ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցայտուն նկատվում է «Իմ քայլի» ներկայացուցիչների, անձամբ Նիկոլ Փաշինյանի հետեւողական հակաքարոզչությունը հիմնականում ՀՀԿ-ի դեմ. «Հայոց աշխարհ» 12/01/2018 12:51 | Մամուլ
«Հայոց աշխարհ»-ը գրում է. «Իրավիճակի ու խնդրի ամբողջ նրբերանգն այն է, որ «Իմ քայլին» ձայն տվող հայրենակիցները քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին կամ նրան վարչապետ տեսնելու համար, բայց Ազգային ժողովում (խորհրդարանում) հայտնվելու են «եւ մնացածը»:
Ու հենց այդ ենթադրելի մեծամասնությունն էլ, իբր, պետք է վերահսկի պետության ղեկավարի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ու նրա կազմելիք կառավարության գործունեությունը, օրենքներ ընդունի, մի խոսքով՝ պատգամավորություն անի:
Ընտրության մյուս մասնակիցների, այլ ուժերի մեծ մասի դեպքում, ի դեպ, ամենեւին էլ նույնական պատկեր չէ: Այո, այդ մրցակից ուժերն էլ, ինչ խոսք, ունեն առաջնորդներ, բայց ընտրողների դատին ներկայացված համամասնական ցուցակների գոնե վերնամասերը հնարավորինս համաչափ են՝ առաջադրված նկատելի դեմքերի ներգրավվածության իմաստով: Սա, իր հերթին:
Մյուսը, որ առավել ցայտուն նկատվում է, «Իմ քայլի» ներկայացուցիչների, անձամբ Նիկոլ Փաշինյանի հետեւողական հակաքարոզչությունն է ընտրության մասնակից ուժերի, հիմնականում՝ ՀՀԿ-ի դեմ: Հարկավ, ընտրարշավ է, եւ քարոզչությունը ենթադրում է նաեւ հակաքարոզչություն:
Այդ հնարքից բոլորն էլ օգտվում են: Օրինակ, նույն ՀՀԿ-ի նախընտրական հոլովակներում էլ Նիկոլ Փաշինյանի հակաքարոզչությանն ուղղված հստակ շեշտադրումներ կան նրա նախկին ու վարչապետ պաշտոնավարելու ընթացքում արած հայտարարությունների հակասությունների ընդգծմամբ, ինչպես այդ հոլովակներով է նշվում՝ ստերի բացահայտմամբ: Բնականաբար ցանկալի կլիներ, որ բոլոր ուժերը իրենց արժանիքները գովեին ու քարոզեին, բայց դիմացինների, մրցակիցների պակասությունները ցույց տալն էլ ընտրապայքար ասվածի «կանոնների սահմաններում է»:
Ձեւականորեն հակաքարոզչություն է եւ այն, երբ մեկնումեկը կոչ է անում ոչ թե իրեն ընտրել, այլ այսինչ կամ այնինչ ուժին (թեկնածուին) չընտրել: Սակայն երբ պետության ղեկավարի պաշտոնակատարը, փաստացի իշխանությունն է շարունակաբար նման կոչեր անում ու բացառապես մեկ ուժի վերաբերյալ, ավելին՝ այս ընթացքում իրեն հետեւողականորեն ու անխնա քննադատող միակ ուժի վերաբերյալ, ապա դա ավելին է, քան պարզապես հակաքարոզչությունը: Է՛լ ավելին, երբ գործադիր իշխանության փաստացի ղեկավարը, կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ խիստ նյարդային տոնայնությամբ, քաղաքացիներին ուղղակիորեն ասում է, թե սրան ընտրեք, նրան մի՛ ընտրեք, ապա դա հակաքարոզչություն համարես-չհամարես, միեւնույն է, խիստ բացասական նստվածք է թողնում: Եվ այնպիսի նստվածք, որ հետո էլ դեռ իր մասին հիշեցնելու է։
Ի դեպ, դա արդեն զգացվում է, քանզի այս օրերին ինձ հանդիպած ամենատարբեր, ըստ որում՝ ամենասովորական աշխատավոր հայրենակիցներ, ասել-խոսելու ընթացքում անկեղծորեն նշում են, որ Փաշինյանի նման պահվածքը իրենց վրա վանող տպավորություն է թողել եւ որոշել են քվեարկել որեւէ այլ ուժի օգտին, ինչը, իհարկե իրենց իրավունքն է։
Ու «շան գլուխը» հենց այդտեղ է, կներեք, թաղված: Կա մի սահման, որից անցնելու դեպքում դու արդեն սկսում ես բռնանալ դիմացինի ազատ կամքի, ազատ կամարտահայտության, ընտրության ու որոշման ազատության վրա: Խելամիտ գործիչներն ու քարոզիչները երբեք իրենց դա թույլ չեն տալիս՝ հասկանալով, որ ազդեցությունը հարուցում է համարժեք հակազդեցություն (ֆիզիկայի օրենք է, ի դեպ):
Հետեւաբար, երբ ոմանք սկսում են կարծել, թե իրենք արդեն այնպիսի մի դրության մեջ են, որ կարող են իրենց ձայնալարերով մարդկանց «ականջներից բռնած» կարգադրել, թե՝ ո՛ւմ ձայն տան, ում՝ ոչ, դա անխուսափելիորեն հարուցում է հակազդեցություն: Սկզբում, հնարավոր է, քչերի մոտ, հետո՝ անխուսափելիորեն շատերի, մանավանդ եթե այդ շատերը թոթափել են «հեղափոխական խանդավառությունը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի` 01.12.182. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել