ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կերել-խմել են նախորդ իշխանությունների հետ եւ հիմա նրանց բռնելու հետ կապված բարդույթներ ունեն. Էդմոն Մարուքյանը խոսել է աղմկահարույց նախագծի մասին ու մեղադրել ՀՀԿ-ականներին (տեսանյութ) 09/18/2019 17:57 | Մեկնաբանություն
Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, համանուն կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մեղադրել է ՀՀԿ-ականներին իրենց ներկայացրած նախագծի շուրջ «վայնասուն բարձրացնելու» մեջ։
«Մի վայնասուն են են բարձրացրել, մի ձենները գցել են, թե վայ, ժողովրդավարությունը վտանգված է, հիմա ում ուզի՝ կարող է նշանակել ոստիկանապետ , իսկ կներեք, հիմա ում ուզել ուզի, չի՞ նշանակել։ Ուզում եք ձեր թիմից նշանակի, որ ձեզ չբռնե՞ն, ինչ է նշանակում՝ իր թիմից պետք է նշանակի»,-ուղիղ եթերից հայտարարել է Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Մարուքյանն անդրադարձել է տարիքային շեմի խնդրին. «Ասում են ո՞նց կարելի է 25 տարեկանին նշանակել, կներեք, գործող իրավակարգավորումներով , պաշտպանության նախարար կարելի է նշանակել 25 տարում նշանակված անձը, բա այդ ժամանակ ո՞նց է վայնասուն չեք բարձրացրել, որ պատերազմ վարելու փորձ չի ունենա, ակնհայտ դու ձեզ բացահայտում եք, որ սարսափելի անհանգիստ եք այդ մարմիններում նոր ռեֆորմների հետ կապված։ Ինչո՞ւ , որովհետեւ երեւի մինչեւ հիմա այդ մարմինների կողմի հովանավորվել եք»։
Մարուքյանը հայտարարել է, թե այն համակարգը , որը ժառանգել ենք, հիվանդ է։ Ըստ նրա, այսօր իշխանություններին ամենաշատը քննադատում են ՀՀԿ-ականները, որ իրենց չեն բռնում։ «Միայն այն հանգամանքը, որ նախորդ ռեժիմը դեմ է այս ռեֆորմին , խոսում է այն մասին, որ սա օդի պես անհրաժեշտ է»,-հայտարարել է Մարուքյանը՝ հավելելով, որ իշխանության «խելքը ժամանակին չհասավ» կառավարության կառուցվածքն իրենց առաջարկածին համաձայն ձեւավորել։
Մարուքյանը նաեւ հայտարարել է, որ այսօր առաջնային մանդատով օժտված ԱԺ պատգամավորի կարգավիճակից ավելի բարձր կարգավիճակ Հայաստանում գոյություն չունի, իսկ ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարին ՀՀ-ում ապրող ՀՀ ռեզիդենտ քաղաքացին։
«Այս չափանիշին են պատկանում նաեւ նախարարները, այդ թվում՝ կիսապատերազմական երկրի պաշտպանության նախարարը ։ Մենք շարունակում ենք մնալ այն մտքին, որ այո, այդ մարմինները պետք է դառնան նախարարություններ եւ այս լուծումը միջանկյալ լուծում է»։
Նա մեղադրանքներ է հնչեցրել նաեւ քաղաքագետների ու փորձագետների հասցեին, ովքեր քննադատել են այդ նախագիծը։
Մարուքյանը հիշեցրել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացրել էր կառավարության կառուցվածք, ըստ որի ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը պետք է նախարարություններ դառնային, բայց կառավարությունը մերժել էր այդ նախագիծը, որին հաջորդել էին հիշյալ փոփոխությունները։ Ըստ Մարուքյանի, կառավարության կոմիտեի նիստին լուրջ բանավեճ է եղել ԱԱԾ ղեկավարի տեղակալի եւ Ոստիկանապետի տեղակալի հետ։ Կառավարության բացասական եզրակացությամբ նախագիծը մտել է խորհրդարան։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում հարցը դրական եզրակացություն է ստացել՝ պայմանով, որ պետք է աշխատել, առաջարկներ ներկայացնել։
«Այն դժգոհությունները, որ կային այդ ժամանակահատվածում, որ կոռուպցիայի դեմ պայքարը լավ չի ընթանում եւ այլն, գալիս էին նրանից, որ, ըստ էության գործադրի ղեկավարը կաշկանդված է այդ մարմինների ղեկավարներ նշանակել այդ մարմինների ռեզերվից եւ չունի ազատություն նշանակելու այն մարդկանց, որոնք կաշկանդվածություն չունենան։ Պարզ է չէ, էդ մարդիկ կերել-խմել են նախորդ իշխանությունների հետ եւ հիմա այդ մարդկանց բռնելու հետ կապված բարդույթներ ունեն, ակնհայտ բան է»,- հայտարարել է Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել