ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Խաչատրյանը պետք է պատասխանատվություն կրի օրենքի առաջ. Նարինե Կիրակոսյան 11/01/2019 18:15 | ԼՐԱՀՈՍ
Կենդանաբանական այգում հոշոտված կենդանիների դիահերձումը ցույց կտա, թե իսկապե՞ս շներ են եղել, թե՞ Կենդանաբանական այգում այլ կենդանի է փախել և այդ մասին մենք չգիտենք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը՝ մեկնաբանելով Կենդանաբանական այգում հոշոտված կենդանիների դեպքը։
Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգու ղեկավարությունը երեկ հայտնել էր, որ թափառող շները հարձակվել և կերել են 3 կենգուրու, իսկ այսօր շների ոհմակը 3 մուֆլոն է կերել։
Դիտարկմանը, որ կենգուրուները և մուֆլոնները բավականին խոշոր կենդանիներ են, արդյո՞ք հնարավոր է, որ շների ոհմակները հոշոտեին միանգամից 3 առանձնյակների, Նարինե Կիրակոսյանը պատասխանեց, որ կարևոր է կենդանիների սթրեսակայունության տարբերությունը։ Նա ընդգծեց, որ կենգուրուները սթրեսային կենդանիներ են համարվում և այդ պատճառով երեկոյան պետք է գտնվեն փակ տարածքում, ինչն այս դեպքում չի արվել և դա նույնպես հարցեր է առաջացնում։ Ինչը վերաբերում է հոշոտված կենգուրուների թվաքանակին, ապա Նարինե Կիրակոսյանն այդտեղ ևս խնդիր նկատեց։ Հարկ է նշել, որ կենգուրուների թիվը նախկինում եղել է 5-ը, սակայն, Նարինե Կիրակոսյանի խոսքով, այս պահին եղել է 4-ը, իսկ հոշոտված կենդանիների թիվը եղել է 3-ը և հարց է ծագում, թե որտե՞ղ է 4-րդը։ Անդրադառնալով՝ մուֆլոններին, Կիրակոսյանը նկատեց, որ հոշոտված 3 մուֆլոններից 2-ը արու են եղել, իսկ մուֆլոնների արուները բավականին ուժեղ և խոշոր են։
«Հարց է ծագում՝ այդ ոնց եղավ, որ տարածքում մուֆլոնները չկարողացան փախչել շներից և հոշոտվեցին։ Ինձ համար շատ տարօրինակ է՝ ինչ չափերի շներ են եղել և արդյո՞ք շներ են եղել»,- ասաց Կիրակոսյանը։
Նա հավելեց, որ սա առաջին դեպքը չէ, որ Կենդանաբանական այգում կենդանիների վրա շներ են հարձակվում և նախորդ տարիներին նման դեպքեր եղել են։
«Դա նշանակում է, որ Կենդանաբանական այգու աշխատակազմը՝ իր ղեկավարների հետ միասին, չխրատվելով նախորդ օրվա պատմությունից, թույլ է տվել նույն սխալը»,- ասաց Կիրակոսյանը։
Անդրադառնալով այգու պաշտպանությանը` Նարինե Կիրակոսյանը նշեց, որ տարածքում եղել են տեսանկարահանող սարքեր, հարց է ծագում, թե որտե՞ղ են էլեկտրական հովիվները և ինչու՞ միացված չեն եղել։
«Գումար է հատկացվել Կենդանաբանական այգու ազատավանդակների համար և պետք է տեղադրեին ոչ թե ցանցեր, այլ էլեկտրական հովիվներ և այլ միջոցներ։Նախ սա նշանակում է, որ լավ չեն մտածել և երկրորդը՝ որ այդ գումարները կերել են և այգու ընդհանուր ցանկապատում չեն արել»,- նշեց «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիրը՝ հավելելով, որ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այգում ամբողջ տարածքը ցանցապատելու մասին հայտարարել էր դեռ 2013թ.-ին։
Ինչը վերաբերում է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, ով արդեն պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել` Նարինե Կիրակոսյանը նշեց. «Ռուբեն Խաչատրյանն իր կառավարման տարիների ընթացքում ստեղծել է իր սեփական հիմնադրամը՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը, որն ինքը «Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միության» մեջ է գրանցել, բայց բոլորին ասում է, որ Կենդանաբանական այգին է գրանցել, սակայն մեր Կենդանաբանական այգին գրանցված է ԱՊՀ երկրների կենդանաբանական այգիների և ակվարիումների միությունում»։
Նարինե Կիրակոսյանը շեշտեց, որ Ռուբեն Խաչատրյանը կառավարման ընթացքում միանձնյա որոշումներ է կայացրել։
«2015թ.-ին 9 սպիտակագլուխ անգղեր է տեղափոխել Իսրայել։ Իսրայելի հետ մենք ոչ մի դիվանադագիտական հարաբերություն չունենք, բայց ամեն մի թռչունը 10 հատ մեքենա արժե։ Նա մի քանի այլ կենդանիներ ևս տվել է այլ երկրների։ Հենց այս կենգուրուները, որոնք 5 էլ արու էին, ոչ մի բազմացման մասին խոսք գնալ չի կարող»,- ասաց Կիրակոսյանը՝ շեշտելով, որ Խաչատրյանն այգուց իր անձնական հիմնադրամ է տեղափոխել մորուքավոր անգղերի միակ բազմացող զույգին։
«Նա պետք է պատասխանատվություն կրի օրենքի առաջ։ 33 կճղակավոր կենդանի է էֆթանազիայի ենթարկել՝ պատճառաբանելով, որ տուբերկուլյոզով է վարակված, բայց տուբերկուլյուզով վարակման վերաբերյալ փաստաթուղթ միայն մեկ կենդանու դեպքում է եղել։ Եթե հաստատված չէ հաստատված չէ, որ բոլոր 33 կճղակավորները հիվանդ են և նրանց սպանում են, դա արդեն նշանակում է, որ պետք է նրան քրեական պատասխանատվության ենթարկել»,- շեշտեց Կիրակոսյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր Երևանի կենդանաբանական այգում շ թափառող շները հոշոտել են 3 մուֆլոների, իսկ երեկ՝ նույն թափառող շները՝ 3 կենգուրուների։
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հայտարարել էր պաշտոնից ինքնակամ ազատման մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
- 05/03/2024 22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com
- 05/03/2024 20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն