ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այլեւս չի գործում «դաբրո»-ների մերժելի ինստիտուտը. Տիգրան Հակոբյանը պարզաբանումներ է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերության վաճառքի կապակցությամբ 01/09/2019 21:11 | ԼՐԱՀՈՍ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է պարզաբանումներ «Արմնյուզ» հեռուստաընկերության վաճառքի կապակցությամբ.
««Արմնյուզ»-ի վաճառքը բուռն քննարկման առարկա դարձավ մեդիայում: Հաշվի առնելով այդ իրադարձության հանդեպ հետաքրքրությունը եւ սոցցանցերի օգտատերերի հարցադրումները Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին , հակիրճ ներկայացնեմ խնդրի իրավական/իրական կողմը:
1.Թվային մուլտիպլեքսում գործելու արտոնագիր ստացած հեռուստառադիոընկերություններն անկախ սեփականության ձեւից (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ) կարող են վաճառվել եւ գնվել, ինչպես եւ ցանկացած բիզնես կամ ծառայություն:
2.Գործող օրենսդրության համաձայն առուվաճառքի գործարքի մասնակիցները պարտավոր չեն տեղեկացնել այդ մասին ՀՌՀ-ին եւ թույլտվություն ստանալ Հանձնաժողովից:
3. Օրենսդրությունը արգելում է մի շարք անձանց եւ կազմակերպություններին (պատգամավորներ, կառավարության անդամներ, դատավորներ, կուսակցություններ եւ այլն) լինել հեռուստառադիոընկերությունների մասնակիցներ/բաժնետերեր: Այս պարագայում գնորդների մեջ (ըստ գնորդ «քառյակի» հայտարարության) այդպիսի անձիք չկան: ՀՌՀ իրավասություն չունի ստուգել հեռուստատեսության համար վճարված գումարի օրինականությունը:
4.Ինչպես եւ ցանկացած իրավաբանական անձի դեպքում հեռուստառադիոընկերության գործունեության համար պատասխանատու են, ոչ թե փայատերերը կամ բաժնետերերը, այլ ընկերության տնօրինությունը:
5. ՀՌՀ-ի որպես կարգավորիչ պետական մարմին մշտադիտարկման, հեռուստառադիոընկերությունների հաշվետվությունների, ստուգումների եւ այլ գործիքների միջոցով ապահովում է հեռարձակողների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը, տրված արտոնագրերի պայմաններին եւ մրցույթին ներկայացված զարգացման ծրագրին: Եւ եթե նույն «Արմնուզ»-ը խախտումներ թույլ տա, ապա կենթարկվի օրենքով սահմանված սանկցիաներին, անկախ սեփականատերերի կազմից կամ կազմի փոփոխությունից:
Սա է ամբողջ պատկերը: Հավաստիացնում եմ, որ այլեւս չի գործում «դաբրո»-ների մերժելի ինստիտուտը, ոչ մի իշխանական կառույց նախկինի պես չի որոշում, ում եւ ինչ պայմաններով են տրամադրվում կամ վաճառվում ԹիՎի-ները եւ հաճախականությունները, չեն նշանակվում վերեւից ԹիՎի-ների «ատվեչայները» (կներեք կրիմինալ ժարգոնի համար, բայց ոչ վաղ անցյալում հենց այդպես էլ կոչվում էին հեռուստաալիքի գործունեության պատասխանատուները): Լրատվամիջոցներն այսօր ազատ են իշխանությունների միջամտությունից, իսկ ՀՌՀ-ն գործում է համաձայն օրենքների պահանջների:
Ուստի սոցցանցերում հնչող «ու՞ր է նայում ՀՌՀ-ն», «ՀՌՀ-ն ասելիք չուն՞ի» «վերադարձրեք Արմնյուզի կապուղին ժողովրդին» տիպի բացականչությունները անբովանդակ են, որեւէ առնչություն չունեն օրինականության եւ իրականության հետ:
Եւ գիտե՞ք ինչն է ամենատարօրինակը: Որ այդպիսի կոչերը՝ «խլել», «արգելել» «զրկել» «ու՞ր է ասելիքն ու անելիքը» հնչեցնում են ոչ միայն շարքային քաղաքացիները (նրանք պարտավոր չեն հապապատասխան գիտելիքներ ունենալ), այլ նաեւ իրենք իրենց քաղհասարակության երեւելի դեմքեր, խոսքի ազատության բնագավառում անհերկելի հեղինակություն համարող անձիք, որոնք ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա: Չգիտեմ, ինչո՞վ են նրանք տարբերվում «Ա1+» փակողներից, եւ արդյոք հասկանում են, թե ինչ է ազատությունը, ազատականությունը, ժողովրդավարությունը, օրենքը...», - գրել է նա:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ