Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

ԲԴԽ նախկին նախագահի գրությունը արդյո՞ք ազդել է Ն. Տավարացյանի հետագա վարքագծի վրա.հայտարարություն 07/19/2019   10:01  |  ԼՐԱՀՈՍ

«Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո»  ՀԿ-ն հայտարարություն է տարածել Նախշուն Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամի լիազորությունների ստանձման գործընթացի իրավաչափության վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ն.Տավարացյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թ. նոյեմբերի 8-ին և հրաժարականի դիմում էր ներկայացրել ԲԴԽ: 2019 թ. հուլիսի 15-ին վերջինս, սակայն, երդվել է Ընդհանուր ժողովում՝ որպես դեռևս 2018 թ. նոյեմբերի 8-ին ընտրված անդամ: ԲԴԽ անդամ իրավաբան գիտնականների նախաձեռնությամբ հրավիրվել է ԲԴԽ նիստ Ն.Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցով:

ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Դատական օրենսգիրք) 82-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտի օրվանից, իսկ այլ հիմքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում՝  ընտրվելու օրվանից: 
Այսինքն՝ բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է ընտրվելու օրվանից, և ոչ թե երդման պահից: 
Օրենսդիրը ԲԴԽ անդամի պաշտոնի ստանձման հանգամանքը որևէ կերպ չի կապել ընտրված անդամի երդման իրավաբանական փաստի հետ:

Իրավահամեմատական տեսանկյունից նշենք, որ օրենսդիրը որոշ պաշտոնների համար դրա ստանձնման պահը կապել է երդման հետ, որոշ պաշտոններում` ոչ: Այսպես, երդման պայմանը որպես պաշտոնի ստանձնման պայման սահմանված է հենց դատավորների համար, նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասում, որում սահմանված է «Անձը դատավորի պաշտոնը ստանձնում է երդման տեքստը ստորագրելու պահից», սահմանադրական դատարանի դատավորների համար՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթների համաձայն, ըստ որոնց՝ «Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովի նիստում տալիս է հետևյալ երդումը.... սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է նշված երդումը տալուց հետո՝ անհապաղ....», Մարդու իրավունքների պաշտպանի համար ըստ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասի դրույթների, որոնց համաձայն՝ «Պաշտպանն իր պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված հետևյալ երդմամբ...», «Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո....», «Դատախազության մասին» ՀՀ օրենքով Գլխավոր դատախազի և դատախազների համար ևս սահմանել է նման պայման, 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գլխավոր դատախազն իր պաշտոնն ստանձնում և պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում ...սահմանված կարգով իր երդման արարողությունից հետո...., նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է դատախազության կոլեգիայի նիստում հանդիսավոր պայմաններում տրված հետևյալ երդմամբ...., և այլն:
Իսկ օրինակ քննչական կոմիտեի քննիչների համար «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում սահմանված է, որ «Քննչական կոմիտեում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք քննչական կոմիտեի նախագահի սահմանած կարգով ՀՀ դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում..», նույնաբովանդակ դրույթ սահմանված է «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում և այլն, այսինքն՝ տվյալ օրինակներում լիազորությունների ստանձնումը չի կապվում երդման պահի հետ: Որպես նշվածի հիմնավորում առանձնացնենք տվյալ օրենսդրական դրույթներից բխող հետևյալ հրամանները՝ «Քրեակատարողական ծառայողների երդման կարգը հաստատելու մասին» 2005 թ. սեպտեմբերի 8-ի ԱՆ թիվ ՔՀ-43-Ն հրամանի հավելվածի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում առաջին անգամ որպես քրեակատարողական ծառայող պաշտոնի նշանակված անձը իրեն պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ փորձաշրջանն անցնելու օրվանից երկու ամսվա ընթացքում տալիս է երդում: «Հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձանց երդման կարգը հաստատելու մասին» 2004 թ. մայիսի 24-ի ԱՆ թիվ N 70-Ն հրամանի հավելվածի 3-րդ կետի ա/ ենթակետի համաձայն՝ հարկադիր կատարման ծառայությունում երդում տալիս են` հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվողը` ծառայության վայր ներկայանալուց 1 ամսվա ընթացքում:

ՀՀ դատական օրենսգրքի 82-րդ հոդվածի 4-րդ մասի հստակ կարգավորման պարագայում նույնիսկ ամենամեծ իրավական երևակայությունը հնարավորություն չի տալիս «ընտրվելու օր» հասկացության մեջ ներառել նաև երդման հանգամանքը: 

Հետևաբար՝ Ն. Տավարցյանը պաշտոնը ստանձնել է 2018 թ. նոյեմբերի 8-ին իր ընտրվելու օրվանից, ու Դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ նրա լիազորությունները դադարելու հիմք է իր կողմից ներկայացված հրաժարականը: 

Դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով: Մասնավորապես, օրենսգրքի 20-րդ գլխում ընդգրկված 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ հրաժարականի հիմքով դատավորի (տվյալ դեպքում՝ անդամի) լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստում դատավորի (տվյալ դեպքում՝ անդամի) կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին դատավորի չներկայանալու օրվանից:

Ստացվում է, որ ԲԴԽ նիստ չի հրավիրել և չի քննարկել ԲԴԽ անդամի հրաժարականի հարցը՝ վերջինիս կողմից հրաժարականի դիմում ներկայացնելու պարագայում:

Գտնում ենք, որ նման պայմաններում Ն. Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու համար կարևոր է պարզել նաև՝ 

1. ԲԴԽ գործունեության նկատմամբ վստահության պաշտպանության սահմանադրական սկզբունքի համատեքստում, ԲԴԽ նախկին նախագահի գրությունը արդյոք ազդել է Ն. Տավարացյանի հետագա վարքագծի վրա, 
2. Ն. Տավարացյանը արդյոք պատշաճ ծանուցվել է ԲԴԽ նիստերի մասին, թե ոչ»:

«Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ՝ Ա.Ղամբարյան և Թ.Շաքարյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]