ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր գործը կքննվի Կոտայքի դատարանում 11/17/2019 21:59 | Քրեական խրոնիկոն
Վարդավառ խաղացող երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ՀՀ նախկին ոստիկանապես Վովա Գասպարյանի եղբոր` Կարեն Գասպարյանի գործն ուղարկվել է դատարան եւ կքննվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի հուլիսի 8-ին՝ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում «Վարդավառի» տոնակատարությունը նշող երեխաներից մեկն իր ձեռքին եղած ջրի տարայով ջրել էր նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի, ավտոմեքենան։ Վերջինս, բարկանալով, իջել էր մեքենայից ու բռնություն գործադրել անչափահաս աղջկա նկատմամբ՝ նրան անվանելով «լակոտ, անդաստիարակ»։ Ապա՝ ոստիկանության ծառայողը բռնել էր աղջկա պարանոցից ու սեղմել դեպի գետին՝ փորձելով մտցնել ջրի մեջ։
Կարեն Գասպարյանի վերոնշյալ գործողությունները նկատել է երեխայի հայրը ու միջամտել։ Արդյունքում տոնակատարությունը վերածվել է լուրջ միջադեպի՝ նախկին ոստիկանապետի եղբայրը հայհոյել է նաեւ անչափահասի հորը, բռնություն գործադրել նաեւ նրա նկատմամբ։ Ներկաների միջամտությամբ վեճն ավարտվել է, բայց հետո շարունակվել նախկին ոստիկանապետի եղբոր ամառանոցում։ Կարեն Գասպարյանն անչափահասի հորը նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում հրավիրում է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց՝ իբր հարցը պարզաբանելու, հարթելու համար։ անչափաասի հայրն ամառանոց է գնացել տարեց հարեւանի, եղբոր որդու հետ, որտեղ նրանց դիմավորել է Կարեն Գասպարյանի որդին՝՝ Սերգեյ Գասպարյանը եւ ուղեկցել ներս։ Սակայն այստեղ արդեն իրադարձություններն այլ կերպ են զարգացել՝ վերջինիս ընկերների, ամառանոցի պահակի, հարևանի ներկայությամբ Կարեն Գասպարյանը անչափահասի հորից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հակադրվելու համար՝ ընդգծելով, որ ինքը դրանից բավականություն է ստանում։
Անչափահասի հայրը, Կարեն Գասպարյանի և նրա բազմաքանակ կողմնակիցների կողմից հնարավոր բռնության չենթարկվելու, եղբոր որդու կյանքի համար մտահոգվելով, ենթարկվում է Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից։
Կարեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այն մակագրվել է դատավոր Գեղամ Մարգարյանին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/19/2024 08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ»
- 03/19/2024 08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ»
- 03/19/2024 08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
- 03/16/2024 19:27 Արդեն 40 օր է առանց քեզ... Փաստորեն դարեր արժեին օրերս ու հիմա ժամ չարժեն․ Գագիկ Գինոսյանի դուստր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/19/2024 11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
- 03/19/2024 11:19 Ակնալիճ գյուղի սկզբնամասում բախվել են երկու ավտոմեքենա
- 03/19/2024 10:50 Պատահար Գեղարոտ-Ծիլքար հատվածում
- 03/18/2024 22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին