ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում.Սերժ Սարգսյանը խոսել է իր հնարավոր ձերբակալության մասին 10/30/2019 22:00 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 30-ին ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճում ավարտական վկայականներ է հանձնել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 4-րդ հոսքի շրջանավարտներին։
Վկայականները հանձնելուց հետո նախագահ Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ քաղաքական դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ. «Վստահ եմ, որ դուք այստեղ ձեռք բերած ձեր գիտելիքները տարբեր կուսակցություններում, ինչո՞ւ ոչ՝ նաև հասարակական կազմակերպություններում կօգտագործեք ի բարօրություն մեր երկրի:
Հայաստանը միշտ էլ, հիմա առավել ևս, կարիք ունի խելացի, մասնագիտական լավ ունակություններ ունեցող, ճիշտ և ժամանակին որոշումներ կայացնող և որ ամենակարևորն է՝ իր հայրենիքն անսահման սիրող մարդկանց: Մեր հայրենիքի առջև այսօր բազմաթիվ խնդիրներ են ծառացել, և ես վստահ եմ, որ դուք անկեղծորեն կլծվեք այդ խնդիրների լուծման գործին: Հավատացեք, որ այդ խնդիրների լուծումը պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուրն իր ոլորտում, իրեն վստահված բնագավառում կարողանա կատարել իր առջև դրված խնդիրները: Սա է կարևորը»,- միջոցառման բացման խոսքում ասել է Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ լավ տոն և ճիշտ մոտեցում չէ, երբ իրենց աշխատանքը պատշաճ չկատարողները՝ վերևում կառավարողները լինեն, թե միջին ու ստորին օղակի պաշտոնյաները, ֆունկցիոներները, մեղքը գցում են միմյանց վրա կամ ժողովրդի,- «Մեզնից որևէ մեկն իր վարքը և իր գործունեությունը չպետք է պայմանավորի այլոց վարքով, այլոց գործունեությամբ: Եթե իրոք ուզում ենք ծառայել մեր երկրին՝ մենք պետք է ունենանք մեր սկզբունքները, մեր մոտեցումները, և դրանք պետք է կարողանանք իրագործել»:
Միջոցառման ավարտին շրջանավարտներից մեկի հարցին, թե չի՞ վախենում նախագահը, որ մի օր էլ երկրում ապօրինությունների շղթան կհասնի իրեն և իրեն էլ կձերբակալեն՝ նկատի առնելով, որ երկրում գնալով շատանում են քաղաքական հետապնդումները, ապօրինի ձերբակալությունները, ընդդիմադիր գործիչների և լրատվամիջոցների դեմ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ այսքան զրպարտություններից հետո ինչի՞ վրա պետք է զարմանա.
«Ինչպես հայտնի է` ոչ մի բանից չի վախենում միայն կատարյալ հիմարը: Ես 1988-ից հետո, իրոք, վախեցել եմ վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը Լեռնային Ղարաբաղը, ինչը, իհարկե, շատ մեծ ու իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած ու վերջին մասի համար: Բայց հազարավոր, տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով այդ վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը՝ պատերազմի ձեզ հայտնի արդյունքներով:
Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում: Հիմա էլ եմ վախենում. վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների` մեր հայրենիքի համար կործանանար քաղաքականությունից: Իմ անձի հետ կապված վախենալու որևէ բան չունեմ: Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն: Գիտեք, ինչպես ասացի, միայն կատարյալ հիմարը չի վախենում ոչ մի բանից: Իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները: Ես որոշում փոխող չեմ, երբեք չեմ փոխել իմ որոշումը: Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը շատ մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքն այնքան մեծանա Հայաստան, որ մենք դրանով ուղղակի հպարտանանք, թող ձերբակալեն:
Ավելին չեմ ուզում ասել, որովհետև, ինչպես հայտնի է, ես խոստացել եմ պարզ ու անկեղծ զրույց ունենալ մեր քաղաքացիների հետ, և դրա ժամկետը մոտենում է»,-ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/30/2024 08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
- 04/30/2024 08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:16 Նիկոլի բախտ․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:13 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ»
- 04/30/2024 08:07 Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
- 04/30/2024 08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
- 04/30/2024 07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/30/2024 21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած
- 04/30/2024 17:12 Կոտայքի մարզում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ
- 04/30/2024 15:35 Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
- 04/30/2024 10:40 Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել