ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իմ քայլը» դաշինքը խոստացավ ԱԺ ընտրություններում հաղթելու դեպքում ՀՀ-ն դարձնել արդյունաբերական երկիր 11/26/2018 12:14 | Ընտրական իրավունք
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում դեկտեմբերի 9-ին հաղթելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը դարձյալ կդառնա արդյունաբերական երկիր։
Այս մասին Թալին քաղաքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք միջոցներ ենք ձեռնարկելու, որ Հայաստանը կրկին դառնա արդյունաբերական երկիր։ Դեկտեմբերին մեր նորանկախ պատմության մեջ կբացվի կենցաղային տեխնիկա արտադրող առաջին գործարանը, որն, օրինակ, հեռուստացույց կարտադրի։ Երեք օր առաջ հանդիպեցի հայազգի ներդրողի հետ, ով աշխարհում երեք տեղ շատ հայտնի գործարաններ ունի։ Նա ասաց, որ գալու է և իր հայրենիքում գործարան է ստեղծելու։ Առաջիկայում Սևանում շաքարի նոր գործարան է ստեղծվելու։ Եթե ամեն ինչ հարթ ընթանա, 2019 թվականին մեր երկրի տնտեսության կերպարն է փոխվելու»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ 2019 թվականին իրենց կողմից մի շարք այլ բարեփոխումներ են տեղի ունենալու, եթե վստահության քվե ստանան ժողովրդի կողմից։
«Մենք ասում ենք, որ միկրոբիզնեսն ամբողջությամբ ազատելու ենք հարկերից: Թալին քաղաքում աշխատող բոլոր հիմնարկները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցելու24 մլն դրամը, ազատվելու են հարկերից։ Եվ սա աշխատանքի խրախուսման մեր քաղաքականության արդյունքն է։ Մենք բոլոր անհատ տաքսու վարորդներին ազատելու ենք բոլոր տեսակի հարկերից։ Այսօր մարզում ամեն տաքսու վարորդ ամսական վճարում է 8000 դրամ, մենք նրանց ազատելու ենք այդ հարկից, որովհետև խրախուսելու ենք աշխատանքը։ Ներդնելու ենք բալային համակարգ վարորդների համար։ Կոպիտ տուգանքների համար այդ բալերից տարեկան հանվելու են։ Ծանր խախտումները լինելու են 3-բալանոց, և այդպես նվազելու է յուրաքանչյուր խախտման դեպքում։ Երբ հասավ 0-ի մեկ տարվա մեջ, վարորդական իրավունքը կասեցվելու է, և մեր ճանապարհներին մնալու են կարգապահ վարորդները։ Պետական բյուջեի հաշվին ՀՀ բոլոր դպրոցականները տարին առնվազն մեկ անգամ թատրոնում, թանգարանում ու դասական երաժշտության համերգի լինելու հնարավորություն են ունենալու»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց նպատակը ազատ ու արդար ընտրությունների կազմակերպումն է։
«Մեր նպատակը հետևյալն է, որ ՀՀ-ում տեղի ունենալիք բոլոր ընտրություններում հաղթողը լինի մի սուբյեկտ՝ՀՀ քաղաքացին, որովհետև նրա քվեով է որոշվելու՝ ով է առաջինը, երկրորդը, երրորդը։ Ոչ թե սպառնալիքներով, լցոնումներով, այլ քաղաքացու ազատ կամարտահայտմամբ։ Մեր հեղափոխության ամենամեծ արդյունքն այն է, որ, ըստ էության, մենք Հայաստանից վերացրինք հեղափոխությունների անհրաժեշտությունը, որովհետև դուք ձեր հեղափոխությունը կարող եք անել ձեր մեկ քվեաթերթիկի միջոցով։ Հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետև դուք ընտրում էիք մեկին, ընտրվում էր մեկ ուրիշը: Հեղափոխության ամենամեծ արդյունքը պետք է լինի այն, որ դուք ամեն ընտրության ժամանակ այդ յեղափոխությունն անեք ձեր քվեով։ Ես դարձել եմ վարչապետ, որովհետև դուք եք այդպես որոշել, որ պահին որոշեք, որ ես այլևս չպետք է լինեմ, ես կդադարեմ լինել ՀՀ վարչապետ, սա է հեղափոխության ամենամեծ արդյունքը։ Իշխանությունը ժողովրդինն է, մենք ընդամենը ժողովրդի իշխանական տեղապահն ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել