Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»

Եթե Ստամբուլյան կոնվենցիան չի անդրադառնում «ընտանիքի կոնցեպտին, ի՞նչ նոր խնդիր է լուծում, այդ ո՞ր օրվանից էր բռնությունը դադարել հանցագործություն լինել. Գեւորգ Դանիելյան 07/12/2019   12:25  |  Հարցազրույց

ԵԽ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերցման խնդրի ու կոնվենցիայից բխող ռիսկերի մասին  ‹‹Փաստինֆո››-ն  զրուցել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանի հետ:

-Պարոն Դանիելյան, մասնագիտական ու հանրային քննարկումների օրակարգում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա)  վավերացման հարցն է: Իրավաբանները ահազանգում են, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը՝ ընտանիք կազմելու իրավունքի համատեքստում, սակայն որոշ մասնագետներ նշում են, որ Ստամբուլյան կոնվենցիայի եւ ՀՀ Սահմանադրության միջեւ, մասնավորապես ընտանիք հասկացության հետ կապված, հակասություն չկա, որովհետեւ իրականում կոնվենցիան նկատի չունի ընտանիքը, այլ փաստաթուղթը նկատի ունի տնային (domestic) հարաբերությունների շրջանակը, ինչպիսի՞ն է Ձեր մոտեցում այս հարցում։

-Եթե որևէ մեկն իր առջև խնդիր է դրել ամեն գնով պաշտպանության տակ առնելու Ստամբուլյան կոնվենցիան, ապա պետք է մտածի անհամեմատ ավելի լուրջ փաստարկների մասին, եթե, իհարկե, այդպիսիք կարող են լինել,  և ձեռնպահ մնա բանավեճի պարզագույն, երբեմն նաև ներքին հակասությամբ ուղեկցվող հնարքներից: Սա չափազանց լուրջ, հեռուն տանող և մի քանի ծալք ընդգրկող փաստաթուղթ է:

Ինչն է հետաքրքիր, քանի դեռ այս կոնվենցիան համալիր քննադատության թիրախում չէր հայտնվել, նույն մասնագետները միաբերան պնդում էին, որ օր առաջ անհրաժեշտ է վավերացնել այն, որպեսզի հավուր պատշաճի պաշտպանության արժանանան սեռական փոքրամասնությունները, իսկ այսօր հանկարծ փոխել են մարտավարությունը և սին հիմնավորումներով փորձում են ապացուցել, որ իբր այն որևէ կերպ չի անդրադառնում «ընտանիքի կոնցեպտին»: Հիմա ես եմ ձեզ ուզում հարց ուղղել՝ բա որ չի անդրադառնում, ի՞նչ նոր խնդիր է լուծում այդ կոնվենցիան, այդ ո՞ր օրվանից էր բռնությունը դադարել հանցագործություն լինել, ինչն իբր այդ միջազգային նորմատիվ ակտի միակ խնդիրն է և, վերջապես, ինչո՞ւ անհանգստացած չեք, որ այն չի անդրադառնում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը նաև ընտանեկան հարաբերություններում:

Չարաչար սխալվում են այդ մասնագետները և փորձում հանրությանը թյուրիմացության մեջ գցել, քանզի կեղծ դատողություններ են նետում հրապարակ ու հընթացս հերքում՝ ձգտելով տպավորություն ստեղծել, թե իբր բարեհաջող հերքում են կոնվենցիայի հակառակորդների փաստարկները:

Նախ, որևէ մեկը չի պնդում, որ այդ կոնվենցիայով տրվել է ընտանիքի նոր բնորոշում, այլ պարզ ու շիտակ ընդգծում ենք, որ այն նույն իրավական հարթության մեջ է դիտարկում ընտանիքի անդամներին և, այսպես կոչված, զուգընկերներին՝ դրանից բխող այլ իրավական հետևանքներով հանդերձ: Այսինքն՝ նույն իրավական հարթությամբ մենք պարտավորված ենք լինելու նրանց թույլ տալ օգտվելու ընտանիք կազմելու իրավունքի բոլոր տարրերից, ընդհուպ՝ երեխաներ որդեգրելը, ինչն էլ հանգեցնելու է ընտանիքի կոնցեպտի արմատական փոփոխությանը: 

Իսկ որ այսպիսի ընկալումն ու մեկնաբանությունը տեղ է գտել նաև այդ կոնվենցիայի պաշտոնական ուղեցույցում, անգամ քննարկման նյութ չէ: Հիմա այս համատեքստում ի՞նչ իմաստ ունի նոր պրիմիտիվ հնարքներով փորձել հիմնավորել, թե Սահմանադրության հետ խնդիրներ չկան:   

-Որպես հակափաստարկ, նշվում է նաեւ, որ Հայաստանը միջազգային պարտավորություն է ստանձնել եւ, որ Սահմանադրությամբ արգելվում է  խտրականության բոլոր ձեւերը, ըստ այդմ էլ խնդրահարույց համարելով եւ Ստամբուլյան կոնվենցիան, կնշանակի՝ նախ հրաժարվել Սահմանադրության 29-րդ հոդվածից ու նաեւ ՄԻ եվրոպական կոնվենցիայից։

-Սա արդեն կատարյալ անտեղյակություն է: Հարգելիներս, եթե խոսում ենք խտրականության արգելքի սկզբունքը շրջանցելու մասին, ապա Ստամբուլյան կոնվենցիան դասական իմաստով հենց այդպիսի շրջանցման վառ օրինակ է: Ինչպե՞ս կարելի է հիշել խտրականության արգելքը, երբ նույն այդ կոնվենցիան բռնությունից պաշտպանելու արտոնություններ է սահմանում զուգընկերների համար: Տարրական հարց է, ինչո՞ւ պետք է համատեղ բնակվող սովորական ընկերները զրկված լինեն կոնվենցիայով նախատեսված արտոնություններից: Այդ ընկերները երաշխավորված պաշտպանության տակ ընկնելու մի միջոց ունեն՝ դառնան զուգընկերներ:

Այսքանից հետո, ինչպե՞ս կարելի է խոսել խտրականության արգելքի իբր թե անտեսման մասին: Սա հիշեցնում է հանրահայտ ասացվածքը՝ «բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի հավասար», այսինքն, որպեսզի օգտվես ընտանիքում բռնության կանխարգելման արտոնյալ լծակներից, դադարեցրու ավանդական ընկերությունը և անցիր զուգընկերոջ փնտրտուքին:   Կներեք, բայց այսպիսի հնարքները այլևս պահանջարկ չունեն, մարդիկ, փառք Աստծո, բավականին լուսավորված են և այսպիսի խայծ կուլ չեն տա:

Հավելենք, որ կոնվենցիայի ուղեցույցում, որը բովանդակում է մեկնաբանություններ, այո, հստակ արձանագրված է, որ դրանում տրված չէ ընտանիքի բնորոշումը, բայց և չի էլ բացառում, ավելին՝ պարտավորեցնում է, որպեսզի ազգային օրենսդրությամբ զուգընկերների համար սահմանվեն ընտանիքի անդամների համար նույնական իրավունքներ և բռնությունից պաշտպանվելու նույնական երաշխիքներ: Այ սա է ոմանց մոտ շփոթ առաջացնում, թե բա, իսկ ինչո՞ւ հավասար իրավունքներ չվերապահենք, չէ որ հակառակ պարագայում կխախտվի խտրականության արգելքի սկզբունքը: Իսկ, թե ինչու չի խախտվի, արդեն վերևում անդրադարձա:

Հիմա շարունակենք այս հնարամիտ դատողությամբ դիտարկել այն հարցը, թե ինչպիսի սահմանադրական կարգավիճակ ունեն երեխաները, վերջիններս, ի դեպ, արտոնյալ են այն կտրվածքով, որ իրենց լավագույն շահերը պաշտպանվում են առաջնահերթ: Ընդ որում, սա միջազգային իրավական չափանիշ է: Մեր հնարամիտ ընդդիմախոսները թող փորձեն լուծել նաև այս «բարդ» խնդիրը՝ թե արդյո՞ք, Սահմանադրությունը երեխաներին արտոնություն է վերապահել, շրջանցելով խտրականության արգելքը:

-Նաեւ հղում է արվում Ստամբուլյան կոնվենցիայի մեկնաբանություններին, որտեղ նշվում է, որ Կոնվենցիան չի սահմանում ընտանիք հասկացությունը, այս պարագայում, այդուհանդերձ, ի՞նչ ռիսկեր եք տեսնում ավանդական ընտանիքի ու մեր պատկերացնումների համար։

-Այս հարցին մասամբ անդրադարձա ձեր առաջին հարցադրմանը պատասխանելիս: Ավանդական ընտանիքի պահպանման ռիսկերը չեն տեսնում նրանք, ովքեր պատկերացում չունեն  իրավական նորմի մեկնաբանության կանոնների մասին և հրապուրվում են բառերի ու արտահայտությունների՝ բացատրական, բառարանագիտական իմաստը շարադրելով: Իսկ իրավունքի էությունը բացահայտելը այդչափ պարզ խնդիր չէ, և որևէ անձ, անկախ իր պաշտոնական դիրքից իրավասու չէ հավաստիացնելու, որ խնդիրներ չեն ծագի: Ճիշտ հակառակը, խնդիրներ կծագեն այն պահից, երբ կվավերացվի կոնվենցիան: Հիշեք, թեկուզ Սահմանադրության 81-րդ հոդվածը, որի համաձայն մարդու հիմնական իրավունքները և ազատությունները մեկնաբանելիս հարկ է ղեկավարվել վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայով: Ուշադրություն դարձրեք, խոսքը ոչ թե ներպետական մարմինների ու պաշտոնյաների դիրքորոշման, այլ միջազգային մարմինների պրակտիկայի մասին է: 

-Եւ, Ձեր կարծիքով, արդյո՞ք այսօր մենք չունենք համապատասխան մեխանիզմներ պայքարելու ընտանեկան բռնության, կանանց նկատմամբ բռնության դեմ եւ նաեւ սեռական կողմնորոշմամբ պայմանավորված բռնության դեմ։

-Կան ներկայացվող պահանջներին համարժեք օրենսդրական ակտեր, կան իրավասու մարմիններ, սակայն բռնությունը կանխարգելելու համար չկան անհրաժեշտ իրավակիրառ պրակտիկա, սոցիալական ծառայություններ և նյութական հատկացումներ: Ապաստարաններ ստեղծելու և այդ ոլորտում նոր, երաշխավորված բիզնես ձևավորելու փոխարեն հարկ էր այդ միջոցներն ուղղել կարիքավոր ընտանիքներին:

Բացի այդ, վիճակագրական տվյալները բնավ չեն խոսում այն մասին, որ մեր երկրում կանանց նկատմամբ կամ սեռական կողմնորոշմամբ պայմանավորված բռնությունների գերանհանգստացնող վիճակ ունենք: Ես պրոֆեսիոնալ իրավագետ եմ, ինձ գոնե չեն կարող էժան հնարքներով, սարսափազդու տեսարաններով հակել արհեստական մտավարժանքների: Անհանգստանալու հիմքեր կան, սակայն պատճառները սոցիալ-տնտեսական են և հարկ է ընդգծել իրավասու մարմինների ակնհայտ վատ աշխատանքը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]