Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»

Հորդորում եմ կատարել տնտեսության զարգացման այդ համարձակ քայլը. Արայիկ Հարությունյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին 02/25/2019   11:37  |  ԼՐԱՀՈՍ

Մեծարգո ՛ պարոն Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ընդհանուր պետական պարտքի, հատկապես արտաքին պարտքի կրճատման վերաբերյալ ու, մասնավորապես, ապագա սերունդների հաշվին պարտքի կուտակման հարցի շուրջ մամուլում և փորձագիտական շրջանակներում վերջերս տեղի ունեցող քննարկումները համարում եմ անընդունելի: Կարծում եմ՝ այդ մոտեցումները հոռետեսական են և հաշվի չեն առնում տնտեսության զարգացման հնարավորություններն ու փորձված մեթոդները, ինչի հետևանքով կարող ենք հետ մնալ համաշխարհային տնտեսական զարգացման տեմպից:

Մեր գլխավոր մարտահրավերը այս ճակատագրական ժամանակահատվածում տնտեսական աճի անհրաժեշտ մակարդակի շարունակական ապահովումն է, որով և պայմանավորված է մեր ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգային և ժողովրդագրական խնդիրների լուծումը:

Ի՞նչ տնտեսական պատկեր ունենք ներկայումս ՀՀ-ում, և ո՞րն է տնտեսական աճի այն նվազագույն նշաձողը, որը կապահովի առաջանցիկ զարգացման մակարդակ:

Մեկ շնչի հաշվով համաշխարհային անվանական (նոմինալ) ՀՆԱ-ն, ըստ միջազգային մասնագիտական աղբյուրների, ներկայումս կազմում է մոտ 10.000 ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ-ում՝ մոտ 4000 ԱՄՆ դոլար: Եվ այս ցուցանիշով ՀՀ-ն աշխարհի առաջին 100 երկրների շարքում ընդգրկված չէ: Տարբեր մասնագիտական գնահատումներով՝ առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության համար կանխատեսվում է տարեկան միջինը 3% աճ:

Այսինքն՝ աշխարհի մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն կավելանա տարեկան մոտ 300 ԱՄՆ դոլարով: Համաշխարհային միջինից էլ ավելի հետ չընկնելու նպատակով ՀՀ-ն ևս պետք է ձգտի ապահովել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճ՝ տարեկան առնվազն 300 ԱՄՆ դոլարի չափով, ինչը նշանակում է ապահովել առնվազն 7,5% տնտեսական աճ: Փաստացի սա այն նվազագույն աճի շեմն է, որը պետք է ամեն գնով ապահովենք, եթե չենք ուզում էլ ավելի հետ մնալ համաշխարհային զարգացման միտումներից:

Իսկ ինչպե՞ս հասնել աճի այդպիսի տեմպերի: Ճանապարհը մեկն է՝ ներդրումներ: Մեր հաշվարկներով՝ եթե ներկայիս ՀՆԱ-ի պարագայում այսօր ՀՀ-ին անհրաժեշտ է տարեկան մոտ 4 մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում, ապա 5-7 տարի հետո ներդրումային պահանջարկը կկազմի տարեկան 7-8 մլրդ ԱՄՆ դոլար:

Մեր համոզմամբ՝ ուղղակի ներդրումներով հնարավոր չէ ապահովել այդ ծավալները: Ուստի անհրաժեշտ է ներգրավել ֆինանսական ռեսուրսներ պետական և այլ խողովակներով:

Այստեղ խոսքն առավելապես փոխառու միջոցների ներգրավման մասին է։
Պարտք վերցնելու առաջարկն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց ոլորտի համաշխարհային միտումների վերլուծությունը թույլ է տալիս համոզվել այս մոտեցման ճշմարտացիության մեջ:

Ներկայումս ընդհանուր համաշխարհային պարտքը մոտ 250 տրիլիոն ԱՄՆ դոլար է, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 318 %-ը կամ մեկ շնչի հաշվով՝ 33.3 հազար ԱՄՆ դոլար:

Ընդ որում, 2007 թվականին այն կազմել է 142 տրիլիոն դոլար՝ 269 % ՀՆԱ-ի դեպքում, 2015 թվականին՝ 199 տրիլիոն կամ 286 %: Վերջին 10-11 տարում այն ավելացել է 108 տրիլիոնով, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ՝ մոտ 50 %-ով: Մինչդեռ երբ համաշխարհային այս ցուցանիշների հետ համադրում ենք ՀՀ ցուցանիշները, պատկերը զգալիորեն տարբերվում է։ Հայաստանի ընդհանուր պարտքը (պետության, տնային տնտեսությունների և առևտրային կազմակերպությունների մասով) կազմում է շուրջ 12-13 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ բնակչի հաշվով ներկայումս այն հավասար է մոտ 4,000 ԱՄՆ դոլարի, ինչը շուրջ 29,000 ԱՄՆ դոլարով պակաս է համաշխարհային միջինից: Եվ եթե համաշխարհային ընդհանուր՝ 250 տրիլիոն դոլար պարտքից մոտ 79 տրիլիոն դոլարը կազմում են երկրների պետական պարտքերը կամ 1 բնակչի հաշվով 10,000 դոլար՝ կամ համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 100%-ը, ապա ՀՀ պետական պարտքը կազմում է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 50 %-ը:

Եթե համաշխարհային պետական պարտքը կազմում է ընդհանուր պարտքի մոտ 32 % -ը, ապա ՀՀ-ում այն համարյա կեսն է։ Այսինքն այլ հատվածներում ունենք համեմատաբար ցածր պարտքային բեռ:

Հետագա վերլուծությունների և եզրակացությունների համար կազմենք հետևյալ գծանկարը, որտեղ մեջբերված թվերը ընդունելի սահմանագծում կարող են շեղումներ ունենալ.

 

Գծանկարից երևում է, որ ՀՀ-ն ցածր արտաքին և պետական պարտք ունի՝ թե՛ ընդհանուր առմամբ, թե՛ բնակչության մեկ շնչի հաշվով, թե՛ ՀՆԱ-ի համեմատ: Հատկանշական է, որ ՀՀ ընդհանուր պարտքը գրեթե հավասարազոր է ՀՀ համախառն ներքին արդյունքին: Այսինքն մեկ շնչի հաշվով ՀՆԱ/ընդհանուր պարտքը հավասար է 1/1: Համեմատության համար նշենք, որ միջին համաշխարհային համանուն ցուցանիշի հարաբերակցությունը կազմում է 3/1:

Օրինակ՝ Մերձբալթյան երկրներից Լատվիայի ՀՆԱ–ն կազմում է 30.2 մլրդ ԱՄՆ դոլար կամ մեկ շնչի հաշվով 18.5 հազ. ԱՄՆ դոլար: Իսկ արտաքին պարտքը կազմում է 39.7 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ երկրի բնակչությունը 2 մլն. է:

Լիտվայի ՀՆԱ-ն կազմում է 35 մլրդ ԱՄՆ դոլար կամ մեկ շնչի հաշվով 18.9 հազ. ԱՄՆ դոլար: Երեք միլիոն բնակչություն ունեցող երկրի արտաքին պարտքը կազմում է 52 մլրդ ԱՄՆ դոլար: Իսկ Էստոնիայի ՀՆԱ-ն կազմում է 30.9 մլրդ ԱՄՆ դոլար կամ մեկ շնչի հաշվով 23.6 հազ ԱՄՆ դոլար: Ընդամենը 1.3 մլն բնակչություն ունեցող երկրի արտաքին պարտքը կազմում է 27 մլրդ ԱՄՆ դոլար (չնայած պետական պարտքի ցածր լինելուն):

Այսինքն, կարող ենք համոզված պնդել, որ զարգացած ու հարուստ են հիմնականում այն երկրները, որոնք ունեն արտաքին և պետական մեծ ֆինանսական պարտավորություններ (պատկերը համարյա նույնն է մնացած երկրների մասով ևս)։ Այդ երկրների հետ համեմատելիս ՀՀ-ն ունի շատ ցածր պարտքային բեռ, ինչպես մեկ շնչի հաշվով, այնպես էլ ՀՆԱ-ի համեմատ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս նախընտրական փուլում հայտարարել էր ԱՄՆ-ի պարտքի իջեցման (ընդհուպ զրոյացման) մտադրության մասին, սակայն 2 տարվա ընթացքում 2 տրիլիոն ԱՄՆ դոլարով ավելացրել է ԱՄՆ պետական պարտքը: Իսկ Չինաստանի վերջին տարիների ընդհանուր պարտավորությունների (պետական պարտքի, պետական և մասնավոր ընկերությունների և տնային տնտեսությունների պարտքի) աճի տեմպերը տնտեսագիտական ոչ մի ընդունված օրինաչափության և հիմնավորման չեն ենթարկվում:

Եթե համեմատենք մեկ շնչի հաշվով ՀՀ պետական պարտքը համաշխարհային միջինի հետ (10000 ԱՄՆ դոլար – 2300$=7700 ԱՄՆ դոլար) և այն բազմապատկենք բնակչության թվաքանակով, ապա կստանանք մոտ 22 մլրդ դոլար։ Այսինքն, այս պահին ունենք այդքան լրացուցիչ պետական պարտքի հնարավորություն համաշխարհային միջինին հասնելու համար:

Պետական պարտքից բացի, ընդհանուր վարկային բեռի ավելացման հնարավորությունը կազմում է մոտ 60 մլրդ ԱՄՆ դոլար (3 մլն բնակչություն x 20.000 ԱՄՆ դոլար): Համաշխարհային պարտքի միջին ցուցանիշի և ՀՀ ընդհանուր պարտքի տարբերությունը կազմում է մոտ 90 մլրդ ԱՄՆ դոլար: Ստացվում է, որ եթե հաշվի առնենք նաև համաշխարհային պարտքի միջին չափի աճի միտումը, ապա 10-15 տարում ավելի քան 100 մլրդ ԱՄՆ դոլար լրացուցիչ գումար կարելի է ներդնել ՀՀ տնտեսության մեջ՝ հասնելու համար համաշխարհային միջինին:

Ընդամենը 10-12 տարում 22 մլրդ ԱՄՆ դոլար պետական պարտքի ավելացման արդյունքում ՀՀ ՀՆԱ-ն կկազմի ավելի քան 45 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ բնակչության մեկ շնչի հաշվով՝ 15,000 ԱՄՆ դոլար:

Բնականաբար, հարց է առաջանում պարտքի սպասարկման առնչությամբ: Եթե նկատի առնենք, որ 1 ԱՄՆ դոլար ՀՆԱ-ն տալիս է լրացուցիչ ավելի քան 0.2 դոլար հարկի տեսքով պետական եկամուտ, և այն, որ 1 ԱՄՆ դոլար պարտքի տարեկան սպասարկման չափը առավելագույնը կազմում է 0.07 ԱՄՆ դոլար, իսկ հետագայում, համոզված եմ, ավելի ցածր, ապա պետական պարտքի սպասարկումն այդքան էլ խնդրահարույց չի դառնում (այսինքն՝ վճարել 7 ցենտ, ստանալ 20 ցենտ): Ավելին, այս հաշվարկի մեջ ներառված չէ պարտքով վերցրած գումարի ներդրման մուլտիպլիկատիվ ազդեցությունը տնտեսության վրա, ինչը հետագայում ապահովելու է լրացուցիչ հարկային մուտքեր պետական բյուջե:

Հաջորդ հարցը ծրագրի հիմնավորումն է, որպեսզի ներդրումների ազդեցությունը լինի երկարատև և դինամիկ:

Կա մի հստակ կանոն՝ պետության կողմից ներգրավված միջոցները պետք է ուղղել միայն ներդրումների՝ հիմնական կապիտալի տարրերի ավելացմանը, դրա հետ մեկտեղ մասնավոր հատվածի կողմից վարկերի ծավալների ավելացումը դարձնել կառավարելի և վերահսկվող:

Այստեղ անհրաժեշտ է խորը և համակողմանի ուսումնասիրություն կատարել, բայց այն, որ գյուղատնտեսությունում, ենթակառուցվածքներում, շինարարությունում, վերամշակող արդյունաբերությունում և այլ ճյուղերում մեծ ներդրումային ներուժ կա, միանշանակ է:

Պետք է հաշվի առնել նաև, որ բացի պետական պարտքի ավելացումից, ընդհանուր պարտքի մասով ևս զուգահեռաբար տեղի է ունենալու աճ, որի հիմնական մասը նույնպես դառնալու է ներդրում: Հատկապես, եթե պետական պարտքը օգտագործվի նախևառաջ արտադրական ենթակառուցվածքների զարգացման նպատակով, ապա կառաջանան ներդրումների ներգրավման լրացուցիչ խթաններ։

Սույն վերլուծությամբ փորձ ենք անում կոտրել այն կարծրատիպը, որը ձևավորվել է պետական պարտքի և, ընդհանուր առմամբ, վարկային պարտավորությունների առնչությամբ։ Պետք է հասկանալ, որ առանց լրացուցիչ խոշոր գումարների ներգրավման ու մեծ ներդրումային ծրագրերի անհնարին է լինելու դիմակայել այսօրվա մարտահրավերներին։ Բանակի մարտունակության և ժողովրդագրական աճի հիմքում ընկած են տնտեսական աճի բարձր տեմպերը։ Իսկ դրանց ապահումը հնարավոր չէ առանց հավակնոտ և մեծածավալ ներդրումների: Արդյո՞ք այդ խնդիրների լուծման համար պարտք վերցնելուն այլընտրանք չկա…

Ներքին խնայողությունների տարեկան աճի տեմպերը բավարար չեն: Ռուսաստանի վերջին տարիների տնտեսական աճի ցածր տեմպերի պատճառով նվազել է մեր ներքին կապիտալի արտահոսքը, բայց դա չի նշանակում, որ այդ վիճակը կարող է երկար տևել: Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, ապա ՀՀ տնտեսության այսօրվա վիճակը և հնարավոր ուղղակի ներդրումների չափը չեն կարող ապահովել տնտեսական աճի ցանկալի տեմպեր:
Պարտքի ավելացման տարբերակին պահպանողական (վախկոտ) ֆինանսիստները միշտ երկու հակափաստարկ են ներկայացնում՝ «փող տվող չկա» և «հիմնավոր ծրագրեր չկան»:

Երկու հակափաստարկի պատասխաններն էլ միշտ կան՝ աշխարհում փողի ներգրավման հնարավորությունները զգալիորեն մեծացել են, պարզապես պետք է ճիշտ աղբյուրներ գտնել և արդյունավետ բանակցություններ վարել, իսկ թե որտեղ արդյունավետ ներդնել ներգրավված միջոցները, այդ խնդիրը կարելի է հեշտորեն լուծել արհեստավարժ աշխատանքի և համապատասխան վերլուծությունների միջոցով։

Հ.Գ. Համոզված լինելով, որ ոչ բոլորն են միանշանակ ընդունելու այս տեսակետը, կարծում եմ, որ թեման պետք է տնտեսագետների կողմից լայն քննարկման արժանանա և հնարավորություն տա ՀՀ նոր կառավարությանը համարձակ գնալու այս ճանապարհով: Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության գործող կառավարությանը նմանօրինակ առաջարկ է ներկայացրել նաև ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը: Շատ երկար ժամանակ բազմաթիվ աղբյուրներից ուսումնասիրելով համաշխարհային փորձը, օգտվելով մեծ թվով առաջատար մասնագիտական գրականությունից (օրինակ՝ Դժո Ստադվելլի «Ասիական կառավարման մոդելը», Ջեֆերի Սակսի «Աղքատության վերջը», Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետությունները», Գրիգորի Կլարկի «Ցտեսություն չքավորություն», Պոլ Կրուգմանի «Ճգնաժամից դուրս գալ հնարավոր է», Ռուչիր Շարմայի «Պետությունների թռիչքը և անկումը» և այլն)՝ վստահ եմ, որ Մայր Հայաստանի թռիչքային զարգացումը հնարավոր է միայն ֆինանսական լուրջ ռեսուրսների համարձակորեն ներգրավման դեպքում, այլապես դատապարտված ենք…

Արայիկ Հարությունյան
ԱՀ նախկին վարչապետ (2007-2017թթ.)

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:20 21/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարութունյանը հրաժարական է տվել
16:53 14/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու
09:25 13/02/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ես նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի»․ Արայիկ Հարությունյանի կոշտ արձագանքը ՀՅԴ-ին․ «Ժողովուրդ»
17:11 12/02/2019  |  ԼՐԱՀՈՍՆման երևույթները պետք է բացառվեն. ԿԳ նախարարը՝ հեղափոխության թեմայով շարադրության մասին
15:00 08/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱնցյալի վրա գիծ քաշելու, համերաշխության կոչ անող գործիչը պառակտման մթնոլորտ չի հրահրում. Արայիկ Հարությունյանի գրասենյակը՝ Սամվել Բաբայանին
09:33 08/02/2019  |  ՄամուլՍուպերնախարարությունների աշխատանքի «սուպերոճը». «Հրապարակ»
11:33 05/02/2019  |  Մամուլ«Սուպերվարչապետության «լուծը» չթոթափած, հիմա էլ կառավարությունը սուպերնախարարություններ է ստեղծում». «Իրատես»
18:54 11/01/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանում 2019-ին կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ
10:45 21/12/2018  |  ՄամուլԱրայիկ Հարությունյանը՝ սուպերնախարար. «Ժամանակ»
12:33 30/11/2018  |  ԼՐԱՀՈՍԿեղծ ու ստահոդ. Արայիկ Հարությունյանն անդրադարձել է մամուլում իր մասին տեղ գտած հրապարակումներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]