ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարոն վարչապետ, բա ժողովու՞րդը… 09/17/2019 19:46 | Վերլուծություններ

«Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողվուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»
Հանճարեղ Թումանյանի տողերը հարյուրամյակի հեռվից այսօր էլ մեզ լուսավորում են. Ճիշտ այսպես, ժողովրդի անունից հանդես գալով Հայաստանի վարչապետը շարունակում է սուր է ճոճել երկրի բարձրագույն դատական մարմնի՝ Սահմանադրական դատարանի դեմ, որը համարձակվում է գործել ու առաջնորդվել ՀՀ հիմնական օրենքով, միջազգային կոնվենցիաներով և իրավական նորմերով, այլ ոչ թե՝ իր թելադրանքով: Իր կամքով, որն է՝ ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելը: Բոլոր դատարաններն արդեն իր կամքին հլու-հպատակ են դարձել, Սահմանադրականը՝ սահմանադրությամբ է շարունակում առաջնորդվել: Այսինքն, օրենքով: Սա բնականաբար, նյարդայնացնում է վարչապետին, որը ցանկացած հարցում երկակի ստանդարտներով է առաջնորդվում և երբ իրեն պետք է, դիմում է ժողովրդի օգնությանը:
Երեկ վանաձորյան ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին նա հայտարարեց. «Ինչպե՞ս , ՍԴ-ն ինչպես հիմնադրման օրից գործել է, շարունակելու է գործել Հայաստանի ժողովրդի դե՞մ, ՍԴ-ն իր ողջ գործունեությամբ ՀՀ բոլոր դժբախտությունների համահեղինակ է՝ սկսած ընտրությունների կեղծումից, 1996 թ-ից սկսած ՍԴ-ն ընտրությունների բոլոր կեղծիքները վավերացնող մարմինն է եւ հիմա իրենք մտածում են, որ պետք է շարունակեն գործել ժողովրդի դե՞մ, հանուն կոռուպցիայի՞, հանուն կեղծիքների՞։ Իրենք դա են հայտարարում եւ ՀՀ ԱԺ-ն եւ ժողովուրդը պետք է մտածեն, թե ինչ են անելու այդ ՍԴ-ի հետ»:
Որպիսի՜ սրտացավություն: Այս սրտացավ վերաբերմունքը բոլորովին չենք տեսնում Ամուլսարը հանք չդառնալու համար, առողջ միջավայրում ապրելու և սերունդ տալու համար իրենց անօտարելի իրավունքի համար պայքարող ջերմուկցիների և հարակից գյուղերի բնակիչների, ինչպես նաև՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ, որը դուրս է եկել պայքարի հանուն առողջ և անվտանգ միջավայրում ապրելու իր իրավունքի:
Բառի բուն իմաստով Ժողովրդի ուսերին իշխանության եկած Փաշինյանը Հովհաննես Թումանյանի հայտնի հոդվածը, բնականաբար, կարդացել է: ՈՒ լավ էլ սերտել է, քանզի երբ իրեն օդ ու ջրի պես անհրաժեշտ է, ժողովրդին դրոշակ դարձրած՝ փշալարեր ու դարպասներ է ճեղքում, իսկ երբ ժողովրդին է օդ ու ջրի պես անհրաժեշտ՝ վարչապետը պետությունը, պետության՝ իր ձևակերպմամբ՝ հավասարակշռված շահը հեշտուհանգիստ հակադրում է ժողովրդի արդարացի պահանջին, կամքին, ժողովրդի՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքին՝ առավել կարևորելով օտար ընկերությունների ու պետությունների շահերը:
Մինչդեռ, շատ ժամանակ չի անցել այն օրերից, երբ նա հրապարակներում իր ցանկացած քայլն ու խոսքը ժողովրդին վերագրելով էր կատարում: Այո՛, վերագրելով, քանի որ ինքը հարթակից հուշում էր իր կամքը և ստանում ժողովրդի բաղձալի «այո»-ն: Այդ ոչ վաղնջական ժամանակներում ինքը ժողովրդի հետ պայքարում էր, որ Ամուլսարը սար մնա, իսկ հիմա նա ժողովրդի դեմ է՝ հանուն այսպես կոչված՝ պետության հավասարակշռված շահ: Հարց է ծագում՝ այդ շահը արդյո՞ք ժողովրդի շահն էլ է, թե՞ արդեն Փաշինյանի ու ժողովրդի շահերը ոչ թե հատվում են, այլ՝ հակասության մեջ են միմյանց հետ: Այլ կերպ՝ ոնց հասկանանք, երբ մասնագետները բազմաթիվ փաստարկներ են բերում՝ իրավականից մինչև մարդկային կյանքերին, առողջ կենսագործունեությանը, բնությանն ու մարդուն սպառնացող աղետի վերաբերյալ, իսկ ինքը վկայակոչում է պետության հավասարակշռված շահը: Այստեղ մնում է հարցնել՝ ո՞ր պետության, Հայաստանի՞, թե՞…
Պարոն վարչապետ, բա ժողովու՞րդը…
Անդրադառնալով Ամուլսարի՝ սար մնալու պայքարին, Նիկոլ Փաշինյանը շատ հստակ տարանջատում է կառավարությունը՝ ժողովրդից, քանի որ համարում է, որ ՀՀ-ում կա կառավարություն, որը եթե ճանապարհները փակելու անհրաժեշտություն լինի, կփակի ճանապարհները, իսկ եթե ճանապարհները բացելու անհրաժեշտություն լինի, ապա կբացի. «Չեմ ընդունում, երբ ասում են՝ կապ չունի այսպես է լինելու և վերջ, ուրիշ տարբերակ չկա։ Կառավարությունն այդպես չի կարող ասել։ Կառավարությունն այնպիսի մարմին է, որի գործողությունները պետք է հիմնված լինեն օրենքի վրա, լինեն իրավական և բխեն օրենքից ու սահմանադրությունից»: Հետաքրքիր է՝ այդ ո՞ր օրենքի, ո՞ր սահմանադրության մասին է խոսքը, այն նույնի, որով առաջնորդվում է Սահմանադրական դատարանը, թե՞ զուգահեռ աշխարհում ենք ապրում մենք, երբ վարչապետը ԱԺ դարպասները կուզի կբացի, կուզի՝ կփակի, Ամուլսարը մեկ տարի առաջ կուզի սար մնա, մեկ տարի հետո՝ կուզի հանք դառնա:
Ոչ, սա ժողովրդավարություն չէ: Իրական ժողովրդավարության օրինա՞կ եք ուզում, խնդրեմ: Ընդ որում, սարը, թե՞ ոսկու հանքը դիլեմայի համատեքստում: Միայն թե՝ սա շվեյցարական ժողովրդավարությունն է, ուր երկրի ալպիական մասում գտնվող Կուրագլիա գյուղի 450 բնակիչները կարող են հանրաքվեով որոշել և նախապատվությունը հանքը չբացելուն կողմ 180 գյուղացիներով հաղթանակ տանել բացելու կողմնակից 90 հոգու հանդեպ և հարցը մեջտեղից հանել: Եվ կանադական հարուստ ընկերությանը, որը նրանց խոստացել էր 10 տարում վճարել 34,5 միլիոն եվրո, ի հավելումն՝ շվեյցարական գանձարանին մուծելիք հարկերը, մերժելով մերժել՝ փրկելով գյուղը և շրջակա տարածքի գեղեցկությունն ու բնական մաքրությունը։
Այս տեղեկությունը ես քաղել եմ իմ ընկերներից մեկի ֆեյսբուքյան էջից, որը հղում անելով «The Telegraph» թերթի լրատվությանը, նկատում է՝ «Այս տեղեկությունը հաղորդած «The Telegraph» թերթը ոչինչ չի ասում, թե այդ հարցի մասին ինչ կարծիք ունեին Շվեյցարիայի Համադաշնության նախագահը, վարչապետը կամ Դաշնային խորհրդի պատգամավորները։ Դա ոչ մի նշանակություն չունի մի երկրում, որտեղ պետական կառավարումը իրականացնում է անմիջապես ժողովուրդը՝ հանրաքվեների միջոցով»։
Ահա այսպիսի ժողովրդավարություն էլ կա աշխարհում…
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 10/03/2023 08:25 Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան․ «Հրապարակ»
- 10/03/2023 08:18 Հովիկ Աղազարյանն առանց ամաչելու սուտ ցուցմունք է տվել զինվորի հոր դեմ. «Ժողովուրդ»
- 10/03/2023 08:16 Որտեղ են Արցախի նախկին նախագահները․ «Հրապարակ»
- 10/03/2023 08:12 Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը․ «Հրապարակ»
- 10/03/2023 08:07 Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամները. «Ժողովուրդ»
- 10/03/2023 08:04 Երեւանի ընտրությունների ճակատագիրը որոշեց «Դոգ»-ը ․ ով կլինի փոխքաղաքապետը․«Հրապարակ»
- 10/03/2023 08:00 Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 10/03/2023 14:10 Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման կայացումը ինքնին դուրս էր ՍԴ իրավասությունից ու լիազորություններից․ Գրիգորյան
- 10/03/2023 14:04 Հռոմի ստատուտի վերաբերյալ ՍԴ երեք դատավոր հատուկ կարծիք է գրել․ Հայրապետյանը հրապարակել է դատավորների դիտարկումները
- 10/03/2023 13:35 ՄԱԿ-ը փորձեց «շուստրիություն անել» և գլխանց փակել Ադրբեջանի ցեղասպանության աչք ծակող փաստերը․ Դանիելյան
- 10/03/2023 12:14 Դուք եք որոշել, որ դեռ պետք է ԱԺ-ում շարունակեք աշխատել. Արսեն Բաբայանը՝ ընդդիմությանը
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)