ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր ազդակներ հայ-լիբանանյան հարաբերություններում 10/25/2018 19:16 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 20-21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցը Լիբանան կարևոր էր ինչպես հայ-լիբանանյան գործընկերության խթանման, այնպես էլ Հայաստան-Սփյուռք օրակարգում վերաձևակերպումներ կատարելու տեսանկյունից:Հայ-լիբանանյան հարաբերություններ
Բեյրութում կայացել է Հայաստանի և Լիբանանի ղեկավարների արդեն երրորդ հանդիպումը վերջին մեկ ամսվա ընթացքում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի նախագահ Միշել Աունը հանդիպել էին սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում և մտքեր փոխանակել Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Հայ և լիբանանցի ղեկավարների հաջորդ հանդիպումը կայացել է Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ: Երկխոսությունը շարունակվել է Բեյրութում Մ. Աունի, ինչպես նաև Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիի և Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ Ն. Փաշինյանի հանդիպումների շրջանակներում: Մատնանշելով երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցությունը քաղաքական երկխոսության մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ավելի քան 3 տասնյակ փաստաթղթեր են ստորագրվել, Հայաստանը մասնակցում է Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության իրականացմանը, հայերը ներկայացված են Լիբանանի խորհրդարանում ու կառավարությունում: Երկու երկրների միջև առկա են բավական բարձր մակարդակի քաղաքական, մշակութային հարաբերություններ, մինչդեռ տնտեսական ներուժը նվազագույն չափով է իրացված:
Այս տեսանկյունից կարևորվել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության աշխուժացումը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման, ներդրումների պաշտպանության պետական երաշխիքների ապահովման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և առաջարկել է կազմակերպել լիբանանյան գործարար շրջանակների այց Հայաստան` պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով:
Հայ-լիբանանյան տնտեսական հարաբերություններն, իրականում, կարող են բավական հեռանկարային լինել: Օրինակ, լիբանանցի գործարարները Հայաստանի միջոցով կարող են մուտք գործել ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ իրանական շուկա: Այս տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն կարող են ունենալ Հայաստանի երեք ազատ տնտեսական գոտիները, որտեղ ստեղծված են բարենպաստ պայմաններ: Հատկանշական է նաև Լիբանանի խորհրդարանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է Լիբանանի համար դառնալ պատուհան դեպի Եվրոպա, իսկ Լիբանանը Հայաստանի համար` պատուհան դեպի Մերձավոր Արևելք: Այս ուղղությամբ հետևողական աշխատանքը թույլ կտա շոշափելի արդյունքներ արձանագրել:
Բավական հեռանկարային է համարվում նաև ռազմատեխնիկական ոլորտը: Վերջին տարիներին պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի մշակման մասին, իսկ ոլորտի պատասխանատուները բարձրաձայնում են պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին: Այս տեսանկյունից դրական խթան կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը հաստատել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու պաշտպանության նախարարության առաջարկը, ինչը նոր հնարավորություն կընձեռի պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման համար:
Նպատակահարմար է նաև առավել ամրապնդել Հայաստանի և Լիբանանի միջև համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: Այս առումով հատկապես կարևոր են այն կազմակերպությունները, որտեղ, օրինակ, Հայաստանը ներկայացված չէ, բայց Հայաստանին վերաբերող փաստաթղթեր են ընդունվում, օրինակ, Իսլամական համագործակցության կազմակերպությունը:
Հայաստան-Սփյուռք օրակարգ
ՀՀ վարչապետի այցը Լիբանան առանձնահատուկ նշանակություն ունի ՀՀ-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի՝ Լիբանանում գտնվելու հանգամանքը և Սփյուռքի կառույցների վրա նրա ունեցած ազդեցությունը: Լիբանանում Ն.Փաշինյանը մասնակցել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին, Անթիլիասում հանդիպում է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ, ինչպես նաև հանդիպել է հայ համայնքի, Լիբանանի հայ ավանդական կուսակցությունների` ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ներկայացուցիչների հետ:
Կարևորելով Հայաստանում տեղի ունեցած զարգացումները և հզոր հայրենիք կառուցելու ողջ հայության միասնականությունը՝ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է «համախմբել մեր համազգային ներուժը, ձևակերպել և հստակեցնել մեր համազգային օրակարգը»: Հայտարարելով այն մասին, որ «Հայաստանում այլևս տնտեսական մենաշնորհներ չկան», Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ակնկալում են ներդրումներ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում:
Հատկանշական է Հայաստան-Սփյուռք կապերի սերտացման հրամայականի շեշտադրումը Փաշինյանի կողմից: Վերջինս ընդգծել է, որ «հայությունը պետք է մասնակցություն ունենա Հայաստանում պետականաշինության գործին, բայց դա պետք է համախմբման ավելի բարձր` ինստիտուցիոնալ մակարդակով իրականացնել»:
Նշենք, որ Հայաստան-Սփյուռք համագործակցության գործնական մեխանիզմների մշակման անհրաժեշտությունն, այսօր, առավել քան երբևէ, ժամանակի հրամայականն է: Նման մեխանիզմները հնարավորություն կտան Սփյուռքի ներուժը ծառայեցնել Հայաստանի հզորացմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վայելում են Սփյուռքի աջակցությունը՝ կարելի է ակնկալել, որ վստահության այս մթնոլորտը ևս կարող է իր նպաստը Հայաստնա-Սփյուռք համագործակցության գործնական մեխանիզմների մշակման գործին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել