Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա

Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացված որոշումը չի հանդիսանում կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում. Արամ Վարդեւանյան 10/01/2019   13:39  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Վերաքննիչ դատարանի այս որոշումը որեւէ կերպ չի բխում թե Սահմանադրության արդար դատաքննության իրավունքից, ինչը ոչ միայն սահմանադրական երաշխիք է, այլ նաեւ կոնվենցիոնալ, թե անձնական ազատության իրավունքից, որովհետեւ վերանայման հնարավորություն անձը պետք է մշտապես ունենա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի՝ պաշտպանական կողմի բողոքը առանց քննության թողնելու մասին որոշմանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ: Դանիբեկյանի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որտեղ էլ բողոքը մակագրվել էր դատավոր Արղամանյանին: Վերջինս սեպտեմբերի 27-ին որոշել է բողոքն առանց քննության թողնել՝ պատճառաբանելով, որ բողոքարկվել է բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ. «Սեպտեմբերի 17-ին կայացրած որոշմամբ դատարանը Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չի ընտրել, փոփոխել կամ վերացրել, այլ մերժելով պաշտպաններ Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի միջնորդությունն իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ այն ըստ էության թողել է անփոփոխ, իսկ քրեադատավարական օրենքը որևէ դրույթ չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գործի քննության տվյալ փուլում անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին»,-նշել է դատավոր Արղամանյանը:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով դատավորի այս որոշմանը՝ Արամ Վարդեւանյանն ասաց, որ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացված որոշումը չի հանդիսանում կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում. «Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որը հիշատակել է դատավոր Արղամանյանը, վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ դատարանը կայացնում է խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին որոշում, իսկ սա այդպիսին չէ, սա որոշում է՝ պաշտպանների միջնորդությունը մերժելու մասին: Ամենահետաքրքիրն այն է, որ դատավոր Արղամանյանը որոշել է մեկնաբանել դատական ակտը՝ ասելով,  որ խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելը ըստ էության իրենից ենթադրում է կալանավորումն անփոփոխ թողնել: Ես չեմ հանդիպել մի դեպքի, երբ իրավիճակը փորձում են մեկնաբանել ի վնաս մարդու իրավունքների, հենց այդ իրավիճակը լուծելու համար է, որ Սահմանադրությամբ երաշխավորված է մարդու իրավունքների գերակայության սկզբունքը, որը նշանակում է, որ հանրային իշխանությունը մշտապես կաշկանդված է մարդու իրավունքներով, եւ մարդու իրավունքները գործում են անմիջականորեն: Դա է սահմանադրական սկզբունքը»:

Արամ Վարդեւանյանը հիշեցրեց Մանվել Գրիգորյանի գործով դատավարության մի դրվագ. «Երբ կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ պաշտպանները բողոք էին ներկայացրել, այն մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին: Այդ ժամանակ Դատախազությունը ներկայացրել էր դիրքորոշում այն մասին, թե ինչու է դատարանը որոշել հարցն ընդունել քննության: Մխիթար Պապոյանը նշել էր, որ ինքը իրավունք չուներ առանց քննության թողնել, քանի որ կաշկանդված էր մարդու իրավունքներով»:

Արամ Վարդեւանյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ այս հարցն այժմ գտնվում է Սահմանադրական դատարանում. «Մոտ 5-6 ամիս առաջ փաստաբաններից Արտակ Գալստյանը, այնուհետեւ՝ նաեւ Վերաքննիչ քրեական դատարանը, դիմել են Սահմանադրական դատարան, եւ այն վարույթ է ընդունվել, եթե չեմ սխալվում, նոյեմբեր ամսին կլինի որոշում: Այս պարագայում ինչպե՞ս կարելի է իրավիճակը մեկնաբանել ի վնաս մարդու իրավունքների»:

Անդրադառնալով իր կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը՝ Արամ Վարդեւանյանն ասաց, որ անկողմնակալ դիտորդի մոտ ինքնաբացարկի միջնորդության մեջ թվարկված հիմքերն առնվազն կասկածներ առաջացնում են. «Բայց դատավոր Արղամանյանը նույնիսկ չի էլ անդրադարձել ինքնաբացարկի միջնորդությանը, կարծում եմ, փորձելով հարցը դիտարկել այնպես, որ սա պաշտպաններ Օրբելյանի եւ Խուդոյանի բողոքն է»:

Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է, որ դատարանն ինքնաբացարկի միջնորդությունը ստացած լինի հիշյալ որոշումը կայացնելուց հետո, Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Դա շատ հետաքրքիր հարց է, դրա մեկնաբանման պարտականությունը, կարծում եմ, կրում է դատարանը, համենայն դեպս, որոշումը կայացվել է ամսի 27-ին, եւ իմ միջնորդությունը եւս մուտք է եղել ամսի 27-ին»:

Արամ Վարդեւանյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 27-ին որպես պաշտպան նաեւ ինքն է վերաքննիչ բողոք ներկայացրել Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի նույն այդ որոշման դեմ. «Ես մեծ հույս ունեմ, որ դատական համակարգը, տվյալ դեպքում՝ դատավոր Արղամանյանը, ինքնաբացարկի միջնորդությունը պատշաճ քննության առարկա կդարձնի: Այն, որ սեփական նախաձեռնությամբ չի իրականացրել, արդեն մտագոհիչ է, բայց ամեն դեպքում, միջնորդությունը պետք է քննության առարկա դառնա»,- նշեց Արամ Վարդեւանյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Արամ Վարդեւանյանը Արղամանյանին  ինքնաբացարկի միջնորդությունում որպես հիմք մատնանշել էր նրա  անաչառության և կողմնակալության հետ կապված ողջամիտ կասկածները. «Հարկ ենք համարում նշել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է ս․թ․ սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ցույցին։ Ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հանրահավաքին մասնակցել է ոչ թե հեռավոր ազգական, այլ հենց դատավոր Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը, որն, ըստ Էթիկայի հանձնաժողովի կայքում ներկայացված հայտարարագրի, իր հետ է բնակվում։

Բացի այդ, անաչառության հետ կապված հիմնավոր կասկած է հարուցում տվյալ դատավորի բավականին ցածր վարկանիշը՝ -10։ Ըստ helpcourt.am կայքի՝ դատավոր Արղամանյանն այս ցուցանիշով գտնվում է դատավորների վատագույն քառյակում։ Նշենք, որ դատավոր Արմեն Դանիելյանի վարկանիշը Ռ․Քոչարյանի գործը քննելու պահին եղել է -7»,- ասված էր տարածված հաղորդագրության մեջ։

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

11:13 01/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎերաքննիչ դատարանը առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
11:33 29/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀովիկ Աբրահամյան. Չգիտեմ՝ «Շեֆն» ով է
00:32 27/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀայտնի է՝ ով կքննի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը
19:31 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
14:34 25/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎճռաբեկ դատարանը խուսափում է այս գործընթացներում մասնակցություն ունենալ. Հովհաննես Խուդոյան
14:21 25/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը
18:30 20/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱննա Դանիբեկյանն ընդունում է որոշումներ, որոնցով խախտվում են ՍԴ-ի սև-սպիտակի վրա գրված որոշումները. Օրբելյան
18:24 20/09/2019  |  Դատական ռեպորտաժներՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացում շոշափվում է իմ անունը. Եթե լինեն պաշտոնական հարցադրումներ, կպատասխանեմ. Օրբելյան
18:19 20/09/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարանի որոշումը ժողովրդական և լրիվ օրինական եմ համարում. Ջիվան Աբրահամյան (տեսանյութ)
17:36 20/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավոր Աննա Դանիբեկյանին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]