Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են 05/03/2024   16:14 «Մարտի 1»-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ուղարկվել փորձաքննության 05/03/2024   16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   16:06 Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 05/03/2024   15:58 «Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով 05/03/2024   15:55 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP 05/03/2024   15:44 Գավառում մոր կողմից երեխային կտտանքների ենթարկելու գործով 11 դրվագ է բացահայտվել 05/03/2024   15:41 Կիրանցում ապամոնտաժվում են փողոցում տեղադրված տեսախցիկները, որոնք նախօրեին ֆիքսել էին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները 05/03/2024   15:39 Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը 05/03/2024   15:36 Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է 05/03/2024   15:34 Դուք էլ ինձ եք թիրախավորում. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում» արտահանտությանը չարձագանելու մասին 05/03/2024   15:28 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ 05/03/2024   15:23 Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին Գառնիկ Դանիելյանի մոտ 05/03/2024   15:19 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է 05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Հայաստանի և Հունաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով 11/05/2019   21:10  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.

«Ուրախ եմ Ձեզ տեսնել Երևանում և հույս ունեմ, որ ապագայում կրկին կտեսնեմ՝ ոչ միայն պաշտոնական, այլ նաև աշխատանքային այցերով:

Մեր այսօրվա հանդիպումն անցավ շատ ջերմ, բարեկամական ու նաև շատ գործնական մթնոլորտում: Շատ բովանդակալից քննարկումներ ունեցանք խնդիրների լայն շրջանակի շուրջ: Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը, որ մոտակա մեկ-երկու ամսվա ընթացքում հունական կողմը կարագացնի ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը: Խոսեցինք նաև Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցի մասին, և իմ լավ բարեկամը խոստացավ աջակցել գործընթացի արագացմանը:

Քննարկեցինք Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ իմ բարեկամն առաջարկեց, որ Հունաստանը Հայաստանի համար ԵՄ-ում դառնա առաջին գործընկերը, իհարկե, նշելով, որ Հայաստանն ունի նաև այլ բարեկամներ՝ Ֆրանսիան, Գերմանիան և այլն: Խոսվեց նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով համագործակցության մասին:

Պարոն նախագահի հետ զրուցեցինք այն թեմայի շուրջ, որ Հայաստանը կարող է դառնալ Հունաստանի համար դարպաս դեպի ԵԱՏՄ տարածք, այսինքն՝ աշխատելով Հայաստանի հետ և Հայաստանի միջոցով, Հունաստանը կարող է ունենալ մուտք ավելի մեծ շուկա: Այստեղ, կարծում եմ, մենք շատ անելիք ունենք:

Մեր երկխոսության ընթացքում անդրադարձանք ոչ միայն ԵՄ շրջանակում, այլև շատ ավելի լայն շրջանակներում փոխգործակցությանը: Խոսքը ՄԱԿ-ի, նրա միջազգային ինստիտուտների, մասնավորապես՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում, ինչպես նաև համամարդկային և քրիստոնեական արժեքների պահպանության և պաշտպանության ոլորտներում համագործակցության մասին է:

Զրուցեցինք մեր պատմության մասին: Երկու ժողովուրդները ոչ միայն ընդհանուր պատմություն, մշակույթ ունեն, այլ նաև՝ ընդհանուր մոտեցումներ: Մեր բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի: Սրանից մոտավորապես 100 տարի առաջ հայերն անցել են Մեծ եղեռնի օրհասական ճանապարհով, Պոնտոսի հույները ևս նմանատիպ՝ ցեղասպանության ճանապարհ են անցել:

Պայմանավորվեցինք, որ հայկական և հունական մեծ սփյուռքները, որոնք տարածված են ամբողջ աշխարհով, համագործակցեն և ծառայեն մեր երկու պետությունների և ազգերի շահերին: Այդ շահերը շատ ընդհանրություններ, ընդհանուր գծեր ու խնդիրներ ունեն, որ կարող ենք համատեղ լուծել: Ակնկալվում է այդ համագործակցությունը խորացնել նաև տնտեսության ոլորտում:

Խոսեցինք նաև երկու պետությունների խորհրդարանական ինստիտուտների համագործակցության, ինչպես նաև՝ կրթության, գիտության, նոր տեխնոլոգիաների, սննդի անվտանգության ոլորտներում գործակցության մասին:

Կարծում եմ, որ քաղաքական երկխոսության, ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական ոլորտներում գործակցության մակարդակը բավական բարձր է: Սակայն, իրականում երկու պետությունների ու ժողովուրդների մեջ համագործակցության ներուժը շատ ավելին է: Հետևաբար, մեր բոլոր ինստիտուտները՝ և՛ նախագահական ինստիտուտները, և՛ կառավարությունները, խորհրդարանները, Սփյուռքի կառույցները կարող են ավելի մեծ ներդրում ունենալ և խորացնել երկու պետությունների համագործակցությունը:

Համագործակցությունը նաև կոնկրետ գործնական քայլեր է ենթադրում: Այդ առումով առաջարկեցի, որ հունական կողմը դիտարկի Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին հանդիպումը մյուս տարի Հայաստանում անցկացնելու գաղափարը, որին կմասնակցեն պետական գործիչներ, սփյուռքի ներկայացուցիչներ, որպեսզի կարողանանք համագործակցության համատեղ ծրագիր մշակել:

Ուզում եմ հավատալ, որ այս այցելությունը պատմական է լինելու ոչ միայն Ձեր՝ որպես Հունաստանի նախագահի առաջին այցելություն Հայաստան, այլ նաև պատմական՝ բոլորիս համար, և նոր էջ է բացելու Հայաստան-Հունաստան հարաբերություններում, հայ և հույն ժողովուրդների միջև: Վստահ եմ, որ և՛ Հունաստանը, և՛ Հայաստանը 21-րդ դարում պայծառ ապագա են ունենալու: Ուրախությամբ կաշխատեմ Ձեզ հետ միասին, որ մեր համագործակցությունը լինի ավելի խորը, կազմակերպված և ապագայի համար թիրախավորված: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի երկար տարիներ:

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, Հունաստանի կառավարությանն այն աջակցության համար, որ ցուցաբերում եք Արցախի հիմնահարցի կարգավորմամբ զբաղվող միջազգային ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Կիսում եմ Ձեր այն մոտեցումը, որ իրավունքն ընդհանրապես, և միջազգային իրավունքը, կարևոր են ու գերակա: Համաձայն եմ նաև, որ յուրաքանչյուր խնդիր, հակամարտություն իրապես յուրօրինակ է, և շատ դժվար է պատմական, քաղաքական, միջազգային իրավունքի սահմաններում դնել, համեմատել և ուղղակի վերարտադրել կամ վերատպել որոշումները կամ լուծումները: Լավագույն մոտեցումն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը խորապես հասկանում է մյուսի խնդիրները, գիտակցում, որ այդ լուծումները պետք է գտնել համամարդկային արժեքների և իրավունքների սահմաններում»:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]