Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին

Մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ մեղադրվող զինծառայողներին դատարանն արդարացրեց 05/17/2019   21:58  |  Արդարացման դատավճիռներ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն  արդարացրել է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ մեղադրվող 5 զինծառայողներին՝ գտնելով, որ մեղսագրված արարքում բացակայում են հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր մի քանի հանգամանքներ։

Զինծառայողները, ի թիվս այլոց, 2017 թ. հուլիսի 27-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում մարտական հերթապահության են նշանակված եղել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի «Սոփի սար» կոչվող մարտական հենակետում և պարտավորված ն եղել դիտարկել և պահպանել իրենց հանձնված տարածքը: Նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝ դիրքի ավագը՝ կոչումով շարքային Կ.Պողոսյանը, պարտավոր լինելով կազմել դիտորդների, ազատ հերթափոխերի գրաֆիկները, վերահսկել դրանց ճիշտ կատարումը, իրականացնել դիտորդների և ազատ հերթափոխի զենքի լիցքավորման, լիցքաթափման գործընթացը,  պատշաճ չի կատարել վերը նշված պարտականությունները, բացի այդ դիտորդներին առաջնագիծ չի տարել, որի հետևանքով  նշված  մարտական դիրքում մարտական հերթապահություն չի իրականացվել։ Երկու ժամը մեկ կրակակետում ծառայություն իրականացնելու փոխարեն ընդամենը 15-30 րոպեն մեկ դիտարկում է կատարվել կրակակետից, ապա վերադարձել են գետնատնակի մոտ՝ կրակակետը թողնելով առանց հսկողության։ Այդպիսով՝ նախնական քննության գնահատականով ընկել է մարտական հենակետի մարտունակությունը և սպառնալիք է ստեղծվել մարտական հենակետում ծառայության նշանակված զինծառայողների առողջության և կյանքի, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Բացի այդ՝ ավագը թույլ է տվել զենքի հետ վարվելուն կանոնների խախտում, որի հետեւանքով մեկ այլ զինվոր մահացու հրազենային վնասվածք է ստացել։ Մասնավորապես՝  28.07.2017 թվականին` ժամը 16:40-ի սահմաններում, նույն մարտական հենակետի կացարանի մոտ կառուցված ամառային խոհանոցում անսաք ինքնաձիգի փակաղակի շրջանակը գազամխոցով հետ է քաշել և բաց թողել, ինչի հետևանքով ինքնաձիգից կրակահերթով կրակոցներ են արձակվել, որի արդյունքում անզգուշությամբ նույն հենակետում ծառայության նշանակված շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանին գլխի շրջանում պատճառվել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում: Դիրքի ավագին մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահության կանոնները խախտելու եւ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար՝ առաջացնելով զինվորի մահ, իսկ եւս 4 զինծառայողի՝ միայն մարտական հերհապահության կանոնները խախտելու համար։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը հետազոտելով ապացույցները գտել էր, որ իրականում մարտական հերթապահության կանոնները խախտելու համար առաջադրված մեղադրանքում բացակայում է հանցագործության օբյեկտիվ կողմը։

ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսվում` Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել։

«Փաստորեն, նշված հանցագործության օրենսդրական շարադրանքից հետևում է, որ այդ քրեաիրավական խախտումը բովանդակում է նյութական հանցակազմ, այսինքն` այդ հանցագործության օբյեկտիվ կողմն արտահայտվում է երեք պարտադիր բաղադրիչների համակցությամբ, այն է` հանցավոր գործողություն կամ անգործություն, վնաս և այդ գործողության կամ անգործության ու վնասի միջև պատճառահետևանքային կապ: Ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքից հետևում է, որ «մարտական հերթապահության կրման գրաֆիկի համաձայն երկու ժամը մեկ կրակակետում ծառայություն իրականացնելու փոխարեն այդ երկու ժամվա ընթացքում 15-30 րոպեն մեկ դիտարկում է կատարվել կրակակետից», այսինքն` այդ կերպ խախտվել են մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնները, իսկ որպես հետևանք` նշված է «մարտական հենակետի մարտունակությունը ընկել է», «սպառնալիք է ստեղծվել մարտական հենակետում ծառայության նշանակված զինծառայողների առողջության և կյանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության համար»: Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասում նախատեսված չէ այնպիսի հանգամանք, ինչպիսին «սպառնալիքն» է, հետևաբար, այն չի կարող փոխարինել «վնաս է պատճառվել» եզրույթին», - նշել է դատարանը։

Դատարանի գնահատմամբ՝ եթե հետևանքը կոնկրետ կամ որոշակի չէ, ապա հնարավոր չէ պատասխանել այն հարցին, թե վնասն իր ծանրությամբ ինչպիսին է` զգալի, էական, թե ծանր հետևանք: Ավելին, համաձայն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետից և N զորամասի հրամանատարից ստացված գրությունների` 2017 թվականի հուլիսի 27-ին և 28-ին  զորամասի մարտական դիրքում բացառությամբ Արկադի Ղամբարյանի մահվան դեպքի, մյուս զինծառայողների առողջությանը և կյանքին, ինչպես նաև ՀՀ անվտանգությանը վնասը չի պատճառվել:

«Վերը շարադրված հիմնավորմամբ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով ամբաստանյալներ Կարեն Պողոսյանին, Կարեն Աբովյանին, Արսեն Թանդիլյանին, Մխիթար Թորոսյանին, Դավիթ Թարմինյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է»,- նշել է դատարանը եւ ճանաչել նրանց անմեղությունն ու արդարացրել։

Դատարանը հիմնավորված է համարել զինվորի մահվան պատճառ դարձած զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար  ավագին՝ Կ.Պողոսյանին առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել 4  տարվա ազատազրկման:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժի ժամկետին հաշվակցել է ամբաստանյալի` կալանքի տակ գտնվելու 2 ամիսը և նրան վերջնականապես դատապարտել ազատազրկման՝ 3 տարի  10 ամիս ժամկետով ազատազրկման: Միաժամանակ կիրառվել Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին 01.11.2018թ. ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և ամբաստանյալ Պողոսյանին ազատել նշանակված ազատազրկման ձևով պատժից:

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ։ 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:39 30/05/2018  |  Արդարացման դատավճիռներԻրավապաշտպան Մարինա Պողոսյանն արդարացվել է
20:36 20/03/2018  |  Դատական ռեպորտաժներԱռաջին ատյանի դատարանի կողմից արդարացվել է ծանր մեղադրանքում՝ երկրորդ դատաքննության արդյունքում
22:38 13/06/2017  |  Արդարացման դատավճիռներ1 տարի 4 ամիս կալանքի տակ մնալուց հետո մեղադրյալն արդարացվել է ու ազատ արձակվել դատարանի դահլիճից
19:07 12/10/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացում՝ թմրանյութերի ապօրինի իրացման 36 դրվագով
12:35 30/07/2016  |  Արդարացման դատավճիռներՍպանությունը կատարվել է աֆեկտի վիճակում՝ երեք ամբաստանյալներից երկուսն արդարացվեցին
22:56 03/06/2016  |  Արդարացման դատավճիռներՎերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել արդարացման դատավճիռը
19:33 25/05/2016  |  Արդարացման դատավճիռներՎերջին 3 տարիների ընթացքում դատավոր Արթուր Օհանյանը կայացրել է 2 արդարացման դատական ակտ
20:09 11/05/2016  |  Արդարացման դատավճիռներ20 արդարացման դատական ակտ՝ դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից (լրացված)
18:37 30/03/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացում՝ Արագածոտնի մարզում
18:32 23/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվեց ՃԵԿ-ը խախտելու և անզգուշությամբ 4 անձի մահ պատճառելու մեղադրանքում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]