Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

Պետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել պատասխանատվության գործող միջոցները. Արթուր Ղամբարյան 02/11/2019   01:15  |  Հարցազրույց

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մտադիր է ստեղծել գրասենյակ եւ զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արթուր Ղամբարյանը հաստատեց, որ փաստաբանական արտոնագիրը վերականգնել է։

- Պարոն Ղամբարյան, հայտնի է, որ Դուք քրեական դատավարության մասնագետ եք, սակայն վերջերս հայտնի դարձավ, որ Հայ-ռուսական համալսարանի պետության և իրավունքի տեսության եւ պատմության ամբիոնի շրջանակներում հիմնել եք «Առողջապահական իրավունք» մասնագիտացմամբ մագիստրական նոր ուղղություն։  Կմանրամասնեք, թե ինչի մասին է խոսքը։

- Այո, երկար տարիներ մտածում էի «Առողջապահական իրավունքի» մասնագիտացմամբ մագիստրական ծրագիր սկսելու շուրջ: Այդ նպատակով հրավիրեցի նշված ոլորտի երիտասարդ մասնագետների, ովքեր առողջապահական իրավունքի տարբեր ուղղություններով  իրականացրել են հետազոտություններ, այդ թվում՝ Եվրոպական մի շարք ԲՈՒՀ-երում: Մագիստրական ծրագրի իրականացմանը ներգրավված են նաև Մ. Հերացում անվան Բժշկական համալսարանի մասնագետները: Մագիստրատուրան գործում է Հայ-ռուսական համալսարանի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի բազայի հիման վրա, իսկ այդ ուղղության ղեկավարը իրավագիտության թեկնածու Մ. Խաչատրյանն է, ով Ֆրանսիայում ուսումնասիրել է այս ոլորտը: Առողջապահական իրավունքի երիտասարդ մասնագետների հետ մեծ հույսեր ունեմ և հավատում եմ, որ նրանք այս ուղղությունը զարգացնելու են: Ներկայումս այս ուղղությամբ կրթություն են ստանում 8 անձ, որոնց շարքում կան նաև բժիշկներ: 

-Մեր Սահմանադրությունն ամրագրում է առողջության պահպանման իրավունքը, որքանով է այսօր արդիական այն որպես իրավունքի առանձին ճյուղ ամրագրելը։

-Առողջապահական իրավունքը դա համալիր իրավական ոլորտ է, որը ներառում է ինչպես սահմանադրական, վարչական, քրեական, այնպես էլ քաղաքացիական, աշխատանքային իրավունքների նորմեր: Նման մագիստրական կրթությունը հնարավորություն է տալիս առողջապահության ոլորտում ձեռք բերել համալիր գիտելիքներ և հմտություններ: Բացի այդ, 21-րդ դարի մարտահրավերներից է նաև բիոտեխնոլոգիաների զարգացումը, ինչը իրավագիտության առջև բարձրացնում է այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են նորովի լուծումներ: Իրավաբանները պետք է պատրաստ լինեն արձագանքելու այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են՝ մարմնի փոխպատվաստմանը, մարդու վերարտադրողական առողջությանը և բիոէթիկային վերաբերող մի շարք այլ հարցերին:  

-Այսօր այդ իրավունքի համատեքստում են փորձում ներկայացնել համացանցում մեծ տարածում ստացած «Անծուխ Հայաստան» նախաձեռնությունը։  ֆլեշ-մոբը կոչված է սահմանափակելու հանրային սննդի եւ ժամանցի վայրերում ծխախոտի օգտագործումն ընդհանրապես։ Համամի՞տ եք, որ այն կոչված է ապահովելու քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված առողջության իրավունքը։

-Ինչքան, որ մամուլից տեղեկացել եմ՝ խոսքը իրավական արգելք սահմանելու եղանակով ծխելու տոտալ վերացման մասին է: Նպատակը, անկասկած, բարի է, սակայն կարծում եմ, որ իրավական արգելքներ սահմանելիս պետությունը պետք է ցուցաբերի զգուշություն և հավասարակշռված մոտեցում: Ազատ գործելու սահմանադրական իրավունքը պետությունից պահանջում է նման արգելքներ սահմանելիս հնարավորինս համակողմանի հիմնավորել այդ արգելքի իրավաչափ նպատակը: Բանն այն է, որ այս ոլորտում խաչվում են մարդու ազատ գործելու և այլ անձանց առողջությունը պահպանելու սահմանադրական արժեքները: Պետք է հասկանալ, թե գործող օրենսդրությամբ ծխելու ոլորտում սահմանված իրավական արգելքների կիրառման արդյունավետությունը, օրինակ՝ պետք է պարզել, թե քաղաքային տրանսպորտում ծխելու վերաբերյալ գործող արգելքը («Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված) ինչքանով են պահպանվում, և պետություն ինչպես է արձագանքում դրա խախտումներին: Եթե վիճակագրությունն այնպիսին է, որ այս արգելքների խախտմանը պետության արձագանքը եղել է ոչ արդյունավետ, ապա հարց է ծագում, թե ինչ տրամաբանությամբ է փորձ արվում նախատեսել տոտալ բնույթի իրավական արգելքներ: Կարծում եմ, այս բնույթի իրավական արգելքները պետք է ներմուծել փուլային: Նախ՝ պետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել ծխելու արգելքները խախտելու համար նախատեսված պատասխանատվության գործող միջոցները, որից հետո միայն հանրությանը նախապատրաստի այդ արգելքի գործողության ոլորտն ընդլայնելուն: Կարճ ասած, պետք է լուծել սահմանադրական երկու արժեքների հավասարակշռման խնդիրը: Մեր իրավական համակարգը կառուցված է ոչ թե պատերնալիստական (հայրավարական) փիլիսոփայության վրա, որտեղ պետությունն էր որոշում մարդու համար ինչն է լավ, կամ վատ, այլև՝ մարդու ինքնավարության գաղափարախոսության վրա (Տե՛ս Սահմանադրության 3-րդ հոդվածը):

- Ծանոթացե՞լ եք  կառավարության՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ մոտեցումներին։

Դեռ չեմ հասցրել ծանոթանալ այս ոլորտում իրականացվող նոր բարեփոխումների ռազմավարությանը, սակայն այս հարցը իմ հետաքրքրությունների տիրույթում է: Դատաիրավական ոլորտի ներկայիս մարտահրավերը դատավորների և փաստաբանների անկախությունն է, որը, տարբեր ձևաչափերով (դատավորների թոշակի նվազեցում, փաստաբանների հարկային բեռի ավելացում), փորձ է արվում կասկածի տակ դնել:  

-Որքանով տեղյակ ենք՝ ակտիվացրել եք փաստաբանական արտոնագիրը։ Մտադի՞ր եք զբաղվել փաստաբանությամբ։

Այո, փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը վերսկսվել է: Նկատի ունենալով գիտության և պրակտիկայի անխզելի և դիալեկտիկական կապը՝ բնականաբար, շարունակելու եմ պրակտիկ աշխատանքը և կրկին զբաղվելու  փաստաբանական գործունեությամբ:

- Պարոն Ղամբարյան, նախկինում աշխատել եք քննչական կոմիտեում, եղել ՔԿ նախագահի տեղակալ ։ Դա չի՞ կաշկանդի փաստաբանությամբ զբաղվելու համար, ի վերջո, գուցե լինեն գործեր, որոնք  քննվել են կոմիտեի վարույթում։

-ՀՀ քննչական կոմիտեում նախաքննության համակարգման հարցերով չեմ զբաղվել, ուստի կոնկրետ քրեական գործերով շահերի բախում չի կարող լինել:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:59 29/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանը պաշտոնից ազատվեց
10:57 21/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
16:30 01/12/2018  |  ԼՐԱՀՈՍՔանի դեռ չի լուծվել քննիչի իրավասության հարցը, նրա կողմից ենթադրյալ այլ դատավարական խախտումներին անդրադառնալն անթույլատրելի է. Արթուր Ղամբարյան
13:41 15/11/2018  |  ՄեկնաբանությունԱյս նորմը գործնականում կիրառվում է գռեհիկ լեգիզիմով ներծծված և ֆետիշացված՝ տառացի մեկնաբանման կանոնի հիման վրա․ Արթուր Ղամբարյան
18:17 08/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանին շնորհվել է «Վաստակավոր իրավաբանի» կոչում
11:57 24/05/2018  |  ԼՐԱՀՈՍԻմ աշխատասենյակում փակցված են Պարույր Սևակի ու Վազգեն կաթողիկոսի լուսանկարները. Արթուր Ղամբարյան
12:08 08/11/2017  |  ՄեկնաբանությունԴատական տուգանքի սահմանումը չի հակասում իրավունքին, սակայն պետք է սահմանվեն երաշխիքներ.Արթուր Ղամբարյան
18:15 01/06/2017  |  ՄեկնաբանությունՍԴ–ի որոշումը դրական է, նվազեցնելու է վարույթը կարճելու մասին որոշումները բողոքարկելու և այն վերացնելու դեպքերը. Արթուր Ղամբարյան
12:16 29/03/2017  |  ՄեկնաբանությունՄասնավոր անձի կատարած գաղտնի ձայնագությունը կարո՞ղ է դառնալ ապացույց
16:09 09/03/2017  |  ՄեկնաբանությունԴատական համակարգի աստիճանակարգությունը չպետք է շփոթել ստորադասության հետ. Արթուր Ղամբարյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]