ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԿ-ի նախկին տնօրենը յուրացրել է դիահերձարան տեղափոխված դիակների տեղափոխման և հարդարման համար վճարման ենթակա գումարները 11/29/2018 11:04 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում առերևույթ հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի յուրացումների դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
2018թ. նոյեմբերի 14-ին Արարատի մարզի դատախազությունից ստացվել են Արարատի մարզպետի՝ 03.08.2018թ. թիվ 207 կարգադրության համաձայն «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ներքին աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ գրությունն ու կից փաստաթղթերը, համաձայն որոնց՝ ստուգման են են թարկվել ՓԲԸ-ի՝ 2017 և 2018 թվականների ընթացքում իրականացրած ֆինանսական գործառույթները:
Ստուգման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:
Պարզվել է, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենի կողմից մի շարք անձանց հետ կնքվել են ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր, որոնց կատարման նպատակով դուրս է գրվել որոշակի գումար, աշխատանքները սակայն փաստացի չեն կատարվել, թվով 4 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, վերջիններս սակայն փաստացի աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, ընկերության դրամարկղից արհմիության անդամավճարներից ստացվել է 2.200.000 ՀՀ դրամ, որի ծախսերի հիմնավորումները բացակայում են, դրամարկղից կանխիկ վճարումներ են կատարվել ՀՀ-ում գործող բջջային օպերատորներին՝ առանց համապատասխան պայմանագրերի առկայության, կատարվել է վառելիքի ավել ծախս՝ 9915 լիտր, մարզպետի համաձայնության բացակայության պայմաններում կատարվել են անհարկի գնումներ:
Մասնավորապես՝ ընկերության ունեցած շուրջ 69.000.000 դրամ պարտքի պայմաններում ձեռք է բերվել 10.000.000 դրամ արժողության ավտոմեքենա, կանխիկ ձեռք են բերվել 858.901 դրամի ապրանքներ, որոնք սակայն բացակայում են, ընկերության հաշվին ձեռք է բերվել բջջային հեռախոս, մի շարք աշխատակիցների անվամբ դուրս են գրվել պարգևավճարներ, վերջիններս սակայն այն փաստացի չեն ստացել, 800.000 դրամ գումար է փոխանցվել ՍՊԸ-ին՝ «Լավագույն հայուհի» միջոցառման շրջանակներում հարցումներ կատարելու համար:
Բացի այդ, դրամարկղ չեն մուտքագրվել հիվանդանոցի դիահերձարան տեղափոխված դիակների տեղափոխման և հարդարման համար վճարման ենթակա գումարները, ինչպես նաև՝ ընկերության տարածքում վարաձակալական հիմունքներով դրամադրված տարածքների համար վճարված գումարները:
Ստուգմամբ հայտնաբերվել են նաև բազմաթիվ այլ խախտումներ ևս, որոնց արդյունքում առերևույթ յուրացվել և վատնվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Փաստի առթիվ 2018թ. նոյեմբերի 23-ին Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
- 05/06/2024 10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն