Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Այդ բարեփոխումները կյանքի կոչելով՝ մենք հուղարկավորում ենք արդարադատությունը մեր երկրում. Վարդան Այվազյան 10/19/2019   13:48  |  Հարցազրույց

Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումի քննությունը, որի որոշումն արդեն հրապարակված է, իսկ օրեր առաջ հրապարակվել է նաև Վենետիկի հանձնաժողովի՝ դատաիրավական բարեփոխումների փաթեթի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը։  Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի հետ։

-Պարո՛ն Այվազյան, օրերս Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց մերժելու՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին է։ Ծանոթացե՞լ եք որոշմանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Որոշմանը երեկ հպանցիկ ծանոթացա։ Կարդացի որոշման հիմնավորումները։  ՍԴ-ն  պրոֆեսիոնալ մարմին է, որը գործում է իրավունքի տեսակետից։ Նշված հիմնավորումները, որով ԱԺ դիմումը վարույթ չի ընդունվել, լիովին հիմնավոր էին։ Այսինքն՝ ՍԴ որոշմանը որևէ պոչ ու ականջ կպցնելու տեղ չկա։ Ցավալին այն է, որ այնպիսի տարրական ընթացակարգային դրույթներ են խախտվել Ազգային ժողովի կողմից՝ կապված երկշաբաթյա ժամկետի հետ, որ պարզապես պատիվ չի բերում մեր ԱԺ-ին։ Տպավորություն է, որ մենք Ազգային ժողովում ոչ մի իրավաբան չունենք, որը ծանոթ է ԱԺ կանոնակարգին և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին։

-Դուք սպասու՞մ էիք նման որոշման։

- Իհարկե՛։ Այդ որոշումը շատ օբյեկտիվ որոշում է՝ որպես իրավական ակտ։

-Պարո՛ն Այվազյան, Դուք նախկինում նշել եք, որ Հրայր Թովմասյանը,փոփոխելով Սահմանադրությունը, երկարաձգել է իր պաշտոնավարման ժամկետը և այսօր էլ նույնկերպ իր հետ են վարվում՝ ոչ այդքան իրավաչափ նորմերով հեռացնելով նրան այդ պաշտոնից։ Արդյո՞ք պետք է նույն կերպ վարվել։

-Մեկը մյուսին լիովին արժանի են։ Միայն տարբերությունն այն է, որ  Սահմանադրության նենգափոխումը Հրայր Թովմասյանի կողմից կատարվել է ավելի գրագետ կերպով, իսկ ԱԺ-ը գործում է ոչ գրագետ ձևաչափում։ Այսինքն՝ երկուսի գործողություններն էլ իրավական նորմերի մեջ տեղավորվում են, բայց բարոյական նորմերի հետ լուրջ հակասություններ ունեն։ Ուղղակի Հրայր Թովմասյանը բարոյական նորմերը խախտել է գրագետ կերպով, իսկ Ազգային ժողովը և այսօրվա իշխանությունները՝ որպես շարունակություն՝ քրեական գործի հարուցումը և այլն, ամեն ինչ անում են անգրագետ կերպով։ Սա է տարբերությունը։

-Ազգային ժողովը ինչ պետք է անի այդ դեպքում։

-լավ հարց եք տալիս. ոչ թե ինչ պետք է անի, այլ ինչ պետք է աներ։ Երբ որ դիմեցին ՍԴ՝ խախտելով երկշաբաթյա ընթացակարգը և 95 էջի վրա ունենալով ոչ թե հիմնավորումներ, այլ՝ ազատ թեմայով գրված շարադրություն, բնականաբար ՍԴ-ի նման մոտեցումը կանխատեսելի էր։ Իրականում պետք է խնդիրը բերվեր բարոյական հարթություն և այդ բարոյական հարթության մեջ Հրայր Թովմասյանը կհայտնվեր փակուղում։ Պատկերացրեք՝ ԱԺ խորհրդարանական մեծամասնությունն այդքան հանդիսավոր քննարկումների և բոցավառ ելույթների փոխարեն, պարզապես՝ որպես խորհրդարանական մեծամասնություն, հրապարակային հարցադրում անեին Հրայր Թովմասյանին, որ՝ պարոն Թովմասյան, Դուք գործող Սահմանադրության հիմնական առանցքային համահեղինակներից մեկն եք, Ձեր գրած Սահմանադրությամբ Դուք հիմնավորել եք, որ անփոփոխելի ՍԴ դատավորը և նախագահը լճացում է առաջացնում և խելամտորեն սահմանել եք նախագահի համար  6, իսկ դատավորի համար 12 տարի ժամկետ։ Ո՞րն էր պատճառը, որ Դուք Սահմանադրությունը նենգափոխեցիք՝ հօգուտ Ձեզ։ Եթե այդ անցումային դրույթներով Հրայր Թովմասյանը պաշտոնը ստանձներ 6 ամիս կամ մեկ տարի առաջ, ես դա նորմալ կդիտարկեի, բայց Սահմանադրության ուժի մեջ մտնելուց քսան  օր առաջ հապշտապ դա կազմակերպել, որպեսզի մինչև 2035 թ. ստանձնել պաշտոնը, սա է։ Հարցադրում անեին՝ խնդրում եմ հիմնավորեք՝ որն էր պատճառը։ Չէի՞ք կարող քսան օր սպասել և դառնալ ՍԴ նախագահ, որպեսզի չանարգվեր երկրի Սահմանադրությունը։

-Պարո՛ն Այվազյան, օրերս հրապարակվեց նաև Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը։ Խորհրդատվական կարծիք ստանալու համար Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել մի ամբողջ դատաիրավական բարեփոխումների ծրագրերի փաթեթ։  Ի՞նչ եք կարծում, առհասարակ պե՞տք էր դիմել Վենետիկի հանձնաժողով և, եթե ծանոթացել եք այդ դիտարկումներին, խնդրում եմ ՝ մեկնաբանեք։

-Ասում են՝ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։ Հիմա՝ Վենետիկի հանձնաժողովը հուշում է, բայց չի պարտադրում։ Դա ընդամենը որպես ԵԽ կառուցվածքային ստորաբաժանում, մասնագետներից բաղկացած հանձնաժողով է, որը տալիս է խորհրդատվական բնույթի եզրակացություններ։ Վենետիկի հանձնաժողովը պետք չէ գերագնահատել և դարձնել բացարձակ մի մարմին։ Պետք չէ նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը համարել բացարձակ ճշմարտություն, որովհետև իրավունքն ունի իր ստանդարտ ձևաչափերը, բայց այն ունի նաև իր ազգային առանձնահատկությունները և Վենետիկի հանձնաժողովը երբեք  չի կարող հասկանալ հայկական գենետիկան, հայկական մտածողությունները և մեր օրենսդրական ակտերը պետք է այդ տիրույթում լինեն։ Շատ դեպքերում՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված դիրքորոշումները շատ առումներով հակասության մեջ է մեր ազգային արժեքներին։ Ընդամենը դա փորձագիտական կառույց է և իշխանություններն, իրենց հայեցողությամբ, կարող են այդ կարծիքը  հաշվի առնել և հաշվի չառնել։

-Ինչպես և ՄԻԵԴ ուղարկված դիմումները՞։

-Այո։ ՄԻԵԴ-ից  ցանկացել են խորհրդատվական եզրակացություն՝ Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթի իրավաչափության, իրավական որոշակիության և սահմանադրականության վերաբերյալ։ Այդ մասով ՄԻԵԴ-ի կողմից տրված եզրակացությունը կրկին կունենա խորհրդատվական բնույթ, բայց, եթե ՄԻԵԴ-ը մեր երկրի դեմ վճիռ է կայացնում, գիտենք, որ որպես հետևանք համարվում է որպես նոր երևան եկած հանգամանք և մեր պետությունը համապատասխան գումար է տրամադրում հաղթած կողմին։

- Արդյո՞ք մեր այսօրվա դատական համակարգը կարող է հաշվի չառնել ՄԻԵԴ-ի որոշումը։

-Հաշվի առնել-չառնելու խնդիրը չէ։ Ընդհանրապես շատ են շահարկում դատական իշխանության հանդեպ հանրային վստահության խնդիրրը։ Դա ամենամոլորված տեսակետն է։ Եթե մենք վերցնում ենք վստահության խնդիրը, ապա վստահությունը դատական իշխանության հանդեպ չի, այն ընդհանուր իշխանության հանդեպ է, որն ունի և՛ օրենսդիր, և՛ գործադիր թևեր։ Դատական համակարգի երևի թե 60-70% իմ նախկին ուսանողներն ու շրջանավարտներն են, որոնց ես ավելի շատ եմ վստահում, քան այսօրվա  օրենսդիր և գործադիր իշխանություններին։ Հանրային վստահությունը սև PR-ի միջոցով են ձևավորում. կուզեն՝  կբարձրացնեն, կուզեն՝ կցածրացնեն։ Որպես կանոն՝ դատական վեճերի պարտված կողմը միշտ դժգոհ է մնում և քանի որ մեր հասարակությունն առանձնապես աչքի չի ընկնում իրավագիտակցության բարձր մակարդակով, այդ ամենը դիտարկում են ոչ թե որպես օրինական վճիռ, այլ՝ իրենց դեմ ուղղված գործողություն, անարդարություն և այլն։ Օբյեկտիվորեն հնարավոր չէ հասարակության սոցիալ-կենցաղային մտածողության մակարդակով որոշել դատական համակարգը որակյալ է, թե ոչ։ Չի կարող վստահությունը օրենսդրի և գործադրի հանդեպ լինել բարձր, իսկ դատական համակարգի նկատմամբ՝ ցածր։ Գուցե էյֆորիկ հոգեբանությամբ նախորդ մի քանի ամիսներին բարձր է եղել վստահությունը օրենսդիր և գործադիր համակարգերի նկատմամբ, բայց հիմա չեմ կարող ասել։  Թվաբանական պրոգրեսիայով նվազում է օրենսդիր և գործադիր իշխանության նկատմամբ ժողովրդի ունեցած վստահությունը՝ իրենց ոչ պրոֆեսիոնալության, ոչ կոմպետենտության պատճառով։ Կգա մի պահ, երբ դատական իշխանության  նկատմամբ գործող ցածր վստահության մակարդակն ավելի բարձր կլինի, քան՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների նկատմամբ

-Դուք նշեցիք, որ դատական համակարգերի նկատմամբ  հանրային վստահության ցածր ցուցանիշը պայմանավորված է սև PR-ով։

-Իշխանությունների կողմից իրականացված սև PR-ով, որովհետև  դատական համակարգը իրենցը չէ։ Եթե դատական համակարգն էլ իրենցը լիներ, կսկսեին բարձրացնել։ Դրանով հնարավոր չէ խնդիրը լուծել։ Խնդիրը՝ հասարակության բևեռվածությունը, սոցիալական անարդարությունը, անհանդուրժողականությունը, ատելությունը վերացնելն է։ Եթե հասարակության մեջ չկա ներդաշնակություն, ուրեմն պետությունը գնում է դեպի կործանում։

-Պարո՛ն Այվազյան, վերադառնալով Վենետիկի հանձնաժողովին և  դատաիրավական բարեփոխումների ծրագրերի փաթեթին, ի՞նչ եք կարծում դատաիրավական բարեփոխումների ծրագիրն ինչքանո՞վ կարող է արդյունավետ լինել, եթե դրանով մենք իջեցնում ենք դատավորների տարիքային շեմը՝ հասցնելով 25-ի և վերացնում ենք մագիստրոսական կոչման պարտադիր լինելը։ Որովհետև ստացվում է, որ բակալավրի աստիճանը բավարար է։

-Կտավի արժեքը՝ սկսած 1 դրամից մինչև 100 միլիոնավոր դրամներ պայմանավորված է կտավի հեղինակից։ Հիմա՝ ովքեր են դատական բարեփոխումների հեղինակները, ինչպիսի կրթական մակարդակ ունեն, ինչպիսի կյանքի փորձ ունեն, ինչպիսի հայեցակարգային մտածողություն ունեն։ Ցանկացած բարեփոխումներ չի կարելի վերցնել առանձին։ Բարեփոխումները պետք է լինեն գլոբալ՝ օրենսդրի ու գործադրի հետ միասին։ 25-տարեկանում առանց մագիստրոսի կրթության ներկայացված դատական բարեփոխումները հիմնազուրկ է։  25-տարեկանում դատավոր դառնալը նույնն է, որ հղիության երեք-չորս  շաբաթ հետո ծննդաբերելուն։ Այդտեղ պտուղ կլինի, թե չի լինի և լինելու դեպքում ի՞նչ որակ կլինի, դա նույնն է։ Կա որոշակի հասունացման մակարդակ՝ և՛ կենսափորձի, և՛ գիտելիքների ընկալման առումով, որպեսզի նա կարողանա իր պետական գործառույթը կառուցի։ Ինչը վերաբերում է մագիստրոսական կրթությանը՝ աշխարհի շատ երկրներում, իրավաբանական կրթություն ստանալու համար պարտադիր պահանջվում է բակալավրի ցանկացած կրթություն, որպեսզի մարդը որոշակի հասունացում ունենա և նոր այդ հասունացումից հետո կարողանա ընկալել իրավունքի էությունը։ 25-տարեկանը օբյեկտիվորեն չի կարող զբաղեցնել դատավորի պաշտոն։ Այդ բարեփոխումները կյանքի կոչելով՝ մենք հուղարկավորում ենք արդարադատությունը մեր երկրում։

-Այդպես մենք էլ ավելի կիջեցնենք հանրային վստահության շեմը։

-Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը պոպուլիստական լուզունգներով չի որոշվում։ Վստահությունը որոշվում է կոնկրետ արդարության չափորոշիչները բավարարող արդարադատություն իրականացնելով, այլ ոչ թե ամբոխահաճո որոշումներ կայացնելով։ Եթե օրենքն իմ կողմից է, բայց դատավորը օրենքը խախտում է՝ ի վնաս ինձ և մի 10.000 հոգի իրեն ծափահարեն, դա չի նշանակում, որ պետք է խախտի այդ ծափահարություններին արժանանալու համար։ Դատական իշխանությունը  մասնագիտական ոլորտ է և ամբոխահաճոյության կարիք չունի։ Դա կարող է կործանել ամբողջ պետական համակարգը։

-Ստացվում է, որ այն դատավորները, որոնք թիրախավորված են , թիրախավորված են  ոչ ամբոխահաճո որոշումների համար։ Օրինակ՝ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, ում ՍԴ շենքի մոտ հրել են, Հրայր Թովմասյանը...

-Հրայր Թովմասյանին այս երկրում ես եմ քննադատել և ամենսուր կերպով, բայց ՍԴ վերջին աշխատակարգային որոշումը հիմնավոր և գրագետ որոշում էր։ Այսօր մեր իրականության մեջ ճշմարտությունը՝ և՛իշխանավորների, և՛ հակաիշխանավորների համար  դարձել է այն ամենը, ինչը ձեռնտու և հաճելի է։ Այն ամենը, ինչը հաճելի չէ՝ ճշմարիտ չէ։ Նման կերպ պետություն և հասարակություն չեն կառուցի։

-Պարո՛ն Այվազյան, որպես իրավաբան կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը։ Ինչպե՞ս եք վերաբերվում Հրայր Թովմսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա։

-Ես չգիտեմ ՀՔԾ-ն ինչ փաստեր է համադրել, ինչ հիմնավորում ունի և այլն, բայց միայն այն հանգամանքը, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը հաջորդեց ՍԴ աշխատակարգային որոշմանը, ապա կարելի է եզրակացնել, որ սա քաղաքական հետապնդումների շարքից է։ Նշեմ, որ այսօրվա իշխանությունները, իրենց անգրագետ գործողություններով, Հրայր Թովմասյանի կերպարից  կերտում են հերոս՝ քաղաքական հալածյալ և այլն՝ իրենց սեփական անգրագիտության պատճառով և հետագայում պտուղները քաղելու են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:55 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ որոշմանը որևէ պոչ ու ականջ կպցնելու տեղ չկա. Վարդան Այվազյան
20:29 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հիմքերը մտնում են քաղաքական տիրույթ. Վարդան Այվազյան (տեսանյութ)
18:01 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱռկա է ոչ թե սահմանադրական, այլ սահմանադրականության ճգնաժամ. Վարդան Այվազյան
10:41 08/03/2019  |  ՄամուլՀայտնի ՀՀԿ-ականի եղբորորդուն ազատել են պաշտոնից. ով է դերակատարում ունեցել. «Հրապարակ»
09:31 02/02/2017  |  ՄամուլՎարդան Այվազյանը կդնի իր թեկնածությունը. «Փաստ»
09:10 28/12/2016  |  ՄամուլՎարդան Այվազյանի եղբոր ապօրինի գազալցակայանը նորից գործում է. «Իրավունք»
09:01 20/02/2016  |  ՄամուլՎարդան Այվազյանի եղբորը՝ Գագիկ Այվազյանին պատկանող գազալցակայանի փակման պատճառը մրցակիցներն են. «Հրապարակ»
09:23 12/02/2016  |  Մամուլ Պատգամավորի եղբոր գազալցակայանում խախտումներն են հայտնաբերվել. «Իրավունք»
09:25 30/01/2016  |  ՄամուլՎարդան Այվազյանից կբռնագանձվի կես միլիոն դրամ. «Ժողովուրդ»
09:07 05/12/2015  |  ՄամուլՎարդան Այվազյանի աղմկահարույց անցյալը խոչընդոտեց նրա՝ կառավարությունում հայտնվելուն. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]