ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավազակային հարձակում՝ մուրացկանին օգնող կնոջ վրա 03/02/2019 22:48 | Քրեական խրոնիկոն
Երեւանում 27-ամյա կինն ավազակային հարձակման է ենթարկվել մուրացկան մի կնոջ օգնելուց հետո: Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ` Էրեբունի վարչական շրջանում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. փետրվարի 23-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, երկու անձ հետևել են 27-ամյա կնոջը և Երևան քաղաքի Խորենացի փողոցում շրջապատելով նրան, ատրճանակի գործադրման սպառնալիքով պահանջել են գումար եւ ոսկյա զարդեր: Կինը նրանց է հանձնել իր մոտ առկա գումարը` 500 եվրո և 80.000 ՀՀ դրամ, ինչից հետո չարագործները դիմել են փախուստի։ Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: 27-ամյա կինը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ եւ ձեռնարկած քննչական գործողությունների արդյունքում շատ արագ բացահայտել ավազակային հարձակումը, ձերբակալել կասկածյալներին, որոնցից մեկն անչափահաս է:
«Փաստինֆո»-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ դեպքի մասին: Պարվում է, որ հարձակման ենթարկված 27-ամյա կինը Ֆրանսիայի Հանրապետությունում մշտապես բնակվող, ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացի է։ 2019 թվականի հունվարի 22-ին նա ժամանել է Հայաստան առողջական խնդիրներ ունենալու և վիրահատվելու համար եւ փետրվարի 25-ին պետք է վերադառնար Ֆրանսիա: Սակայն իրադարձություններն այլ ընթացք են ստացել։
Փետրվարի 23-ին` մեկնումից 2 օր առաջ՝ ժամը 20-ի սահմաններում, կինը դուրս է եկել տանից և գնացել Կենտրոն` փոքր-ինչ զբոսնելու նպատակով: Եղել է միայնակ, իր հետ է վերցրել բջջային հեռախոսն ու դրամապանակը, որի մեջ եղել է 500 եվրո և 80.000 ՀՀ դրամ գումար: Տիգրան Մեծի պողոտայում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ տեսել է մայթեզրին կանգնած մուրացկան մի կնոջ, ով անցորդներից գումար է խնդրել: Կանգնելով այդ կնոջ մոտ՝ բացել է դրամապանակը, որպեսզի մետաղադրամ տա նրան։ Այդ պահին նկատել է, որ մոտ 2 մետր հեռավորության վրա կանգնած են երկու երիտասարդ, որոնք կենտրոնացած նայել են իրեն: Մտապահելով երիտասարդների արտաքին տեսքն ու մետաղադրամը տալով մուրացկան կնոջը՝ շարունակել է քայլել։ Խորենացի փողոցի 2-րդ նրբանցքով քայլելու ընթացքում զգացել է, որ վերոհիշյալ երիտասարդները իրեն հետևում են։ Նրանք հարձակվել են կնոջ վրա, իսկ ինքը վախից կանգնել է: Հասնելով նրան՝ չարագործներից մեկն ատրճանակը պահել են կնոջ դեմքին եւ ասել. «Ինչ ունես-չունես, տուր, թե չէ կկրակեմ», ապա կրկնել՝ «փողերդ տուր»: Կինը, վախենալով, որ իսկապես կկրակի, դրամապանակը տվել է նրան։ Վերջինս, վերցնելով այն, մյուս երիտասարդի հետ դիմել է փախուստի:
«Փաստինֆո»-ն տեղեկացավ նաեւ, որ հիշյալ հանցագործությունը կատարել են Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնցից մեկը անչափահաս է։ 26.02.2019թ-ին նրանք բերման են ենթարկվել։ Պարզվում է. Նրանք եւս Հայաստան էին եկել բուժման համար եւ Երեւանում սենյակ են վարձակալել Իսակովի պողոտայում գտնվող հյուրանոցներից մեկում: Նրանցից մեկն առողջական խնդիրներ ունի` ողնաշարի ճողվածքի հետ կապված, ով այստեղ անցել է ենախնական հետազոտություն բժշկական կենտրոնում ու, հասկանալով, որ բավականին գումար է անհրաժեշտ բուժումը կազմակերպելու համար, որոշել են գումար հայթայթել ավազակային հարձակում գործելու եղանակով։ Այդ նպատակով տոնավաճառից գնել են երկու ծալովի դանակ և մեկ մետաղական խաղալիք ատրճանակ, որն արտաքինից գրեթե չի տարբերվել իրական զենքից։ Ապա գնացել են հյուրանոցային համար, որտեղ իրենց գուլպաներից պատրաստել են երկու դիմակ։ Ավազակային հարձակումից հետո վերադարձել են հյուրանոց եւ հաշվել գումարը, ինչը մասամբ օգտագործել են բժշկական կենտրոնի վճարումները կատարելու, մյուս մասն էլ իրենց հաճույքների համար. գնացել են գիշերային ակումբ, սրճարան: «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ հյուրանոցային համարում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ծալովի 2 դանակ, «FN Browning 1910» տեսակի ատրճանակի մետաղական խաղալիք-կրկնօրինակ, գուլպայից պատրաստված 1 դիմակ:
Տուժողը ճանաչել է կասկածյալներին, ինչպես նաեւ իր դրամապանակը։
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ