Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ)

Վահագն Հարությունյանը քարը քարի վրա չի թողնում փամփուշտ կեղծելու այդ ենթադրությունից. Տիգրան Աթանեսյան. 168.am 12/14/2018   15:47  |  Հարցազրույց

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի՝ երեկ armdaily.am-ին տված հարցազրույցի շուրջ 168.am-ը զրուցել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ։

– Երեկ Վահագն Հարությունյանը բավականին ուշագրավ հայտարարություններ արեց ու բավականին ծանրակշիռ մեղադրանքներ ներկայացրեց Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ)։ Սպասո՞ւմ եք արձագանք ՀՔԾ-ից։

– Շատ բնական կհամարեի, եթե ՀՔԾ-ն ոչ թե պարզապես արձագանքեր, այլ փորձեր մեկ առ մեկ անդրադառնալ բոլոր այն փաստարկներին, որոնք պարոն Հարությունյանն իր հարցազրույցում հնչեցրեց։ Դրանց ճնշող մեծամասնությունը զուտ իրավական էր, և հետաքրքիր կլիներ լսել իրավական հակափաստարկներ, եթե կարող են, իհարկե։

– Վահագն Հարությունյանը երեկ նշեց, որ իր նկատմամբ կայացրած հետախուզման որոշումը բացարձակ ապօրինի էր, ու բերեց դա հիմնավորող փաստարկներ։ Դրանք Ձեզ բավարարեցի՞ն։ Դո՞ւք էլ եք կարծում, որ հետախուզման որոշումն ապօրինի էր։

– Դա իմ կարծիքը չէ, դա Քրեական դատավարության օրենսգրքում բավականին հստակ շարադրված է, որ հետախուզում հայտարարվում է այն դեպքում, երբ հայտնի չէ անձի գտնվելու վայրը, քանի որ այդպիսով նա խուսափում է ներկայանալուց։ Իսկ այս դեպքում ունենք այն հանգամանքը, որ անձի գտնվելու վայրը հայտնի է. նա է  զանգահարել և հայտնել այդ մասին, մնում է այն, թե նա քննությունից թաքնվո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե անձը նշում է, որ հիվանդության պատճառով չի կարող ներկայանալ, ապա ընդամենը պետք է այդ հանգամանքը ստուգվեր, որից կերևար՝ նա իսկապես բուժո՞ւմ է անցնում, թե՞ պարզապես հայտարարում է այդ մասին։ Եվ քանի որ երկուսն էլ չի արվել ըստ էության (ամեն դեպքում, պարոն Հարությունյանի հարցազրույցից դա էր բխում), ապա պետք է գալ այն եզրահանգման, որ, այո, հետախուզումն այս պահին եղել է ապօրինի։

– Նմանություն տեսնո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի գործի և Վահագն Հարությունյանի գործի հետ այն առումով, որ, ըստ էության, երկուսին էլ նախ վկայի կարգավիճակով են հրավիրել ՀՔԾ, ապա նոր՝ մեղադրանք ներկայացրել։

– Նման դեպքեր շատ են լինում, որ անձինք հրավիրվում են՝ որպես վկա, հետո նրանց մեղադրանք է ներկայացվում։ Քրեական գործերով զբաղվող ցանկացած փաստաբանի կարիերայում նման դեպքեր պատահում են. այստեղ ինչ-որ բացառիկություն չկա։ Այլ բան է, որ նման գործերով միգուցե ազնիվ է միանգամից ցույց տալ կարգավիճակը։ Ինչևէ, դա օրենքով արգելված չէ։

– Վահագն Հարությունյանի՝ երեկ հնչեցրած մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ իր մեղադրանքի մեջ առկա է հակասահմանադրական ձևակերպում, մասնավորապես՝ «Ես իզուր չասացի, որ Հայաստանում արդարադատությունչկա, որովհետև ՀՔԾ պաշտոնյան իրեն թույլ է տալիս հակասահմանադրականգնահատական տալ։ Քանի դեռ չկա ՍԴ որոշում, իրավաբանը, որ գլխիվայր էլկանգնի, չի կարող այդ ակտը համարել հակասահմանադրական»,- ասել է նա։ Խոսքը վերաբերում է նրան, որ ըստ մեղադրանքի՝ Վ. Հարությունյանն իր գործողություններով հիմնավորում է Ռ. Քոչարյանի՝ արտակարգ դրություն սահմանելու մասին ՀՔԾ-ի կողմից հակասահմանադրական որակված հրամանագիրը։ Ի՞նչ եք կարծում, ՀՔԾ-ում իրավական գրագիտության պակաս կա՞։ Դուք այս ձևակերպումն ինչի՞ հետ եք կապում։

– Դուք հետաքրքիր հասցեատեր եք գտել այդ հարցի համար, որովհետև իրականում ես միակն եմ, ով Քոչարյանի՝ Մարտի 1-ի հրամանագիրը վիճարկել է ՄԻԵԴ-ում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Վիճարկումը սկսել եմ 2008թ. ապրիլից. դիմել եմ Վարչական դատարան, ապա՝ Սահմանադրական դատարան։ Երկուսն էլ իմ հայցադիմումները վարույթ չեն ընդունել, որից հետո դիմել եմ ՄԻԵԴ, և, ճիշտն ասած, 3-4 տարի է, սպասում եմ վճռին. հետաքննությունն արդեն ավարտվել է։ Ես, իհարկե, որպես իրավաբան՝ համաձայն եմ Վահագն Հարությունյանի հետ այն առումով, որ չի կարելի որակել մի պատմական իրադարձություն, որքանով էլ դա ողբերգալի է, և ես ինքս դեմ եմ դրան ու գտնում եմ, որ դա ապօրինի է եղել, չի կարելի. քննիչի կողմից նման որակում տալն անթույլատրելի է, որովհետև քննիչը հակառակվում է բազմաթիվ դատավճիռների ու այդ գործով կայացված այլ իրավաբանական ակտերի։

Այլ բան է, որ ես դրանց հետ համաձայն չեմ, բայց պետք է սկզբից վերացնել այդ ակտերը ու գտնել այդ հակասահմանադրականության հիմնավորումը։ Եթե դա չես անում, ու պարզապես քննիչն է դա անում, իհարկե, դա իրավաբանական նիհիլիզմ է, որը շատ վտանգավոր երևույթ է։

Այսինքն՝ եթե դա թույլատրելի է մի դեպքում, ուրեմն բոլոր դեպքերում է թույլատրելի, և մենք կորցնում ենք ամբողջ իրավական հիերարխիան, և կներեք, ոչ մի հետապնդում, որքան էլ դա արդարացի լինի մարդու աչքերում, չի կարող համարվել իրավական։ Այս առումով տրված իրավական որակումը՝ պարոն Հարությունյանի կողմից հնչեցրած, որ վերցված է մեղադրանքի որոշումից, իհարկե, լուրջ կասկածանքի տակ է դնում դրանց իրավական հիմնավորումները։

– Համաձա՞յն եք այն գնահատականի հետ, որ երեկ Վահագն Հարությունյանը հնչեցրեց, թե այդ փաստաթուղթը ոչ թե իրավական էր, այլ ամբողջովին քաղաքական գնահատականներով լի փաստաթուղթ էր։

– Ամբողջական մեղադրանքը հասու չէ հանրությանը, հետևաբար՝ այստեղ շատ հետաքրքիր կլիներ լսել ՀՔԾ-ի արձագանքը։ Ես չեմ կարող համաձայնել կամ հակառակվել մի կարծիքի, եթե ծանոթ չեմ այդ ամբողջական փաստաթղթին։ Ամեն դեպքում, Վ. Հարությունյանը հստակ իր դիրքորոշումն ասաց, և ճիշտ կլիներ լսել ՀՔԾ-ից արձագանք ու հասկանալ, թե ով՝ ինչքանով է հիմնավորված խոսում։ Դրա մասին ինքնուրույն կարծիք ունենալ չեմ կարող, որովհետև որոշումը չեմ կարդացել։

– Որքանո՞վ Ձեզ հիմնավորված թվացին 10 զոհերի մահվան հանգամանքների ու իր մեղադրանքի մեջ ընկած անհեթեթությունների մասին երեկ Վահագն Հարությունյանի տված բացատրությունները։

– Բավականին հետաքրքիր բացատրություններ է տալիս Վահագն Հարությունյանը։ Ասում է՝ ինքնաձիգի փամփուշտից զոհվել է մեկ անձ, և 1000 փամփուշտ թաքցնելու կամ փոխելու իմաստը կորչում է, որովհետև ոչ ոք չգիտի, թե այդ մեկ զոհին որտեղ են սպանել, արդյոք գտնված փամփուշտները կարո՞ղ էին տեսականորեն կապ ունենալ այդ գնդակի հետ, որից մահացել է անձը։

Այստեղ հարցեր են առաջանում՝ իմաստը ո՞րն էր այդ փամփուշտները փոխելու։ Իմ տպավորությամբ՝ քարը քարի վրա չի թողնում այդ ենթադրությունից, որովհետև բանակի ներգրավվածությունը դրանով չի հերքվում ու չի կարող հերքվել։

Եթե անգամ փամփուշտներն են թաքցվել, այդ մարդիկ՝ Զինված ուժերի ծառայողները, ողջ են ու կարող են դա հաստատել՝ փամփուշտ լինի, թե չլինի։ Հետևաբար՝ ապացույց կեղծելու հանցակազմի սուբյեկտիվ կողմը ո՞րն է։ Ի՞նչ է թաքցնում նա։ Եթե ասում են՝ հերքում են Զիված ուժերի ապօրինի, հակասահմանադրական ներգրավվածությունը, դա փամփուշտներով չի հերքվում կամ հաստատվում։ Այս առումով շատ հետաքրքիր կլիներ ՀՔԾ-ի արձագանքը լսել։

– Առաջին գաղտնալսմանը հետևած ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետն արեց աղմկահարույց մի հայտարարություն, ըստ որի՝ հայտնի էր, թե ով էր սպանել Տիգրան Աբգարյանին։ Եթե մինչև այսօր այդ մասով գործ չունենք դատարանում, որ առանձնացված կքննվեր, կամ չգիտենք այդ մարդու անունը, կարո՞ղ ենք համարել, որ դա ըստ էության, պոպուլիստական հայտարարություն էր։

– Ես այդ տեսակետից որակում չէի տա, բայց բոլորս էլ հիշում ենք, որ պարոն Խաչատրյանը հայտարարեց, որ սպանել են հատուկջոկատայինները, որպեսզի իրավապահների մեջ զոհ ցույց տան, ու դրանով արդարացվի արտակարգ դրություն մտցնելու մասին օրենքի կիրառումը։ Դա շատ պատասխանատու հայտարարություն է, որի հետևանքները մենք դեռ չենք տեսնում։ Ես չեմ ուզում հավատալ, որ Սասուն Խաչատրյանը դա հայտարարել է զուտ հայտարարելու համար։ Դա շատ լուրջ հայտարարություն է։

Դրանով մեր բանակի լավագույն զորամասերին, ծառայողներին, որովհետև որպես կանոն՝ հատուկջոկատայինները լինում են մեր պարծանքը, մեղադրում են սարսափելի հանցագործության մեջ։ Ընդ որում, դա արվում է հոգնակի թվով, և տպավորություն է ստեղծվում, որ հատուկջոկատայինները հենց դրա համար էլ եկել են։

Շատ պատասխանատու հայտարարություն է, և ինձ թվում է՝ էդ կարգի պաշտոն զբաղեցնող մարդու խոսքերին պետք է շատ արագ հետևեին և մեղադրանքներ, և այլ իրավական գործընթացներ, որոնք մենք, ինչպես տեսնում ենք, կամ որքանով հասկանում ենք, չկան։ Իհարկե, հարցեր են առաջանում. իսկ ինչո՞ւ էր դա հայտարարվում, եթե չկան բավարար ապացույցներ մեղադրանքի համար, և, բնականաբար, դա տարակուսանքի տեղիք է տալիս։

– Երեկ Վահագն Հարությունյանը հայտարարեց «Նիկոլ Փաշինյանին՝ որպես մեղադրյալ, ներգրավել եմ ես, նրա մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան եմ ուղարկել ես, և ոչ միայն նրա, այլև բազմաթիվ անձանց, ովքեր քրեական գործի նախաքննությամբ ներգրավված են եղել որպես մեղադրյալներ, ովքեր ներկայումս ստանձնել են պետական բարձրպաշտոններ»։ Այս հայտարարության հիմքում կարո՞ղ է լինել Վահագն Հարությունյանի նշած անձնական վրեժնդրության դրդապատճառը։

– Այդ հարցին ես չեմ պատասխանի, որովհետև այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը ես եմ եղել, ուստի հիմա պատասխանը կարող է ամենատարբեր ձևերով մեկնաբանվել։ Դա անթույլատրելի է՝ փաստաբանական էթիկայից ելնելով։ Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:03 13/12/2018  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչը վերացրել է Վահագն Հարությունյանի կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը
11:40 08/12/2018  |  Քաղաքացիական իրավունք«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վերադարձվել է
12:15 01/12/2018  |  Քաղաքացիական իրավունքՎահագն Հարությունյանը պահանջում է, որ ՀՔԾ պետը հերքի զրպարտությունը
09:13 10/11/2018  |  ՄամուլՈրն է Վահագն Հարությունյանի և Յուրի Խաչատուրովի տարբերությունը․ «Հրապարակ»
15:01 03/11/2018  |  ԼՐԱՀՈՍՎահագն Հարությունյանի կալանքի միջնորդությունը քննող դատավորը փոխվել է․ Փոլադյան
09:55 03/11/2018  |  ՄամուլԴատավորների մի հսկայական խումբ խուսափել է Վահագն Հարությունյանի գործի քննությունից. «Ժողովուրդ»
12:44 02/11/2018  |  Քրեական խրոնիկոնԴատարանը բավարարել է Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը
12:33 02/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«ՀՀ քրեական հետապնդման մարմինները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն՝ ապացուցելու, որ այս քրեական հետապնդումը չունի քաղաքական դրդապատճառ». Ռուբեն Մելիքյան
14:54 01/11/2018  |  Քրեական խրոնիկոնԴատարանում քննարկվում է մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարին կալանավորելու միջնորդությունը
12:46 01/11/2018  |  ՀարցազրույցՄեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս. Վահագն Հարությունյանը մանրամասներ է պատմել Aysor.am-ին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]