Թեմաներ
Երեքշաբթի 03 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/19/2024   15:52 «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները դադարել են 03/19/2024   15:47 ԵՄ դիտորդներին ներկայացնում էին որպես փրկություն նշույլ, ԵՄ դիտորդներն այստեղ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Տավուշում սպառնում է նոր պատերազմով. Մանուկյան (տեսանյութ) 03/19/2024   15:46 Պենտագոնը թույլ չի տա, որ Կիևն ընկնի. Լլոյդ Օսթին 03/19/2024   15:45 Դաշնակցական պադվալներում ռումբերի արտադրության թեմա կա՞, հավատացեք ՀՀ-ն է բոլորիդ սպառնացողը. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) 03/19/2024   15:38 Խոսում եք՝ օդաչուն կարող է այստեղ թռչել ԵՄ դիտորդական առաքելության շրջանակում, բայց օդանավի տեսակի մասին որևէ հիշատակում չկա. Մանուկյան 03/19/2024   15:29 Վերընտրվելուց հետո Պուտինն առաջինը կայցելի Չինաստան. ԶԼՄ 03/19/2024   15:29 Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը 03/19/2024   15:25 Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ուղեկցությամբ Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել բրիտանական քաղաքական շրջանակների հետ 03/19/2024   15:21 Գազայի բնակիչներին զանգվածային սով է սպառնում. ՄԱԿ 03/19/2024   15:13 31 գյուղերի մեծ մասի օկուպացումը եղել է ԵՄ դիտորդների ներկայությամբ ու բարելավել է մեր անվտանգությունը, այդպե՞ս է կարծում կառավարությունը. Վարդանյան (տեսանյութ) 03/19/2024   15:09 ԱԺ-ն հաստատում է ԵՄ դիորդների կարգավիճակի մասին փաստաթուղթ, թեեւ դիտորդների մանդատը չի հաստատել. Նազարյանը՝ փոխնախարարին (տեսանյութ) 03/19/2024   15:09 Ռուսաստանի բասկետբոլի չեմպիոնի դին հայտնաբերվել է Կրասնոյարսկի երկրամասում 03/19/2024   15:02 ՄԻՐ քարտերը մարտի 30-ից կսպասարկի միայն մեկ բանկ 03/19/2024   14:59 Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները 03/19/2024   14:38 ԵՄ-ն նախատեսում է Ռուսաստանից հացահատիկի ներկրման համար մաքսատուրք սահմանել. ԶԼՄ 03/19/2024   14:15 Հուսով ենք, որ Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի. Փաշինյան (տեսանյութ) 03/19/2024   14:11 Ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինային, կոչ անում անել ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում 03/19/2024   14:09 Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին 03/19/2024   14:06 Փաշինյանի այցից հետո ՀՀ Տավուշի մարզում բնակիչների մտահոգություններն ավելի են սրվել. համոզվեցին՝ Փաշինյանն ստել է 03/19/2024   14:02 Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Գոռ Աբրահամյան 03/19/2024   13:48 33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը 03/19/2024   13:42 Բարձրադիր գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք. ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա 03/19/2024   13:31 Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, քանի որ գիտի, թե հիմա ինչ իշխանություն է իր առջև. Տիգրան Աբրահամյան 03/19/2024   13:19 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Երևանում է. նրա և վարչապետ Փաշինյանի համատեղ հայտարարությունը՝ ուղիղ 03/19/2024   13:07 Փրկարարները մասնատել են ծառը 03/19/2024   13:04 «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից 03/19/2024   13:00 Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ 03/19/2024   12:55 Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը. ադրբեջանագետ 03/19/2024   12:53 Փաշինյանն առաջարկեց Ադրբեջանին անցնելիք տների դիմաց նոր տներ կառուցել տավուշցիների համար. տեսանյութ 03/19/2024   12:51 Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը 03/19/2024   12:47 Մենք ձեր թշնամին չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք. Ասել է Փաշինյանը, որն առանց համաձայնեցված քարտեզի Տավուշում տարածքներ է հանձնում թշնամուն 03/19/2024   12:43 Դատավորները խուսափում են քննել Մանվել Գրիգորյանի եղբորորդու 30 տարվա վաղեմության գործը 03/19/2024   12:38 Զախարովան արձագանքել է Տավուշի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը 03/19/2024   12:36 Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ, լինելու են նոր տեղահանվածներ․ Թաթոյան 03/19/2024   12:30 Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, թե ռուսն էլ է հարձակվելու 03/19/2024   12:26 Պարզ է, որ եթե հիմա լինի պատերազմ, ապա նույն ղեկավարներով մենք էլի կպարտվենք. Գեղամյան 03/19/2024   12:21 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով 03/19/2024   12:17 Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին 03/19/2024   12:05 ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը 03/19/2024   12:01 Փաշինյանի կողմից առաջ քաշվող թեզերը՝ երիտասարդներին առավել հասանելի․ Փաշինյանը «Տիկ Տոկում» շարք է սկսում 03/19/2024   11:58 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան 03/19/2024   11:52 Մենք կարանք գնանք, ասենք՝ չէ, չենք տալիս, դա նշանակում է, որ մինչև շաբաթվա վերջ պատերազմ է լինելու. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին 03/19/2024   11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը 03/19/2024   11:41 Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ. Վահե Հովհաննիսյան 03/19/2024   11:32 «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը 03/19/2024   11:25 Առանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են 03/19/2024   11:22 Փաշինյանին տավուշցիներն ասել են՝ թշնամուն բերում, հասցնում ես գյուղ, որ ի՞նչ անենք՝ խրամատը մեր «կուխնիայում» փորե՞նք. Գառնիկ Դանիելյան 03/19/2024   11:19 Ակնալիճ գյուղի սկզբնամասում բախվել են երկու ավտոմեքենա 03/19/2024   11:17 Միջերկրական ծովի շրջաններից մեզ է մոտենում հաջորդ ցիկլոնը 03/19/2024   11:09 Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
03/17/2024   21:50 Վաղը նախատեսված հոսանքազրկման հասցեները 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/19/2024   11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը 03/17/2024   20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/17/2024   16:44 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից 03/18/2024   21:37 Բուհերից են դուրս գալիս դիմադրողները, այս խունտան վախենում է երկրի շարժիչ ուժից՝ ուսանողությունից, ինչպես սատանան խունկից. Սրապիոնյան 03/19/2024   07:56 «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ» 03/18/2024   14:54 Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար 03/18/2024   22:37 Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի երկու մասի. Ստեփանյան 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/18/2024   16:24 Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին վախեցրել է պատերազմով. Սարգսյան 03/19/2024   12:38 Զախարովան արձագանքել է Տավուշի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը 03/17/2024   20:02 Լևոն Արոնյանը հաղթեց American Cup շախմատի մրցաշարի եզրափակիչում 03/18/2024   12:57 Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար և ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին 03/18/2024   14:06 Ինչ տեղեկություններ են ստացվել արբանյակից 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի 03/17/2024   16:36 Երեխան ունեցել է թոքաբորբ․ 2 ամսական երեխայի մահվան պատճառները 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան

Ի՞նչ անկախության մասին է խոսքը, անկախ դատավորները հիմա կամիկաձեներ են. Ալեքսանդր Ազարյան 11/09/2019   16:45  |  Հարցազրույց

Դատաիրավական համակարգի խնդիրների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ։

-Պարոն Ազարյան, դատաիրավական ոլորտի բարեփոխումներից սկսենք զրույցը։ Ի՞նչ եք կարծում, առհասարակ, այսօր այդ բարեփոխումների անհրաժեշտությունը կա՞։

-Իհարկե, բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց տարի ու կես է՝ խոսում են բարեփոխումներից, որտեղ բարեփոխումների նշույլ անգամ չկա։

-Կառավարության մշակած բարեփոխումների փաթեթը կարճ ինչպե՞ս կբնութագրեք։ Արդյո՞ք այն ունակ է լուծելու դատական համակարգի առջեւ ծառացած խնդիրները։

-Ես չեմ կարող ասել, մինչեւ այն չիրականացվի, ոչ ոք չի կարող գնահատական տալ կառավարության փաթեթին։ Ժամանակին վեթինգից էին խոսում։ Ես հասկանում եմ, որ վեթինգի գաղափարը ամեն անգամ ի  հայտ է գալիս քաղաքական իշխանությունների համար դատարանների կողմից կայացված ոչ ցանկալի որոշումներից հետո, սակայն որքանո՞վ է  լուրջ ընկալվում քաղաքական իշխանությունը, երբ խոսում է վեթինգից եւ չի իրականացնում վեթինգ կամ սպառնում է վեթինգ իրականացնելով։

- Պարոն Ազարյան, Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն ներկայացրեց դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մեխանիզմների ներդրման վիճելի գաղափարի շուրջ։ Նշվեց կամավորության պարտադիրության մասին եւ այն մասին, որ այն չպետք է ազդի ՍԴ-ում քննվող գործերի վրա։ Ռիսկեր, այսուհանդերձ, տեսնո՞ւմ եք, հնարավո՞ր  է տարբեր միջոցներով դատավորներին պարտադրվի անցնել վաղ կենսաթոշակի ։

-Գիտեք, ամեն անգամ  քաղաքական ինչ-որ ներկայացուցիչ իրեն իրավունք է վերապահում ինչ-որ  անհեթեթ հայտարարություններով հանդես գալ։ Որքա՞ն լուրջ մոտենանք վաղ կենսաթոշակի  ուղարկելու կամ մեկ ուրիշ գաղափարին։ Ես լուրջ չեմ մոտենում, ուստի լուրջ չեմ մտածել այդ հարցի շուրջ։

-Կադրային խնդրից խոսենք, այսօր Հայաստանն ունի՞ այն ռեսուրսը, որը տեսականորեն, կփոխարինի վաղ կենսաթոշակի անցած դատավորներին։ 

-Դուք արդեն որոշեցիք մեզ  թոշակի՞ ուղարկել (ժպտում է,-խմբ)։

-Փորձում եմ իշխանության տրամաբանական շղթան շարունակել։ Եթե նախագիծ են մշակել, հավանաբար, կարծում են, որ կլինեն այդ հնարավորությունից օգտվող դատավորներ ու  կադրեր, որոնք կփոխարինեն նրանց։

-Գիտեք, եթե հաշվենք, թե իրավաբանական մասնագիտությամբ որքան ԲՈՒՀ ունենք, երեւի Հայաստանի չափ որեւէ երկիր չունի։ Իհարկե,  կադրեր ունենք, սակայն արդյո՞ք այդ կադրերը կարող են փոխարինել վաղ թոշակի անցած  դատավորներին։ Լավ ասենք՝ այո, իհարկե , կարող են փոխարինել, սակայն արդյո՞ք այդ մակարդակը կարող են ապահովել։ Այստեղ կասկածելի է։

- Իշխանությունը մտադիր է  դատավորներին ներկայացվող տարիքային շեմն իջեցնել՝ 28-ից դարձնելով 25 տարեկան։ Ի՞նչ կարծիք ունեք։

-Մենք ունենք փորձ, որ 27-28 տարեկան երիտասարդները զբաղեցնում են դատավորի պաշտոնը եւ շատ դրական կողմերով են իրենց դրսեւորել, սակայն, դա չի կարող  վերաբերել բոլոր դատավորներին, իսկ շեմի իջեցումը, կարծում եմ, բոլորի համար պարզ է, թե ինչու է արվում ՝ որ կարողանան թոշակի ուղարկած  դատավորներին փոխարինել երիտասարդ կադրերով։ Նկատի ունեմ, որ այդ երիտասարդներին   ունեն։

-Այսինքն, վաղ կենսաթոշակի անցնող դատավորներին յուրայիններով փոխարինելու խնդի՞ր է դրվում։

-Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը։ Եվ, ի վերջո, յուրայինը քաղաքական իշխանության համար ցանկալի դատավորն է՝ անկախ նրանից, թե նրանք ինչ կյանքի փորձ ունեն, ինչ ռեյտինգ ունեն։

-Սա դատական իշխանության անկախության տեսանկյունից խնդրահարույց չէ՞։

-Դուք հարց եք ուղղում դատական իշխանության անկախության մասին, բայց դատական իշխանությունն արդեն տարի ու կես է , անկախ չէ։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե երկրի վարչապետի կողմից  բացահայտ հրապարակային ճնշում է գործադրվում դատական իշխանության՝ դատարանների ու դատավորների նկատմամբ, ի՞նչ անկախության մասին է խոսքը։ Դրանից հետո պարզ չէ՞, որ դատավորները ստիպված են  լինելու կատարել քաղաքական իշխանության պատվերները, անկախ նրանից՝ դա հնչեցվել է, թե ոչ։  Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ իմ որոշումից հետո վարչապետը  100 հազարանոց հանրահավաք է հրավիրում, որտեղ մատ է թափ  տալիս դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, բացահայտ  սպառնում է, բիրտ ճնշում է գործադրվում դատավորների եւ դատարանների նկատմամբ։ Ոչ պակաս բացահայտ ճնշում է գործադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իր որոշումից հետո։ Կներեք, բառացիորեն երեկ, իմ կողմից շատ հարգված մի դատավոր ինձ հարց ուղղեց, ասաց՝ եթե հիմա այդ որոշումը  կայացնելիս  լինեիր, ռիսկ կանեի՞ր ազատել։ Պատկերացնո՞ւմ եք վախի մթնոլորտը դատական համակարգում։ Ի՞նչ անկախության մասին է խոսքը, հիմա կամիկաձեներ են, անկախ դատավորը, որն այդ քայլին գնա,  հիմա կամիկաձե կհամարվի։

-Ենթադրում եմ, Ձեր որոշման մասով դիրքորոշումն անփոփո՞խ է։

-Իհարկե, բայց իմ պատասխանն այդ դատավորին երկրորդական է։ Ես ուզում եմ ասել, թե ինչ վախի մթնոլորտ է տիրում դատական համակարգում։ Ես վախի մասին եմ խոսում։ Իհարկե, իմ կայացրած որոշումը բեկանվեց Վճռաբեկ դատարանի կողմից,  բայց ես այսօր էլ կարծում եմ, որ ես եմ ճիշտ որոշում կայացրել,  այլ ոչ թե ինձանից հետո  որոշում կայացրած դատավորները կամ դատարանները։ Այսօր էլ եմ պնդում, որ իմ որոշումն է օրինական եւ դա ժամանակի ընթացքում կապացուցվի։

-Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո դատական համակարգն առավել, քան երբեւէ թիրախավորվեց։ Իհարկե, դատական իշխանությունից դժգոհություններ նախկինում էլ եղել են, բայց դրսեւորման ձեւերն անհամեմատելի են։ Ո՞րն եք համարում դատական մարմնի՝ որպես իրական անկախ իշխանության, կայացման ճանապարհի խոչընդոտը։

-Գիտեք, որքան քիչ կախված լինի  գործադիր եւ օրենսդիր իշխանությունից դատականը , այնքան ավելի ազատ կլինի, որքան քիչ կոռումպացված լինի դատավորը, այդքան նա  ազատ կլինի։ Պետք չէ բարդ մաթեմատիկական հաշվարկ անել։ Սա շատ հասարակ, պրիմիտիվ մոտեցում է  պահանջում՝ մի ՛ճնշեք դատարաններին։  Ձեզ թվում է, Նիկոլ Փաշինյանը պետք է ամիսը մեկ 100 հազարանոց հանրահավաք հրավիրի եւ սպառնա՞։ Երկու անգամ սպառնաց, բավական չէ՞։ Դատավորները խելացի  անձնավորություն են, նրանց երկու անգամ սպառնացել են, կներեք բառի համար, բայց ամենատհաս դատավորի համար էլ պարզ է, թե  երկրի վարչապետը, օրինակ, կոնկրետ Քոչարյանի գործով ինչ է ակնկալում եւ ինչ է ուզում դատարաններից։
 
-Այս համատեքստում, դատավոր Աննա Դանիբեկյանի ՝ օրերս կայացրած որոշումը  ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, կարծում եք, այդ ճնշումների ազդեցության տա՞կ է եղել։
 
-Այս տեսանկյունից  ես իրավունք չունեմ մեկնաբանել ոչ դատավոր Դանիբեկյանի, ոչ Քոչարյանին կալանավորած մյուս դատավորների որոշումները։ Դա էթիկայի կանոններից դուրս է։ Ես կրկնում եմ՝ ճնշումներ եղել են, ճնշումներ կան։ Եթե կոնկրետ Քոչարյանի գործն ենք վերցնում, հուսամ, որ նրան  կալանավորած դատավորները այդ ճնշման ազդեցության տակ չեն կայացրել իրենց որոշումները։
 

-Պարոն Ազարյան, Դուք ինքներդ, քանիցս  անձամբ թիրախավորվել եք՝ սոցցանցային տիրույթից մինչեւ Ձեր ատենախոսության հետ կապված հայտնի պատմությունը։ Նման մթնոլորտում ինչպե՞ս պետք է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման խնդիրը լուծվի, երբ ամենաբարձր օղակներից ամենավերջին որակումներն են տրվում դատավորներին։

- Համակարգի վերաբերյալ վերջին բացասական արտահայտությունը  Դուք, ե՞րբ եք լսել։ Հիմա ամեն ինչ նորմալ է՝ Քոչարյանին  կալանավորում են, Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում են, Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդությունները մերժվում են, դատական համակարգը նորմալ է աշխատում, ինչի՞ մասին է խոսքը։  Այ, հենց տիկին  Դանիբեկյանը փոխի խափանման միջոցը, ես վստահ եմ, որ դարձյալ կխոսեն վեթինգի, անցումային արդարադատության, կոռումպացված դատական համակարգի մասին։ Հիմա ամեն ինչ շատ նորմալ է։

-Պարոն Ազարյան, ներկայումս գնահատականներ են հնչում, որ Հայաստանի համար ճոխություն է՝ ունենալ եւ Սահմանադրական դատարան, եւ Վճռաբեկ դատարան։ Կարծես թե քննարկվում է նոր դատական մարմնի՝ Գերագույն դատարանի ստեղծման հնարավորությունը։ Ի՞նչ եք կարծում, նման բարեփոխման կարիք ունի՞ այսօր երկիրը։

-Չեմ կարող պատասխանել այդ հարցին, եթե փոխվի, թող աշխատեն, նոր ես գնահատական տամ։ Միգուցե լա՞վ կլինի, միգուցե՝ վատ։

-Եվ վերջում, արդյո՞ք Սահմանադրական դատարանն է դատական իշխանության նկատմամբ անվստահության պատճառը։ Գաղտնիք չէ, որ հենց Սահմանադրական դատարանն է դարձել համակարգում ընթացող զարգացումների առանցքը։

-Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր քավության նոխազը ունի։ Ժամանակին ես էի  ամենակոռումպացված դատավորը, հետո Գրիգորյան Դավիթը դարձավ, հիմա Սահմանադրական դատարանի հերթն է։

-Այսինքն, այս զարգացումներում է՞լ քաղաքական ենթատեքստեր եք տեսնում։

-Միմիայն։ Գիտեք,  թող քաղաքական իշխանության ներկայացուցիչներն իրենց այնպես չպահեն, որ անկողմնակալ  դիտորդի մոտ տպավորություն ստեղծվի, որ նույն Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է  քաղաքական հետապնդում, թող քաղաքական իշխանությունները իրենց այնպես չպահեն, որ անկողմնակալ  դիտորդի մոտ տպավորություն ստեղծվի, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Ես իմ կարծիքը չեմ ասում, ես ներկայացնում եմ անկողմնակալ, կողքից ինձ դիմող քաղաքացիների կարծիքը, իսկ այդ քաղաքացիների կարծիքով նշված անձանց՝ Դավիթ Գրիգորյանի, Հրայր Թովմասյանի, ամբողջ Սահմանադրական դատարանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

-Այս պայմաններում, պարոն  Ազարյան, համակարգի առողջացման ելքը, ո՞րն է։

-Դարձյալ շատ պրիմիտիվ՝ թող ձեռք քաշեն դատական համակարգի վրա  ճնշում գործադրելու գաղափարից։ Կներեք, թող իրենցով դատավորներին չչափեն, թող ասեկոսեներով չառաջնորդվեն։ Դատական համակարգը նորմալ աշխատել է, շատ էլ, որ այս կամ  այն դատական ակտից քաղաքական իշխանության ներկայացուցիչները գոհ չեն եղել։ Կա հարթակ, կա մեխանիզմ այդ որոշումները բողոքարկելու, կա իրավական դաշտ եւ պետք չէ դրանից դուրս գալ, իսկ այն, ինչ արվել է, ես չեմ պատկերացնում, թե ինչպես է ուղղվելու։ Կամ պետք է  իրենք հրաժարական տան կամ դատական համակարգն ամբողջովին փոխեն, իսկ ամբողջովին փոխելու համար պետք է իրենց անցանկալի դատավորներին  հեռացնեն, եթե կարողանան։

-Բայց այդ դեպքում  կունենա՞նք այնպիսի դատական համակարգ, որը կոչված է լինելու իշխանության երրորդ օղակի առաքելությունն իրականացնել։

-Դուք ինքներդ Ձեր հարցին պատասխանեցիք, իհարկե, չենք ունենա։ Կունենանք գրպանային դատական համակարգ, որը կենթարկվի՝ չեմ ասում արդարադատության նախարարին, օրինակ,  արդյունաբերության նախարարին էլ կարող է ենթարկվել։ Այդպիսի դատական համակարգ կարող ենք ունենալ, իսկ այն, ինչ ունեցել ենք  մինչեւ 2018 թվականի իշխանափոխությունը, ստեղծվել է կոնկրետ դատավորների կողմից  նույն քաղաքական իշխանության  ներկայացուցիչների հետ կոնկրետ վեճերի արդյունքում, իրենց ռիսկի տակ դնելու արդյունքում։ Շատ հեշտ ճանապարհ  չի անցել այն դատական համակարգը, որը ունեցել ենք։ Ես ժամանակներ եմ հիշում, երբ նոր դատավոր էի նշանակվել եւ հերթապահության էի  գնում (նախօրոք ինձ չէին ասել, որ հերթապահության եմ), ինձ մեր շրջանի միլպետը զանգել էր ու ասում էր՝ իմ տղաները շա՞տ են քեզ սպասելու, պարոն Ազարյան,  սանկցիա են բերել։ Պատկերացնո՞ւմ եք դատավորի հետ խոսալու ձեւը այն ժամանակ՝ 2006 թվականին։ 2015 թվականին, 2017 թվականին փորձեր որեւէ մեկը դատավորին զանգել ու այդպես խոսել։ Ձեզ թվում է՝ իշխանություննե՞րն էին դրան հասել։ Դատավորներն են հասել դրան, դատավորների աշխատանքի արդյունքն էր, որ սկսել էին դատավորներին հարգել։

Հարցազրույցը` Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]