Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է 05/21/2024   00:02 Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են աշխատանքները.ՊՆ 05/20/2024   23:59 Ու ոչ մի բերետավոր չկարողացավ կանխել դա․ Մհեր Մկրտչյան 05/20/2024   23:48 Բժիշկը նախազգուշացրել է հանրաճանաչ մրգերի վնասակարության մասին 05/20/2024   23:32 Ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում․ իրանագետ 05/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/20/2024   23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել 05/20/2024   23:13 «Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթը 05/20/2024   22:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/20/2024   22:46 Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան 05/20/2024   22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/20/2024   22:11 Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին 05/20/2024   22:03 Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ 05/20/2024   21:47 Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը 05/20/2024   21:32 Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Ռուսաստանի հետ իր համագործակցությանը 05/20/2024   21:12 Պապիկյանն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր 05/20/2024   21:00 ՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը 05/20/2024   20:47 Իրանում հայտարարել են նախագահական ընտրությունների օրը 05/20/2024   20:30 Չինաստանը զենք չի մատակարարել՝ Ուկրաինայում հակամարտության կողմերից որևէ մեկին․ Հեն Շուան 05/20/2024   20:13 Բերման ենթարկվելուց հետո մարդիկ շարունակում են պայքարել,բիրտ ուժի գործադրմամբ հնարավոր չէ քաղաքացուն հետ պահել . իրավապաշտպան 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/20/2024   19:57 Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը. ՄԻՊ 05/20/2024   19:51 Ռայիսիի ուղղաթիռը ազդանշաններ չի տվել․ թուրք նախարար 05/20/2024   19:30 Իմպիչմենտը մեր օրակարգում բացառված է, հանգիստ եղեք. ՔՊ-ական պարգամավոր 05/20/2024   19:22 ՔՊ-ն քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 05/20/2024   19:09 Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև Հայաստանը 05/20/2024   19:04 Հայտարարություն․ Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ 05/20/2024   19:02 Երևանի կապույտ մզկիթում կլինի հոգեհանգստի արարողություն 05/20/2024   18:57 Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով 05/20/2024   18:49 Մեկնարկել է Կիրանց -Աճարկուտ ճանապարհի շինարարությունը․ Արայիկ Հարությունյան 05/20/2024   18:40 Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի 05/20/2024   18:32 ՔՊ-ական պատգամավորը՝ գյուղացու հողում տեղադրված սահմանային սյան ու Բագրատ Սրբազանի հնարավոր առաջադրման մասին 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   18:29 Վարկածներից մեկն էլ այն է, որ Իրանի նախագահի դեմ ուղղված գործողությունը ղեկավարվել է ոչ թե Իսրայելից, այլ՝ Ադրբեջանից. Իրանագետ 05/20/2024   18:22 Ռուսաստանը առաջիկա շաբաթներին կփորձի առաջ շարժվել Ուկրաինայի հետ սահմանին. Պենտագոնի ղեկավար 05/20/2024   18:18 Վաղը Բագրատ Սրբազանը հանդիպումներ կունենա հասարակական գործիչների, արցախցիների հետ 05/20/2024   18:16 Վթար պոչամբարում. Վարժանքներ՝ հետևանքները բացառելու նպատակով 05/20/2024   18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել 05/20/2024   18:05 Ընդդիմադիր պատգամավորներն ուղեւորվել են ոստիկանության բաժին 05/20/2024   17:57 Ճշմարտության համար նեղություն, կալանք ստանալը պատիվ է․ Բագրատ Սրբազան 05/20/2024   17:42 Սպիտակ տունը չի ակնկալում փոփոխություններ Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններում Ռաիսիի մահից հետո 05/20/2024   17:40 «ԵՊՀ ռեկտորի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատելը»․ Հայաստանի ԲՈՒՀ-երի Արհմիության ահազանգը 05/20/2024   17:36 Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը․ «Հայաստան» խմբակցության ցավակցական ուղերձը 05/20/2024   17:31 Մեդվեդևը հավանական է համարել, որ Զելենսկու դեմ մահափորձ իրականացվի, ինչպես 1944-ին Հիտլերի դեմ 05/20/2024   17:22 Բագրատ Սրբազանի ծննդյան օրվա առթիվ քաղաքացին մատաղ է բերել 05/20/2024   17:15 Կիրանցի ճանապարհից 14 քաղաքացու են բերման ենթարկել 05/20/2024   17:12 Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները 05/20/2024   17:08 Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր

Սա ուղիղ հարված է երկրի էներգետիկ համակարգին. բաց նամակ վարչապետին 09/10/2019   14:48  |  ԼՐԱՀՈՍ

Մեծարգո պարոն Վարչապետ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության նիստերից մեկի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության կողմից ընդունված փոփոխություններով սահմանվեց 64 մլն դրամի փոխհատուցման վճար՝ փոքր հիդրոկայանների նկատմամբ, որոնք կօգտագործեն ավելի շատ ջուր: Ըստ էության, ներկայացվեց, որ «այդ քայլով կկարգավորվի գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի շահագործումը»[1]:  

Հարգելի պարոն Վարչապետ, այն ոչ թե փոքր ՀԷԿ-երի շահագործման կարգավորում է, այլ՝  ուղիղ հարված երկրի էներգետիկ համակարգին, պետությանն ու անկախությանը, տնտեսությանն ու անվտանգությանը, քանի որ նման քայլով ոչ թե երկրում իրականացվում են արդյունավետ բարեփոխումներ և ոչ թե կանոնակարգվում է ջրային ոլորտը, այլ այն կարող է ի սպառ վերացնել երկրում կայացած բացառիկ ինստիտուտներից մեկի՝ փոքր հիդրոկայանների գոյությունը, որոնք մեր պետության համար ունեն խիստ ռազմավարական կարևորագույն նշանակություն:                             Այո, ջրագողության դեմ պետք է պայքարել ամենայն խստությամբ՝ պատասխանատվության ենթարկելով բոլոր անօրինական դրսևորումները: Սակայն այն, որը կոչված է ծառայելու երկրի բարօրությանն ու զարգացմանը, պետք է ընդունել  և կյանքի կոչել: Չէ, որ գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում գետերը հիմնականում հալոցքային են, ինչը նշանակում է, որ գարնան ժամանակ երկրի, հատկապես՝ սահմանամերձ շրջանի գետերում նկատվում է ջրերի մեծ հոսք,                 ինչը ձեռնտու և նպաստավոր է երկրի տնտեսության զարգացման համար: Ունենալով ավելի շատ արտադրանք՝ հիդրոկայանները կարող են պետությանը տալ ավելի շատ էլեկտրաէներգիա և հարկ, ապահովել ավելի շատ աշխատատեղեր՝ ի վերջո, երկրի համար ապահովել անվտանգ և մաքուր էներգետիկայով՝ որևէ ձևով չվնասելով բնությունն ու շրջակա միջավայրի գործունեությունը: Հակառակ դեպքում այդ ջրերի մեծ մասը, արդյունավետ չօգտագործելով, հոսում է կա՛մ Թուրքիայի, կա՛մ էլ Ադրբեջանի տարածք՝ նպաստելով մեր հակառակորդ երկրների կենցաղի և տնտեսության բարգավաճմանը:

Ինչո՞ւ նույն լիազորված մարմին հանդիցացող ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, չհիմնվելով  իրապես մասնագիտական և փորձագիտական լուրջ հետազոտությունների վրա  և ճկուն մեխանիզմներ չկիրառելով, չի սահմանում ջրերի կառավարման ամենօրյա հստակ և արդյունավետ թվային ռեժիմներ (իսկ այն հնարավոր է, եթե իրականում կատարվեն բոլոր գետերի անհատական և ամբողջական ուսումնասիրություններ, այլ ոչ թե…), որոնցով էլ պետք է կարգավորվեն ջրերի օգտագործման հարաբերությունները: Արդյունքում առանց մանրամասն ուսումնասիրություններ կատարելու և քննարկումներ անցկացնելու, առանց ջրային, էներգետիկ և գյուղատնտեսության ոլորտների շահագրգիռ կողմերի մասնակցության և, ի վերջո, առանց հավաքական փորձագիտական և մասնագիտական եզրակացությունների որոշվում են սահմանաչափեր՝ կտրուկ հարվածելով Հայաստանում բիզնեսին և ներդրումներին: Եվ ո՞վ այսքանից հետո կիրականացնի ներդրումներ այն պարագայում, երբ  իր բոլոր կատարած հաշվարկներն ու միջոցները ոչ միայն գտնվում են մեծ ռիսկերի գոտում, այլ նաև՝ անմիջականորեն հայտնվում են ի սպառ վերանալու հարվածի ներքո:

Եվ ինչո՞ւ այսօր, օրինակ, ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության,                չի իրականացնում, մասնավորապես՝ Եղեգիս գետի վրա էներգետիկ նպատակով տարեկան 126.1 մլն մ3 ջրառի ապահովումը (ինչը սահմանված է 31 մարտի 2016 թվականի N 338-Ն ՀՀ կառավարության Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների որոշմամբ[2])` այլ ապահովելով դրա միայն 30-40%-ը. փոխարենը միայն ՀԷԿ-երի համար սահմանվում են ահռելի չափերի հասնող տուգանքներ, որոնք տվյալ դեպքում օրինաչափ չեն և ոչ էլ նպաստավոր, և կարող են վկայել միտումնավորության և հստակ թիրախավորության մասին:   

ՀԱՐՑ  - Մեր երկրի համար այս ամենը պետք չի՞. ավելի շատ մաքուր էլեկտրաէներգիա, հարկային մուտքեր, աշխատատեղեր և ներդրումներ պետք չե՞ն: Այդ բարիքը մեզ պետք չի՞: Եթե պետք չեն, ապա նման քայլը միանշանակ կարելի է որակել որպես հիանալի որոշում: Փոխարենն այսօր փոքր ՀԷԿ-երի գործունեությունը գործնականում ամենաթափանցիկն է, հարկային մուտքերը՝ ամենահաստատունը: Եվ ինչո՞ւ են հարկային մարմիններից պարբերաբար զանգահարում և խնդրում փոքր հիդրոկայաններին հնարավորության դեպքում հարկը մարել նաև ոչ միայն ընթացիկ, որը մեծապես պատշաճ մակարդակով իրականացվում է, այլ նաև հաջորդ ամիսների համար՝ ընդգծելով վերջիններիս պարտաճանաչության և կարևորության մասին: Իսկ նման տենդենցի առկայության դեպքում և հաջորդաբար կրկնվելու պարագայում, կարծում ենք, պատկերը, ցավոք, դրական չի լինի:

ՀԱՐՑ  - Ինչո՞ւ ջրային ոլորտի ամենախնդրահարույց հատվածի՝ ոռոգման համակարգում  նման սահմանափակումներ և տուգանքներ չեն սահմանվում՝ մասնավորապես ՋՕԸ-երի նկատմամբ, որոնց կատարյալ և համատարած անգործության ու չարաշահումների արդյունքում այսօր Հայաստանում ջրային համակարգերը հայտնվել է պարալիզացման շեմին: Սա ևս մեկ առիթ է, որը կարող է հստակ վկայակոչել այն մասին, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում փոքր հիդրոէներգետիկան խիստ թիրախավորված է: Ոչ միայն չունենալով զարգացման համար որևէ խթանիչ միջոցներ ու պայմաններ և մշտապես ենթարկվելով ճնշումների և հարվածների, ստեղծված իրավիճակն այս ճյուղին սպառնում է խորը ռեցեսիայով՝ դեպի հետզարգացում, հնարավոր է նաև՝ դեպի  խորը ճգնաժամի հաստատում, ինչը միանշանակ ուղիղ հարված է մեր պետության ազգային անվտանգությանը:

Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում վերականգնվող էներգետիկան համարվում է պետության ռազմավարական զարգացման լոկոմոտիվը, որը, ըստ էության, երկրի էներգետիկ անվտանգության, անկախության և ապահովման հիմնական գրավականն է: Երկրի արդյունաբերության և ընդհանուր տնտեսության ապագայի տեսլականը հենց այս հիմնարար ճյուղի առաջխաղացման հետ են կապում, այդ թվում նաև մեր հարևան երկիր Վրաստանը, որը վերջին 10 տարիների ընթացքում էլեկտրաէներգիա ներկրողի երկրից փաստացի անցում կատարեց էլեկտրաէներգիա արտահանող երկրի, և այն իրականացվեց հենց հիդրոէներգետիկայի՝ մեծապես փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի արդյունավետ և շահավետ զարգացման արդյունքում՝ տարեկան միջինը կառուցելով մոտ 50 փոքր հիդրոկայան՝ ապահովելով դեպի պետական գանձապետարան հսկայական պետական հարկային մուտքեր, նորանոր աշխատատեղեր և ներդրումներ: Գաղտնիք չէ, որ այսօր, տեսնելով ներդրումների համար այդ բարենպաստ իրավիճակը, շատ հայ գործարարներ  նույնպես ներդրումներ են կատարում ոչ թե Հայաստանի, այլ Վրաստանի փոքր հիդրոէներգետիկայի ոլորտ՝ խթանելով այդ երկրի տնտեսությունը: Փոխարենը, որպես արձանագրություն, փոքր հիդրոէներգետիկան Հայաստանում սկսել է զարգանել շատ ավելի վաղ՝ դնելով տնտեսության զարգացման ինդուստրիալ այս ճյուղի համար հսկայական մեծ նախադրյալներ՝ ապահովելով ընդհանուր մոտ 365 ՄԳ հզորությամբ տարեկան մոտ 1 մլրդ կՎտ*ժ էլեկտրաէներգիա, այսինքն՝ ապահովելով երկրի էներգետիկ պահանջարկի ներքին սպառման մոտ 20%-ը, ինչն այսօր խիստ վտանգված է: Եվ ինչո՞ւ այսօր որևէ մեկը չի նշում, որ հենց այդ փոքր հիդրոէլեկտակայանների արտադրած անհրաժեշտ էլեկտրաէներգիայի շնորհիվ ամիսներ առաջ հնարավոր եղավ խուսափել երկրում էներգետիկ կոլապսից (Break Out). որոնց արտադրանքի շնորհիվ բնակչությունը զերծ մնաց  անոմալ իրավիճակում հայտնվելու ամենաանմիջական վտանգից, իսկ տնտեսությունը՝ խորը ճգնաժամից:

Հարգելի պարոն Վարչապետ

Մեր երկրում անհրաժեշտ են խորը և իրապես արդյունավետ բարեփոխումներ, սակայն նման ճանապարհով՝ բիզնեսի և ներդրումների շահերին հարվածելով և խորը ճգնաժամային ֆոն առաջացնելով՝ հնարավոր չի լինի արձանագրել ցանկալի արդյունք:

Լիահույս ենք, որ ցանկացած պարագայում լրջագույն բարեփոխումները չեն կարող ի կատար դառնալ առանց ոլորտի զարգացման դերակատարների կարծիքներն ու շահերը հաշվի առնելու, առանց փորձի ու փոխադարձ շահավետ համագործակցության եզրեր գտնելու: Իսկ նման որոշումները, վստահեցնում ենք, որևէ  հավատ չեն ներշնչում:

Ամենայն հարգանքով՝

 
ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ




Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]