Թեմաներ
Երեքշաբթի 03 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/18/2024   23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ 03/18/2024   23:45 Որոշել ենք գնալ այս հատվածներում սահմանի ճշգրտման՝ ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար և Կիրանց գյուղերի անվտանգությունն ապահովելու. Փաշինյանը՝ Տավուշում 03/18/2024   23:35 Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/18/2024   23:34 Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը 03/18/2024   23:29 Պուտինն ու Էրդողանը տրամադրված են փոխգործակցության՝ ի շահ երկրների հարաբերությունների 03/18/2024   23:23 Շանս էս դեղից պիտի սրսկեմ, ո՞նց պիտի դեղատունը դեղը բաց թողնի․ Տիգրան Մաթևոսյան 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   22:51 Պուտինն ընտրություններում մրցակիցներին առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը 03/18/2024   22:37 Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի երկու մասի. Ստեփանյան 03/18/2024   22:28 ԱԳ նախարարի տեղակալը Մալթայի Հանրապետության ԱԳ ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 03/18/2024   22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին 03/18/2024   22:00 ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում․ Սթոլտենբերգ 03/18/2024   21:37 Բուհերից են դուրս գալիս դիմադրողները, այս խունտան վախենում է երկրի շարժիչ ուժից՝ ուսանողությունից, ինչպես սատանան խունկից. Սրապիոնյան 03/18/2024   21:20 Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում 03/18/2024   20:58 Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա 03/18/2024   20:39 Էստոնիայի արդարադատության նախարարը հրաժարական կտա սկանդալից հետո 03/18/2024   20:22 Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան 03/18/2024   20:18 Խաչատուրյանն ընդունել է ֆրանսիացի մտավորականների 03/18/2024   19:51 Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. իրանագետ 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան 03/18/2024   19:13 ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը շարունակում է մնալ փակ բեռնատարների համար 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի 03/18/2024   18:43 Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/18/2024   18:18 Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/18/2024   18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան 03/18/2024   18:02 ՌԴ ամենաերկար երկաթուղու վրա գնացքի 20 դատարկ վագոն դուրս է եկել ռելսերից 03/18/2024   17:58 ՀՀ ԱԺ նախագահն ու Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շուրջ 03/18/2024   17:55 Սեփական ժողովրդին պատերազմով ու պարտությամբ սարսափի մեջ պահող ղեկավար ունենալը մեծագույն անեծք է այդ ժողովրդի վրա. քաղաքագետ 03/18/2024   17:48 Փաշինյանը շարունակում է հանդիպումները. խոստանում են տեսանյութ հրապարակել 03/18/2024   17:37 Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին․ խուլիգանության կասկածանքով նրան բերման են ենթարկել 03/18/2024   17:35 Մեքսիկայում կարտելի զինված անձինք առևանգել են Վրաստանի մոտ 30 քաղաքացու 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/18/2024   17:26 Թուրքիան զգուշացնում է հյուրանոցների հնարավոր փակման մասին. պատճառը պարտքերն են 03/18/2024   17:12 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի 03/18/2024   17:08 2-րդ կորպուսի հրամանատարը վարչապետին խնդրել է, որ տրակտոր տան՝ դիրքերը կահավորելու համար, չի արվել. Մենք չենք պատրաստվում պատերազմի. Արշակ Կարապետյան 03/18/2024   16:51 Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ուենցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում 03/18/2024   16:44 Մի՞թե մի անշունչ քարի չափ չկանք, որն աղաղակում է՝ սա Հայաստան է. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 03/18/2024   16:43 Ատամնաբույժը բացատրել է, թե ինչ հիվանդությունների մասին են վկայում լեզվի գույնի փոփոխությունները 03/18/2024   16:41 20 հարց` մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 03/18/2024   16:39 Թույլ տվեք մնալ պոլիտկոռեկտության շրջանակներում. Մխիթար Հայրապետյանը արձագանքը՝ Հայաստանի մուլտիպլեքսից ռուսական ալիքները հանելու հարցին 03/18/2024   16:32 Պետության ֆունկցիան պատերազմը կանխելն է, հարձակման դեպքում պաշտպանություն կազմակերպելը, ոչ թե պետությունը մաս-մաս հանձնելը. ադրբեջանագետ 03/18/2024   16:24 Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին վախեցրել է պատերազմով. Սարգսյան 03/18/2024   16:15 Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել 03/18/2024   16:09 ՆԱՏՕ-ի զինվորներն արդեն Ուկրաինայում են. ԶԼՄ 03/18/2024   16:05 Տավուշի բնակիչները տարածքներ հանձնելուն ընդդիմացող ստորագրավահաք են սկսել ու Փաշինյանը շտապեց Տավուշ. ո՞րն է նպատակը 03/18/2024   15:57 Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ 03/18/2024   15:49 Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն ու աշխատակիցը կալանավորվել են 03/18/2024   15:46 Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ
03/17/2024   21:50 Վաղը նախատեսված հոսանքազրկման հասցեները 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/17/2024   20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով 03/17/2024   16:44 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից 03/17/2024   13:55 38-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ. shamshyan.com 03/17/2024   10:11 Պայթյուն գազալցակայանում. աշխատակիցը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/18/2024   14:54 Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար 03/17/2024   12:34 Մասնագետը նշել է երեք համեմունք նիհարելու և առողջ աղիների համար 03/18/2024   16:24 Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին վախեցրել է պատերազմով. Սարգսյան 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/17/2024   14:24 ԱԹՍ-ով հարձակում՝ Մոսկվայի վրա. այն խոցվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի մոտ 03/17/2024   13:26 Երեքշաբթի ինտենսիվ տեղումներ են սպասվում, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 5-7 աստիճանով կցրտի 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   12:57 Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար և ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին 03/17/2024   20:02 Լևոն Արոնյանը հաղթեց American Cup շախմատի մրցաշարի եզրափակիչում 03/18/2024   14:06 Ինչ տեղեկություններ են ստացվել արբանյակից 03/17/2024   16:36 Երեխան ունեցել է թոքաբորբ․ 2 ամսական երեխայի մահվան պատճառները 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի

Ո՞վ էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ. Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանի մութ անցյալը. Մաս 2 10/12/2019   13:00  |  ԳՈՐԾ #

«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել  ՆԳ եւ ԱԱՆ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի մահվան խորհրդավոր հանգամանքները։  Ինչպես արդեն նշել ենք՝ 1998թ. հունվարի 21-ին կրակել էին նրա ոտքերին, ինչը շատերը կատարվածը համարում էին մահափորձի իմիտացիա եւ ինքնավնասում, իսկ 1999 թվականի փետրվարի 9-ին տարածվեց նրա մահվան լուրը։ Սպանության կասկածանքով կալանավորվեցին Մարգարյանի թիկնապահները, հետագայում ազատ արձակվեցին։

Այն ժամանակ դիտարկելով այդ երկու դեպքերը, ոմանք ու  նախևառաջ՝ «գորշ գայլերը» միանգամից սլաքն ուղղեցին դեպի ղարաբաղյան շրջանակներ և միայն կենդանի վկա և գործող անձ Հրանտ Պապիկյանի հայտնությունն էր, որ լույս սփռեց կատարված մութ իրադարձություններին՝ խառնելով շատերի խաղաքարտերը:

Սկիզբը՝ նախորդիվ

Ով էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ. Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանի մութ անցյալը

…«Ինչ ես ասում, ինձ խաբու՞մ են, փաստորեն ինձ խաբում են, անընդհատ ասում, թե՝ ղարաբաղցիներն են, Սերժն ա, ինձ ասում են՝ Վազգեն,  հասիր, մեզ խփում են,,՝ լսելով Հրանտ Պապիկյանի պատմածը՝ ներքին զորքերի նախկին հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության հանգամանքների վերաբերյալ, Վազգեն Սարգսյանը ձեռքը խփել էր սեղանին և հեռախոսազրույց ունեցել Սերժ Սարգսյանի հետ, անհապաղ հանդիպում պահանջել»՝ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը այսպես էր արձագանքել՝ ՆԳ  Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանությունից 2 տարի անց, նրա բժշկի՝ Հրանտ Պապիկյանի հետ հանդիպումից հետո:

 Անդրանիկ Քոչարյանը փորձել էր փակել Հրանտ Պապիկյանի բերանը՝ պաշտոն առաջարկելով

Հրանտ Պապիկյանի հետ հանդիպումից  հետո Վազգեն Սարգսյանը խոսել էր ԱԱ և ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի հետ, ապա՝ չնայած ուշ ժամին, գիշերվա 3-ին, նրա հետ  հանդիպում էր ունեցել, ընդ որում, մինչ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելը նա իր աշխատասենյակ էր կանչել Անդրանիկ Քոչարյանին և Դավիթ Մաթևոսյանին, որոնք կեսգիշերն անց էլ միասին են եղել՝ ըստ ամենայնի տոնելով ԱԱ և ՆԳ նախարարի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի հնարավոր-մոտալուտ նշանակումը:

Պատկերացրեք, ինչ սառը ցնցուղ պիտի լիներ Անդրանիկ Քոչարյանի համար Պապիկյանի պատմածը պաշտպանության նախարարին, թե՝ 1998 թ. հունվարին և 1999 փետրվարին Արծրուն Մարգարյանի վրա կատարված հարձակումները կեղծ էին և կազմակերպված էին հենց Մարգարյանի կողմից:

Բայց քանի որ Քոչարյանը  նման դեպքերում  շատ արագ կողմնորոշվող էր, իրեն չէր կորցրել, միանգամից փորձել էր փակել Հրանտ Պապիկյանի բերանը՝ նրան առաջարկելով ՊՆ բուժվարչության պետի պաշտոնը:Հրանտ Պապիկյանն այս գայթակղությանը դիմակայել էր՝ մերժելով առաջարկը: Հետաքրքիր է՝ ի՞նչ կլիներ, եթե նա համաձայներ ստանձնել այդ պաշտոնը: Կկարողանա՞ր աշխատել թե  ոչ՝ դժվար է ասել, սակայն իր այդ քայլով հաստատ նպաստած կլիներ Քոչարյանի պլաններին՝ օգնելով, որ վերջինս հասնի իր նպատակին, քանզի այդ դեպքում հնարավորություն կունենար համոզելու Վազգեն Սարգսյանին, որ Պապիկյանի պատմածը հորինվածք է, մտացածին բան՝ բարձր պաշտոն ստանալու համար:

Բնականաբար,  նոր հանգամանքների ի հայտ գալուց հետո    Անդրանիկ Քոչարյանին առաջին հերթին պիտի մտահոգեր այս ողջ պատմության մեջ իր ունեցած իրական դերակատարության բացահայտումը: Մասնավորաբար, թե ինչի համար էր անհրաժեշտ եղել 2-րդ հարձակման իմիտացիայի կազմակերպումը: Բայց մինչ այդ, նախ՝ անդրադառնանք առաջին հարձակմանը, քանի որ դրանք փոխկապակցված են:

Կրակելով սեփական ոտքերին՝ Արծրուն Մարգարյանը փորձել էր խուսափել զորքն ընդդեմ ժողովրդի հանելու հրաման կատարելուց

Հրանտ Պապիկյանի ինքնախոստովանական  ցուցմունքների համաձայն՝1998թ. հունվարի 20-ին նախաձեռնելով կրակել սեփական ոտքերին, Արծրուն Մարգարյանը  փորձել է խուսափել ավելի մեծ չարիք գործելուց, այն է՝ զորքն ընդդեմ ժողովրդի հանելու հրամանի կատարումից: Իհարկե, Արծրուն Մարգարյանն այսօր ողջ չէ, որ այսպես ասած՝ առաջին ձեռքից հնարավոր լինի պարզել նրա քայլերի բուն նպատակը: Բայց Պապիկյանի ներկայացրած բացատրությունը հավաստի է թվում այնքանով, որ ոչ ոք առայսօր չի հերքել այն տեղեկությունը, որ 1998 թ. հունվարի 20-ին. օրվա 2-րդ կեսին, ՀՀ նախագահի / իմա՝ Լևոն Տեր -Պետրոսյանի/  և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պահպանության վարչության պետ՝ Ռոմեն Ղազարյանը /նույն ինքը՝ գեներալ Բուդո/ Արծրուն Մարգարյանին հրավիրել է իր մոտ և ներկայացնելով հանրապետության լարված ներքաղաքական իրավիճակը, զգուշացրել, որ հակամարտության սրման դեպքում կողմերը կարող են փոխզիջման չգնալ և հնարավոր է ընդհարում:

Մասնավորաբար, դարձյալ ըստ Պապիկյանի ցուցմունքի,  նախատեսվում էր կրկնել 1994 թվականի դեկտեմբերի 28-ի սցենարը, և եթե Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Սամվել Բաբայանը Անվտանգության խորհրդի նիստում չհամաձայնեին ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակին և պահանջեին Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ապա սկսվելու էր ղարաբաղցիների համատարած ձերբակալություններ: Առավել ևս, որ Սամվել Բաբայանը նույնպես այդ օրերին գտնվում էր Երևանում:

Իսկ Վազգեն Սարգսյանի ցասումը մեղմելու համար դարձյալ շահարկվելու էր հայաստանցի-ղարաբաղցի գործոնը, այն մտայնությամբ, թե՝ ղարաբաղցիները Երևանում զբաղված են ահաբեկչություններ կազմակերպելով: Սակայն Անվտանգության խորհրդի նիստում Տեր-Պետրոսյանը պարտվել է և նախատեսված սցենարը չի գործել:

Արծրուն Մարգարյանի ամեն քայլը խոշորացույցի տակ է եղել

Իսկ այսօրինակ հետևությունն իր պատճառն ունի: Բանն այն է, որ 1998-ի հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցածից հետո, ոտքերին ստացած վնասվածքներով, Պապիկյանի ուղեկցությամբ երբ Արծրուն Մարգարյանը հիվանդանոց է տեղափոխվել, չգիտես որտեղից անմիջապես այնտեղ է հայտնվել նաև Բուդոն՝ իր մի քանի ենթակաների հետ: Ընդ որում, նրանք եղել են  դիմակավորված: Բավական ուշագրավ դրվագ է սա, քանի որ կատարվածի վերաբերյալ, ըստ էության, դեռ ոչ-ոք չգիտեր և, միաժամանակ,   վկայում է այն մասին, որ Արծրուն Մարգարյանի ամեն քայլը  խոշորացույցի տակ է եղել:

Ականատեսի վկայությամբ, թեկուզ դիմակավորված, Արծրունն  անմիջապես ճանաչել է և ասել՝ Բուդո՞, ինչին հետևել է Բուդոյի  հեռախոսազրույցը ինչ-որ մեկի հետ՝ մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. ,,Գնացեք ասեք՝ շարունակվում ա, կարող ա էս էլ ա ինքն արել,,: Ի դեպ, հենց այդ օրերին իր ավտոմեքենայի վրա զինված կեղծ հարձակում էր կազմակերպել նաև Բուդոն՝ Ռոմեն Ղազարյանը:  Նշենք, որ այս իրադարձություններից որոշ ժամանակ  հետո՝ 1998 թվականի փետրվարի 3-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, քանի որ հասարակական-քաղաքական շրջանակները, ժողովուրդը դեմ էր Ղարաբաղի հարցում նրա պարտվողական քաղաքականությանը։

 Երկրորդ հարձակումը

Մեկ տարի անց՝ 1999 թվականի փետրվարի լույս գիշերը Նոր Հաճնից Սևան-Երևան մայրուղի մտնող կողային ճանապարհի եզրին, ըստ նախատեսված սցենարի՝ պետք է սպանվեր ոչ թե՝ Արծրուն Մարգարյանը, այլ՝ նրա թիկնապահները, Արսեն և Արմեն Խաչատրյանները, ինչպես նաև՝ Հրանտ Պապիկյանը: Նրանց պիտի սպաներ Արծրուն Մարգարյանը, ինչի համար էլ Նոր Հաճնում բնակվող իր ազգական Գուրգեն Թամազյանին այցելելիս հրաժարվել էր իր վարորդ-օգնական  Հենրիկ Մուրադյանի ծառայությունից, նաև՝ խախտելով մշտապես մեքենայի առջևում նստելու իր սովորույթը՝ հետևում էր նստել: Միաժամանակ՝ Հրանտ Պապիկյանին խնդրել էր նախատեսված ժամին լինել այդ վայրում, որ կրկնեին հունվարի 21-ի գիշերը տեղի ունեցած հարձակման իմիտացիան:

Ըստ  սցենարի՝ որպես վերջնարդյունք՝ պիտի այնպես երևար, թե Պապիկյանը սպանել է Արծրունի թիկնապահներին, քանի որ նպատակ է ունեցել սպանել Արծրուն Մարգարյանին, բայց վերջինս կարողացել է ժամանակին կողմնորոշվել և վնասազերծել նրան:

Մի խոսքով, դեդեկտիվ ֆիլմի սցենար, որտեղ գործող անձինք ՀՀՇ տարբեր տրամաչափի գործիչներն են՝ ոմանք՝ իրենց ամբիցիաներով, ոմանք՝ ողբերգությամբ…

Դեպքերն, իհարկե, ըստ սցենարի չզարգացան: Ըստ Պապիկյանի պատմածի՝ինքը Մարգարյանի աշխատասենյակում պատահաբար նկատել էր, որ Մակարով տեսակի ատրճանակի կոթը, որը կրելու համար Մարգարյանն իրեն էր տվել, վիրակապով փաթաթված է, ինչն էլ առիթ էր դարձել, որ բժիշկը որոշակի կասկածներ ունենա և նախատեսված ժամին չգնա պայմանավորված վայրը:

Արծրուն Մարգարյանի նամակը

Այս նամակի մասին,  Արծրուն Մարգարյանի սպանությունից հետո,  խոսում էին բոլորը, բայց այն այդպես էլ ջրի երես դուրս չեկավ:

Հրանտ Պապիկյանի խոսքով՝ նամակում խոսվում է այն մասին, թե՝ իբր Կրակեմ Հրաչը Սերժ Սարգսյանի հրամանով ուզում է իրեն սպանել: ՈՒստիև թիկնապահներ է վերցրել, բայց ինքը մտավախություն ունի, թե դա կարող է կատարվել իր մերձավորներից մեկի միջոցով: Թերևս, դրանով է պայմանավորված Արծրուն Մարգարյանի կողմից Պապիկյանի ընտրությունը՝ բոլորը գիտեին նրանց ջերմ հարաբերությունների մասին:

Արդյունքում՝ ի՞նչ պիտի ստացվեր.  Պապիկյանը պիտի քիլլերի դերում հայտնվեր՝ ձեռքին արդեն առանց վիրակապի Մակարով ատրճանակը, որը հանելու և Պապիկյանի ձեռքի մեջ դնելու գործն Արծրունն էր անելու:

Ի դեպ, պարզվում է այս ատրճանակն էլ ճակատագրական պատմություն ունի, քանի որ այն նույնն զենքն է, որը դեռ 1990-ի մայիսի 30-ին անհայտ անձանց կողմից հափշտակվել էր Երևանի ՆԳ վարչության պահակապարեկային ծառայության /հայտնի՝ ՊՊԾ գնդի/ միլիցիոներ  Գագիկ Պետրոսյանից, իսկ Ա. Մարգարյանի բնակարանում հայտնաբերված ԼՍ 3107 Մակարով տեսակի ատրճանակի փամփշտակալը նույն համարի ատրճանակի հետ միասին 1990 թվականի հունվարին հափշտակվել էր ՆԳ բաժնից, որի ընթացքում սպանվել էր նույն բաժնի պետի տեղակալ Կ. Մամյանը:

Հիմա՝ եկեք պատկերացնենք, թե ինչ տպավորություն, ազդեցություն պիտի ունենար երեք դիակ՝ ճամփեզրին՝ տեսարանը:  Ի հավելումն, որ արդեն իսկ  հրազենային վնասվածքներով հիվանդանոց   տեղափոխված կլիներ՝ Արծրուն Մարգարյանը:

Այսինքն, դա լինելու էր նամակի բովանդակության վերարտադրությունը:

Հոդվածը պատրաստվել  է տարիներ առաջ հրամապարակված նյութերի հիման վրա։

Հավելենք, որ դեռևս 20 տարի առաջ, երբ այս  իրադարձությունները թարմ էին, արդեն իսկ բազմաթիվ հիմքեր էին վկայակոչվում առ այն, որ խնդրո առարկա սցենարի մեջ Անդրանիկ Քոչարյանի մատը խառն է եղել խորապես:

Շարունակելի 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:51 11/10/2019Մանրամասներ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի փակ գաղտնի նիստից. «Ժողովուրդ»
16:19 10/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱկնկալում եմ, որ Սերժ Սարգսյանը կգա ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին. Անդրանիկ Քոչարյան
15:19 10/10/2019  |  ԳՈՐԾ #Ով էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ. Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանի մութ անցյալը
13:12 04/10/2019  |  ԼՐԱՀՈՍԳեղեցիկ չէր. Արարատ Միրզոյանը՝ Արփինե Հովհաննիսյանին ուղղված Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
09:22 04/10/2019  |  Մամուլ«Իմ քայլի» պատգամավորները խուլ, ծպտված դժգոհություն ունեն Անդրանիկ Քոչարյանից. «Իրատես»
15:42 03/10/2019  |  ՄեկնաբանությունԳնդակը ձեր դաշտում է, պարոնայք: Անթույլատրելի նախադեպ մի ստեղծեք, մի օր տակն եք մնալու. Աշոտյան
14:02 03/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍասուն Միքայելյանը Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն է խնդրում
13:56 03/10/2019  |  ԼՐԱՀՈՍԻնձ համար ընդունելի չէ անձնական տիրույթում արվող ցանկացած քաղաքական դիսկուրս. Մակունցը՝ Քոչարյանի հայտարարության մասին
12:38 03/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱնդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից(տեսանյութ)
09:35 03/10/2019  |  Մեկնաբանություն«Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում որ որևէ մեկ այլ «յան» ազգանունով մեկը վիրավորել է». Թևան Պողոսյան

Արխիվ

[]