Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Արսեն Բաբայանի կալանքի հարցով. ամփոփվել են փաստաբանի բողոքները 10/29/2019   11:01  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբանի բողոքների ուսումնասիրության և ազատությունից զրկման վայրում Ա.Բաբայանի հետ առանձնազրույցների արդյունքներով արձանագրում է՝

1) Արսեն Բաբայանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ է ներկայացրել Ա.Բաբայանի իրավունքների պաշտպանության հարցով ինչպես նրա ձերբակալման հաջորդ օրը, այնպես էլ կալանավորումից հետո: Փաստաբանը Պաշտպանին է ներկայացրել իր պնդումները հիմնավորող փաստաթղթեր:

Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչը ս.թ. հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանի հետ առանձնազրույց է ունեցել Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայրում: Ս.թ. հոկտեմբերի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Բաբայանի հետ առանձնազրույց է ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի ընթացքում քննարկվել են նրա անձնական ազատության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներին առնվող հարցեր:

Արսեն Բաբայանն իր հետ առանձնազրույցներում Ոստիկանության կամ քրեակատարողական ծառայողներին վերաբերող բողոք կամ դժգոհություն չի ներկայացրել:

2) Մարդու իրավունքների պաշտպանին այս պահի դրությամբ ներկայացված են պնդումներ այն մասին, որ Արսեն Բաբայանին ազատությունից զրկելը նրա ձերբակալումով ի սկզբանե է եղել անիրավաչափ՝ հաշվի առնելով այն, որ արարքը, որի կատարումը մեղսագրվել է նրան, եղել է նախատեսված Քրեական օրենսգրքի այն հոդվածով, որի վրա տարածվում է 2018 թվականի համաներման մասին օրենքը և գործի քննության վերջում դատարանի կողմից անգամ դատապարտման դեպքում նա չի կարող որևէ պարագայում ենթարկվել ազատազրկման: Դրանից բացի, ըստ փաստաբանի՝ անհիմն է Արսեն Բաբայանին ձերբակալելիս քննիչը պատճառաբանությունն այն մասին, որ նա կարող է դիմել փախուստի:

Արսեն Բաբայանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքով նշել է, որ թեև դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրա ձերբակալումը, իր բողոքի քննարկումը հետաձգել է՝ հատուկ հնարավորություն տալով վարույթն իրականացնող մարմնին Ա.Բաբայանին մեղադրյալ ներգրավել Քրեական օրենսգրքի նաև այլ հոդվածով և դատարան ներկայացնել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն: Այդ միջնորդության քննարկումը դատարանն իրականացրել է Ա.Բաբայանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իր բողոքի հետ միասին:

Արդյունքում, փաստաբանի պնդմամբ, դատարանը բավարարել է Արսեն Բաբայանին կալանավորելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածը հիմնավորող փաստական տվյալների և Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում: Ըստ փաստաբանի՝ դատարանը մերժել է այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իր խնդրանքը՝ հաշվի չառնելով Ա.Բաբայանի խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը և այլն:

3) Արսեն Բաբայանի փաստաբանի բարձրացրած մյուս հարցը վերաբերում է արտաքին աշխարհի հետ կապից Ա.Բաբայանին զրկելուն: Ըստ փաստաբանի՝ քննիչի անհիմն որոշմամբ Ա.Բաբայանին արգելվել է նաև որևէ տեսակցություն կամ հեռախոսային խոսակցություն ընտանիքի անդամների հետ:

Այս հարցն իր հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացրել է նաև Արսեն Բաբայանը:

4) Հիմք ընդունելով Արսեն Բաբայանի իրավունքների վերաբերյալ վերը նկարագրված պնդումները և ղեկավարվելով օրենքի պահանջով՝ Մարդու իրավունքների պաշտպանը լրացուցիչ պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմնից նշվածի վերաբերյալ:

Դրանից բացի, հաշվի առնելով Ա.Բաբայանի ներկայացված տվյալները և Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված փաստաբանի բողոքներն ու պահանջը՝ քրեական հետապնդման մարմնին ուղղված գրությամբ կբարձրացվի կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց քննարկելու հարց և հարց այն մասին՝ արդյոք քննարկվել է այդպիսի հնարավորություն:

Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցում հաշվի է առնում միջազգային հիմնարար սկզբունքն այն մասին, որ կալանքն առավելագույնն է միջամտում մարդու անձնական ազատության իրավունքին, այն պետք է լինի ծայրահեղ միջոց և անհատական մոտեցմամբ կիրառվի բացառապես այն պայմաններում, երբ առկա են դրա համար պահանջվող իրավաչափության պայմաններն ու հիմքերը, ինչպես նաև եթե մյուս խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել անձի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում:

Ինչ վերաբերում է Արսեն Բաբայանի ձերբակալման հարցին, ապա այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ տարածել է հրապարակային հայտարարություն ս.թ. հոկտեմբերի 22-ին:

Ցանկացած, հատկապես՝ առաջին անգամ կալանվորված անձի կարևորագույն իրավունքներից է ընտանիքի հետ կապի պահպանումը և այդ կապից զրկելու որևէ չհիմնավորված դեպքի բացառումը՝ հաշվի առնելով այս իրավունքի միջազգայնորեն ճանաչված երաշխիքները: Ուստի, քրեական հետապնդման մարմնին ուղղված գրությամբ նաև կպահանջվեն հիմնավորումներ Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները ընտանիքի անդամների հետ արգելելու առնչությամբ և կառաջարկվի քննարկել վերջիններիս հետ սահմանված արգելքը վերացնելու հարց՝ նման անհրաժեշտության բացակայության պարագայում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:09 28/10/2019  |  ՄեկնաբանությունԱրսեն Բաբայանի պաշտպանները դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին
15:47 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք դնելու քննիչի որոշումը պաշտպաններին դեռ չի տրամադրվել
11:25 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍՈւշադրությամբ կհետևենք ընթացքին ու հետևանքներին. Եվրոպական միությունը՝ ՍԴ-ի ու Արսեն Բաբայանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին . Aysor.am
17:08 26/10/2019  |  ՀարցազրույցՉեմ կարծում, որ Արսեն Բաբայանը կգնա գործարքի և կեղծ ցուցմունք կտա. Գոհար Մելոյան
13:44 26/10/2019  |  ԼՐԱՀՈՍՈչ մի հույս չունեմ, որ ՀՀ-ում այս գործն օրինական լուծում կստանա. Պաշտպանը՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին
12:39 26/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Բաբայանի տեսակցությունների վրա քննիչը արգելանք է դրել
15:01 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցեր են իրականացրել Պաշտպանության նախարարության զորամասեր
12:56 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍԿայացել է ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը
12:03 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊետք է սպասել իրավապահ մարմինների իրավական գնահատականին. Աբովյանը՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին
14:34 24/10/2019  |  ՔաղաքականՔաղաքական պատվերի շրջանակներում հարուցված քրեական գործ է. Գոհար Մելոյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]