Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան 11/28/2018   21:28  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում հյուրընկալվել է «Բերթելսման» հիմնադրամում: Այն հայտնի վերլուծական կենտրոն՝ թինք-թանք է, որն ուսումնասիրություններ է կատարում և լուծումներ է առաջարկում համաշխարհային տնտեսական, քաղաքական ու սոցիալական լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:

Նախագահ Սարգսյանը հանդես է եկել «Հայաստանը 2018 թվականին և տարածաշրջանը» խորագրով ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային առավելությունները և նշելով այն երեք կետերը, որոնց առկայությունը հետաքրքիր է դարձնում Հայաստանը համագործակացության առումով։

 

«Թույլ տվեք բացատրել, թե ինչու է Հայաստանը կարևոր այսօր:

Կկենտրոնանամ երեք կետերի վրա: Դրանք են՝ ճիշտ ժամանակը, ճիշտ տեղն ու ճիշտ մոդելը:

Մենք 21-րդ դարասկզբում ենք: Ամեն բան փոխվում է և փոխվում է սրընթաց կերպով: Կարծում եմ՝ քաղաքական ու տնտեսական առումով ճիշտ ժամանակն է տեսնել, թե ինչ է կատարվում աշխարհում:

Խոսելով տնտեսության մասին՝ մենք հաճախ անդրադառնում ենք ինդուստրիալ հեղափոխություններին: Ես համաձայն չեմ, որ մենք ապրում ենք 4-րդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում, քանի որ կարծում եմ, որ տեղի է ունենում ոչ թե հեղափոխություն, այլ սրընթաց էվոլյուցիա:

Աշխարհը հինգ տարի անց տեխնոլոգիապես այլ է լինելու՝ շատ ավելի ինտեգրացված և փոխկապակցված: Ոմանք ասում են, թե գլոբալիզացիայի գործընթացները դանդաղել են, սակայն ես կրկին համաձայն չեմ այս մտքի հետ: Գլոբալիզացիան գուցե դանդաղել է, սակայն այն վերածվել է միկրոգլոբալիզացիայի, և այդ գործընթացն անհնար է կասեցնել:

Իհարկե, երբեմն մեր վարքագիծը քվանտային բնույթ է ունենում՝ այն առումով, որ հնարավոր է դառնում քվանտային ֆիզիկան կիրառել սոցիալական ու քաղաքական գործունեության վրա: Այսինքն, ամեն բան չունի դասական վարքագիծ, տնտեսությունն ու քաղաքականությունը դասական ձևով չեն իրականացվում: Այս ամենը բազմաթիվ օրինակներ ունի, որոնցից մեկն էլ հայկական հեղափոխությունն է:

Հայաստանի համար ճիշտ ժամանակն է այն առումով, որ մենք մուտք ենք գործել քվանտային քաղաքականության ու ինդուստրիաների 21-րդ դար:

Երկրորդը կետը կամ գործոնը վայրն է: Երբ դիտարկում ենք Հայաստանի ոչ թե վիրտուալ, այլ ֆիզիկական դիրքը, ապա պետք է նկատենք, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, համաձայնագիր ունի Եվրամիության հետ: Հայաստանը միակ երկիրն է, որ այս երկու արդյունքն ունի, ուստի այն կարող է դառնալ կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև: Հայաստանը կարող է տնտեսական առումով ավելի մեծ շուկա առաջարկել:

Պետք է հաշվի առնել, որ բացի երկրի ներսի 3 մլն բնակչությունից, մի քանի անգամ ավելի հայեր ապրում են արտասահմանում՝ Կալիֆոռնիայից, Նյու Յորքից մինչև Սինգապուր և Բոմբեյ, Բուենոս Այրես և Մերձավոր Արևելք: Հայկական համայնքը շատ կազմակերպված է, առաջադեմ ու հաջողակ: Նրանց շնորհիվ կարող ենք ասել, որ հայ գործարարների վարկանիշը շատ դրական է՝ նրանք ջանասեր մարդիկ են: Եվ այս ամենը 21-րդ դարում մեծ գնահատանքի է արժանանում:

Բացի այդ, արտասահմանում բնակվող հայերը մեծապես ներգրավված են այն գործընթացներում, որոնք տեղի են ունենում Հայաստանում, ինչը շատ կարևոր է: Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ: Ինչը շատ կարևոր է 21-րդ դարում:

Բացի այդ, Հայաստանը կարող է կարևոր կապող օղակ լինել Հյուսիսի ու Հարավի միջև, քանի որ բարիդրացիական հարաբերություններ ունի Վրաստանի ու Ռուսաստանի, հարավի, այդ թվում՝ և Պարսից ծոցի երկրների հետ: Այսինքն, այն իսկական խաչմերուկ է և դարեր շարունակ ծառայել է որպես այդպիսին:

Ստացվում է, որ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է: Այժմ խոսենք մոդելի մասին:

Եթե 20-30 կամ 50 տարի հետ նայենք, այն ժամանակ մենք կխոսեինք մի մոդելի մասին, որը համարվում է փակ մոդել: Հիմա փոքր Հայաստանը ունի մեծ սփյուռք, ողջ աշխարհում ապրում է 12-15 մլն հայ:

Որպես երկրի նախագահ՝ պետք է ասեմ, որ շատ կարևոր է, որ աշխարհում բնակվող բոլոր հայերը նախ և առաջ լինեն լավ քաղաքացի այն երկրի համար, որտեղ ապրում են: Դու չես կարող օգնել քո սեփական երկրին, եթե ապրես գետտոյացված: Դու պետք է ինտեգրվես հասարակությանն ու լինես լավ քաղաքացի այն երկրում, որտեղ բնակվում ես: Միայն դրանից հետո կարող ես քո կապերն ունենալ պատմական հայրենիքի, այս դեպքում՝ Հայաստանի հետ: Այս պարագայում միայն կարող ես շատ օգտակար լինել հայրենի երկրիդ, քանի որ սա բաց մոդել է, իսկ քվանտային քաղաքականության 21-րդ դարում այլ մոդելներ չեն կարող լինել»:

Նախագահն անդրադառնալով մեր երկրի մյուս առավելություններին՝ նշել է երիտասարդական ոգին և նոր տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացը:

«Սա երիտասարդ Հայաստան է, երկիրն ունի ոգի, որը նայում է դեպի ապագա ու համոզված է, որ այն ավելի լավն է լինելու, քան նախկինում: Ցանկացած այցելու, գալով Հայաստան, կզգա նույնը՝ դա երիտասարդ սերունդ է, երիտասարդ երկիր:

Հայաստանը հակում ունի նոր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մասնավորապես՝ մաթեմատիկայի ու ֆիզիկայի նկատմամբ: Այսօր երկիրն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ամենաառաջատար ոլորտը տարածաշրջանում:

21-րդ դարի տեխնոլոգիաները հիմնված են լինելու նորարարությունների, հետազոտությունների ու զարգացման վրա: Սա Հայաստանի ժամանակն է, քանի որ նորարարությունները, հետազոտություններն ու զարգացումը նաև տնտեսության ապագան են:

Այսինքն, մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք և ճիշտ մոդել ունենք»:

Նախագահն անդրադարձել է նաև ներքաղաքական իրավիճակին: «Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Մենք կարող ենք հպարտ լինել, որ այսօր, երբ սկսվել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, բնակչության մեծամասնությունը վստահ է, որ այս ընտրությունները լինելու են ազատ և արդար: Հավատում եմ, որ ընտրություններում կհաղթի Հայաստանի բնակիչների կամքը: Ընտրություններից հետո մենք կսկսենք մի կարևոր ուղևորություն, որը մեծ ապագա է ունենալու»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:05 28/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ նախագահ Սարգսյան
18:41 28/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱրման Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան
18:11 28/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել
21:39 27/11/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հրավիրել է Գերմանիայի նախագահին պաշտոնական այց կատարել Հայաստան
12:31 25/11/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին
11:35 25/11/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին
17:53 21/11/2018  |  ԼՐԱՀՈՍԵրեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան
13:34 21/11/2018  |  ԼՐԱՀՈՍԿարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ դեսպան
13:31 21/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնից
12:10 21/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը Հայաստանում ներդրումներ կատարելու լավ նախադրյալ է համարում երկրի ֆինանսատնտեսական և բանկային համակարգի կայունությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]