Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ)

Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել 10/18/2019   17:22  |  ԼՐԱՀՈՍ

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

Նա մասնավորապես գրել է.

«Սիրելի' ընկերներ, ծանոթնե'ր ու անծանոթնե'ր,

Ուզում եմ տեղեկացնել, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս։

Գտնում եմ, որ հետհեղափոխական Հայաստանում կարևոր է, որ յուրաքանչյուր պաշտոնյա իր հրաժարականի պատճառները ներկայացնի հանրությանը, իհարկե, եթե դրանք հրապարակման ենթակա են: Ինչպես նաև հավատացած եմ, որ կառավարման որոշակի մակարդակներում կոնկրետ ոլորտի և հարակից ոլորտների զարգացման վերաբերյալ պետք է համընդհանուր տեսլական լինի, որը տվյալ դեպքում, փաստորեն, առկա չէ, ուստի նաև այդ պատճառով եմ իմ պաշտոնավարումը համարում աննպատակահարմար։

Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունն և դրանց լուծման իմ տեսլականի մրցունակությունն ու երկարաժամկետ կտրվածքով տնտեսական արդյունքը։ Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը, քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։ «Քաղաքաշինության բնագավառ» ասելով խնդրում եմ հասկանալ այն բառիս ամենալայն իմաստով՝ տարածական պլանավորումից մինչև կադաստր ու շինարարական թույլտվությունների համակարգ, հողային քաղաքականությունից մինչև պատմական միջավայրերում խոշոր միջամտությունները, զբոսաշրջային ենթակառուցվածքները։

Ինչպես մինչև նշանակումս, այնպես էլ որպես պետական պաշտոնյա, փորձել եմ նույն սկզբունքայնությամբ մատնանշել բնագավառում առկա խնդիրները։ Սակայն այս պահին կարող եմ ասել, որ դրանք ունեցել են միայն դրվագային ազդեցություն։ Եվ ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ՝ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ։ Կարծում եմ, որ ապագայում առիթ կլինի այս ամենին անդրադառնալու առանձին-առանձին՝ պահպանելով ծառայողական ու գաղտնիք պարունակող մյուս տեղեկությունները չհրապարակելու օրենսդրական պահանջը և էթիկայի նորմերը։

Այնուամենայնիվ, նախորդ ավելի քան մեկ տարվա աշխատանքը որպես Կադաստրի կոմիտեի ղեկավար ինձ համար պատվաբեր, ուսուցողական, հետաքրքիր, ինչպես նաև պատասխանատու շրջան էր, ուստի ցանկանում եմ.

Շնորհակալություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և հաստատել իմ սատարումը նրա բերած փոփոխություններին, չնայած տարբեր դրվագներում ունեցել եմ և ունեմ ներքին անհամաձայնություններ։ Այն անհավատալի փոփոխությունը, որը նա բերեց մեր իրականություն, փոխեց մեր ողջ մտածողությունն ու ապացուցեց, որ նախորդիվ համընդհանուր ներդրված քաղաքացիական ջանքերն իզուր չէին։ Հուսով եմ, որ արդարացրել եմ վարչապետի սպասելիքներն, ու չեն եղել մեծ դժգոհություններ իմ աշխատանքից։

Շնորհակալություն հայտնել կառավարության ու վարչապետի աշխատակազմի բոլոր այն գործընկերներիս, որոնց հետ ունեցել եմ արդյունավետ համագործակցություն և ջերմ հարաբերություններ։

#ՆորԿադաստր-ի բարեփոխումների գործում ինձ միացած ազնիվ, նվիրված ու արհեստավարժ գործընկերներիս, որոնք ինձ ուժ ու հույս տվեցին, որ այս դիմումն ավելի վաղ չներկայացնեմ. որոնք սեփական փորձով ապացուցեցին, որ անձնական բարեկեցության ու ընտանիքի հետ անցկացնելիք ժամանակի հաշվին իրենց նպաստն են բերում նոր իրողությունների պայմաններում երկրում բարենպաստ փոփոխությունների համընդհանուր գործին։ Հիմնականում նրանց շնորհիվ հնարավոր դարձավ այս կարճ ժամանակաշրջանում արձանագրել այն արդյունքները, որոնցով կարող եմ հպարտանալ միայն։

Կադաստրի կոմիտեի այն բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց փորձով ու նվիրումով սատարեցին իմ նախաձեռնություններին, որոնք օգնեցին հղկել իմ հավակնոտ բարեփոխումները, որոնք, հույս ունեմ, որ ինչ-որ կերպ կապահովեն այդ ամենի շարունակականությունն ու թույլ չեն տա նախկին կոռումպացված ու անտարբեր համակարգի վերադարձը։

Բոլոր այն անձանց, որոնք իրենց խորհուրդներով, քաջալերանքով, քննադատությամբ (երբեմն՝ պատերի տակ արած բամբասանքով) օգնեցին մեզ աշխատել, չսխալվել և ուղղել սխալները. հավատացե'ք, դրանք բոլորն ունեցել են իրենց ազդեցությունն ու ներգործությունը մեր ամենօրյա աշխատանքում։

Հույս ունեմ, որ ընտանիքիս հետ հանգստանալուց հետո, իմ մասնագիտական փորձով, միգուցե նաև հանրային փորձագիտական դիրքերից կկարողանամ իմ ներդրումն ունենալ ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Դրանով փորձելու եմ ամեն կերպ թույլ չտալ նոր սխալներ, ինչպես նաև ուղղել արդեն թույլ տրված ուղղելի սխալները։ Հավատացած եմ, որ հեղափոխության երկարաժամկետ հաջողությունն ու բարեփոխումների իրական ինստիտուցիոնալացումը նույնքան կարևոր են, ինչքան հենց բուն հեղափոխությունը, ու դրանում բոլորս պետք է ունենանք մեր մասնաբաժինը՝ անկախ մեր կարգավիճակից։

Իմ այս հրաժարականի հայտարարությունը ներկայացնում է ողջ եղելությունը և ունի միայն մասնագիտական պատճառներ՝ պայմանավորված տարվող ոլորտային քաղաքականությամբ։ Եվ թող ոչ ոք չփորձի ինչ-ինչ քաղաքական նկատառումներով օգտագործել այն և այս ամենի մեջ չփնտրի ընտանեկան-ազգակցական կապերով պայմանավորված ինչ-ինչ պատճառներ. մենք բազմիցս ենք ապացուցել, որ ի տարբերություն շատերի, հեռու ենք շահադիտական նեղ ընտանեկան կլանային հարաբերություններից, և յուրաքանչյուրս միշտ անկաշկանդ հայտնել է իր անձնական դիրքորոշումը՝ հիմնված իր քաղաքական տեսլականի վրա: Ես շարունակում եմ 2018-ի փոփոխությունները համարել հայ ժողովրդի արդի շրջանի կարևորագույն ձեռքբերումներից, որոնք պետք է պահպանել, զարգացնել ու տարածել՝ անհայրենիք բախտախնդիրներին թույլ չտալով վարկաբեկել այն կամ օգտագործել անձնական բարեկեցության համար։

Մեկ անգամ ևս շնորհակալություն բոլորին»։
Սիրով՝
Սարհատ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:54 24/05/2019  |  ՄեկնաբանությունԿադաստրը՝ տեղեկատվական մոնստր կառու՞յց
16:21 16/05/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է զերծ մնանք նման բացահայտումների մասին բարձրաձայնելուց. Սարհատ Պետրոսյան
11:21 19/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱրման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ
14:43 18/03/2019  |  ԼՐԱՀՈՍԿադաստրի կոմիտեն շտապ կարգով ուսումնասիրում է Ռանչպարի ավազահանքերի հարցը
15:52 24/01/2019  |  ԼՐԱՀՈՍՉորրորդ եռամսյակում գործարքները երրորդի համեմատ աճել են ավելի քան 16%-ով, իսկ տարվա աճն ավելի քան 13% է. Կադաստրի պետական կոմիտեի մամլո խոսնակ
09:05 07/03/2018  |  ՄամուլԵ՞րբ կլուծարվի Կադաստրի պետական կոմիտեն. «Ժամանակ»
18:17 20/02/2018  |  ԼՐԱՀՈՍԿադաստրն ամփոփում է 2017 թվականը և ներկայացնում 2018-ի անելիքները
11:37 13/02/2018  |  ԼՐԱՀՈՍԿադաստրի պետական կոմիտեն գործարկել է առցանց տեղեկատվության տրամադրման համակարգը
14:36 27/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ. 2018-ին Կադաստրի համակարգի կարևորագույն խնդիրներից մեկն է լինելու գյուղատնտեսական հողերի հաշվառումը
09:38 15/12/2017  |  ՄամուլՔննարկ­վում է Կադաստրը պետգույքի վարչության հետ միավորելու հարցը. ո՞վ կլինի ղեկավարը. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]