Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 05/09/2024   23:44 Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ․ Ազգային ճակատ 05/09/2024   23:35 ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը 05/09/2024   23:16 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/09/2024   22:59 ԱՄՆ-ում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի պատճառով 05/09/2024   22:45 Վրաստանի կառավարությունը ներկա չի գտնվել Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին 05/09/2024   22:30 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Սուրեն Պապիկյան 05/09/2024   22:22 Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ 05/09/2024   22:08 Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքը 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:35 Իշխանամերձ լրատվականի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրգործ 05/09/2024   21:21 Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ 05/09/2024   21:17 Առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել 5-րդ շարասյուն. Դավիթ Շահնազարյան 05/09/2024   21:14 Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/09/2024   21:05 Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ վաղվանից սկսվում են անհնազանդության ակցիաներ 05/09/2024   20:58 Բագրատ Սրբազանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորների հետ մուտք գործեց հյուրանոց՝ քննարկման 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:34 ԱՄՆ-ը մտադիր է օգնել Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո 05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   19:53 ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»․ Հայրապետյան 05/09/2024   19:48 Իշխանական շրջանակները լռում են. Հրաժարականի պահանջի վերջնաժամկետը մոտենում է 05/09/2024   19:44 Մինչեւ ժամը 20։00-ն համբերությամբ կսպասենք հրաժարականին. Սրբազան 05/09/2024   19:39 Հրատապ. Մելիք Ադամյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված (տեսանյութ) 05/09/2024   19:37 Անպատվության, արնաքամության շղթան պետք է այսօր կտրվի․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:22 Սպասենք մեր պահանջի իրականացմանը, հուսանք անցնցում կկատարեն իրենց պարտավորությունը. Սրբազան 05/09/2024   19:14 Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կվերադարձվի Հայոց Եռատոնը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:12 Խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը. Գուրգեն Մելիքյան 05/09/2024   18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   18:25 Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան 05/09/2024   18:15 Հրապարակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի նախաձեռնած հանրահավաքը 05/09/2024   18:07 Քաղաքացիները ծափողջյուններով ու «Սրբազան» վանկարկումներով դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդին, ինչ է կատարվում հրապարակում (տեսանյութ) 05/09/2024   17:53 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. նախկին արտգործնախարար 05/09/2024   17:50 Ժողովրդի նվաստացումը չէր կարող երկար տևել․ Բագրատ Սրբազան 05/09/2024   17:43 Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են Սրբազանին. հրապարակը՝ հիմա 05/09/2024   17:15 Մարդիկ հույսով են եկել, որ սուտը պետք է ջնջվի. Արամո (տեսանյութ) 05/09/2024   17:12 Նախկին արտգործնախարարնեը միացան ճշմարտության համար պայքարին. Սրբազանի նախաձեռնած երթը ձնագնդի նման մեծանում է 05/09/2024   16:56 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05/09/2024   16:47 ԱԱԾ-ի հայտարարությունը դիտարկում եմ որպես սպառնալիք՝ սեփական ժողովրդի նկատմամբ. Գառնիկ Դանիելյան 05/09/2024   16:42 Շատ եմ ուզում, որ այս շարժումը, քայլերթը դառնա արժանապատվության վերգտնման, ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. ադրբեջանագետ 05/09/2024   16:38 Կառավարության շենքը պաշտպանված է ոստիկանական պատնեշով
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև

Հավանաբար, իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է. Շառլ Ազնավուր 10/01/2018   18:44  |  ԼՐԱՀՈՍ

94 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Արմենպրես»-ն առանձնացրել է հարցազրույցներում Հայաստանի ազգային հերոսի խոսուն մտքերը:

Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա կորցնելու ժամանակ չունենք»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…

Հավանաբար, իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստարանը և այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել:

Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ:

Ես ընդհանրապես կարծում եմ, որ մարդ կարող է ուժեղ լինել, միայն եթե ճանաչում եւ մեծարում է իր արմատները:

Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ մյուսներին:

Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը:

Մահն ինձ չի վախեցնում: Ծնված օրվանից գիտեմ, որ դա տեղի է ունենալու: Չեմ վախենում, սակայն միաժամանակ չեմ ցանկանում մահանալ:

Ես ծեր չեմ, ես մեծահասակ եմ։ Ես այնքան էլ լավ չեմ տեսնում, բայց դուք մթության մեջ եք: Ես հիշողություն չունեմ: Ունեմ հեռուստահուշարար, եթե դուք տեսնում եք իմ «լողացող հայացքը», պատճառն այն է, որ ես նայում եմ դրան:

Եթե ես լսեի քննադատներին, ապա հիմա այստեղ չէի լինի։ Բայց ես դեռ այստեղ եմ, իսկ նրանք, հնարավոր է, արդեն մահացել են:

Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ, երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ:

Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են հետևել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…

Ես ծեր չեմ, ես մեծահասակ եմ։ Ես այնքան էլ լավ չեմ տեսնում, բայց դուք մթության մեջ եք: Ես հիշողություն չունեմ: Ունեմ հեռուստահուշարար, եթե դուք տեսնում եք իմ «լողացող հայացքը», պատճառն այն է, որ ես նայում եմ դրան:

Եթե ես լսեի քննադատներին, ապա հիմա այստեղ չէի լինի։ Բայց ես դեռ այստեղ եմ, իսկ նրանք, հնարավոր է, արդեն մահացել են:

Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Վաղինակը: Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և նրանք միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:

Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում):

1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:

Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 -ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ. Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ. դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ. Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:14 01/10/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
18:07 01/10/2018  |  ԼՐԱՀՈՍՇառլ Ազնավուրը մարմնավորում Էր եվրոպական շանսոնը և դարաշրջանի խորհրդանիշն Էր. Լեշչենկո
18:03 01/10/2018  |  ԼՐԱՀՈՍՆրա երգերի բառերը և պեոզիան կշարունակեն ուղեկցել մեզ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրությունն Ազնավուրի մահվան կապակցությամբ
16:22 01/10/2018  |  ԼՐԱՀՈՍ94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը
13:05 22/05/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին
13:03 22/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄենք Ձեզ անհամբեր սպասում ենք Հայաստանում. Վարչապետը շնորհավորել է Շառլ Ազնավուրին
12:48 22/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Շառլ Ազնավուրին
22:24 11/05/2018  |  ԼՐԱՀՈՍՇնորհակալություն հայ ժողովրդին աշխարհին մեր մարդասիրությունը ցույց տալու համար. Շառլ Ազնավուր
17:33 26/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀայտնի են դարձել Շարլ Ազնավուրի առողջական վիճակի մանրամասները
19:27 30/11/2017  |  ԼՐԱՀՈՍՇառլ Ազնավուրի այցին նվիրված ընդունելություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]