Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Հիշում են ժառանգները 05/18/2019   15:24  |  Հետաքրքիր է իմանալ

Կինոքննադատ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Երզնկյանի հետ զրուցում ենք իր ընտանիքի, անվանի հայրիկի ու պապիկի մասին։ Կինռեոժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանը ծնվել է քաղաքական ականավոր գործիչ Արամայիս Երզնկյանի ընտանիքում: 1940-ականներին փորձաշրջան է անցել Մոսկվայի Վախթանգովի դրամատիկական թատրոնում: 1943 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում նախ որպես նկարիչ, իսկ հետո՝ ռեժիսոր: Նկարահանել է վավերագրական և խաղարկային ֆիլմեր: Հեղինակել է «Հասցեատիրոջ որոնումները», «Հովազաձորի գերիները», «Առաջին սիրո երգը», «Մեր թաղի ձայները» և մի շարք այլ ֆիլմեր:

Արամայիս Երզնկյանի տունը նման էր փոքր վերնատան

Հայրս ծնվել է Թիփլիսում,  մեծացել է ականավոր գրողների, երաժիշտների, նկարիչների շրջապատում: Պապս՝ Արամայիս Երզնկյանն իր տանը հյուրընկալում էր Թումանյանին, Չարենցին, Սարյանին, Իսահակյանին, մեր մյուս մեծերին: Ստեղծվում էր փոքր վերնատան մթնոլորտ, որտեղ էլ Յուրի Երզնկյանը ձևավորվել է որպես անհատականություն: Նա եղել է  տան ամենափոքր երեխան ու վայելել ծնողների, եղբոր և քույրերի սերը: Ամեն ինչ լավ կլիներ, եթե պապիս ռեպրեսիայի չենթարկեին: 1936 թվականի նոյեմբերին Արամայիս Երզնկյանին որպես  «ազգի դավաճան» ձերբակալեցին: Նույն թվականի մայիսին մահացել էր տատիկս...

«Դավաճաններ»-ի երեխաները դպրոցում դասերը կանգնած պետք է անցկացնեին

Որոշ ժամանակ հայրս ապրում է Թիֆլիսում՝ մեծ քրոջ մոտ: Դժվար օրեր է անցկացրել։ Պատմում էր, որ իրենց տնօրենի պահանջով՝ բռնադատվածների երեխաներն ամբողջ դասի ընթացքում պետք է կանգնած մնային։

Յուրի Երզնկյանն անցել է Ռուբեն Սիմոնովի, Միխայել Ռոմի կինոդպրոցը

Տեղափոխվելով Երևան՝ 16 տարեկանում նա բեմադրական աշխատանքներ է իրականացնում Ռուսական թատրոնում։ Ժամանակ անց մեկնում է Մոսկվա, փորձաշրջան անցնում Վախթանգովի անվան դրամատիկական թատրոնում։ 1943-ից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Պատերազմից հետո՝ կրկին Մոսկվա. Սովորում է Մոսկվայի ռեժիսորական դասընթացում (Ռ. Սիմոնովի արվեստանոց), ավարտում է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Միխայիլ Ռոմի արվեստանոց)։ Աշխատում է նաև կինոռեժիսոր Բորիս Բառնետի հետ, ինչը որոշակի հետք պետք է թողեր հայրիկիս ստողծագործական կյանքում։ 1952 թվականին ավարտում է նաև Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Եթե ռեժիսոր չլիներ, կդառնար կինոքննադատ

Լավ գիտեր կերպարվեստ, գրականություն և երաժշտություն: Միշտ քննադատորեն էր վերաբերվում արվեստին,  իր ֆիլմերին: Հաճախ տեսնում ավելին, քան պետք էր: Շատերը կարծում էին, որ եթե նա ռեժիսոր չլիներ, ապա շատ լավ կինոքննադատ կդառնար:

Հնարավորության դեպքում ֆիլմի նկարահանումներն անպայման անցկացնում էր Հաղպատում

Երզնկյանների տոհմը ժամանակին Երզնկայից տեղափոխվել է Հաղպատ, պապս էլ ծնվել է հենց այնտեղ: Հայրիկս շատ էր սիրում Հաղպատը և հետագայում էլ իր սերն ու կապվածությունը փոխանցվեց մեզ: Նա հարմար առիթը ձեռքից բաց չէր թողնում, որպեսզի նկարահանումներ անցկացներ  Հաղպատում: Մանուկ ժամանակ մեր ամառային արձակուրդների տասնհինգ օրերը  կապված էին Հաղպատի հետ: Այնտեղի օդը, ջուրը մեծ ուժ են տալիս մեզ:

Կինոյում կարևորում էր պատկերը, բայց հասկանում էր, որ առանց գեղարվեստական հիմքի դժվար է ստեղծել գեղարվեստական արժեքավոր գործ

Յուրի Երզնկյանը կինոյում մեծ նշանակություն էր տալիս պատկերին, պատկերային լուծումներին: Սակայն կարևորում էր նաև գրական հիմքը, առանց որի անհնար է ստեղծել բարձրարժեք գործ։ Նրա հիմնական աշխատանքներն էլ հենց գրական երկերի էկրանավորումներն էին: Իմ կարծիքով՝ հայրիկիս ֆիլմերում նկատելի են նաև իր  ուսուցիչների մոտեցումները՝ հարստացած երզնկյանական ընկալումներով: Մեծ հարգանք էր վայելում գործընկերների շրջապատում։ Կարող էր մի փոքր դերի համար անգամ հրավիրել խորհրդային ականավոր  դերասանի և մերժում չստանալ: 1990-ական թթ., երբ Սովետմիությունը փլուզվեց, ֆիլմեր գրեթե չէին նկարահանվում, և նա հրատարակեց «Կինո» թերթը:

Յուրի Երզնկյանի շնորհիվ Մանկավարժական ինստիտուտը մի նոր շունչ ստացավ

1980-ականներից դասավանդում էր Մանկավարժական ինստիտուտում, հետո դարձավ ամբիոնի վարիչ: Նրա շնորհիվ բուհը նոր շունչ ստացավ, կինոուսումնառությունը բարձրացավ մի նոր մակարդակի: Ստեղծվեց Երզնկյանական կինոդպրոց: Հարություն Խաչատրյանը, Նարինե Մալյանը, հայրիկիս  ուսանողներից շատերն այսօր իրենց խոսքն են ասում մեր մշակույթում: Յուրի Երզնկյանի կապերի շնորհիվ ինստիտուտն ունեցավ կինոժապավեն, և ուսանողները հնարավորություն ստացան սև ու սպիտակ ժապավենի վրա նկարահանումներ անել: Հեշտությամբ էր հաղորդակցվում երիտասարդների հետ։  Երբեք չէր սպանում ուսանողի մղումը։

Երբ հայրիկդ Յուրի Երզնկյանն է...

Հայրիկիցս մեզ փոխանցվեց կերպարվեստի ու գրականության հանդեպ սերը։ Երեկոյան միշտ նստում էինք թեյի սեղանի շուրջ, ընտրում որևէ հեղինակի և սկսում փոքրիկ դրվագներ ընթերցել: Մեր տանը հաճախ էին լինում   Տիգրան Մանսուրյան, Ռազմիկ Դավոյան, Հրանտ Մաթևոսյան, Վարուժան Վարդանյան, Ռոբերտ Էլիբեկյան, Հենրիկ Մալյան, Ֆրունզե Դովլաթյան։ Ես և եղբայրս մեծացանք արվեստի, կյանքի մասին նրանց խոսակցությունների մթնոլորտում: Հայսր հետաքրքիր զրուցակից էր: Դասընկերներս էլ էին սիրում նրա հետ  շփվել: Հաճախ անգամ մեր տուն գալիս էին ոչ թե ինձ տեսնելու, այլ, ինչպես իրենք էին ասում, Յուրիի հետ խոսելու համար:

Ճանապարհը հաղթահրում է նա, ով գնում է այդ ճանապարհով, ոչ  թե մնում նույն տեղում

Դեռ մանկուց հայրս առնչվել է դժվարությունների: Հետագայում իրեն հանդիպած ֆինանսական և գաղափարախոսական պատնեշները, որքան էլ ցավոտ լինեին, նա հաղթահարում էր ու հասկանում, որ միշտ պետք է առաջ գնալ: Անշուշտ, շատ էր օգնում ընտանիքը: Նա գալիս էր տուն ու գիտեր, որ այնտեղ  ապահով է, ջերմ է. իրեն սիրում են ու հասկանում:

Դրսում եղածը թողնում էր դրսում

70-ական թվականներից մայրիկս և հայրիկս միևնույն ստեղծագործական խմբում էին աշխատում։ Այնտեղ էլ քննարկում էին աշխատանքային հարցերը, թեպետ ֆիլմին նախորդող սցենարի քննարկումներին մենք էլ  էինք մասնակցում։ Հայրս միշտ ասում էր. «երբ տուն եմ մտնում, դուռը փակում եմ։ Այն ինչ դրսում է եղել, մնում է այնտեղ: Ես արդեն տանն եմ»:

 

Յուրի Երզնկյանն իր ֆիլմերում է

Հայրս  աշխատում էր տպագրական մեքենայով։ Երբ ամուսնացա  ու առանձին էի ապրում, ամեն օր գալիս էի  հայրական տուն՝ հայրիկիս  տեսնելու, զրուցելու։ Երբ բակ էի մտնում, դեռ հեռվից, նույնիսկ ձմռանը, երբ պատուհաները փակ էին, լսվում էր տպագրական մեքենայի ձայնը։ Մինչև հիմա այն ականջիս մեջ է: Հայրիկը կա մեր մեջ, իր ֆիլմերում և իհարկե իր ուսանողների մեջ:

 

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան


Հարակից հրապարակումներ`

21:34 21/04/2019  |  ԱնցուդարձԱհա թե ինչ է նշանակում հոգնել. Ճապոնիայի փողոցներում քնած գործարարների 10 լուսանկարներ
18:03 31/03/2019  |  ԱնցուդարձՄիլիոնատերը փնտրում է օգնական, ով կճամփորդի իր հետ
16:11 30/03/2019  |  ԱնցուդարձՀարսնացուի տարօրինակ պարը` ամուսնության առաջարկ ստանալուց հետո (տեսանյութ)
22:11 28/03/2019  |  ԱնցուդարձՉինացի կինը ծննդաբերել է ամուսնուց և սիրեկանից միաժամանակ
21:11 24/03/2019  |  ԱնցուդարձՎիրաբույժը կարել է վերքը տափակաշուրթի օգնությամբ
16:06 22/03/2019  |  Հետաքրքիր է իմանալԳիտնականները պարզել են, որ տաք թեյը մահացու վտանգավոր է
01:17 21/03/2019  |  ԱնցուդարձԶբոսաշրջիկները նկարահանել են, թե ինչպես է ալիքը հարվածել աղջկան` մինչ նա լուսանկարվում էր Instagram-ի համար (տեսանյութ)
20:58 20/03/2019  |  ԱնցուդարձԳինեկոլոգը, գաղտնի բեղմնավորելով կանանց, ունի 48 երեխա
00:35 20/03/2019  |  ԱնցուդարձՄաթեմատիկոսն ազատվել է աշխատանքից` ուսանողուհիներին սիրո բանաձեւը բացատրելուց հետո
19:16 19/03/2019  |  Անցուդարձ«Տղամարդը՝ կանչով» պատմել է կանանց անսովոր ցանկությունների մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]