարգի և հնարավորության հետ: Իմ կողմից նշած՝ դատավորների ծանրաբեռնվածության  պատճառները անվերապահորեն բերելու են սխալների, որոնք կարող են առիթ հանդիսանալ այդ հիմքով նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, և այդ հանգամանքը կարող է որպես մահակ օգտագործվել անցանկալի դատավորներից ազատվելու համար:

-Ինչպես 1990-ականների սկզբներին, 2000-ականների սկզբներին, այնպես էլ 2020-ի նախաշեմին՝ ունենք խնդիր դատական իշխանության անկախության աստիճանը բարձրացնելու, հասարակության վերաբերմունքը փոխելու առումով։ Նախ` որն եք համարում պատճառը եւ ինքներդ ունե՞ք Ձեր բանաձեւը, առաջարկը՝ ինչ անել, որպեսզի հնարավոր լինի վերափոխել ոչ միայն հանրային կարծիքը, այլ նաեւ իշխանության մյուս ճյուղերի վերաբերմունք առ դատական համակարգ։

- Այս պարագայում թվականները կապ չունեն: Դատական իշխանության անկախությունը, գրեթե բոլոր ժամանակներում, կախված է մեծամասամբ հենց դատավորներից: Եթե իշխանությունները տարիներով նույնիսկ ակնարկ չանեն այս կամ այն գործի վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին, երբևէ չհիշատակեն դատական իշխանությունը, սակայն դատավորն ինքը փնտրի այդ տրամադրությունները և, ըստ այդմ, դատական ակտ կայացնի, ապա նման պարագայում էական չէ, թե այդ երկրում ինչ աստիճանի է ապահովված դատական անկախությունը: Այնպես, որ դատական իշխանության անկախության աստիճանը, մեծամասամբ, կախված է, առաջին հերթին՝ հենց դատավորներից: Ինչ վերաբերում է հանրային կարծիքին, ապա այն ուղղակի կախված է վերոհիշյալ հանգամանքներից, բացի այդ էլ՝ այն սուբյեկտիվ է, քանի որ անհրաժեշտ է ուսումնասիրել հասարակության ողջ զանգվածի կարծիքը, ոչ թե միայն շահագրգիռ զանգվածինը, ով այս կամ այն կերպ առնչություն է ունեցել դատական իշխանության հետ և դժգոհ է մնացել դրանից: Կոնկրետ այս ժամանակահատվածում դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչների կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը և առիթ հանդիսանում, որ մյուս քաղաքացիներն իրենց իրավունք վերապահեն վիրավորելու ու պիտակավորելու դատավորներին:   

- Ինչ չափորոշիչների պետք է համապատասխանի դատավորը՝ միայն տեսական գիտելիքները բավարա՞ր են արդարադատություն իրականացնելու համար, եւ, այս առումով, ինչպե՞ս եք վերաբերվում դատավորի համար նախատեսված տարիքային շեմը մինչեւ 25 տարեկան նվազեցնելու վերաբերյալ գործադիրի ներկայացրած առաջարկին։

- Բնականաբար միայն տեսական գիտելիքները չեն կարող բավարար լինել արդարադատություն իրականացնելու համար, անհրաժեշտ են արդարամտությունը, խիզախությունը, դահլիճը կառավարելու ունակությունը, կենսափորձը, անաչառությունը, դրանք պետք է համադրվեն տեսական գիտելիքների հետ: Ինչ վերաբերում է տարիքային շեմի նվազեցմանը, ապա նշեմ, որ լիովին համամիտ եմ իմ գործընկեր Արշակ Վարդանյանի տեսակետի հետ, որ քրեական մասնագիտացում ունեցող դատավորի տարիքային շեմը չպետք է պակաս լինի 35-ից, թեև ինքս դատավոր եմ դարձել 26 տարեկանում: 

- Պարոն Բալայան, Դուք միակ դատավորն եք, ով մայիսի 20-ին փորձեց մուտք գործել դատարան եւ կատարել դատավորի իր գործառույթները, թեեւ գործադիր իշխանությունը որոշել էր արգելափակել դատարանի մուտքերը։ Հայտնի է, որ ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել դատավորի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ՝ մտադի՞ր եք հետամուտ լինել Ձեր խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ։

- Հավաստիացնում եմ, որ միակ դատավորը չեմ, ով այդ օրը փորձել է մուտք գործել դատարան իր պարտականությունները կատարելու նպատակով, շատերին հաջողվել է դա, ուղղակի տեսախցիկները իմ անհաջող փորձն են ֆիքսել: Իմ մուտքը դատարան խոչընդոտելու կապակցությամբ ես իրավապահ մարմիններին հաղորդում չեմ ներկայացրել: Չեմ ցանկանում մեկնաբանել փաստաբանի կողմից սեփական նախաձեռնությամբ ներկայացված հաղորդման կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժելու և դրա բողոքարկման գործընթացները, քանի որ չեմ ուզում դրանց գնահատական տալ որոշակի օբյեկտիվ պատճառներով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:39 29/10/2019  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Բալայանի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործ չհարուցելու մասին քննիչի որոշումն իր բնույթով նմանվել է քաղաքական փաստաթղթի (տեսանյութ)
17:08 29/10/2019  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Դավիթ Բալայանի փաստաբանը պահանջում է վերացնել քննիչի որոշումը եւ քրեական գործ հարուցել
17:04 30/08/2019  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանի բողոքը վերամակագրվել է նոր դատավորի
15:03 22/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան
12:36 05/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱռնվազն քրգործ հարուցելու հիմքն ու առիթը առկա էին. Հրանտ Անանյանը` ՀՔԾ որոշման մասին
13:20 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Դավիթ Բալայանի՝ դատարանի շենք մտնելու խոչընդոտելու քրեաիրավական բնութագիրը
22:15 19/05/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե մուտքը արգելափակեն՝ փորձելու եմ մտնել դատարանի շենք. դատավոր Դավիթ Բալայան. Armdaily.am
10:18 02/03/2018  |  ՄամուլԴատավոր Դավիթ Բալայանը չի ցանկանում շարքային դատավոր լինել. «Չորրորդ իշխանություն»
09:37 20/09/2017  |  ՄամուլԴատական դեպարտամենտի ղեկավարի և դատարանի նախագահի միջև կոնֆլիկտ է եղել. «Հրապարակ»
09:10 28/01/2017  |  ՄամուլԴատարանի նախագահ Դավիթ Բալայանը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]